Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնել է «Հայ ազգային կոնգրես»-ի խոսնակ Արման Մուսինյանը։  «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», -գրել է Արման Մուսինյան։
16:32 - 25 հունիսի, 2025
Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։ Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։
13:22 - 25 հունիսի, 2025
Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել: Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագիրքը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իր խնդիրը՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, նշեց՝ տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով այդ իրադարձություններից ի վեր ինքը ներքաղաքական հարցերով առանձնապես չէր արտահայտվում, սակայն դա չէր նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ գործելու համար: «Լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան: Հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,- հայտարարեց վարչապետը: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք նա ունի՞ հիմքեր կուսակրոնության թեմայով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու համար, վարչապետը ասաց, որ եթե ինքը խոսում է, ապա ունի ապացույցներ: «Դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները: Ես առաջարկել էի՝ եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ, և այդ ապացույցները կարող են ներկայացվել, կամ այլ ձևով կարող են այդ ապացույցները ներկայացվել: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կանոնների վրա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ հայտարարությունների պատճառով հնարավոր բախումների հավանականությանը, վարչապետը նշեց՝ անհեթեթ է համարում բախումների մասին խոսակցությունները:  «Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում: Մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների և քայլերի վրա: Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտն ինքը կմերժի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը ցուցադրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանոնագիրք հայոց» գրքերը՝ նշելով, որ դրանցում են սահմանված Եկեղեցու կանոնները դեռևս 356 թվականի Աշտիշատի ժողովից սկսած, որում ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում: «Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով ու պատգամով»,- ասաց Փաշինյանը:
12:54 - 18 հունիսի, 2025
Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ

Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ

Հայաստանի Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով ՀՀ իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն: Խորհրդակցության արդյունքներով՝ Խորհուրդը հայտարարություն է տարածել: «Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում: Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»,- նշված է հայտարարության մեջ:  Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը: Խորհրդի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են:  
13:07 - 13 հունիսի, 2025
Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված կոշտ հայտարարություններին։ Առաջին նախագահի հայտարարությունը հրապարակվել է ilur.am-ում։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։  Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- ասված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։  Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:45 - 12 հունիսի, 2025
Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին
 |1lurer.am|

Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի, և որ այդ խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում: Խնդրում եմ՝ այդ մասով կասկած չունենաք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ձևավորելու համակարգող խումբ՝ կաթողիկոսական նոր ընտրության օրակարգի կազմակերպչական հարցերի համար: Հարցին՝ այն, ինչ առաջարկում է վարչապետը, չի՞ հակասում Սահմանադրությանը, նախարարը պատասխանեց, որ իրենց այն բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են, ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում են եղել: «Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ քանի դեռ աշխատանքային խումբն իր օրակարգը չի ձևավորել, ավելին ասել չի կարող: Նախարարը հավելեց, որ ենթադրում է՝ աշխատանքային խումբը կազմվելու է ՀՀ քաղաքացիներից՝ միաժամանակ չբացառելով, որ կարող են ընդգրկվել նաև հոգևորականներ:
12:05 - 11 հունիսի, 2025
Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով
 |arm.sputniknews.ru|

Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։ Եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ հավաքվել են օդանավակայանում` իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադարձավ Արաբական Միացյալ Էմիրություններից։Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ գործողություններ կձեռնարկի ի պատասխան իշխանությունների ծավալած արշավի։ «Եթե մենք ինչ-որ գործողություններ ձեռնարկենք, անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին»,– պատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչ վերաբերում է ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին, կաթողիկոսը հայտարարեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է։ Գարեգին Երկրորդը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ և շնորհակալություն հայտնեց հավաքվածներին։«Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,– ասաց կաթողիկոսը։Օդանավակայանից դուրս գալու ճանապարհին նա օրհնեց հավատացյալներին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։  Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք
09:36 - 11 հունիսի, 2025
ՀՅԴ-ն Եկեղեցու կողքին է․ կառույցը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

ՀՅԴ-ն Եկեղեցու կողքին է․ կառույցը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հայտարարելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։ Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։ ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համահայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման»,- ասված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։  Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:41 - 10 հունիսի, 2025
Փաշինյանն առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար

Փաշինյանն առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրառում է արել՝ դիմելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Նա, մասնավորապես, գրել է․ «Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․ ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին; բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը; գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը; դ) ամեն օր աղոթում են; ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»։
09:29 - 10 հունիսի, 2025
Փաշինյանը պնդում է՝ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից

Փաշինյանը պնդում է՝ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով շարունակում է խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ պնդելով, որ ապացույցներ ունի, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ և կհրապարակի դրանք, եթե Կաթողիկոսը փորձի հերքել:  Փաշինյանը պնդում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով  կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն։  Գերագույն հոգևոր խորհուրդը ավելի ուշ կոչ ուղղեց իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ
10:19 - 09 հունիսի, 2025
Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է՝ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է․ Գարեգին Բ

Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է՝ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է․ Գարեգին Բ

Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Հանրապետության տոնի կապակցությամբ տոնական ուղերձում ընդգծել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով հայ ժողովրդի միասնականության կարևորությանը և մայիսի 28-ի պատմական խորհրդին։ «Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը»,- նշված է ուղերձում։ Կաթողիկոսը հիշեցրել է նաև 1918-ի մայիսյան հերոսամարտերի խորհուրդը, որով դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք կերտելու տեսլականով։
10:30 - 28 մայիսի, 2025
Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով․   «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։   Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին: Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն», - նշված է ուղերձում։
10:49 - 09 մայիսի, 2025