Բողոքի ակցիաներ Երեւանում 2023-ի աշնանը

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Հաջորդ օրը Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնելով ադրբեջանական կողմի պահանջներին։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրվանից Երեւանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Օրեր շարունակ ցուցարարների տարբեր խմբեր փակում են Երեւանի տարբեր փողոցներ, հանրահավաք-քննարկումներ են տեղի ունենում հանրային վայրերում։ Ձեւավորվել են մի քանի շարժումներ՝ Անդրանիկ Թեւանյանի, Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր այլ գործիչների նախաձեռնությամբ՝ «Ազգային կոմիտե», Սուրեն Սահակյանի, Միքայել Նահապետյանի եւ այլ քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Արժանապատվության շարժում», «Ազատազէն» ՌՀԿ նախաձեռնությամբ՝ «Հայաստանի սուվերենության շարժում»։ Քաղաքի տարբեր կետերում ակցիաներ են իրականացնում «Ժողովրդավարական համախմբում», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունները, քաղաքացիների տարբեր խմբեր հավաքվում են պետական ու կառավարական շենքերի, այդ թվում ՌԴ դեսպանատան մոտ, ուսանողները դասադուլներ են իրականացնում։

Տարբեր ժամերի ու տարբեր հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվել է, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ու հանրահավքների հարյուրավոր մասնակիցների։ Կառավարության շենքը հանրահավքների ժամանակ շրջապատել են վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններ։ Նրանց ու ցուցարարների միջեւ երբեմն բախումներ են եղել, որոշ անձինք տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ իր հերթին որոշ դեպքերում ուժ է կիրառել, Հանրապետության հրապարակում բազմամարդ ու լարված բողոքի ակցիայի ժամանակ սեպտեմբերի 19-ին իրավապահները նաեւ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետեւանքով ակցիայի մասնակից անձինք են վիրավորվել։

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։ Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։
08:49 - 25 սեպտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան

Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ավելի վաղ պաշտպանը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։ Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։
21:57 - 24 սեպտեմբերի, 2023
Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել

Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել

Հանրապետության հրապարակից երթով դեպի Ոստիկանություն շարժվող քաղաքացիները քաղաքացիները ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բղավեցին՝ «Ձերբակալե՛ք Նիկոլին»։ Այնուհետև երթն առաջ շարժվեց։ Ոստիկանություն հասնելուց հետ քաղաքացիները սկսեցին գոչել՝ «Նիկոլ՝ թշնամի», «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են, քաղաքացիները կանգնում էին մուտքերի մոտ ու բղավում՝ «Ամոթ»։ Ավետիք Չալաբյանը կոչ արեց ոստիկաններին չդիմել բռնության։ Նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։ «Չենք եկել ձեզ վնասել։ Մեր թշնամին մի մարդ է։ Դրա համար երկու բան եմ ուզում խնդրել․ մի՛ դիմեք բռնության, ցանկացած բռնություն բումերանգի պես ձեր երեխի առաջ է շուրջ գալու, եթե զգում եք՝ չեք դիմանում, դիմո՛ւմ գրեք, դո՛ւրս եկեք։ Երբ իշխանությունը փոխվի, դիմում գրածներին հետ կընդունենք»,- ասաց Չալաբյանը։ Քաղաքացիներն այժմ Կորյունի փողոցով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կավարտվի այսօրվա երթը։
20:58 - 24 սեպտեմբերի, 2023
Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել։ Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ Նա նաև նշեց, թե Երևանի տարբեր վարչական շրջանների որ հասցեներում են հավաքվելու քաղաքացիները՝ անհնազանդության ակցիաներն իրականացնելու համար։ «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի։ ․․․․ Եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կագնեցնելու ենք»,- ասաց Սաղաթելյանը։ Նա ուսանողներին կոչ արեց շարունակել դասադուլը, նաև դիմեց մարզերի բնակիչներին․ «Հանրապետության բոլոր մարզերում գլխավոր մայրուղիները փակում և կանգնեցնում, պարալիզացնում եք պետական ողջ ապարատի գործունեությունը»։ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը «գնալու է 100%-ով, ցանկացած գնով»։ «Բայց մենք դա փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ։ Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի»,- ասաց նա։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ոստիկանություն: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։ Երթով շարժվող քաղաքացիները բացականչում են՝ «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան»։
20:22 - 24 սեպտեմբերի, 2023
Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է Ազգային կոմիտեի հանրահավաքը։ Կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն իր ելույթում խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։  «Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։ Շարժմանը չմիացած քաղաքացիներին դիմելով՝ Մամիջանյանը նշեց, որ եթե շարժումը ձախողի, դրա համար «պատասխանատվություն ենք կրելու բոլորս»։
19:48 - 24 սեպտեմբերի, 2023
«Ոչ ենք ասում այս ապազգային կառավարությանը». «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին |news.am|

