Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանում է։ Երեկ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր ու Լաչինի միջանցքի ներկայիս իրադրությունը։ Բայրամովը նաև զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ Ադրբեջանի քայլերի, ու իբր «Հայաստանի կողմից խաղաղության գործընթացը խոչընդոտող ռազմաքաղաքական սադրանքների ու ականային սպառնալիքը շարունակելու վերաբերյալ»։ Բայրամովը, խոսելով Լաչինի միջանցքի իրադրության մասին, Հայաստանին մեղադրել է նաև Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով օգտագործելու ու այդպիսով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Կոլոմինան էլ ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը՝ խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար, քանի որ տարածաշրջանում լարվածության առկայությունը մտահոգության տեղիք է տալիս։ Հիշեցնենք, որ մինչ Բաքու մեկնելը Կոլոմինան Երևանում էր։ Այստեղ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկումների առանցքում է եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։   Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի թվիթերյան էջից / 18․10․2021
10:23 - 20 հունվարի, 2023
Բայրամովի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը |1lurer.am|

Բայրամովի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։ «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չափանիշներին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
20:36 - 17 հունվարի, 2023
Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը |1lurer.am|

Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։ Նա խրախուսել է երկու նախարարներին՝ կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով։
11:38 - 12 հունվարի, 2023
Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ինքն ակնկալում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Խոսնակը չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, որը կհեռանա պաշտոնցի վաղը՝ հունվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարը այս թեմայի շրջանակում միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ավելին անել՝ բացի զանգերից՝ կապված հայերի, վրացիների ու ադրբեջանցիների խնդիրների լուծման հետ, Փրայսն ասել է․ «Դե, այն, ինչ դուք մինչ օրս տեսել եք մեզանից, և՛ դեսպան Ռիքերի օրոք, և՛ նրա նախորդի օրոք, մենք համագործակցել ենք երկկողմ ձևաչափով: Մենք համագործակցել ենք համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն: Մենք համագործակցել ենք ԵԱՀԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ՝ հեշտացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու բոլոր այն հարցերի համար, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կամ բխում են դրանից: Մեր մոտեցումը չի փոխվելու։ Մեր մոտեցումը դյուրացումն է, որն օգնում է կողմերին կառուցողական ձևով միասին նստել և հասնել առաջընթացի իդեալականորեն, որն ի վերջո կհանգի համապարփակ, երկարաժամկետ լուծման»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից եւ նշել, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։
10:23 - 05 հունվարի, 2023
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել խնդիրները ճիշտ լուծելու համար. Աբդոլահիանը՝ Բայրամովին |tert.am|

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել խնդիրները ճիշտ լուծելու համար. Աբդոլահիանը՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների կարևորագույն հարցերի շուրջ, հայտնում է Tasnim գործակալությունը:Աբդսոլահիանը հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ խթանելու Ադրբեջանի հետ փոխգործակցությունը տրանսպորտի և տարանցման ոլորտում։Ամիրաբդոլահիանը վերահաստատել է Իրանի դեմ լինելը տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել տարածաշրջանի խնդիրները ճիշտ լուծելու համար։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:39 - 01 հունվարի, 2023
Ադրբեջանի ու Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը |azatutyun.am|

Ադրբեջանի ու Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի հարցը: Բայրամովը պաշտոնակցին հավաստիացրել է, թե «միջանցքի փակ լինելու մասին հայկական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»: Նա ասել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն «հայկական կողմը տորպեդահարում է այդ ջանքերը»: Բայրամովի պնդմամբ հայերը չարաշահել են միջանցքի շահագործումը, քանի որ թույլ են տվել, որ դրանով երթևեկեն երրորդ երկրների քաղաքացիներ: Բացի այդ, ըստ Բայրամովի, միջանցքի վերաբերյալ պայմանավորվածության խախտումների մասին է վկայում նաև այն, որ «դրանով հայերը Հայաստանից Ադրբեջան են փոխադրել Հայաստանում 2021 թվականին արտադրված ականներ»: «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդագրությունում Լաչինի միջանցքի մասին Էստոնիայի արտգործնախարարի հայտնած տեսակետները ներառված չեն:
17:51 - 31 դեկտեմբերի, 2022
Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։ «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:
11:44 - 28 դեկտեմբերի, 2022
Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական» լինելու մեջ 
 |factor.am|

