Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սիրիայի քրիստոնյաների վիճակի վրա
 |1lurer.am|

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սիրիայի քրիստոնյաների վիճակի վրա |1lurer.am|

1lurer.am: «Երբ ականատես ենք Սիրիայում շարունակվող խժդժություններին և ավերիչ հակամարտություններին, մեր սրտերը լցվում են խոր վշտով և մտահոգությամբ՝ բոլոր տառապողների համար»,- նշված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:    Հայտարարության մեջ ասվում է.    «Մեզ խորապես հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի ծանր վիճակը, ովքեր սերունդներ շարունակ ապրել են այդ հողում, որտեղ ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո։ Սիրիան եղել է վերապրածների և նրանց ժառանգների տունը, որոնց ներկայությունը այնտեղ քրիստոնյա հայի տոկունության և հավատքի վկայությունն է։   Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնեական համայնքների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կրկին վտանգված է բռնության և քաոսի պատճառով, որը, ցավոք, պատուհասում է տարածաշրջանին։ Մենք բարձրացնում ենք մեր բողոքի ձայնը ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլև հատկապես այն հայերի համար, ովքեր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի կենդանի վկաներն են։ Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն. նրանք գոյատևման, հաստատակամության և արժանապատվության համար շարունակվող պայքարի սուրբ վկաներն են՝ ցեղասպանական հալածանքների դեմ։   Սիրիայում գտնվող հայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, արդեն բազմաթիվ փորձություններ են հաղթահարել։ Նրանք վերակառուցել են իրենց կյանքը ցեղասպանությունից հետո, ստեղծել կենսունակ համայնքներ և մեծապես նպաստել Սիրիայի սոցիալական, մշակութային և հոգևոր կառուցվածքին։ Սակայն այժմ նրանք կանգնած են իրենց կյանքի և ժառանգության վրա կախված նոր սպառնալիքի առաջ։ Նրանց եկեղեցիները, դպրոցները և տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի կրակի տակ, և կրկին առկա է տեղահանման վախ։   Կոչ ենք անում միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական կազմակերպություններին, մարդասիրական կառույցներին և անհատներին՝ անհապաղ կենտրոնացնել իրենց ուշադրությունը Սիրիայի բոլոր քրիստոնյաների պաշտպանության և պահպանման վրա։ Այս համայնքները պարզապես ազգային փոքրամասնություններ չեն, այլ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են. ներկայություն, որը գոյատևել է դարեր շարունակ։ Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է անտեսվի կամ դիտարկվի որպես երկրորդական հարց՝ տարածաշրջանի քաղաքական տեղաշարժերի ֆոնին։   Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքներին, և թող Նրա ողորմությունը խաղաղություն և պաշտպանություն բերի բոլոր նրանց, ովքեր տառապում են Սիրիայում և նրա սահմաններից դուրս։ Աղոթում ենք այն օրվա համար, երբ քրիստոնյաները, անկախ իրենց դավանանքից, կկարողանան ապրել իրենց համայնքներում խաղաղ և անվտանգ՝ առանց կրոնական հալածանքների»։
18:58 - 11 մարտի, 2025
Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։  «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,- ասաց Զարեհ Սինանյանը։  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։  «Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն»,-հավելեց Զարեհ Սինանյանը։   
14:12 - 04 մարտի, 2025
Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները պատրիարքության դեմ

Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները պատրիարքության դեմ

Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով: Ինչպես հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: Հայոց պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Եթե դատարանը մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի և աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը։
15:46 - 20 փետրվարի, 2025
Պատրիարքարանի սեփականությունը վտանգված է. Երուսաղեմի քաղաքապետարանը ցանկանում է բռնագրավել հայկական գույքը

