«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է. «Հայաստան» խմբակցություն

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է. «Հայաստան» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները: Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները: Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է: Շուտով»:
16:31 - 25 հունիսի, 2025
Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն ունի՝ 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որ գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն: Դժբախտաբար, այս պահին դեռ այդ երկու ստորագրությունը չունենք, եթե նույնիսկ լինի, պարոն Մամիջանյանն էլ հայտարարեց, որ եթե նույնիսկ այդ երկու ստորագրությունը լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ ինչ-որ քանակության քվե գործընթացը լիարժեք սկսելու համար: Այս իմաստով մեր դիրքորոշումը հստակ է՝ 28 ստորագրությունը կա: Հիմա ես էլ դա իմ էջին չեմ դնում, որովհետև կարծում եմ՝ խոսքն արժեք ունի: Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն»,- հայտարարեց պատգամավորը: Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն ստորագրում այդ ձեւաթղթի տակ, Սաղաթելյանը պատասխանեց. «Ուզում եմ հասկանալ՝ մեզ պետք է 34 ստորագրությո՞ւն, թե՞ գործընթաց ու գործընթացի արդյունավետությունը։ Այդ որ ասում եք՝ չեք ստորագրում, մենք ասում ենք՝ ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ՝ պրոցեսը ե՞րբ ենք սկսում, դուք օրինակ գիտե՞ք՝ երբ ենք սկսում։ Եղել է պրոցեսի մասին հայտարարություն որը մենք ողջունում ենք այդ թվում նաև ողջունում ենք որ ՀՀԿ–ն ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը։ Մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի՝ մեզ պետք է 34 հոգու ստորագրությո՞ւն, թե՞ պետք է գործընթացի արդյունք և գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլաքները ուղղել այս ուղղությամբ, եղ որովհետև այս կողմից շատ հստակ արդեն հայտարարություն կա, պետք է ջանքերը գործադրել ապահովելու ևս երկու ստորագրություն, որպեսզի ցանկության և հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան և հավելյալ ևս 18 ստորագրություններ ունենանք, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում և պատրաստ ենք այդտեղ ևս մեր մասնակցությունը ունենալ՝ հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու երբ։ Պետք է հասկանալ, երբ է այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ»։ Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն:
15:50 - 11 հունիսի, 2025
Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև. Սերժ Սարգսյան
 |news.am|

Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ Դուք և Ռոբերտ Քոչարյանը բանակցու՞մ եք այս պահին այդ հարցի շուրջ, Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։ Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ–ն էր փորձում «Հայաստան» դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել կամ շախ հայտարարել, հիմա էլ «Հայաստան» դաշինքն է փորձում նույնը անել, երրորդ նախագահն պատասխանեց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Նա վստահություն հայտնեց, որ իմպիչմենտով մատ անել կստացվի։ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ փողոցը գեներացվելու է։
17:56 - 10 հունիսի, 2025
«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

aravot.am: «Կարեւորը արդյունքն է, թվերով պետք չի հասարակությանը մոլորեցնել։ Ընդամենը ութ ու քանի տոկոսն է կատարվել, հիմա դուք էստեղ փորձում եք մոլորեցնել բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին, որ 460 դպրոց մեկ տարում կկառուցեք։ Լավ էլի»,- այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ 40-ը գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան։ Կրթության ոլորտի՝ թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասաց, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ թերակատարումները հիմնականում դպրոցաշինությանն են վերաբերում։ Նա կարծում է, որ թերակատարման պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, այլ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն եւ առաջարկեց՝ հանրությանը անկեղծ ասել՝ խոստումը, որը տրվել էր, իրատեսական չէր։ Մի քանի տարիների կտրվածքում, ըստ պատգամավորի, 40-42 տոկոս կատարողական է ապահովվում կառավարությունը։ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում խոստացել էր մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է ևս 65 դպրոց։ Վահե Հովհաննիսյանը հակադրվեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ կառավարությունն իր խոստումը կկատարի եւ 2024-ի թերակատարումները կփոխանցվեն 2025։ Իր պնդմամբ՝ 2025-ի ավարտին կառուցված 110 դպրոց կունենանք։ Ըստ նրա, 2025-ին շինարարական աշխատանքները չորս ավել անգամ արագ տեմպերով են իրականացվելու։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:41 - 10 հունիսի, 2025
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի

 |factor.am|

Արմեն Չարչյանը չի ազատազրկվի |factor.am|

factor.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այս մասին տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Սա նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսորի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է փաստաբանը։ Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով՝ Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին պատգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց պայմանական ազատազրկում՝ կիրառելով փորձաշրջան։ Գլխավոր դատախազությունը Միսակյանի այս դատավճիռը բողոքարկել էր, պաշտպանական կողմը ևս համաձայն չէր, ուստի երկու կողմն էլ դիմել էին Վերաքննիչ դատարան, որտեղ էլ որոշում էր կայացվել Չարչյանի 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատել և դարձնել 1 տարի։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։
11:30 - 10 հունիսի, 2025
«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|

