Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ
 |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։  «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։  Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, վիդեոզանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասաց Զառա Ամատունին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային թիմերի այցելություններից պարզ է դարձել, որ Ղարաբաղում մնացած հայերի կարիքները վերաբերում են սննդին, դեղորայքին, ջրի հասանելիությանը։ Տեղերում հնարավորության սահմաններում կատարվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դեղորայք։ Մի շարք կարևոր հարցերի հասանելիության բացակայության պայմաններում նրանք հայտնվել են խոցելի վիճակում։ Որքա՞ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կշարունակեն մնալ Ղարաբաղում։ «Առհասարակ մեր ներկայությունը պայմանավորված է մարդասիրական կարիքներով։ Որքան այդ կարիքները շարունակեն մնալ տարածաշրջանում և որքան մեր ներկայությունը՝ որպես չեզոք միջնորդի, կարևոր կլինի մարդկանց համար, մենք կգերադասենք այդքան էլ մնալ և շարունակել այդ հարցերին ուշադրություն դարձնել»,-ասաց Զառա Ամատունին։ Զառա Ամատունին ընդգծեց, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը կենտրոնացված է հակամարտությանը վերաբերող, մարդասիրական հարցերին։ Այս տարածաշրջանում 30 տարուց ավելի ֆիզիկական ներկայության շնորհիվ կազմակերպությունը պարբերաբար արձագանքել է ահագնացող կարիքներին։ «Այս ստեղծված իրավիճակում ևս կազմակերպությունն անմիջապես սկսել է ավելացնել իր ռեսուրսները թիրախային ուղղություններով։ Մենք փորձել ենք Ղարաբաղից տեղափոխել վիրավոր անձանց, ինչպես նաև աջակցել ենք զոհվածների մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում։ Խոսքը թե՛ պատերազմական գործողությունների, թե՛ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորում ստացածների մասին է։ Այդ օրերին 124 վիրավորում ստացած անձ տեղափոխվել է Հայաստան բուժում ստանալու նպատակով։ Դրանից բացի, մեր կազմակերպության աջակցությամբ 220 անձի աճյուն է տեղափոխվել Հայաստան։  Մեծ մասն այն անձինք են, որոնք զոհվել են պայթյունի հետևանքով»,-հավելեց Զառա Ամատունին։ 
14:41 - 14 նոյեմբերի, 2023
16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։ Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։ Գերիների ընտանիքների անդամները «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ կառավարությունն իրենց է փոխանցել տվյալներ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հարազատների վերաբերյալ։ Սակայն նրանք խուսափեցին ասել՝ արդյոք մտահոգիչ տեղեկություններ ստացել են նրանց պահման պայմանների կամ առողջական վիճակի վերաբերյալ։ Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց ցանկացած խոսք կարող է վնասել բանտերում պահվող անձանց։ Նրանք միայն տեղեկացրեցին, որ Կարմիր Խաչը վերջապես տեսակցել է իրենց հարազատներին և բանավոր փոխանցել նրանց կարիքների մասին տեղեկություն: Ոմանք տաք հագուստ են խնդրել, ոմանք՝ ծխախոտ... Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հաստատեցին՝ անցած ամիս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին տեսակցելուց հետո, այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և հետո գերեվարված այլ անձանց:
16:03 - 08 նոյեմբերի, 2023
Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին. Մարտին Շուպ |armeniasputnik.am|

Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին. Մարտին Շուպ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանցից ոմանք օգնության կարիք ունեն իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:   «Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, լինի դա ջուր, դեղորայք տրամադրելը կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ», - ասել է Շուպը:   Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն այդ իմաստով համագործակցում է Ադրբեջանի իշխանության հետ, նա պատասխանել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ, որ կարողանա օգնել բոլոր կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է:
12:33 - 31 հոկտեմբերի, 2023
Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Նախարարը նաև բարձր է գնահատել կազմակերպության հետ ձևավորված երկարատև համագործակցության դերը և վստահություն հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքները ևս կլինեն նույնքան արդյունավետ։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տեղահանված անձանց՝ ՀՀ մուտք գործելու առաջին իսկ օրերից ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է եղել արագ և արդյունավետ արձագանքել հայրենակիցների առաջնային կարիքներին։ Այս նպատակով գործարկված հարթակների միջոցով գույքագրվել են տեղահանված անձանց կարիքներն ու աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների ռեսուրսները։ Նախարարը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների մասին՝ նշելով, որ վերջիններս շարունակում են անհրաժեշտ խնամք ստանալ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում։ Բարբարա Բոշը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում։ Պատվիրակության ղեկավարը խստորեն դատապարտել է ԼՂ-ից անձանց բռնի տեղահանումը և ասել, որ այն խախտում է մարդու իրավունքները։ Բարբարա Բոշը նաև նշել է, որ մեծագույն հարգանք է տածում ՀՀ կառավարության և հայ ժողովրդի նկատմամբ՝ տեղահանված անձանց աջակցելու և առկա մարտահրավերներին պատշաճ դիմակայելու համար։
11:18 - 27 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
 |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար և հրամանատարի տեղակալ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին: «Տեսակցությունները տեղի են ունեցել ըստ մեր ընթացակարգերի, ինչը նշանակում է՝ անցկացվել են առանձնազրույցներ, ինչպես նաև տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ: Ընդհանուր առմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում տեսակցություններ են եղել Ադրբեջանում պահվող մյուս հայերին, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են 2020-2021 թվականների ռազմական գործողությունների առնչությամբ, և որոնց մենք շարունակաբար տեսակցել ենք վերջին տարիների ընթացքում»,- ասել է Ամատունին:
20:11 - 24 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ում քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով․ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ

ԼՂ-ում քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով․ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։   «Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով: Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
20:14 - 21 հոկտեմբերի, 2023
Կենդանության նշանների որոնում ձմռան շեմին. ԿԽՄԿ-ն պատմել է լքված Ստեփանակերտի ու Արցախում մնացած հայերի մասին |shantnews.am|

Կենդանության նշանների որոնում ձմռան շեմին. ԿԽՄԿ-ն պատմել է լքված Ստեփանակերտի ու Արցախում մնացած հայերի մասին |shantnews.am|

shantnews.am: ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներ՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած հսկայական արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով: Այս մասին ԿԽՄԿ-ն տեսանյութ է պատրաստել: Նշվում է, որ քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և ջուր: Մյուսները օգնություն են խնդրում սիրելիների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: ԿԽՄԿ-ի թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց  տեղափոխմանը դիահերձարան: «Մեզ մոտ շուտով ձմեռ է. ես սեփական փորձից գիտեմ, որ այստեղ ձմեռները շատ դաժան են», – ասում է ԿԽՄԿ-ի հետ աշխատող զենքի փորձագետ Քրիս Փուլը: Քաղաքի ԿԽՄԿ-ի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում, նաև անընդհատ նոր մարդկանց են հայտնաբերում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ։ Վերջերս ԿԽՄԿ-ի աշխատակիցները հանդիպել են մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում:  Մարդիկ երախտապարտ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ: ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է ևս մի տղամարդ, ով ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է շրջանը, քանի որ նա մի քանի շաբաթ է՝ ինչ հոսանքազրկված է, չունի հեռուստացույց կամ ռադիո: «Հեռվից տեսա, որ եկել ես։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք: Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,- ԿԽՄԿ-ի թիմի հետ զրույցում ասել է Ահարոն Չազարյանը:
12:38 - 19 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում ու տեղափոխել Հայաստան
 |azatutyun.am|

ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում ու տեղափոխել Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։ ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում։ Թե քանի նման դիմում են ստացել հարազատներից, Ամատունին այս պահին հստակ թիվ չկարողացավ ասել. տվյալներն ամբողջացվում են։ «Կարծում եմ՝ մոտակա օրերին կկարողանանք ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Խոսքը մի շարք քաղաքացիների մասին է, որոնց հարազատները չեն կարողանում գտնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով և ոչ միայն։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավոք, փնտրվող աձնանց թիվը փոքր չէ», - հավելեց Ամատունին։ Ըստ նրա՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ քանի նման քաղաքացի կա։
16:59 - 16 հոկտեմբերի, 2023
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
 |tert.am|

Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով |tert.am|

tert.am: Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել։ «Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընտացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։
17:33 - 14 հոկտեմբերի, 2023
Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:   Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։   Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հակիրճ ամփոփել են արածը՝ նշելով, որ իրենք փորձել են օգնել ինչով հնարավոր է, իսկ հիմնական ծանրությունը մարզային, տեղական ու պետական կառույցների ուսերին էր։   Քննարկվել են տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները, դրանց առաջնահերթ ուղղությունները, արդյունավետ, թիրախային համագործակցության համար՝ մարզային իշխանության և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգված համատեղ աշխատանքի կարևորությունը։
19:41 - 11 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում

ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը հաղորդել է, որ ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում: «Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին։ Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:37 - 07 հոկտեմբերի, 2023
Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին նախագահներին և պաշտոնատար անձանց։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է տեսակցություն, Ամատունին պատասխանեց․ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջիկա գործընթացների մասին տեղեկություններ չի տրամադրում»։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն առևանգել, ապա ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնել են Հարությունյանի հարցաքննության մասին։ Մինչ այս էլ, ապօրինի ձերբակալվել և կալանավորվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։
13:42 - 04 հոկտեմբերի, 2023