«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

«Հայաստան» դաշինքից 6 անդամ հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց 4 նոր պատգամավորի

 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքից 6 անդամ հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց 4 նոր պատգամավորի |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ տրամադրեց Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին («Հայաստան» խմբակցություն), «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 6 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ այսպիսով հրաժարվելով մանդատներից: ԿԸՀ-ն դեկտեմբերի 8-ի նիստում նախ ուժը կորցրած ճանաչեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա: Ապա հիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների՝ լիազորությունները դադարած համարելու արձանագրությունները՝ ԿԸՀ-ն նրանց մանդատները տրամադրեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներին: Այսպիսով խորհրդարանում Արամ Վարդևանյանին կփոխարինի Մհեր Սահակյանը: Վահե Հակոբյանի մանդատը տրամադրվեց Արփինե Վարդանյանին, Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը՝ Արման Ղազարյանին, Ելենա Կիրակոսյանի մանդատը՝ Իրինա Գասպարյանին: Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էին ներկայացրել Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը:  
14:08 - 08 դեկտեմբերի, 2022
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան
 |news.am|

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարության մեջ տեսնում են նաև ռազմական կոմպոնենտի զարգացման, ԶՈւ համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: «Եթե նկատել եք, այդ զորավարժությունների ընթացքում  երկու երկրների նախագահներն էլ փորձում են ասել մեկ բանակ, մեր երկիր, մեկ ազգ վերածվելու իրենց  պատրաստակամությունը»,- ասաց նա։ Ս. Օհանյանի խոսքով, այդպիսի զորավարժությունները մի քանի խնդիր ունեն. «Նախ, իրենց զինված ուժերի համագործակցությունը և պատրաստության մակարդակն են բարձրացնում այս կամ այն խնդիր լուծելու, այս կամ այն իրավիճակից ելնելու համար։ Եթե զորավարժությունն  անցկացվում է  Հայաստանի և Իրանի սահմանին, դա նշանակում է, որ  այդ զորվարժություններն ուղղված են հենց այն երկրների դեմ, որոնք  հարևան են հենց Թուրքիային և Ադրբեջանին, եւ որոնց հետ խնդիր ունեն։ Երկրորդը՝ ուժի ցուցադրում է հենց Հայաստանին, Իրանին»։ Օհանյանը հիշեցրեց, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է. «Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժություններին, ուղղված է նաև հենց Իրանին, դրա համար Իրանի ղեկավարությունը արդեն երկար ժամանակ է՝ ցույց է տալիս իր պատրաստակամությունը, որ  տարածաշրջանում իր համար անընդունելի է  որևէ մի սահմանային իրավիճակի, հատկապես Սյունիքի հատվածում որևէ փոփոխություն, որը միջազգային բնույթի է»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ տարածաշրջանում Իրանը բավականին լուրջ գործոն է: Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր տարածաշրջանը բավականին լարված ժամանակահատված է ապրում, հատկապես  Հայաստանն ու Արցախը, որոնց շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, ցանկացած ժամանակ կարող են  մարտական գործողություններ սկսվել, հատկապես երբ 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն ցանկանում հակառակորդ երկրից դառնալ հարևան երկիր. «Չնայած Ադրբեջանը խոսում է  խաղաղության մասին, բայց հռետորաբանությունը, հայատյացությունը, նրա կողմից իրականացվող  բոլոր սադրանքները տանում են նրան, որ ինքն այս ամենում  կանգ չի առնելու մինչև չստանա իրենց լեզվով ասած միջանքը։ Այդ զորավարժությունները  բարձրացնելու են նրանց համագործակցության մակարդակը։ Այս պարագայում Հայաստանի Զինված ուժերը  պետք է  գնահատականներ տա ռազմաքաղաքական իրավիճակին և լուրջ աշխատանքներ տարվեն Զինված ուժերի  համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման ուղղությամբ, որոնք այս պահին պետք է լինեն մեծամասամբ  պաշտպանական բնույթի, ինչու ոչ նաև կանխարգելման, քանի որ  մեր սահմաններում Ադրբեջանն է, և եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
14:09 - 07 դեկտեմբերի, 2022
Ատեստացիան ազդելու է ծառայողական աճի վրա, զինվորականներն ավելի բարձր պաշտոնների չեն ձգտելու․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