«Ոչ ենք ասում այս ապազգային կառավարությանը». «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին |news.am|

news.am: Վարդենիսի «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին եւ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտարարել է «Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը։ «Մեր խմբակցությունը ոչ է ասում այս ապազգային կառավարությանը եւ պահանջում է այս կառավարության հրաժարականը։ Արցախը ընկավ, ոչ Արցախը հանձնեցին։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է։ Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։ Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց եւ կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը բացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար։ Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքներն ուղղված են դեպի մայր Հայաստան։ Իսկ Հայաստանի Հանրապետության ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան եւ հրաժարվում է հային պաշտպանելու պարտականությունից։ Բոլորս նրանց, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը եւ հետո Երեւանը։ Այն կառավարությունը, որը պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երեւանցու նկատմամբ։ Ավելի քան 10 միլիոն հայի պատիվն ու արժանապատվություն պահողը 120 հազար արցախցին է»,- ասել է նա։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ կասկած չկա, որ հաջորդ թիրախը Վարդենիսն է. «Հարգելի վարդենիսցիներ, եկել է սթափվելու եւ գործելու ժամանակը։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունը, սահմանամերձ լինելու հանգամանքը, զինվորականների եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի անհրաժեշտությունը, կոչ եմ անում ձեզ՝ զերծ մնալ ճանապարհներ փակելու գործողություններից, փոխարեն կոչ եմ անում՝ երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին եւ դասադուլին»։  
19:24 - 24 սեպտեմբերի, 2023
Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|

Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով։ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ «Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,– նշեց Թևանյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու չեն հրապարակում վարչապետի՝ իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց՝ անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա։ Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։ «Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո և՛ Արցախում, և՛ Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է, և այն սպառնալիքները, որ մենք տեսնում ենք, դրանք այլևս չենք տեսնելու կամ ընթացքում չենք տեսնելու։ Եթե այս իշխանությունը պատերազմ է բերում, ու մենք էլի պատերազմի նախաշեմին ենք իրենց պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող ևս մեկ պատերազմ ղեկավարել և ևս մեկ պարտության տանել մեր ժողովրդին»,– ասաց Թևանյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ իշխանափոխությունն անվտանգային գործոն է դարձել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց՝ նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
19:05 - 24 սեպտեմբերի, 2023
Արժանապատվության շարժման անդամների տեղադրած վրանը հանվեց, բերման ենթարկվեց ակցիայի 9 մասնակից

Արժանապատվության շարժման անդամների տեղադրած վրանը հանվեց, բերման ենթարկվեց ակցիայի 9 մասնակից

Արժանապատվության շարժման անդամներն այսօր էլ Մաշտոցի պուրակում էին։ «Մենք էստեղ նախատեսում ենք վրան տեղադրել, էդ վրանը պաշտպանել։ Վրանը սիմվոլ է, որովհետև մենք իրավունք ունենք վրան տեղադրելու, մեզ թույլ չտալը ապօրինի գործողություն է։  Տեղադրելով եւ պաշտպանելով վրանը՝ մենք ցույց ենք տալիս, որ ՀՀ քաղաքացիները ունեն իրավունք եւ հնարավորություն՝ պաշտպանելու իրենց իրավունքները, որը հետեւողականորեն փորձում են հակառակը ցույց տալ։ Էդ նույն տրամաբանությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում է․ դու ունես իրավունքներ, ասում ես իրացնելու եմ, ուժով քեզ ասում են՝ չէ՛, չի կարելի։ Մենք պնդում ենք հակառակը, մենք իրացնելու ենք մեր իրավունքները»,- նշեց Միքայել Նահապետյանը։ Արժանապատվության շարժման անդամները տեղադրեցին վրանն ու շրջապատեցին այն՝ «պաշտպանելու վրանը տեղադրելու եւ պահելու իրավունքը»։  Րոպեներ անց կարմիր բերետավորները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ակցիայի 9 մասնակիցների։  
21:36 - 23 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ-ը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ

ՄԻՊ-ը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազը։ Հաղորդագրության մեջ նշվում է «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։ Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք, այլ հակազդեն նման խոսքին: Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Այդպիսի միջավայրին պետք է նպաստեն ինչպես պետական իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք, այնպես էլ հանրային և քաղաքական այլ գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները։ Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»։
19:57 - 23 սեպտեմբերի, 2023
Քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, հինգ անձ արդեն իսկ կալանավորվել է զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու համար

Քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, հինգ անձ արդեն իսկ կալանավորվել է զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու համար

Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների,   երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։  Դրանք վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, ապօրինի սառը զենք կրելուն, ոստիկանների գործունեությանը միջամտելուն։ Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող մնացած քրեական վարույթներով տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 45 անձ։ Եվս 7 անձի վերաբերյալ կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու որոշում, նրանց հայտնաբերելու կապակցությամբ հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։ Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, որոնցից՝ 39-ին՝ զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված), 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), 1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս), 1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մաս), 1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մաս), 1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված)։ Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել  է և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Քրեական բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։ Դրանց շրջանակներում, համապատասխան քննչական գործողություններով, նաև բազմաթիվ տեսանյութերի ուսումնասիրությամբ, շարունակվում է զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների անհատականացման  գործընթացը։ Հետաքննության մարմիններին տրվել է դրանք կատարող անձանց ինքնությունը պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։ Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս։ Ինչպես հավաքների համակարգողներին, կազմակերպիչներին, այնպես էլ ծնողներին հորդորում ենք հսկողության տակ պահել անչափահասներին և չթույլատրել նրանց ներգրավվելու հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող այնպիսի հանցագործություններում, ինչպիսին բռնություններով զուգորդվող՝ հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելն է, ինչի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։   
16:39 - 23 սեպտեմբերի, 2023
«Ժողովրդական համախմբումը» զանգվածային հացադուլը շարունակում է

«Ժողովրդական համախմբումը» զանգվածային հացադուլը շարունակում է

«Ժողովրդական համախմբումը» հայտարարույուն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 21-ին հայտարարված հացադուլին միացել են Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը։  «Սիրելի հայրենակիցներ, Մենք գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի։ Այս պահին ամենաառաջնային խնդիրն արցախահայության անվտանգության երաշխավորումն է, որը յուրաքանչյուրիս պարտքն է։ Միայն Արցախի հայկականության երաշխավորումը թույլ կտա պահպանել մեր պետականությունը։ Ստեղծված ճգնաժամը համազգային է, հետևաբար այս ճգնաժամի հաղթահարման գործում պետք է ներգրավված լինի ազգային ողջ ներուժը, առաջին հերթին ազգի հոգևորական, մտավորական, մշակութային եւ հանրային առաջնորդները, սպորտի անվանի ներկայացուցիչներ, բժիշկներ, մանկավարժներ և սփյուռքի հայրենակիցներ։ Անխուսափելի է ազգի ընտրանու հավաքագրման գործընթացը, և հենց այս պահանջով սեպտեմբերի 21-ին, արդեն երրորդ օրն է՝ մեկնարկել ենք զանգվածային հացադուլ՝ կոչով դիմելով հոգևորականությանը, մտավորականությանը, մշակութային ոլորտի գործիչներին, մանկավարժներին, բոլորին, բոլորին, բոլորին, ոչ միայն միանալու համազգային ընդվզմանը, այլ նաև իրենց խոսքն ուղղելու հասարակությանը, արթնացնելու և կոչ անելու մասնակցել ընդվզմանը, քանի որ իշխանության հեռացման գործընթացի հետաձգումը ճակատագրական է արցախահայության համար և ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Սիրելի մտավորականներ, հոգևորականներ, մանկավարժներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, սփյուռքի մեր հայրենակիցներ, այս բեկումնային փուլում, բոլորս ունենք ձեր կարիքը։ Արդեն երեք օր է՝ մենք հայտարարել ենք համազգային ընդվզում և հացադուլ, և շարունակելու ենք այն, քանի դեռ դուք լռում եք։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին մենք ձեզ սպասելու ենք, որ միանաք և ձեր օրինակով և կոչով մոբիլիզացնեք և միավորեք հայությանը։ Այս համազգային պայքարին արդեն միացել են՝ Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը»։ 
14:51 - 23 սեպտեմբերի, 2023
4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով վարույթի շրջանակում

4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով վարույթի շրջանակում

Քրեական վարույթ է նախաձեռնվել «կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով» իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։  Փաստաբանը նշել է, որ 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հիշեցնենք՝ փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:  «Նաիրի» ԲԿ-ից հայտնել էին, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։
14:42 - 23 սեպտեմբերի, 2023