azatutyun.am: Հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «քննարկել են գործնական միջոցները՝ ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտնի եռակողմ հայտարարություններին համապատասխան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը»:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում:
Ավելի ուշ նույն հաղորդագրությունը տարածել է ադրբեջանական կողմը:
comment.count (0)