Ատեստացիան ազդելու է ծառայողական աճի վրա, զինվորականներն ավելի բարձր պաշտոնների չեն ձգտելու․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Բոլոր այն հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պրոֆեսիոնալ բանակ ասելով չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը, պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական  հասկացություն է, որտեղ մարդու պատրաստությունը պետք է համադրված լինի սպառազինությանը»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ սխալ է ատեստացիայի համակարգը կապել միայն հավելավճարի հետ։ «Այն անհավասար պայմանններ է ստեղծելու միևնույն պաշտոններում գտնվողների համար, ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև որոշ մարդկանց մոտ կարող  բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ, մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել ատեստացիայի վերաբերյալ քվեարկությանը։ Ընդհանուր առմամբ պայմանագրային ծառայության և ԶՈՒ-ի համալրման այսպիսի գործընթացը ուշացած է, որովհետև սա «ԵՍ ԵՄ» ծրագրի շարունակությունն է։ Այսօրվա իշխանությունները քանդեցին «ԵՍ ԵՄ» համակարգը և նույն բանը բերեցին այլ ենթատեսքտով»,- նշեց խմբակցության ղեկավարը։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
12:28 - 07 դեկտեմբերի, 2022
Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել

Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել

Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը, զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերին,  որով առաջարկվում է հավելավճար սահմանել  ատեսատվորում անցած զինծառայողների համար։  «Յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստացիոն հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները, և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, չի համապատասխանում պաշտոնին, կամ արժանի է առաջխաղացման։ Տվյալ առաջարկությամբ, փաստորեն, Զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը ճիշտ չի համարել այս մոտեցումը և համապատասխան առաջարկություններ է արել։   Նա ընդգծեց՝ առաջարկությունների հիմնավորման մեջ նշել են, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու  է արտահոսքի Զինված ուժերից, ոչ հավասար պայմանների․ «Նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, այսինքն՝ մեկը, որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը՝ հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ․ ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, երրորդ երկրորդ առաջին, այդ մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում։ Սա է մեր առաջարկը, որը մենք գտնում ենք հիմնավորված»։
11:32 - 07 դեկտեմբերի, 2022
Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը․ Գրիգորյան

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը։ Այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։  «2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի։ Անչափ կարևոր է ոչ միայն բուն արտահանձմնման փաստը արձանագրելը, այլ այն, որ արտահանաձնման մոտիվը Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարների տրամադրման խոսոտւմն էր։ Փաստորեն, Հունգարիան արտահանձնել է մարդասպան Սաֆարովին, հետո էլ վերջինս հերոսացվել է Ադրբեջանում, իսկ Հունգարիան լռել է, չ իդատապարտել, կոչ չի արել, որպեսզի Ադրբեջանը անվերապահորեն կատարի Հունգարիայի դատարանի վճիռը, և ինչն առավել կարևոր է, չի զղջացել և ներողություն չի խնդրել»։  Աննա Գրիգորյանն ասաց՝ այսօր Հունգարիան  դիտորդի կարգավիճակ ունի Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, ավելին՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը թյուրքալեզու պետությունների ֆորումը համարել էր խաղաղության ֆորում, որ իր համերաշխությունն էր հայտնել Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում․ «Փաստորեն, Հունգարիան ոչ միայն տարիներ առաջ, այլ նաև այսօր արդարացնում է Ադրբեջանի՝ հայ ժողովրդի նկատմամաբ իրականացվող մարդասպան քաղաքականությունը, իսկ այսօր գործող իշանությունը հարաբերությունների կարգավորման համար որպես պատճառ նշում է, թե Հունգարիան կորոնավիրուսի ընթացքում պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին, միջնորդել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում և այլն»։  Պատգամավորի խոսքով, սակայն, Հունգարիան մեղքը դրանում չէ․ «Հունգարիան աճուրդի էր հանել հայ մարդու՝ Գուրգեն Մարգարյանի արյունը, և եթե ՀՀ-ն գնում է հարաբերությունների կարգավորման՝ առանց Հունգարիայի կողմից այս մեղքի ընդունման, զղջման, նշանակում է՝ Հայաստանը ևս համերաշխ է Հունգարիայի կողմից ժամանակին կայացված այս որոշման հետ»։  Գրիգորյանը հավելեց՝ այս ամենը զարմանալի չէ․ Ի վերջո այս մարդիկ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշ չպետք է լինի, սփյուռքը  թող զբաղվի այս հարցով, մարդիկ են, որոնց համար մեր ռազմագերիները մի երկու ամիս էլ կսպասեն Բաքվի բանտերում, իսկ ոմանք էլ կասեն, որ գերիները իրենց համար ընդհանրապես գոյություն չունեն, մարդիկ, ովքեր ամենաշքեղ տոնակատարությունն  են կազմակերպում Երևանի կենտրոնում, երբ դեռ սահմաններին, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մեր զինվորների մարմիններն են գտնվում։ Սա վերաբերմունք է հայ մարդու նկատմամբ, ում առջև նրանք տարիներ առաջ խոնարհվում էին։ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումը առանց վերջիններիս կողմից զղջման, առանց Սաֆարովի հերոսացման քաղաքականության դատապարտման լինելու է հայ ժողովրդի արժանապատվության հերթական նվաստացումը»,-նշեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։
17:37 - 06 դեկտեմբերի, 2022
Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Ռոբերտ Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