Բայրամովը Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական» լինելու մեջ |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սահմանափակ է համարում 2022 թվականին Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի և սահմանների դելիմիտացիայի հարցում առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Հայաստանին մեղադրել է, իբր, ապակառուցողական լինելու մեջ։  «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել  Ժնևում, երկրորդը՝ Վաշինգտոնում, երրորդ փուլը չկայացավ հայկական կողմի մերժման պատճառով։ Նաև տեղի է ունեցել սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի երեք նիստ։ Ընդհանրապես, ձեռք բերված առաջընթացը խաղաղության պայմանագրի և սահմանների սահմանազատման հարցում շատ սահմանափակ է, պատճառը հայկական կողմի ոչ կառուցողական և անհետևողական դիրքորոշումն է»,- ասել է Բայրամովը 2022 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ Բաքուն իր կողմից շարունակելու է ջանքերը, որ Հայաստանը դրանք կատարի»։  ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու ՌԴ առաջարկն անընդունելի է։  «Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագա սերունդներին։ Բաքուն իր դիրքորոշումն այդ հարցում արդեն արտահայտել է»,- ասել է Բայրամովը։ 
18:29 - 27 դեկտեմբերի, 2022
Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայցազրույց է տվել «Ազատություն ռադիոկայանին»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հարց․ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան․ Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն։ Հարց. Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։ Պատասխան. Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։ Հարց․ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Պատասխան. Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները: Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»։
21:55 - 24 դեկտեմբերի, 2022
Բայրամովը հայտարարել է, որ «Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից»

Բայրամովը հայտարարել է, որ «Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից»

Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Նրա (Վարդանյան-խմբ․) գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Մինչև նրա գալը եղել են դրական հարաբերություններ, և նրա գործոնը շատ վնասակար և ապակայունացնող է»։ Բայրամովը նշել է, թե Ռուբեն Վարդանյանը տարածաշրջանի համար «օտար տարր» է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ «Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Նրա խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, և նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։ Նրա՝ Ղարաբաղ ուղևորվելու և այնտեղ քաղաքական գործունությամբ զբաղվելու հետ մենք որևէ կապ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,- ասել է Լավրովը։
17:03 - 23 դեկտեմբերի, 2022
«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով

«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով

Ռուսաստանը, հավանաբար, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է տարածաշրջանում երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղության հաստատմամբ և հակամարտությունների՝ անցյալի դրսևորումների ցանկացած կրկնության հուսալի վերացման համար: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը՝ նշելով նաև, որ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը օրակարգից հանված չէ․ Ռուսաստանը պատրաստ է ընդունել այն։ Լավրովը հայտնել է նաև, որ «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) ձևաչափով՝ նախարարների մակարդակով, նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին՝ նշելով՝ «դատելով ձևաչափի մասնակից երկրների տրամադրությունից՝ հանդիպման հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»։ Նշենք, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
16:35 - 23 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն․ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հաստատվել է չորս եռակողմ հայտարարություն։ Դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց, իհարկե, կցանկանայինք արագացնել։ Եվ անկախ նրանից, թե ինչ հարցեր են ծագում առօրյայում, ես համոզված եմ, որ առավել անհրաժեշտ է կանոնավոր հանդիպումներ, բանակցել, վստահությունն ամրապնդել և բոլոր հարցերի լուծման համար հող ստեղծել»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։  Ռուս դիվանագետը ափսոսանք է հայտնել հայկական կողմի որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել արտգործնախարարների՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը։«Այսօրվա համար մենք պայմանավորվեցինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց թողնվեց», - ասել է Լավրովը։ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
15:41 - 23 դեկտեմբերի, 2022
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը
 |azatutyun.am|

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 22-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը: «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»: Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»: Բայրամովը նաև պնդել է, թե Լաչինի միջանցքը «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»: Բայրամովը Բորելին ասել է, թե «անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի օրենսդրությանը հակասող ապօրինի գործունեությունը Լաչինի միջանցքում»: Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը»: «Նախարարն ընդգծել է, որ մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: Ադրբեջանական կողմը Բորելի մեկնաբանությունների վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն չի տարածել:
10:18 - 23 դեկտեմբերի, 2022