Պատրիարքարանի սեփականությունը վտանգված է. Երուսաղեմի քաղաքապետարանը ցանկանում է բռնագրավել հայկական գույքը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ահազանգում է․ քաղաքապետարանը մտադիր է բռնագրավել և աճուրդով վաճառել Պատրիարքարանի՝ Հին քաղաքից դուրս գտնվող սեփականությունները՝ պատճառաբանելով 1994 թվականից չվճարված գույքահարկը։ Առաջիկա երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։ Պատրիարքարանը բողոքում է քաղաքապետարանի գանձման պաշտոնյայի գործողությունների դեմ։ Վերջինս, առանց վաղեմության ժամկետը հաշվի առնելու և պարտքի ծագման վերաբերյալ հստակ փաստաթղթեր ներկայացնելու, Պատրիարքարանին «աստղաբաշխական» գումարի պարտք է վերագրել։ Հատկանշական է, որ վիճելի պարտքի մեծ մասը վերաբերում է մի գույքի, որը ներկայումս վարձակալում է հենց քաղաքապետարանը։ Իրավիճակը կարգավորելու համար Պատրիարքարանը դիմել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական հանձնաժողովի ղեկավար Ցախի Հանեգբիին՝ խնդրելով անհապաղ միջամտել և կասեցնել քաղաքապետարանի գործողությունները։ Այս հարկային վեճը չի առնչվում Հայոց թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հայտնի խնդրին, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Պատրիարքարանի համար և վերջերս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ կառուցապատողներին վարձակալության տրամադրման փորձերի պատճառով։ Սակայն ներկայիս հարկային խնդիրն էլ ավելի է բարդացնում հայկական համայնքի դրությունը, որն արդեն իսկ մտահոգված է Հայոց թաղամասի ապագայով։
16:43 - 19 փետրվարի, 2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հաղորդում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: «Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:   Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է պատրիարքության ֆեյսբուքյան գրառման մեջ:  Ավելի վաղ հայտնել էինք՝ Մարկո Ռուբիոն, Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ:  
09:15 - 17 փետրվարի, 2025
Երուսաղեմի հայկական թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է

Երուսաղեմի հայկական թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։ «Երուսաղէմ, Հայկական թաղամաս: Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- գրել է նա։  Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Թեհրանն արձակել է նաեւ բալիստիկ հրթիռներ։ Սա առաջին անգամն է, երբ Իրանը հենց իր տարածքից է գործողություն իրականացնում Իսրայելի դեմ։ Իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ այս գործողությունը Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման պատասխանն է։ Իսրայելն անմիջապես հաստատել է, որ իրանական ԱԹՍ-ները շարժվում են իրենց օդային տարածք՝ նշելով, որ սկսել է Սիրիայի եւ Հորդանանի տարածում որսալ դրանք։ Մինչդեռ Իրանը հարեւան երկրներին զգուշացրել է, որ եթե նրանք օդը բացեն Իսրայելի համար, կդառնան թիրախ։ Գիշերվա ընթացքում Իրանը հայտարարել է, որ խոցել է նախանշված մի շարք թիրախներ, իսկ Իսրայելը հավաստիացրել, որ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը խոցվել են օդում։ Իսրայելի տարածքից դուրս իրանական ԱԹՍ-ները եւ հրթիռները խոցելուն աջակցել են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքում տեղակայված ՀՕՊ ուժերը եւ Հորդանանի ավիացիան։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքը Իրանի դեմ հարձակողական գործողությունների չի պատրաստվում մասնակցել, այլ մտադիր է աջակցել Իսրայելի պաշտպանությանը։
10:56 - 14 ապրիլի, 2024
Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար
 |tert.am|

Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ խոսելով Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» մասին։ «Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ըստ էության, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը: Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին և խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել»,- ասաց Կոստանյանը։ Հիշեցնենք՝ Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:
11:43 - 11 ապրիլի, 2024
Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների ֆոնին այս հարձակումը ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է. Լեմկինի ինստիտուտը կոչ է անում հարգել «Կովերի պարտեզում» հայերի իրավունքները |aravot.am|

Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների ֆոնին այս հարձակումը ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է. Լեմկինի ինստիտուտը կոչ է անում հարգել «Կովերի պարտեզում» հայերի իրավունքները |aravot.am|