 «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու իրեն հասանելիք պատգամավորական մանդատը: Հայրապետյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հայրապետյանը: Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեության մեջ անդավաճան է մնալու  իր սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ: «Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է նա: ԱԺ «Հայաստան» խմբակցությունում պատգամավորական թափուր հաստիքներ են մնացել այն բանից հետո, երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք անդամներ հայտարարեցին դաշինքից դուրս գալու և մանդատները վայր դնելու մասին: Դեկտեմբերի 5-ին պատգամավորական մանդատը վերցնելուց հրաժարվելու մասին էր հայտնել նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
15:24 - 06 դեկտեմբերի, 2022
Երբ նորից կոչ անենք քաղաքացիներին դուրս գալ փողոց, հորդորում եմ, որ դուրս գան և կանգնեն ընդդիմության կողքին․ Արթուր Խաչատրյան
 |tert.am|

Երբ նորից կոչ անենք քաղաքացիներին դուրս գալ փողոց, հորդորում եմ, որ դուրս գան և կանգնեն ընդդիմության կողքին․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Եթե մարդիկ, ովքեր դժգոհություն ունեին, անսային մեր հորդորին, հավատային, որ գնում ենք իրավիճակի վատթարացման, օգտագործեին իենց բոլոր լծակները, կամ մինիմալը և միանային, իրավիճակը ավելի լավ կլիներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Դիմադրության շարժման արդյունքներին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Իրավիճակը, սակայն, անհույս չէ, հնարավոր է դեռ ամեն ինչ փրկել, կոչ եմ անում մտահոգ քաղաքացիներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին և երբ կոչ անենք դուրս գալ փողոց, հավատան և դուրս գան։ Քաղաքացիների շրջանում ապատիայի զգացում և դժգոհություններ կան, դա է նաև պատճառը, որ փողոց դուրս չէին գալիս»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նոր փողոցային ակցիաներ կլինեն։ Խոսելով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու դեպքին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը։ Այն, որ ճնշումները հատկապես, Լաչինի միջացքի հարցում, լինելու են, ակնհայտ է»։
13:43 - 06 դեկտեմբերի, 2022
Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 44-օրյա պատերազմից հետո շարունակական ճնշումները, սադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվում են, և դրա վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որը մենք դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում արտահերթ նիստով քննարկում էինք։ Այս մասին լրարողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից օրեր առաջ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու դեպքին, Օհանյանը նշեց, որ նմանատիպ սադրանքները լինելու են նաև հետագայում։ «Կուլ գնալ խաղաղության կեղծ օրակարգին, հենց այնպես համաձայնվել նրանց թելադրանքներին, միակողմանի փոխզիջումների գնալ և այլն, այս բոլորը բերելու են Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների։ Արցախի իշխանությունները հույս չեն կարող կապել ՀՀ իշխանությունների հետ, պետք է համապատասխան աշխատանքներ տանեն ռուս խաղաղապահների հետ, նրանց հետ համագործակցության եզրերը հստակեցնեն, որովհետև առանց նրանց անհնար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը։ Անդրադառնալով Դատախազության կողմից իրեն պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկություններին, Օհանյանը ասաց․ «Այդ հարցը պետք է տալ Դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, եթե այդպիսի գործընթաց կա, պետք է տեղյակ պահել պատգամավորին, ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում, մանդատը ինձ համար մեր ժողովրդին  ծառայելն է, եթե նման գործընթաց կա, թող սկսեն։ ԱԺ ղեկավարը պետք է կարողանա նաև պահպանել պատգամավորի շահերը, իմ՝ որպես պատգամավորի շահերը մինչև վերջ չի պահպանվել,  հանդիսանալով ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ՝ ինձ երբևէ թույլ չեն տվել մասնակցել այդ կոմիտեների աշխատանքներին»։
14:14 - 05 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց

ԱԺ-ն չընդունեց ընդդիմության ներկայացրած նախագիծը․ ՔՊ-ն քվեարկությանը չմասնակցեց

ՀՀ ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմությունը: Կողմ քվեարկել էր 31 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը։  Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է եկել Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության ընդունման համար, սակայն, ընդդիմությունը ՔՊ-ի հետ համաձայնության չի հասել։ «Մեզ մոտ գրված է պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, իրենք առաջարկում են դա գրել ԼՂ հայության վրա հարձակում։ Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։ Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով»,- նշեց «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։    
15:01 - 02 դեկտեմբերի, 2022
Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ մանդատները վայր դնելու հարցին։ «Չեմ թաքցնի, նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։ Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ ««Վերածնվող Հայստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։
13:00 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները

ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության ներկայացրած նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022թ․ նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց նախագիծը։ Ավելի վաղ ԱՇ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել հայտարարության նախագծին։ Այս կապակցությամբ Թևանյանին հարց ուղղեց Ագնեսա Խամոյանը՝ խնդրելով ներկայացնել, թե կոնկրետ ինչին է դեմ եղել ՔՊ խմբակցությունը։ Թևանյանը հայտնեց, որ անհամաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը․ ՔՊ-ում ջնջել են Հանրապետություն ձևակերպումը։ «Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին դա գրել «ԼՂ հայության վրա հարձակում», որը նշանակում է, որ դիտարկվում է Ղարաբաղի հայ ժողովուրդը՝ որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն։ Այս տերմինը մեզ համար ընդունելի չէ։ Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։ Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով։ Ես հիշեցնեմ, որ դա ՀՀ Անկախության հռչակագրից է բխում, նաև մեր օրենսդրությունից։ Հայտնի է նաև Գերագույն խորհրդի որոշումը, որովհ ՀՀ-ին արգելվում է ստորագրել փաստաթուղթ, որով Ղարաբաղը կներառվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ կային նաև տեխնիկական առումով հակասություններ, բայց ֆունդամենտալ հակասությունները իր նշածներն էին։ Այնուհետև նախագծի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, ինչպես նաև կա քաղաքական կամք ԱԺ անունից հանդես գալու ընդհանուր հայտարարությամբ․ «Ցավոք կային որոշ ձևակերպումներ, որոնց հետ կապված՝ երկու կողմերի դիրքորոշումները սկզբունքային էին ու համաձայնության գալու հնարավորություն չեղավ։ Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանըմ այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու; Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մե րվերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան խմբակցության առաջարկած տռրմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։ Ընդդիմության ձևակերպումները նախապատերազմական արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են։ Սա մեր գնահատականն է։ Ինչու է սա անընդունելի, որովհետև մեր գնահատականն այն է, որ երեսուն տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքը այն ստատուս-քվոն է, որ արձանագրված է այսօր։ Ի հակադրում այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը․ փաստացի հետպատերազմյան գործընթացները գալիս են հաստատելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում անվտանգություն ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նշյալ դիրքորոշմանն էլ հետևում է տրամաբանական հարցադրում՝ արդյոք դուք կարող եք պնդել, որ ձեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի ու ձևակերպումների հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ դարձավ համատեղ հայտարարության ընդունման ձախողման, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիայի բացառումն ու մեր շուրջ անվտանգային միջավայրի ձևավորումը»։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները ու Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը՝ որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում ռազմական սադրանքները Ադրբեջանի կողմից․ «Մի բան հստակ է ու աներկբա․ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական։ Արդյոք այս գնահատականները և առհասարակ միջազգային քաղաքական ճնշումը որևէ գործնական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Պատասխանելու համար կարելի է վերադառնալ մեր նախորդ 30 տարվա քաղաքական դիվանագիտությանը ու փորձել հասկանալ՝ արդյոք այդ 30 տարվա ընթացքում վարվող արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ-ն հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, որևէ ազդեցություն ունեցել է այն իրավիճակի վրա, որ կա այսօր։ Մեր գնահատականը միանշանակ է՝ այո, ունեցել ու կարևորագույն նշանակություն է ունեցել»։ Աղաջանյանը նշեց, որ միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի հետ կապված չեն փոխվել, և դրանք էֆեկտիվ կերպով օգտագործվում են ադրբեջանական պատգամավորների ու այլ պաշտոնյաների կողմից․ «Մի բան, որ մեր գնահատմամբ մանիպուլյացիա է, որովհետև այն պրոցեսները, որ տեղի են ունենում այսօր, չի կարելի համեմատել այն գործընթացների հետ, որոնք կային և տեղի էին ունենում նախապատերազմյան ժամանակահատվածում»։ «Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին, ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու։ Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- եզրափակեց Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանություն։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի ու պատերազմից հետո «ականային տեռոր» իրականացնելու մեջ»։
12:25 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան
 |news.am|

Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան |news.am|

news.am: Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետեւ կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան: Մեր հանրությանը կոչ եմ անում հետեւել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչեւ վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա: Թեւանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետեւ այդպես կարելի է Երեւանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով  եւ մեր թշնամիներին, եւ բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչեւ վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: 
12:01 - 02 դեկտեմբերի, 2022
ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին

 |armenpress.am|

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները հնարավորություն են ունեցել բովանդակային քննարկում ունենալ հայտարարության տեքստի շուրջ: «Կարող եմ ասել, որ բազմաթիվ կետերի շուրջ ստացվեց փոխհամաձայնության գալ: Ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա Ազգային ժողովի հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ անց գումարվելու է, և այն լինելու է երեքժամյա ռեժիմով, առաջարկում եմ բովանդակային քննարկումները տեղափոխել պլենար նիստերի ձևաչափ: Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ապա հանձնաժողովների անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ասաց Աղաջանյանը: Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է գալիս Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։    
11:12 - 02 դեկտեմբերի, 2022
ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

 |armenpress.am|

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասաց Աղաջանյանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։      
16:52 - 30 նոյեմբերի, 2022
«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան

 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները և գործող իշխանության նկատմամբ գնահատականները չեն փոխվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ոչ մեր քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ոչ էլ տրված գնահատականներում։  Ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է իր գնահատականը այս իշխանությունների նկատմամբ փոխել, ոչ էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ոչ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։ Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Ամենևին ոչ։ Մեր պայքարի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի և ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի և պետականության ողնաշարն են. կարևոր է նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշեց Մինասյանը։ «Հայաստան» խմբակցության քարտուղարը ընդունում է, որ իրենց չի հաջողվել հիմնական նպատակադրումները իրականացնել, բայց միջանկյալ արդյունքներ գրանցել են:   «Հայաստան» դաշինքի կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին հայտարարեց Ազգային ժողովում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության անդամ երեք պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահին: 
14:44 - 30 նոյեմբերի, 2022