«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am: «Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը։ Այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞։ Սա՞ եք ասում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։ Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է  իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»։ Ք.Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում,  որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ. ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվում։ «Ձեր վարած քաղաքականության գնահատականը տրել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկորդ ցեղասպանության տարին է,  մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր  նկարների տարբերակը հայկական երկու պետոթյան գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 
16:57 - 15 մարտի, 2024
Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին
 |tert.am|

Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին |tert.am|

tert.am: Դուք մեր երկրի թիվ 1 դիվանագետն եք և ցավում եմ ձեր այսպիսի նյարդային պահվածքի համար, քանի որ հայ ժողովուրդը լավ հետևություններ չի անի թե ինչպիսին է ձեր վարքագիծը բանակցությունների սեղանին, ևս մեկ անգամ ձեզ զսպվածության կոչ եմ անում՝ հաշվի առնելով ձեր պաշտոնը: Այսպես սկսեց իր հարցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուղղված ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ի վերջո՝ այսօր ինչպիսի՞ն են ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ լավ, վատ, վատթար, գերազանց: Ինչպիսի՞ գնահատական կտաք: Ո՞ւր է տանելու ՀՀ իշխանությունների ռազմավարությունը ՀԱՊԿ-ի մասով, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից: Սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյո՞ք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում: «Պետք չի ինձ զսպվածության կոչ անել, ձեր կոչի հասցեատերը ձեզ ավելի մոտ է գտնվում: Ձեզ կոչ կանեմ ինձ կոչ չանել: Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը մենք չենք ուզում: Դուք ո՞ւմ կողմից եք: Ցավ եմ ապրում, որ ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին որպես «նեղացած հարսի», բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք, մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում: Ոչ նեղանում ենք, ոչ չենք նեղանում»,- պատասխանեց Միրզոյանը:
16:56 - 15 մարտի, 2024
Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը, որ բանակցային փաստաթղթերին՝ մասնավորապես Խաղաղության պայմանագրի տեսքստին ծանոթանալուց հետո ոչ ճիշտ տեղեկություն են հանրայնացնում։ Նշենք, որ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ «Ակնկալիքն այն չէ, որ ծանոթացողները գնան, ասեն՝ ամեն ինչ պայծառ է։ Սկի մենք չենք մտածում, որ ամեն ինչ պայծառ է։ Բայց ակնկալիքն այն է, որ գոնե դադարեցվի հանրային մակարդակում մատուցումը բաների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։ Միրզոյանը նշեց՝ որևէ կերպ ըմբռնելի չէ, գործընկերային չէ, ազնիվ էլ չէ գալ, տեսնել, որ նման բան գրված չկա, գնալ ու շարունակել նույն նարատիվը․ «Ընդ որում, քավ լիցի, քաղաքական ուժեր ունենք, դուք ձեր  շահն ունեք, ձեր ձևով եք ասում, կարող եք նենց բաներ ասել, որոնք գոյություն չունեն։ Լավ, դա էլ քաղաքական վարքագծի կամ գործելաոճի ձև կարող է լինել (իմ համար ոչ ընդունելի, բայց կարող է լինել)։ Բայց հաշվի առնելով մեծ հոգեբանական սթրեսը, որում մեր հասարակությունը գտնվում է, հաշվի առնելով այս հարցերի զգայունությունը, տեսնել, որ տենց բան չկա, հետո վեր կենալ նորից ասել ինչ-որ X բան, որ գիտեք՝ նորից սթրեսի է ենթարկելու մեր հասարակությանը»,- նշեց նա։ ԱԳ նախարարը հայտնեց, որ կարելի է անհամաձայնություն հայտնել այն հարցերին, որոնք փաստաթղթում կան գրված․ «Հողմաղացների դեմ պայքարել պետք չէ, առավել ևս մեր հանրությանը համոզել, որ էդ թղթում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված, ընդհանրապես պետք չէ»։ Միրզոյանը հավելեց, որ ի վերջո, այդ թուղթը հանրային է դառնալու, և բոլորը տեսնելու են, թե ինչ է գրված։ Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը հայտնել էր՝ ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ «‎Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»»։
12:58 - 15 մարտի, 2024
Ընդդիմադիր պատգամավորներին արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավորներին արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին։ Փետրվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներին այլևս չի թույլատրելու ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի կետերին։ Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։ Հարկ ենք համարում շեշտել, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` մեր կողմից խախտման վերաբերյալ հղում։ Կարևոր է նաև արձանագրել, որ յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց հետո մեր կողմից հնչեցրած հրապարակային մեկնաբանությունները հայտնվել էին նաև ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների ուշադրության կենտրոնում, որտեղից իշխող ուժի մակարդակով քննադատություն էր հնչում ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։ Ուստի, ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»։
10:58 - 15 մարտի, 2024
«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։ Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։ Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։ Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն  «Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Պատիվ ունեմ» դաշինք «Ազգային անվտանգություն» կուսակցություն «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն «Հայաստանի հանրապետական» կուսակցություն «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն «Միասին» շարժում»,- նշված է հայտարարության մեջ:
10:50 - 14 մարտի, 2024
ԲԴԽ նախագահը հանդիպել է «Հայաստան» խմբակցությանը
 |azatutyun.am|

