Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է Լաչինի ճանապարհի հետ կապված խնդիրներին և իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի հնչեցրած պնդումները «լիովին սուտ են», կրկնել զենքի և անձնակազմի տեղափոխման գործընթացի մասին իր հայտարարությունները։  «Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ 2 զինծառայող», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ալիևը նաև ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ 
18:27 - 25 մարտի, 2023
Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում՝ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում՝ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան

ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 18-ի ելույթին, որտեղ վերջինս նշել էր, թե եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա և Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի խոսքով կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել․ «Նա բացահայտ, բառացի ասաց, թե «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Սա այլ կերպ քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, որովհետև 2022թ․ հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ․ Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։ Սա հայտարարություն է, որն ընդունել է նաև Ադրբեջանի ղեկավարը, նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է․ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիմա վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ․ Ալմաթայի հռչակագրի»»։ Փաշինյանի խոսքով այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է նրա, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին․ «Դրանք խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրանց քաջալերում են գնալ նորանոր սադրանքների՝ հիշեցնելով երեկ Երասխում տեղի ունեցած դեպքը (հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել) ու ցավակցություն հայտնելով նրա ծնողներին ու հարազատներին։ «Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։ Իսկ ընդհանուր առմամբ պիտի ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի դնող քաղաքականությունն ու խոույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  
11:58 - 23 մարտի, 2023
Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ Նիկոլ Փաշինյան

Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում խոսեց լաչինի միջանցքի արգելափակումից, և որ Ադրբեջանը արդեն 13-րդ անգամ՝ սկսած 2022թ․ դեկտեմբերի 12-ից, արգելափակել է Արցախի գազամատակարարումը։  «Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը․ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները, և հարցը համարել լուծված»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործողությունները ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։  Փաշինյանի խոսքով վերոնշյալը նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ «Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից ու հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձան 2020թ․ նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի։ Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչ Սարո Սարյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների անունից հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի»։ Արդեն մարտի 22-ին մի շարք ՀԿ-ներ արձագանքեցին այս հայատարարությանը՝ ընդգծելով․ «Բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին»։
11:47 - 23 մարտի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ ««Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր: Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար: Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին: Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի: Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած: Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը: Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից: Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանդատ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»:   Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե որպեսզի Հայաստանը «հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում», կա մեկ պայման, այն է՝ ընդունել իրենց պայմանները․ «Պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում», - նշել էր Ալիևը։
21:27 - 18 մարտի, 2023
Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Երեւանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալիեւի խոսքերը փոխանցում է interfax.az-ը։ «Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած երեսպաշտ երկրները պետք է իմանան՝ հետեւանքն ինչ կլինի։ Նրանք պետք է իմանան, որ որեւէ կեղտոտ ծրագիր մեզ վրա չի իրականացվի։ Մենք ունենք հզորություն, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում եւ ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցուցադրել են պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական շրջանում»,- ասել է Ալիեւը Թալիշում՝ դիմելով ադրբեջանցի ժողովրդին։ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում»,- հայտարարել է Ալիեւը։
16:23 - 18 մարտի, 2023
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Դրանում ասված է. «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը: Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը: Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։ Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։
22:11 - 16 մարտի, 2023
Ալիևը Անկարայում Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը |factor.am|

Ալիևը Անկարայում Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականը։ «Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ «Նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ ոլորտներում, պաշտպանական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ավելի մանրամասն` factor.am - ում։   
11:13 - 16 մարտի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։ «Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:
20:57 - 14 մարտի, 2023
Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման հնարավորության մասին
 |armenpress.am|

Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց նա։ Կառավարության ղեկավարը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումներում կողմերը տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն դրանք կյանքի կոչելն անհնար է դարձել ադրբեջանական կողմի գործողությունների պատճառով։ «Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատանքները բրյուսելյան ձևաչափով, բայց ասում է՝ եկեք սկսենք կետ-կետ իրագործել այն, ինչ պայմանավորվել ենք։ Եթե տասից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ինչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել։ Իսկ այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ բրյուսելյան ձևաչափի հետ կապված ֆունդամենտալ խնդիր է տեսնում։ Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք հստակ արդյունքով են պսակվել, եղել են Պրահայում՝ քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի մասնակցությամբ։ Ընդ որում, վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս այս ձևաչափին։
15:58 - 14 մարտի, 2023
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։ «Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում: Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, այնտեղ ծնվածների հետ, մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը»,-  գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
22:04 - 10 մարտի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև
 |hetq.am|

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ APA գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ այդ երկրի առաջնորդը հանդես է եկել Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովում։  «Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման մասով, փաստացի ցույց է տալիս, որ չկա որևէ խոչընդոտ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքին՝ Ալիևը պնդել է, թե, իբր, «Ադրբեջանը փորձել է Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։ «Հակամարտությունները կարելի է լուծել երկու ճանապարհով՝ խաղաղ և ոչ խաղաղ։ Մենք շատ էինք ձգտում Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, չնայած նրան, որ Ադրբեջանում հայկական բռնազավթման հետևանքով առաջացել է հումանիտար ճգնաժամ»,- ասել է Ալիևը։ Նրա պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ արցախյան հակամարտությունը մեկընդմիշտ սառեցված մնա։ «1992 թվականին՝ հակամարտության մեկնարկից անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը։ Բայց, ցավոք, 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը չներկայացրեց, չհասավ որևէ արդյունքի։ Եվ բանակցային գործընթացի վերջում մեզ թվում էր, որ նրանք ուղղակի ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որ այդ հակամարտությունը սառեցվի մեկընդմիշտ։ Բայց մենք դրա հետ չհամաձայնեցինք։ Մենք արեցինք այն, ինչ ճիշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները։ Դա մեր օրինական իրավունքն էր»,- նշել է Ալիևը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է հենց ադրբեջանական կողմը՝ երկրի բարձր ղեկավարության հրամանով։ Ալիևի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո իրենք հանդես են եկել խաղաղության բանակցությունների մեկնարկի նախաձեռնությամբ և ներկայացրել հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող էին դառնալ, ըստ Ալիևի, Հայաստանի հետ խաղաղություն կնքելու հիմքը։ «Հուսանք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են նպաստել այս հարցին, Հայաստանին կհամոզեն բաց չթողնել այս շանսը»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «Հայաստանը կորցրել է իր շանսը՝ դառնալու անկախ երկիր»։ «Նրանք դարձել են ամբողջությամբ կախյալ, իր տեսակով մեկ այլ երկրի գաղութ, իսկ հիմա, միգուցե, և այլ երկրների։ Մեր դեմ ագրեսիայի պատճառով նրանք բաց են թողել իրենց շանսը՝ դառնալու անկախ և կառուցելու իրենց ապագան։ Հիմա նրանք շանս ունեն իրենց հարևանների համար դառնալու հարևան։ Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Մենք ևս մեկ պատերազմ չենք ցանկանում։ Եվ մենք կարծում ենք, որ կհասնենք խաղաղության»,- եզրափակել է Ալիևը։
14:20 - 09 մարտի, 2023
Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։  «Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։  Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ «Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։ 
17:24 - 08 մարտի, 2023
«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023