ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

ԲԴԽ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։ ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։  Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն Անդրեասյանի հետ՝ որպես արդարադատության նախարարի, և համոզմունք հատնել, որ նոր կարգավիճակում էլ ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը վերջինիս և ռուս գործընկերների միջև։ Քննարկման առարկա են դարձել հատկապես վերջին շրջանում Հայաստանում գործարարությամբ զբաղվող՝ Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիների հիմնախնդիրները, որոնք հաճախ գործ են ունենում դատական համակարգի տարբեր ատյանների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման վերաբերյալ։
13:33 - 18 հոկտեմբերի, 2022
ԲԴԽ–ն բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները

ԲԴԽ–ն բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին Infocom–ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։ Վերջինս դատավոր է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։ Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը հայտարարել է, որ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունել եւ դրան ժպիտով է վերաբերվում։   Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը
22:33 - 17 հոկտեմբերի, 2022
Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։ Նշենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին: Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը` նշելով, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության եւ դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը եւ դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանից, որը, սակայն, նշեց, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաղքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։  Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը դատավորի պաշտոնին է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես քննիչ։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կարող է ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազը։ Օրենքի համաձայն՝ միջնորդությանը կից ներկայացվում են դրա համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Նման միջնորդություն ստանալու դեպքում ԲԴԽ-ն անհապաղ նիստ է հրավիրում։ Մեր տեղեկություններով՝ այս պահին ԲԴԽ-ում ընթանում է Դատախազության միջնորդության քննությունը․ դատավոր Ալեքսանյանը չի մասնակցում նիստին։ Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Գլխավոր լուսանկարում՝ Էրիկ Ալեքսանյանը   Միլենա Խաչիկյան      
16:46 - 17 հոկտեմբերի, 2022
Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 17 հրամանագրով դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի ԲԴԽ-98-Ո-301 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Մակյանը 2013 թվականիից ի վեր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր։ 2019 թվականի հուլիսի 11-ին էլ նա ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ՝ 5 տարի ժամկետով:
14:15 - 17 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
16:51 - 14 հոկտեմբերի, 2022
Դատախազությունը դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել

Դատախազությունը դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն, նույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգով և ժամկետներում, հրավիրել էր նիստ և ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերևույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում: ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում: Վերոգրյալի հիման վրա՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում  կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: «Հետք»-ը տեղեկություններ ուներ, որ գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Նա վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ. հունվարին: Մինչ այդ զբաղեցրել է դատավորի օգնականի պաշտոնը: 
13:05 - 13 հոկտեմբերի, 2022
Այսօր որոշել եմ դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին․  Գրիգոր Բեկմեզյան

Այսօր որոշել եմ դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին․ Գրիգոր Բեկմեզյան

 Բարձրագույն դատական խորհուրդի անդամ Գրիգոր Բեկմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ ժողովուրդ, Ցանկանում եմ հայտնել, որ այսօր որոշել եմ դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին։   Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։   Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։ Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։   Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։   Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։ Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում»։
18:58 - 10 հոկտեմբերի, 2022
Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.   «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:    Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:    Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը:    Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է:    Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:   Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։
12:06 - 10 հոկտեմբերի, 2022
Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը երեկ ընտրվել են ԲԴԽ անդամներ: Այդ պաշտոնում նրանց առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի, Երանուհի Թումանյանցը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ:  Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի:
15:53 - 07 հոկտեմբերի, 2022
Ես լոյալ չեմ որևէ թիմի հանդեպ, կարողանում եմ տարբերել կուսակցական լինելը չլինելուց. Կարեն Անդրեասյան |1lurer.am|