ԲԴԽ նախագահը հանդիպել է «Հայաստան» խմբակցությանը |azatutyun.am|

azatutyun.am: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Կարեն Անդրեասյանն արձագանքել է ընդդիմության հրավերին և այսօր Ազգային ժողովում հանդիպել «Հայաստան» խմբակցության հետ։ Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ընդդիմադիրները դատական ոլորտի վերաբերյալ իրենց դժգոհություններն են ներկայացել ԲԴԽ նախագահին, «Ազատության» հետ զրույցում հայտնեց հանդիպմանը մասնակցած պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Քննարկվող հարցերից էր դատավորների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր վարքագիծը, դատարանների խտրական մոտեցումն այս հարցում։ Ներկայացրել ենք մեր համեմատությունները, թե խափանման ինչ միջոցներ են կիրառում ընդդիմադիր դաշտում գտնվողների և իշխանականների հարազատների նկատմամբ։ Դատավորներ կան, որ որոշումներ են կայացնում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Սա նաև Բարձրագույն դատախան խորհրդի խնդիրն է, որ ապահովեն դատարանների անկախությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ ԲԴԽ ղեկավարը անցած շաբաթ էլ հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, «Ազատությանը» հայտնեցին ԲԴԽ լրատվականից։
18:54 - 01 մարտի, 2024
«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան

 |aravot.am|

«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Ցանկացած բանակցություն կարեւոր է, բայց նրանց հայտարարություններից մենք տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները։ Նաեւ պարզ չէ, թե որոնք են սկզբունքները, նաեւ հարցերի հերթականությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Անդրադառնալով Գերմանիայի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Դուք տեսնում եք՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ մեզ որեւիցե միջնորդ պետք չէ։ Դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արեւմտյան հարթակը եւ թե նաեւ հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն։ Իհարկե, մեր շահերից ելնելով, արեւմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որեւիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու մեծ հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից։ Այնպես որ, այս բանակցությունների գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ներքին Հանդում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես 2022 թվականի հուլիս ամսին եմ եղել Ներքին Հանդում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերը երբ են առաջ տվել՝ 2020 նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, թե՞ 2022 թվականին։ Եվ տեղում աշխատելու ընթացքում մենք պարզեցինք, որ իրենք դիրքերն առաջ են տվել հենց 2022 թվականին, եւ տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել եւ ժամանակային զեկուցել դրա մասին։ Եվ այնտեղ մենք տեսել ենք անցակետ, այդ անցակետը որեւիցե բան չէր տալիս, նույնիսկ մենք չենք էլ կանգնել, չենք էլ հարցրել»։ «Բայց ես զարմանում եմ մեկ բանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կարելի է, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ եւ ասել՝ զորքերը հետ քաշեք մինչեւ ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Չէին հասկանում, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման-սահմանագծման համար բանակցություններում շահ ունենալու համար, ինչպես այսօր տեսնում ենք։ Եվ նաեւ զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ բանավոր կամ գրավոր պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում այնտեղ։ Եթե այդպիսի պայմանագիր չկա, դա նշանակում է․․․ Երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները հենց այնպես բանավոր ասել են, որ կարող եք գնալ տեղակայվել։ Բայց այս ամբողջ քննարկումները գնացել են նրանից հետո, երբ ասացին, որ ՌԴ սահմանապահները ոչինչ չեն արել՝ կանխելու համար կամ թույլ չեն տվել, որպեսզի եվրոպական դիտորդներն այցելեն այնտեղ։ Դեմ առ դեմ այսօրվա շփման գծում, ընդ որում, ադրբեջանցիները գտնվելով ՀՀ սահմաններում, կանգնած են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Եվ մեր ստորաբաժանումների միջեւ ցանկացած սադրանք կանխելը, դրանից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, նախքան կանխելն ուսումնասիրել, թե Ադրբեջանն ինչ ապատեղեկատվություն է տարածում, ինչ սադրանքների կարող է գնալ, մեր զինված ուժերի գործառույթն է։ Եվ տեղի հրամանատարությունը, եթե խելացի վարվեին, իրենք գիտեին, թե ինչ է նշանակում սադրանք, ինչ է նշանակում ուժեղացնել պաշտպանությունը, ինչ է նշանակում միջոցներ ձեռնարկել անվտանգության վերաբերյալ։ Եթե այդ ամենն իրականացվեր, գոնե մենք 4 զոհ չէինք ունենա։ Ադրբեջանցիներն անօրեն կերպով սադրանք կազմակերպելով՝ պատժեցին մեր ստորաբաժանումներին։ Եվ ամենակարեւորը, այդ պատժելու գործընթացից հետո մեր կողմից հակագործողություններ չեն իրականացվել։ Ադրբեջանցիները գնալու են սադրանքի մեր զինված ուժերի նկատմամբ մեր սահմաններում այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր շահերն առաջ տանելու, խաղաղություն պահպանելու համար պետք է ուժեղ բանակ ու պաշտպանված սահմաններ ունենալ։
12:53 - 01 մարտի, 2024
Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում
 |armenpress.am|

Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում: Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը: Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն: «Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը  կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։  
12:04 - 01 մարտի, 2024
Սաղաթելյան. «Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի»
 |azatutyun.am|

Սաղաթելյան. «Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք այսօրվանից, վերջին 10 օրվա մեջ գրեթե ամեն օր տարբեր մարզերում, քաղաքներում սկսել ենք հանդիպումների շարք մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, որոնց բացատրում ենք էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն նաև սահմանադրական հանրաքվե տեղի ունենալու դեպքում», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք չենք նստելու սպասենք և առաջիկայում ավելի լայնածավալ մասշտաբով աշխատելու ենք մեր ժողովրդի հետ։ Իրենք, իմ կարծիքով, փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է», - ասաց Սաղաթելյանը։ Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, եթե դրանք այս իշխանության կողմից անցկացվեն սահմանադրական հանրաքվեին զուգահեռ, դաշնակցական գործիչը նշեց. - «Ակնհայտ է, որ եթե իրենք գնան արտահերթ ընտրության, այդ ընտրությունը փորձելու են ծառայեցնել իրենց վերարտադրման համար և փորձելով դա ներկայացնել նոր լեգիտիմության պաշար՝ և՛ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, և՛ էն մյուս կործանարար քաղաքականությունը, որ որդեգրել են, ավարտին հասցնելու ուղղությամբ։ Կգա ժամանակը՝ մենք մեր որոշումը կկայացնենք։ Էս պահին մեր գլխավոր խնդիրը համարում ենք աշխատել մեր քաղաքացիների հետ, բացատրել էն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, և փորձենք կանխենք էս ամեն ինչը, այլ ոչ թե արձագանքենք հետևանքներին»։ «Եթե տեղի ունենա Սահմանադրության հանրաքվե, մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հանրաքվեն վերածելու Նիկոլ Փաշինյանի անվստահության հանրաքվեի, և դա այն տեղն է և այն դեպքն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում հնարավոր է իրականացնել շատ լայն համախմբում, և այո՝ դա վերածել Նիկոլի անվստահության հանրաքվեի, և դա մենք կանենք», - ասաց Սաղաթելյանը։ Դիտարկմանը՝ «այսինքն, նաև փողոցային պայքար եք ծրագրում, եթե բանը հասնի դրան», ընդդիմադիր գործիչն արձագանքեց. - «Մենք չենք հրաժարվել այն ճանապարհից, որը ընտրել ենք, մենք գնահատել ենք մեր անցած ժամանակահատվածի և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները, և՛ թերությունները, և էն օրակարգը, ինչի մասին հայտարարել ենք, շարունակում է մնալ»։ Սաղաթելյանը խոստացավ, որ «երբ պրոցես տեղի ունենա, այդ մասին, բնականաբար, նախօրոք կհայտարարվի, էս պահին գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելն է և տրամադրությունը փոխելը»։ «Սահմանադրության հնարավոր փոփոխության դեմ ձեր քննադատությանը իշխանությունը հակադարձում է, որ դուք Ալիևի հետ նույն օրակարգն ունեք՝ ներքաղաքական լարում առաջացնել Հայաստանում», - սրան էլ Դաշնակցության Գերագուն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Սահմանադրության փոփոխությունը դա ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է, որը փորձում է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, իսկ եթե մենք բարձրաձայնում ենք և խոսում ենք դրա մասին, չի նշանակում, որ երկրի ներսում մեզ պետք է լարվածություն։ Երկրի ներսում մեզ պետք է պարզապես փոփոխություն, դիմադրության կազմակերպում, և էն մարտահրավերները, որ կան մեր երկրի առջև, դրանց հաղթահարում, իսկ դա այս իշխանություններով պարզապես հնարավոր չի»։
17:08 - 21 փետրվարի, 2024
Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան
 |armenpress.am|

Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։   Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ եթե Բրյուսելում հաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը: «Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում (խմբ.-խաղաղության պայմանագրի նախագիծ) գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասաց Օհանյանը:  Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար: Միևնույն ժամանակ, Օհանյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է մասնակցի բացառապես այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ Հայաստանի շահերն առաջ կտարվեն։   Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։
12:16 - 09 փետրվարի, 2024
Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին
 |1lurer.am|

Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին |1lurer.am|

1lurer.am: Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան-խմբ.) իր ելույթում մի բան ասաց, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, որ սխալները չկրկնվեն... Ես ուզում եմ հավատալ, որ պատրաստ են օժանդակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին այստեղ, առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ ունեք, ինչ մտահոգություններ: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի կողմից արձագանքին: Հիշեցնենք՝ Մինասյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ կարևորում է մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք չափազանց կարևոր են ներկա ժամանակահատվածում:
14:43 - 08 փետրվարի, 2024
ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում․ Խամոյան |pastinfo.am|

ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում․ Խամոյան |pastinfo.am|

pastinfo.am: ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Ագնեսա Խամոյանը։ «Դուք պատրաստվում եք դառնալ մարդ, ով պետք է վերահսկի դատավորներին, ստուգի նրանց բարեվարքությունը։ Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ և այս պայմաններում Դուք չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը»,- հայտարարեց Ագնեսա Խամոյանը։ Նա պարզաբանեց, որ կենսագրական խնդիրը կապված չէ միայն տասը տարեկանում դպրոց հաճախելու հետ, այլ հարցն այն է, որ զինվորական ծառայությունից ազատվելուն՝ ընտանեկան կարգավիճակով պայմանավորված։ Մասնավորապես, խոսքը երկու և ավելի երեխաներ ունենալու մասին է և, թեև ԲԴԽ թեկնածուն պնդել է, որ ամուսնացել է միայն մեկ անգամ՝ 2012-ին, սակայն Ագնեսա Խամոյանը, ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, պարզել է, որ Կարեն Թումանյանն ունեցել է նաև ևս մեկ գրանցված ամուսնություն 1997 թվականին՝ բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ։ «Մարդն ակնհայտորեն խուսափել է զինվորական ծառայությունից։ Ես չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել, թե այդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ է գրանցված եղել։ Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից, ամուսնանալով ․․․ կարծում եմ, բոլորդ հասկացաք։ ՔՊ-ական պատգամավորներ, հիմա յուրաքանչյուրդ Ձեր քվեարկությամբ կիսելու եք ադ բարոյականության հարցը»,- նշեց Ագնեսա Խամոյանը։
13:30 - 08 փետրվարի, 2024
Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը
 |armenpress.am|

Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն և ջուր չլցնեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ջրաղացին:   Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որում վերջինս իշխանություններին մեղադրում էր ադրբեջանական թեզեր տարածելու մեջ։ «Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. այն, որ նրանք թշնամաբար են տրամադրված, դա փաստ է: Իսկ մենք վերջին 100-ամյակի ընթացքում ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների հանդեպ, իհարկե, հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նմանապես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց ԱԺ նախագահը: Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։ Հայաստանի ԱԺ նախագահն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրն ապահովագրել հետագա այնպիսի զարգացումներից, որոնց երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: «Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո»,-ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը հավելեց՝ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: «Կապ եմ տեսել դրանց մեջ: Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց՝ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները: «Իսկ կարո՞ղ է նաև այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա  պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:
15:15 - 07 փետրվարի, 2024
Նազարյանն առաջարկեց հստակ նշել, որ զուգընկերն արական և իգական սեռի ներկայացուցիչներն են․ ԱԺ-ում քննարիկվում է ընտանեկան բռնությանը վերաբերող նախագծերի փաթեթը |aravot.am|

