Ժոզեպ Բորել

Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում

 |factor.am|

Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում |factor.am|

factor.am: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ երկրում փեյջերների զանգվածային պայթյունից հետո՝ դատապարտելով հարձակումը։ «Չնայած, ինչպես երևում է, հարձակումները նպատակային են եղել, դրանք հանգեցրել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, այդ թվում՝ երեխայի մահվան: Ես չափազանց մտահոգիչ եմ համարում այս իրավիճակը։ Ես կարող եմ միայն դատապարտել այդ հարձակումները, որոնք վտանգում են Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ տեղի ունեցածը միայն մեծացնում է տարածաշրջանում հակամարտության սրման վտանգը։ Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում բոլոր «շահագրգիռ կողմերին» կանխել լայնածավալ պատերազմը։ Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյուններ են տեղի ունեցել։ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ իսրայելական «Մոսադը» պայթուցիկներ է տեղադրել 5 հազար փեյջերի մեջ, որոնք ներկրել է «Հըզբոլլահ»-ը։
20:31 - 18 սեպտեմբերի, 2024
Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը
 |news.am|

Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը |news.am|

news.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ քարոզչության եւ սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։ «Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենքներ «ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին», որոնք խափանում են մարդկանց հիմնական իրավունքներն ու ուժեղացնում խտրականությունը։ Ես Վրաստանին կոչ եմ անում չեղարկել այդ օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը։ Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը, միասեռ ամուսնությունները և սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները» արգելող օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան էր բերել իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունը։
13:53 - 18 սեպտեմբերի, 2024
Բորելը պնդում է՝ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրա
 |azatutyun.am|

Բորելը պնդում է՝ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրա |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը շարունակում է ճնշում գործադրել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների վրա՝ հանելու զենքի օգտագործման սահմանափակումները՝ պնդելով, որ Կիևն իրավունք ունի թիրախավորել այն վայրերը, որտեղից հարձակվում են իր վրա: Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Բորելը «անհեթեթ է» որակել պնդումը, թե Ռուսաստանի տարածքում թիրախավորում թույլ տալը նշանակում է ուղղակի պատերազմ վարել Մոսկվայի դեմ: «Ոչ ոք չի ուզում» պատերազմ Ռուսաստանի հետ։ Բայց ձեզ դրեք ուկրաինացիների տեղը. ռուսները ձեզ ռմբակոծում են մի տեղից, որտեղ չեք կարող հասնել: Դուք կցանկանայիք հավասար պայքարել», - ասել է Բորելը։ Ուկրաինայի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, բազմիցս են դիմել դաշնակիցներին «վճռական գործողություններ» ձեռնարկել և թույլ տալ Ուկրաինային Արևմուտքի տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին: Այս ամսվա սկզբին Ուկրաինան ներխուժեց Ռուսաստանի տարածք, ինչից հետո Զելենսկին հայտարարեց՝ Ռուսաստանը «պետք է զգա, թե ինչ է արել»։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ չնայած նոր զենքերի մատակարարմանը, զինված ուժերը դեռևս գտնվում են անբարենպաստ վիճակում, քանի որ Արևմուտքի սահմանափակումները թույլ չեն տալիս Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար:
17:38 - 30 օգոստոսի, 2024
Բորելը և Իրանի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Բորելը և Իրանի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Եվրոպայի հարաբերությունները, Գազայի հատվածում ընթացող պատերազմը և այլ հարցեր։  Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտում, և դա պահանջում է երկխոսություն՝ լուծելու նրանց միջև առկա խնդիրները և շտկելու եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը», - ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։ Բորելն իր հերթին շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի օրոք Իրանի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությունն ու խորհրդակցությունները կշարունակվեն և կընդլայնվեն։ Կողմերը նաև քննարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը։
16:38 - 23 օգոստոսի, 2024
Խորհրդանշական պատիժ Օրբանի համար. ԵՄ նախարարները որոշել են հանդիպել ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում
 |news.am|