aravot.am: «Իսրայելը պետք է դադարեցնի հրեական բնակավայրերը ոչ հրեաների հաշվին ընդլայնելու ջանքերը». Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ Երուսաղեմի հին քաղաքի «Կովերի պարտեզում» հայերի նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ: «Մեծ մտահոգությամբ ենք հետևում Երուսաղեմում հայերի շարունակական հետապնդումներին: Հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հողատարածքների վիճահարույց վաճառքից հետո զինված վերաբնակիչները և ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ են իրականացնում հին քաղաքի հայկական մշակույթի վերջին հենակետը հանդիսացող թաղամասում: Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական սադրանքների ֆոնին այս հարձակումը Հայաստանի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է: Ադրբեջանից մինչև Իսրայել ցեղասպան ռեժիմներում առկա հայատյացության մակարդակը տագնապ է առաջացնում և հայերին մշտական վտանգի մեջ է դնում: Իր հողն ու ժառանգությունը պահպանելու հայ համայնքի վճռականությունը լայն աջակցություն է ստացել տեղական և միջազգային մակարդակներում: Ի պատասխան Xana Gardens- ի և գործընկերների կողմից շարունակվող քանդման փորձերի և ահաբեկման մարտավարության՝ Հայաստանի բնակիչները զարմանալի տոկունություն և համերաշխություն ցուցաբերեցին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, մշտական ներկայություն պահպանելով վիճելի տարածքում և հրաժարվելով նահանջել՝ չնայած Իսրայելի իշխանությունների և վերաբնակիչների ձերբակալություններին և սպառնալիքներին: Երուսաղեմի հայ համայնքը, մասնավորապես՝ պատրիարքարանը, հանդես է գալիս որպես քաղաքի քրիստոնեական սրբավայրերի կարևորագույն պահապան՝ Երուսաղեմում ներկայացնելով ինչպես քրիստոնեական, այնպես էլ հայկական մշակույթը: Ընդգծում ենք, որ Երուսաղեմի պատմական հայկական թաղամասում բնակվող 1600-ամյա հայ համայնքը անցյալ տարվա ամռանից լարված դիմակայության մեջ է զինված վերաբնակիչների հետ: Մենք՝ Լեմկինի ինստիտուտի աշխատակիցներս, կոչ ենք անում պաշտպանել Երուսաղեմի պատմական և մշակութային հայկական հողը և քրիստոնեական սրբավայրերը: Երուսաղեմի իրենց պատմական և պատմական հողերից հայ համայնքին դուրս մղելու շարունակական ջանքերը սնուցվում են նույն էլիմինացիոնիստական և վերաբնակեցման-գաղութային գործընթացով, որը մենք տեսնում ենք ամբողջ Արևմտյան ափին: Լեմկինի ինստիտուտը կոչ է անում իսրայելական դատարաններին անհապաղ անվավեր ճանաչել Հայոց պատրիարքարանի և Xana Gardens-ի միջև ցանկացած գործարք: Բացի այդ, մենք պահանջում ենք, որ Իսրայելի իշխանությունները հարգեն փոքրամասնությունների՝ հայերի և քրիստոնյաների իրավունքները ամբողջ Երուսաղեմում, Արևմտյան ափին և Իսրայելում: Անկախ նրանից, թե պաղեստինցի մահմեդականները կամ քրիստոնյա հայերը թիրախ են, Իսրայելը պետք է դադարեցնի հրեական բնակավայրերը ոչ հրեաների հաշվին ընդլայնելու ջանքերը և պարտավորություններ ստանձնի պաշտպանելու բոլոր ժողովուրդներին և դավանանքներին ամբողջ տարածաշրջանում»։
12:05 - 09 ապրիլի, 2024
Երուսաղեմի հայերի պատմական գոյությունը վտանգի տակ է․ հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայերի պատմական գոյությունը վտանգի տակ է․ հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և «SavetheArQ» շարժման ներկայացուցիչները կոչ են անում միջազգային հանրությանը վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Հայտարարությունը տարածել է «SavetheArQ» շարժումը, որին միացել են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժումը, Երուսաղեմի հայկական բարեսիրական միությունը, Հայ երիտասարդաց միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը և Հայ Օգնության Միությունը։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։ Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։ Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են: Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց»:
17:16 - 06 ապրիլի, 2024
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

 Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։ «Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան: Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգեւորականներւ եւ տեղացի հայերինն բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողությունները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողների իրավունքները»: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից եւ Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաեւ նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: «Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում եւ պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է նա:  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը որոշում էր կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։ Գոգչյանի տեղեկացմամբ, սակայն, կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել։ «Վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը»։
21:39 - 03 ապրիլի, 2024
Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»
 |arm.sputniknews.ru|

Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները «Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշում է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։ Մյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։ «Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։ Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։ Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։   
17:12 - 03 ապրիլի, 2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը
 |1lurer.am|

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը |1lurer.am|

1lurer.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: «Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտն ընդգծել է, որ նման իրադարձությունները նպաստում են զանգվածային վայրագություններին և ցեղասպանությանը նպաստող միջավայրի ստեղծմանը: Նշվում է, որ  նման նախազգուշացումները կարևոր են հայերի դեմ հետագա էսկալացիան կանխելու համար: «Մենք լիովին աջակցում ենք երուսաղեմահայության դիմադրությանը և իշխանություններին կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովել հայկական թաղամասի և Արևելյան Երուսաղեմի մնացած մասի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
17:48 - 09 հունվարի, 2024