Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

«Հեզբոլլահ»-ը մեկ օրում 360 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ
 |factor.am|

«Հեզբոլլահ»-ը մեկ օրում 360 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ |factor.am|

factor.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հոկտեմբերի 9-ին օրվա ընթացքում 360 արկ է արձակել երկրի ուղղությամբ։ Դրանցից 220-ը հասել է Իսրայել: «Հեզբոլլահ»-ի հարձակումների մասին իսրայելական բանակը հայտնել է Telegram-ում հաղորդագրությամբ։ Նշվում է նաև, թե հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութում և Լիբանանի հարավում գտնվող մի քանի զենքի պահեստարանների: Իսրայելական կողմի պնդմամբ՝ հարձակումների հետևանքով զոհվել են լիբանանցի հրամանատար Ահմադ Մուսթաֆա ալ-Հաջա Ալին և հրամանատար Մոհամմադ Ալի Համդանը: Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Իսրայելի իշխանությունները հայտնել էին, որ Լիբանանից հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Հարվածները գրանցվել են Հայֆա և Կիրյաթ Շմոնա քաղաքներին։ Նույն օրը երեկոյան հայտնի է դարձել նաև Իսրայելի կողմից սիրիական Դամասկոսի Մեցզա շրջանի վրա հարձակման մասին, որտեղ գտնվում են Իրանի դիվանագիտական կառույցները։
15:44 - 10 հոկտեմբերի, 2024
Վերջին շաբաթներին Լիբանանում ավելի քան 1500 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ԱՆ-ն
 |azatutyun.am|

Վերջին շաբաթներին Լիբանանում ավելի քան 1500 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ԱՆ-ն |azatutyun.am|

azatutyun.am: Ավելի քան 1500 մարդ է զոհվել, 8 հազարը վիրավորվել սեպտեմբերից «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանում իսրայելական հարվածներից, փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը։ Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաղորդել է, որ երկրից շուրջ 1․2 միլիոն մարդ է տեղահանվել՝ նշելով, որ մարդասիրական ճգնաժամն աճում է, Իսրայելի ռազմական գործողություններն էլ ընդլայնվում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանի մեկ քառորդն այժմ գտնվում է իսրայելական զինվորականների հրամանատարության տակ։ Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակը Լիբանանի սահմանամերձ հատվածներում «Հեզբոլա»-ի ռազմական ենթակառուցվածքները վերացնելն է՝ պնդելով, որ խմբավորումը հենց սահմանամերձ բնակավայրերից է մի ամբողջ տարի գրոհել՝ այդ շրջաններում բնակվող իսրայելցիներին ստիպելով հեռանալ իրենց տներից։
13:52 - 10 հոկտեմբերի, 2024
Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն |armenpress.am|

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։ «Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 10-ին) գիշերը մոտավորապես ժամը 1։00-ին հակառակորդ իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի հյուսիսի ուղղությունից՝ թիրախավորելով Հոմսի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտում ավտոմոբիլային գործարանը և Համայում գտնվող ռազմական օբյեկտ», - հաղորդում է գործակալությունը։ Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածից զոհվել էր 7 մարդ։ Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Դամասկոսում իսրայելցիների թիրախը եղել է շիա «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչը։
13:19 - 10 հոկտեմբերի, 2024
Սիրիան «բարբարոսական հանցագործություն» է  անվանել Իսրայելի հարվածը Դամասկոսին, որը 7 մարդու կյանք է խլել |armenpress.am|

Սիրիան «բարբարոսական հանցագործություն» է  անվանել Իսրայելի հարվածը Դամասկոսին, որը 7 մարդու կյանք է խլել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն Իսրայելի զինված ուժերի հարվածը Դամասկոսի բնակելի շենքին անվանել է «բարբարոսական հանցագործություն» և կրկին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելին զսպելու համար։ «Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է այս բարբարոսական հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ, որն իրենից ներկայացնում է ցեղասպանության շարունակությունը, որ այս անհավատ համակարգի (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) կողմից իրականացվում է պաղեստինցիների և լիբանանցիների նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սիրիայի ԱԳՆ-ի Facebook-ի էջում։  Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծել է հրեական պետությանը զսպելու «հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»՝ նշելով, որ Իսրայելի գործողություններն «աղետալի հետևանքներ» կունենան տարածաշրջանի համար։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան Իսրայելը 3 հրթիռ է արձակել Դամասկոսի Մեզզա թաղամասի բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը։  Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։ Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության ենթարկված շենքը գտնվում է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Ըստ հեռուստաալիքի՝ իսրայելական հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» կազմակերպության կողմնակիցներից մեկը:
11:11 - 09 հոկտեմբերի, 2024
Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները
 |1lurer.am|

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ջանքերն արդյունք կտան: Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը: Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի շարք բնակավայրեր:  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրուլլայի իրավահաջորդին և «նրա իրավահաջորդին»։ 
20:52 - 08 հոկտեմբերի, 2024
«Հեզբոլահ»-ը մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումները |azatutyun.am|

«Հեզբոլահ»-ը մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումները |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի և մասամբ ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը Լիբանանի տարածքից 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն՝ ի պաշտպանություն Իսրայելի պետության և նրա բնակիչների։ Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի զինվորականներին, նշում է, որ տուժել է առնվազն 12 մարդ։ Հրթիռային նախազգուշացումներ են հայտարարվել Իսրայելի հյուսիսում, այդ թվում՝ Ավիվիմա և Կիրյատ-Շմոնա շրջաններում։ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորումը հայտարարել է, որ «Ֆադի-1» հրթիռներով հարվածել է Հայֆայից հարավ գտնվող ռազմաբազային։ Մեկ հարված էլ հասցվել է սահմանից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տիբերիա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության բանակն, իր հերիթն, հայտնել է, որ ռազմական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլա»-ի թիրախներին։ Իսրայելական զինուժը Լիբանանում իր ցամաքային գործողությունները որակում է «սահմանափակ և թիրախային», սակայն, ըստ Reuters-ի, «դրանց մասշտաբներն անցյալ շաբաթվանից անշեղորեն աճում են»: Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դաշնակից «Հեզբոլա» խմբավորման դեմ Լիբանանում: Իսկ Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը վերսկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 7-ը դարձել է «Համաս»-ի գրոհայինների կողմից Իսրայելի բնակիչների վրա հարձակման զոհերի հիշատակի օր։
11:35 - 08 հոկտեմբերի, 2024
Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանության մասին |tert.am|

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանության մասին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութում շիական «Հեզբոլլահ» շարժման շտաբի հրամանատարներից մեկի սպանության մասին։ Այս մասին գրում է Times of Israel-ը:Ըստ բանակի մամուլի ծառայության՝ իսրայելական օդուժի ճշգրիտ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի հրամանատար Սուհայիլ Հուսեյն Հուսեյնին, որը պատասխանատու է եղել Իրանից նյութատեխնիկական ապահովման և զենքի մատակարարումների, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի ստորաբաժանումներին զենքի բաշխման համար։Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահ»-ի կազմավորումների դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումներից մեկի հետևանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահը։ Շարժումը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել ընդդիմանալ Իսրայելին։ Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։
09:49 - 08 հոկտեմբերի, 2024