Խորհրդանշական պատիժ Օրբանի համար. ԵՄ նախարարները որոշել են հանդիպել ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում |news.am|

news.am: Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ որոշվել է օգոստոսին նախարարների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ոչ թե նախագահող երկրում՝ Հունգարիայում, այլ Բրյուսելում: Սա արձագանք է Ուկրաինայի վերաբերյալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշմանը, գրում է BBC-ն։ «Ես հասկացա, որ մենք պետք է ազդանշան ուղարկենք, թեկուզ խորհրդանշական, որ եթե դուք դեմ եք Եվրամիության հիմնական քաղաքականությանը և մերժում եք Եվրամիության քաղաքականությունը՝ այն անվանելով պատերազմական կողմ, ապա պետք է լինեն որոշակի հետևանքներ», - ասել է Բորելը նախարարների հետ զրույցից հետո: «Նույնիսկ եթե դրանք ֆորմալ հետևանքներ են, սիմվոլիկ հետևանքներ։ Ոչ մի առանձնահատուկ բան չի լինի, բայց կարծում եմ, որ տեղին կլինի դրսևորել այս վերաբերմունքը և կոչ անել, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հաջորդ ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվեն  Բրյուսելում»,- Բորելին մեջբերում են համաշխարհային գործակալությունները։ Սովորաբար ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացվում ԵՄ-ի ռոտացիոն նախագահող երկրում։ Հուլիսի 1-ից Հունգարիան դարձել է Եվրոպական խորհրդում նախագահող երկիրը՝ վեց ամսով, իսկ հաջորդ օրը Վիկտոր Օրբանը անսպասելի այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այնուհետև մեկնել է Մոսկվա, Պեկին և Միացյալ Նահանգներ։ Օրբանն ամենուր հայտարարել է, որ ուսումնասիրում է պատերազմը դադարեցնելու հնարավորությունները։ Միաժամանակ նա խոսում է այնպիսի դիրքորոշումներից, որոնք սկզբունքորեն հակասում են ԵՄ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշմանը։ Այն պահից, երբ Ռուսաստանը մեծ պատերազմ սանձազերծեց, Օրբանը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, փորձել է սաբոտաժի ենթարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրումը և շարունակում է սաբոտաժի ենթարկել ԵՄ մակարդակով Ուկրաինային օգնության որոշումները, ինչպես նաև մեղադրում է Եվրամիությանը և բոլոր դաշնակիցներին, որ Ուկրաինային օգնությունը ցուցաբերելով՝ նրանք միայն երկարացնում են արյունահեղությունը։
10:30 - 23 հուլիսի, 2024
Միրզոյանը և Բոռելը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը․ ՀՀ ԱԳՆ

Միրզոյանը և Բոռելը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում:Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը:
17:36 - 29 հունիսի, 2024
Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների իրացումը. Բորելի գրավոր պատասխանը՝ եվրապատգամավորների հարցերին
 |1lurer.am|

Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների իրացումը. Բորելի գրավոր պատասխանը՝ եվրապատգամավորների հարցերին |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել է գրավոր: «ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել է Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ «ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին: Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված է պատասխանում:
21:48 - 20 հունիսի, 2024
Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Բորել |news.am|

Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Բորել |news.am|

news.am: Եվրոպական միության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկվել է, մասնավորապես, ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերությունը։ Բորելն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում: ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, զրուցել են «ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի մասին»։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ես վերահաստատեցի իմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է»,- նշել է Բորելը։
15:18 - 26 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը Ժոզեպ Բոռելի հետ․ ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը Ժոզեպ Բոռելի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ․ «ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ս.թ. ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:  Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին: Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով:  Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով:Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»:
20:48 - 25 մայիսի, 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից
 |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը պաշտոնապես կոչ են արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատումից։ Օրենքի ընդդիմախոսներն այն համարում են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։ Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օրինագիծը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանն ու սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը: «Ընտրությունը Վրաստանի ձեռքում է, մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրինագիծը»,- ասված է հայտարարությունում։։ Financial Times-ը, վկայակոչելով ԵՄ երեք պաշտոնյաների, պնդում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը կսառեցվի։ Անցյալ տարի երկիրը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել։ Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։
09:27 - 16 մայիսի, 2024
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
 |factor.am|

Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ կարծում եմ՝ ճիշտ է արարողությանը չմասնակցելը։ Իմ խորհուրդն է՝ դա չանել։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել»,- ասել է Բորելը։ Նա նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների շրջանում քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հետ կապված, ինչպես նաև՝ ինչ մակարդակով՝ դեսպանների կամ գործերի ժամանակավոր հավատարմատարների։ «Ինձ համար դիրքորոշումը պարզ է։ Ուկրաինացիներին ու շատ մարդկանց ամբողջ աշխարում դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք ներկա Պուտինի երդմնակալությանը, մարդու, որը դատապարված է ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, որի ընտրությունը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չէր, ընտրություններն արդար չէին։ Սա ակնհայտ հակասություն կլիներ։ Հետևաբար, իմ խորհուրդն էր ԵՄ անդամ երկրներին՝ չմասնակցել երդմնակալությանը»,- ասել է Բորելը։  
16:16 - 07 մայիսի, 2024