«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|

Yerkir.am-ը կարճ զրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։ - Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։ - Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը: «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման: Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն Մասիսի համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում։  
14:40 - 09 հունիսի, 2025
Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը. «Հայաստան» խմբակցություն

Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը. «Հայաստան» խմբակցություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ: «Հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է և ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ «Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։ Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության», - ասվում է հայտարարության մեջ։
08:58 - 02 հունիսի, 2025
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին
 |news.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Նշենք, որ ապրիլի 22–ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ ԱԺ նիստերի դահլիճում։ Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով: Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:
11:42 - 22 մայիսի, 2025
«48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա». Քոչարյանը՝ իմպիչմենտի գործընթացին միանալու մասին |civilnet.am|

«48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա». Քոչարյանը՝ իմպիչմենտի գործընթացին միանալու մասին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է «զրոյին ձգտող հավանականություն ունեցող» նախաձեռնություն։ «48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա»,- ասել է նա մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։ Հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Արթուն ենք» շարժումը փորձում է ԱԺ-ում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և դրա համար ակնկալում է նաև «Հայաստան» խմբակցության աջակցությունը։ «Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովին հանձնվել են 107 պատգամավորի անունով նամակներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնել են ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ Շարժման անդամները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը և խախտել կառավարության ծրագրի հիմքերը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ շարժման որոշ դերակատարներ չեն պատկերացնում գործընթացի քաղաքական հետևանքները։ «Քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում»,- ասել է նախկին նախագահը։ Քոչարյանի խոսքով՝ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը այս գործընթացը իրատեսական համարի։ «Նույնիսկ նախաձեռնողները հաճախ հայտարարում են, թե՝ «փորձենք, եթե չստացվի, չստացվի»,- ասել է Քչարյանը։ Ըստ Քոչարյանի՝ ամբողջ գործընթացը նման է մեկ-երկու օրվա ուշադրության արժանանալու փորձի։ «Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանքն է։ Դու հայտնվում ես քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանն անդրադարձել է նաև շարժման պնդումներին՝ փողոցի ճնշման միջոցով փոփոխությունների հասնելու վերաբերյալ։ Նրա կարծիքով, եթե իշխանությունը փողոցում ճնշում է զգում, դա պետք է դրսևորվի հրաժարականով կամ հեղափոխությամբ, այլ ոչ թե սահմանադրական հղումներով: «Փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի, սա նշանակում է՝ կա՛մ հրաժարական, կա՛մ հեղափոխություն»,- ասել է երկրորդ նախագահը։ Նա նշել է, որ իր գլխավորած դաշինքը վարչապետի թեկնածու չունի, քանի որ չի տեսնում հեռանկար։ «Մեր ֆրակցիայից ութ հոգի կան, որ կարող են վարչապետ լինել իրենց անցած ճանապարհով, բայց ուղղակի մարդ չկա, որ պատրաստ է այդ 48 ժամվա համար նման քայլի գնալ»,- ասել է նախկին նախագահը։ Քոչարյանը նաև ակնարկել է, որ այս նախաձեռնության գլխավոր շարժիչ ուժը, իր համոզմամբ, ՀՀԿ-ն է, և իր հասցեին հնչող քննադատություններին ինքը վաղուց է սովոր։ «Ես թիրախավորվելու իմունիտետն ունեմ, շատ երկար տարիների փորձ։ Բայց դա մի առավելություն ունի՝ դու չես խոսում, քո մասին բոլորը խոսում են»,- ասել է Քոչարյանը։ Հայաստանի երկրորդ նախագահը կրկնել է, որ նման գործընթացին մասնակցելն իր համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Գյումրիի ավագանու վերջին ընտրություններն օրինակ բերելով, Քոչարյանը նշել է, որ իշխանափոխության կարելի է հասնել ընտրություններով։
13:42 - 19 մայիսի, 2025
Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան  |tert.am|

Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է վերականգնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ռազմավարական գործընկերություն կնքի Իրանի հետ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և ներառել իրանական գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը՝ դրանք վերածելով եռակողմ ձևաչափի: Անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության անդամ։ «Իմ նախագահության ընթացքում ո՛չ նախագահ Ելցինը, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ նախագահ Լուկաշենկոն երբեք չեն դիմել ինձ այս հարցով։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ նախապայմաններ կլինեին, եթե մենք դիմեինք նրանց այս հարցով, նշել է Քոչարյանը:
12:07 - 19 մայիսի, 2025
Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հարցին՝ 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն  ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Չեմ կարծում բայց, որ ընտրությունների միասին կարող ենք գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում: Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիաներ ունեցող ուժերը կարող են կոալիցիա կազմել, միասին գնալ ընտրությունների»: Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով: «Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասաց նա:
11:51 - 19 մայիսի, 2025
Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։ Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։  Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
15:26 - 16 մայիսի, 2025
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:   Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին:  Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է:  «Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը:  Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:   Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  
12:18 - 16 մայիսի, 2025