Ես լոյալ չեմ որևէ թիմի հանդեպ, կարողանում եմ տարբերել կուսակցական լինելը չլինելուց. Կարեն Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Ես լոյալ չեմ որևէ թիմի հանդեպ, ես կարողանում եմ տարբերել կուսակցական լինելը չլինելուց, և կապ չունի, որ մի քանի օր առաջ եմ դադարել լինել ՔՊ կուսակցության անդամ, ես ինձ այլևս կուսակցական չեմ զգում և որևէ պարտավորություն չունեմ նույնիսկ այն կուսակցության հանդեպ, որի անդամ եղել եմ: Դա ոչ թե սկզբունքների և արժեքների փոփոխություն է, այլ մոտեցումների, էթիկայի, պահվածքի, բարեվարքության դրսևորում: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու որոշումից ինչով է տարբերվում իր՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվելու որոշումը, ասաց արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:
15:10 - 06 հոկտեմբերի, 2022
Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների հարցերին |hetq.am|

Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների հարցերին |hetq.am|

hetq.am: Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում հարցեր են ուղղում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում արտահերթ նիստին: Հերթագրվել է 9 պատգամավոր: Պատգամավոր Գևորգ Պապոյանը Կարեն Անդրեասյանից «1-2 կոնկրետ անելիքից» հետաքրքրվեց, որ ընտրվելու դեպքում անմիջապես անելու է: Նշենք, որ իր հիմնական ելույթում Կարեն Անդրեասյանը որևէ ծրագրի մասին չխոսեց, այլ սահմանափակվեց իր երազանքների` արդար դատարան ունենալու մասին` առանց որևէ քայլ նշելու, ինչպես նաև արդար գործելուն` դարձյալ չմանրամասնելով: Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ԲԴԽ անդամը միայն մեկ անելիք ունի` քվեարկել արդար: Այդ նպատակով պետք է քվեարկել դատավորներին պատասխանատվության ենթարկելու, առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու և հարցերում: «Ես չեմ գնում, որ հայեցակարգային կամ քաղաքականություն մշակող կամ որևէ օրենսդրություն մշակող դերակատարում ստանձնեմ: Պարզ է, իմ կարծիքն ազդելու է որոշակի իմաստով այդ գործընթացների վրա, բայց դա էլ է քվեարկության ձևով լինելու»,-նշեց Կ. Անդրեասյանը: Թեկնածուն նշեց, որ ԲԴԽ-ում մի քանի «շատ արդար մարդիկ» սպասում են, որ «արդար ձայների քանակն այնտեղ ավելանա»: «Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Սա է իմ առաքելությունը կամ խոստումը ձեզ»,-ասաց Անդրեասյանը: Գևորգ Պողոսյանը, թեև հայտարարեց, որ ընտրելու է Կարեն Անդրեասյանին, սակայն պահանջեց էլ ավելի բացել թեման: Պատգամավորը նշեց, որ նախարար եղած ժամանակ տարբեր գրություններ է ուղարկել ԲԴԽ-ին, ուստի հետաքրքրվեց, կարող է նշել 1-2 դեպք, որ նոր նախարարն ուղարկեր, իսկ Անդրեասյանն «արդար որոշում կայացներ» կամ արդարությունը վերականգնվեր, երբ «արդար մարդիկ շատ լինեն»:   Կարեն Անդրեասյանը դարձյալ խուսափեց կոնկրետ պատախանելուց: Նշեց, քանի որ ուզում է, որպեսզի լինի նման դեպք, երբ արդարությունը կվերականգնվի, հետևաբար չի նշի դեպքեր` հետագայում չկաշկանդվելու համար:   Թեկնածուն նշեց, որ համակարգի հետ կապված կա հսկայական ասելիք և անելիք` դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչ դատավորների որոշակի խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային, ոչ յուրային տրամաբանությունը: «Կան դատավորներ, որոնք հիմա ինձ համարում են դատական համակարգի համար ոչ յուրային, և ես գնալու եմ նաև ապացուցելու, որ չի լինելու, իմ կարծիքով յուրային-ոչ յուրային, և մենք բոլորս լծվելու ենք մի աշխատանքի` մաքրել դատական համակարգն անարդարություններից»,-ասաց Կ. Անդրեասյանը: Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, դիմելով թեկնածուին, ասաց, որ կան դատավորներ, ովքեր թյուր պատկերացում ունեն խտրական վերաբերմունքից պաշտպանված լինելու, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ և այլն: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ խնդիրների լուծման համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվի: Կարեն Անդրեասյանը նշեց, որ պետք է թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունն այնքան, որ իրենք ինքնակրթման գոնե մի փոքր ժամանակ ունենան: Բացի այդ, կառավարության ծրագրում հստակ դրված է մասնագիտացված դատարանների ստեղծման հարցը: «Կա երրորդ ասպեկտը: Շատ հաճախ հարցը կրթվածությունը չէ, տեղեկացվածությունը չէ: Շատ հաճախ դատավորի բարեվարքությունն ու ներքին մոտեցումն է խնդիրներին: Այս դեպքերում մենք պետք է ուենանք կարգապահական պատասխանատվության հստակ միջոցներ»,-պատասխանեց Կ. Անդրեասյանը: Պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ուշացած վճիռների կայացման դեպքերով: Ըստ նրա, երբեմն վճիռները հնարավոր է կայացնել շատ արագ, մինչդեռ տարիներով ձգվում է: ԲԴԽ անդամի թեկնածուն դատական համակարգի «ամենամեծ խոցը» որակումը տվեց բարձրացված հարցի բովանդակությունը: Ըստ Անդրեասյանի, եթե 2013թ. դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն է եղել, այժմ` համատարած ուշացումները, որոնց «զոհն»  են դառնում նաև դատավորները: «Դատավորներն այնպիսի խայտառակ գերծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ հաճախ, իսկապես օբյեկտիվ են իրենց ուշացումները», նշեց Անդրեսայանը` կարևորելով տարանջատել, թե որն է ուշացումը, որը` սուբյեկտիվիզմն ու «կոռուպցիոն խաղը»: Շարունակությունը՝ hetq.am
14:55 - 06 հոկտեմբերի, 2022
Անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն. Թումանյանց |1lurer.am|

Անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն. Թումանյանց |1lurer.am|

1lurer.am: Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցը: Դատարանների ծանրաբեռնվածության, գործերի քննոթյան ուշացման մասին պատգամավորների հարցին ի պատասխան՝ Թումանյանցը նշեց. «Պետք է հասկանանք ողջամիտ ժամկետների պահպանման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Եթե օբյեկտիվ են, պետք է իսկապես լուծումներ գտնենք` գուցե գործիքներ ավելացնելով, իսկ եթե օբյեկտիվ չեն, ապա պատասխանատվության միջոցներ կիրառենք»: 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը Թումանյանցը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
14:01 - 06 հոկտեմբերի, 2022
Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ |hetq.am|

Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին (Թումանյանցը երեկ ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից)։  Գրանցվել է 58 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին: Թեկնածուներին ԱԺ ամբիոնից ներկայացնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ:  Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի: ԲԴԽ-ում հաջորդ թափուր տեղն առաջացել է Լիպարիտ Մելիքջանյանի` Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր նշանակվելու հանգամանքով:  Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է հուլիսի 4-ին:
12:59 - 06 հոկտեմբերի, 2022
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը. Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու |1lurer.am|

Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը. Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը: 2011 թվականին նա ընտրվել է ՀՀ ՄԻՊ, պաշտոնավարել մինչև 2016 թվականը: 2016-21 թթ. կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ, զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: 2021 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Պաշտոնավարումը դադարեցրել է վերջերս: Անդրեասյանը շուրջ 20 հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների ու այլ աշխատությունների հեղինակ է: Իր խոսքում Անդրեասյանը նշեց, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար: «Դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր պաշտոններում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է ի վերջո իմ երազանքին մոտենալու»,- ասաց նա:
12:55 - 06 հոկտեմբերի, 2022
Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամների ընտրության հարցով

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամների ընտրության հարցով

2022 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: «Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- նշված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:
10:18 - 06 հոկտեմբերի, 2022