Նազարյանն առաջարկեց հստակ նշել, որ զուգընկերն արական և իգական սեռի ներկայացուցիչներն են․ ԱԺ-ում քննարիկվում է ընտանեկան բռնությանը վերաբերող նախագծերի փաթեթը |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի  քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հիմնական հարցադրումները հնչեցրին նախագծում ներառված «զուգընկեր» ձեւակերպման վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանին․ «Ինձ թվում է՝ ամենակարեւոր բաղադրիչներից մեկը զուգընկեր բառի ներմուծումն է օրենսդրության մեջ։ Մեջբերում եմ՝ «զուգընկերը դա անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»։ Կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ է նշանակում՝ «առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից»»։ Բաթոյանն ասաց, որ խոսքն այն մասին է, որ պետք է օրենքով սահմանվի բռնություն կիրառողների կամ ենթադրյալ բռնության ենթարկվողների շրջանակը։ «Եվ այդ շրջանակից դուրս էին մնում այն անձինք, որոնք նշանված են կամ ընկերներ են, զուգընկերային հարաբերություններ ունեն, բայց նրանց միությունը զագսով ամրագրված չէ»,- հավելեց Բաթոյանը։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Այնուամենայնիվ, այս օրենքի ընդունման հիմնավորումը, հրամայականը, վիճակագրությունը պատշաճ ներկայացված չէ։ Ի՞նչ տարբերություն՝ նշանվածների մեջ է տեղի ունենում բռնությունը, թե՞ ծանոթների մեջ։ Եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է։ Միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում, նախաքննության ընթացքում լիարժեք բացահայտվում են, ներկայացվում են։ Դուք բերել եք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք նաեւ հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս։ Եթե այլ պաշտպանական մեխանիզմների մասին է խոսք գնում՝ աջակցության սխեմաների, աջակցության մասին խոսեք։ Հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով՝ դուք ի՞նչ ընտանեկան արժեքներ եք պաշտպանում»։ Բաթոյանն ի պատասխան ասաց, որ այս օրենքն ու նախագիծն ընդհանրապես ընտանեկան արժեքների մասին չեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ասաց․ «Ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը։ Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ։ Ես առաջարկում եմ, որ հստակ նշվի, որ զուգընկերն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներն են։ Դա անպայման պետք է նշվի, որովհետեւ սա արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ։ Առաջարկում եմ, որ այս մասը վերաձեւակերպեք եւ հստակ լինի, որ խոսքը կնոջ եւ տղամարդու մասին է»։ Բաթոյանը նշեց․ «Մենք սահմանել եքն զուգընկերը, եւ այս օրենքով կանխարգելման ու բռնության արգելքի մասին է խոսքը։ Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։ Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը»։ Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Ես էլ պնդում եմ, հայտարարում եմ, որ եթե անձն ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին, իրենք այլեւս մեր պաշտպանության ներքո չեն գտնվելու այս օրենքի շրջանակներում, որովհետեւ դա արդեն զուգընկերություն չէ, դա արդեն ուրիշ բան է, ուղղակի բառը չասեմ, թե ինչ է։ Մենք պետք է պաշտպանենք ավանդական ընտանիքը, ավանդական ընտանիքի թե տղամարդուն, թե կնոջը, թե հարսին, թե սկեսուրին։ Ես կողմ եմ, որ ընտանիքում բռնություն չլինի, հարսը սկեսուրին չծեծի կամ հակառակը, բայց երբ այս օրենքով մենք փորձ ենք անում պաշտպանել մեկ այլ խմբի, որը խաթարում է պետության, ընտանիքի հիմքերը, նվազեցնում է ծնելիությունը, նպաստում թմրամոլության աճին, այդ խմբին ես ու մենք պետք է միասնական լինենք ու չպաշտպանենք։ Ես առաջարկում եմ, որ դուք փոխեք ձեր մոտեցումը, որովհետեւ այդ քայլով մենք քայլ ենք անելու դեպի ընտանիքի, պետության հիմքերի վերջնական խաթարմանը։ Հայաստանը ոչ Կալիֆորնիա է, ոչ էլ Ամստերդամ»։ Բաթոյանն ասաց, որ այս պահին Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսգիրքը որեւէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:53 - 07 փետրվարի, 2024
Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և  ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․   «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու  դատապարտենք բռնությունը»,- ասաց  իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։   Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, Հակոբյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։ Տեղից արձագանքելով Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։ Ամփոփելով ելույթը Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը  և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։
11:43 - 07 փետրվարի, 2024