ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Ըստ ՖԱՖ-ի՝ ՀՖՖ-ն խոչընդոտում է սպորտային խաղերի տոմսերի ձեռքբերմանը

Ըստ ՖԱՖ-ի՝ ՀՖՖ-ն խոչընդոտում է սպորտային խաղերի տոմսերի ձեռքբերմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։ Այս մասին նշված է «Հայկական առաջին ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի հայտարարության մեջ։ «Վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը պարբերաբար մեծ ու փոքր խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների՝ մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար։ Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։ Արդեն նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը, որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին։ Նույն հնարքին են դիմում նաև փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի դեպքում. մի քանի օրից կայանալիք խաղի տոմսերը դեռևս չկան վաճառքում, և որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա գտնվել խաղին։ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ֆուտզալի հավաքականին թողնել առանց կազմակերպված աջակցության, վախենալով, որ խաղին կարող են լինեն բողոքի ակցիաներ։ Արմեն Մելիքբեկյանը և իր համակիրները պետք է հասկանան` հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից և իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։ Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից։ ՀՖՖ-ից պահանջում ենք սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որը թույլ կտա երկրպագուներին ներկա գտնվել խաղին և աջակցել հավաքականին»,- ասված է հայտարարության մեջ:
13:59 - 30 հունվարի, 2025
ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ

ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր ձևաչափ է ներկայացրել Պրեմիեր լիգայի անցկացման վերաբերյալ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին:  ՀՖՖ-ն ակնկալում է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից: Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:   
21:10 - 29 հունվարի, 2025
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին |armenpress.am|

ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը` 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում: «Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,- ասաց Մելիքբեկյանը: Վերջինիս խոսքով` ՀՖՖ-ն նոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվար ամսին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ալեքսանդր Պետրակովը: 
15:32 - 18 դեկտեմբերի, 2024
Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար
 |panorama.am|

Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար |panorama.am|

panorama.am: Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում  կկայանաԱզգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը։ Նախօրեին կայացած նախախաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է. «Հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է: Հավաքականը գլխավորելու որոշումը կայացրի, որպեսզի լինեմ հավաքականի կողքին այս ծանր վիճակում, այլ ոչ լավ իրավիճակներում: Ինձ համար առաջնային է լինել հավաքականի կողքին այս ծանր պահին»։ Խոսելով երկրպագուների մասին՝ նա նշել է. «Երբ թիմը պարտվում է, երկրպագուներն իրավունք ունեն դժգոհություններ հայտնել: Հավատում եմ մեր երկրապագուներին, շատ լիահույս եմ, որ խաղի ժամանակ  մարզադաշտում 12-րդ «ֆուտբոլիստը» մեզ շատ է օգնելու։ Մեր երկրպագուների գործոնը հավաքականի, բոլորիս համար շատ կարևոր է»։
10:23 - 14 նոյեմբերի, 2024
ՀՖՖ-ն կոչով դիմել է երկրպագուներին

ՀՖՖ-ն կոչով դիմել է երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին։ «Հարգելի երկրպագուներ, առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ: Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում: Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից: Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ։ Հայաստանի հավաքականը  սկսել է մարզական հավաքը և պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին հանդիպումներին։
14:58 - 11 նոյեմբերի, 2024
Հայտնի է՝ ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը մինչև գլխավոր մարզչի նշանակումը |panorama.am|

Հայտնի է՝ ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը մինչև գլխավոր մարզչի նշանակումը |panorama.am|

panorama.am: «Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ու դեռ գլխավոր մարզիչ չի նշանակվել։ Հայաստանի ազգային հավաքականն  առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Արմեն Մելիքբեկյանն ասել է, որ հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանն պրոցեսը գնում է. «Տեսնում ենք, որ կարող ենք ավելի լավ թեկնածուներ գտնել, քան այս պահին մենք դիտարում ենք,  բավականին լավ գործընթացում ենք։ Այդ պատճառով որոշեցինք, որ այս երկու խաղերին հավաքականը  կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի  ՀՖՖ  տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներեր, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների ենք դիտարկում։  Դիտարկում ենք ինչպես հայտնի անուններ՝ որպես ֆուտբոլիստ, որպես մարզիչներ, ինչպես նաև ոչ այդքան հայտնի։ Այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, որովհետև այդ պարզաբանումները կարող են վնասել գործընթացին, բանակցութուններին»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։
12:12 - 08 նոյեմբերի, 2024
ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի |armenpress.am|

ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հետ: «Կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել և վարում է բանակցություններ: Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sport-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են տարբեր թեկնածուների, որոնց թվում է նաև «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, որն այս պահին մարզում է «Ռեալ»-ի երիտասարդական թիմը։ 
13:13 - 06 նոյեմբերի, 2024
ՀՖՖ ղեկավարության կողմից պառակտման երանգ հաղորդելու և թշնամանք սերմանելու փորձ է արվում. FAF-ի հայտարարությունը

ՀՖՖ ղեկավարության կողմից պառակտման երանգ հաղորդելու և թշնամանք սերմանելու փորձ է արվում. FAF-ի հայտարարությունը

Անցնող շաբաթվա ընթացքում միասնական պայքարի և համախմբվածության շնորհիվ Հայաստանում գործող բոլոր ֆան ակումբների ջանքերով իրականացված ակցիաների արդյունքում դադարեցվեցին ՀՊԼ 14-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Ակցիաների նպատակն էր ցույց տալ, որ ֆան ակումբների միասնական պայքարի արդյունքում ՀՖՖ-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներն ու խաղերը կարող են խաթարվել, ինչպես նաև այս ակցիաների միջոցով փորձեցինք ՀՊԼ բոլոր ակումբներին ցույց տալ, որ ֆուտբոլի խնդիրը բոլորինս է։ Ցավոք պիտի փաստենք, որ ՀՖՖ ղեկավարությունը դիմեց հին մեթոդներին և հանրային դժգոհությունների ու պահանջների մասով հետևություններ անելու փոխարեն տեքստեր ուղարկեց ակումբներին և ՀՖՖ հիմնադիր անդամ ՀԿ-ներին, որոնք էլ տառերի և կետադրական նշանների ճշտությամբ այդ տեքստերը տեղադրեցին իրենց մեդիա հարթակներում, գուցե շտապողականությունն ու ցայտնոտն էր պատճառը, որ այդ «անվերապահ աջակցության ցուցադրության հայտարարությունը» վերագրվեց անգամ ակումբների, որոնք նույնիսկ ծանոթ չէին տեքստին ու չէին «ստորագրել» դրա տակ, ապա մի քանի անգամ ջնջել և կրկին հրապարակելուց հետո ունեցանք աջակիցների վերջնական ցանկը։Հիմնադիր ՀԿ-ներից որոշները մահակից կամ ՀՖՖ-ից ունեցած կախվածությունից ելնելով չխորշեցին ու խախտեցին «Արդար խաղի» կանոնները ոչ կոռեկտ ձևակերպումներ տալով իրենց մրցակից և հայկական ֆուտբոլում լուրջ կշիռ ունեցող ակումբների հասցեին։   Ակնհայտ է նաև, որ ՀՖՖ ղեկավարության կողմից պառակտման երանգ հաղորդելու և թշնամանք սերմանելու փորձ է արվում։ Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ այս շարժման նպատակը պառակտումն ու թշնամանք սերմանելը չէ, այլ բացառապես հայկական ֆուտբոլի առողջացումը։ Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ ցանկանում ենք հանդիպել այդ հայտարարության տակ ստորագրած ՀՊԼ ակումբների ղեկավարների կամ պատասխանատուների հետ, ունենք հարցեր վերոնշյալ հայտարարության տարբեր կետերի շուրջ` սկսած մանկապատանեկան ֆուտբոլից մինչև կանանց ֆուտբոլ և ֆուտզալ, ինչպես նաև քննարկելու ՀՖՖ-ից կախվածությունից դուրս գալու ուղիները։   Մեր՝ հանուն հայկանան ֆուտբոլի պայքարը շարունակվում է, մենք պատրաստ ենք ավելիին, մեր ֆուտբոլային և ֆանատական գործիքակազմն անսպառ է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր ակումբներին, անհատներին և երկրպագուներին, որոնք կիսում են մեր մտահոգությունները և միանում մեր պայքարին։ Շարժման հետ կապ հաստատելու, հարցերի և առաջարկների դեպքում բոլոր շահագրգիռ կողմերի համար գործում է [email protected]էլեկտրոնային փոստի հասցեն։
12:50 - 04 նոյեմբերի, 2024