Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ նախագահը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների հստակ դիրքորոշում հայտնել

ԱԺ նախագահը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների հստակ դիրքորոշում հայտնել

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է արել տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված ՀԱՊԿ անդամ բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ եւ մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար: Ողջունում եմ նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին եւ մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում: Գործընկերնե՛ր, Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների եւ խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բեւեռներին: Կարեւոր է նաեւ հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը: Գործընկերնե՛ր, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին եւս բացառություն չէ: Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, եւ այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում: 5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է: Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը եւ միջանցքով հիվանդների տեղափոխումը: Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարեւոր են դաշնակիցների եւ գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման եւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության եւ անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով: Գործընկերնե՛ր, Մենք հետեւում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու եւ հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարեւոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաեւ հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում: Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով: Գործընկերնե՛ր, Անդրադառնամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու եւ տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել: Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի եւ հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաեւ երեկ: Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության եւ լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է: Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր: Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսեւորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ եւ միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ պարտավորություններ ստանձնել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման հարցում: Հարգելի՛ գործընկերներ, Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարեւորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, եւ ամենակարեւորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների եւ առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար: Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի: Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ԱԺ նախագահը:
18:49 - 18 մայիսի, 2023
Միասին հաղթահարենք խնդիրները, որ հետո մարտահրավերներ չառաջանան ՀԱՊԿ անդամ այլ երկրների համար. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

Միասին հաղթահարենք խնդիրները, որ հետո մարտահրավերներ չառաջանան ՀԱՊԿ անդամ այլ երկրների համար. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Մինչ խորհրդի նիստը անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա: «Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ: Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա: Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի՛ Վյաչեսլավ Վոլոդին, Հարգելի՛ Վլադիմիր Անդրեյչենկո, Կոլեգիայի նիստի մասնակիցնե՛ր, Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ և մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության և Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար: Ողջունում եմ նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին և մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում: Գործընկերնե՛ր, Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բևեռներին: Կարևոր է նաև հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը: Գործընկերնե՛ր, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների և վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին եւս բացառություն չէ: Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, և այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: 5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է: Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և միջանցքով հիվանդների տեղափոխումը: Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարևոր են դաշնակիցների և գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության և անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով: Գործընկերնե՛ր, Մենք հետևում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու և հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաև հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում: Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով: Գործընկերնե՛ր, Անդրադառնամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել: Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի և հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաև երեկ: Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է: Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր: Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսևորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ և միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և պարտավորություններ ստանձնել նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման հարցում: Հարգելի՛ գործընկերներ, Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան, և դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարևորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար: Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի: Շնորհակալություն ուշադրության համար»:
16:10 - 18 մայիսի, 2023
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի միաձայն ընդունման համար: Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարեւորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը: «Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը եւս պատրաստ է աջակցել Կիպրոսին: Հանդիպմանն անդրադարձ է եղել 2023 թվականի ընթացքում Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կառավարության որոշմանը: Այս համատեքստում խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Կիպրոսը Հայաստանում նույնպես ներկայացուցչություն կբացի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին՝ հույս հայտնելով, որ նրան շուտով կհյուրընկալի Հայաստանում:
16:34 - 16 մայիսի, 2023
ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին եւ մայիսի երկրորդ կեսին  Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երեւան այցին: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը։ Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը եւ ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարեւորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու եւ զարգացնելու առաքելություն է վերագրված հայ եւ վրացի պաշտոնյաներին: Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է:
16:20 - 11 մայիսի, 2023
Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
 |armenpress.am|

Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը: Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:  Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր: Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում: Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը: Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ ««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,-պատմեց Թունյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե հուշարձանը չհեռացվի, դրան պատասխան քայլեր կհետևեն: Սակայն Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակությանը ուղիղ նման բան չի ասվել: Բաբկեն Թունյանը նշեց՝ հարց տվողները շատ լավ գիտեն հայկական պատվիրակության լիազորությունները և քննարկվող հարցերի շրջանակը: Նիստի ընթացում Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնում:
12:07 - 10 մայիսի, 2023
Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: «Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
13:11 - 09 մայիսի, 2023
Բեռները կարող են ազատ տեղափոխվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում
 |1lurer.am|

Բեռները կարող են ազատ տեղափոխվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ՝ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք և շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում: Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու: Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները և մարդիկ կարող են տեղաշարժվել ազատ ձևով՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ-ի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նաև նշեց, որ մշտապես առաջարկել և առաջարկում են Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը սահմանին: «Կարծում եմ՝ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը անհնար է առանց Թուրքիայի, և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նա:
13:58 - 05 մայիսի, 2023
Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տվել Անկարայում, որի շրջանակում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: «Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում և ոչ բարիդրացիական քայլ»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, իսկ այդ մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում ականատես են բոլորը: «Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել՝ հարաբերությունները վատացնելու: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման: Ես տեսել եմ մի քանի կտոր ԱԳ նախարարի հարցազրույցից, և պետք է ասեմ, որ Հայաստանն իր՝ հարաբերությունները կարգավորելու մղումների մեջ բացարձակ անկեղծ է: Եթե կա քաղաքական կամք, կա որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ: Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր ու տարածաշրջանի համար»,- ասաց նա:  
13:34 - 05 մայիսի, 2023
Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովը։ Նշվում է, որ պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել։ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ «Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ»: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ «իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին եւս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ»: «ՀՀ ԱԺ նախագահը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն եւ ցավալի հարց է Երեւանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաեւ այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար: «Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու եւ դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձեւավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում եւ չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը  շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին եւ հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:59 - 04 մայիսի, 2023
Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը և կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի: Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամրջով: Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար: Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները և հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջև տարբեր ոլորտներում և մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական: Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու և կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար: Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ի և Խորհրդարանական վեհաժողովի միջև ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջև ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի և ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջև համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական և համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից: Կարևոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի և ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ: Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ և բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ: Հարգելի՛ գործընկերներ, Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: 2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները: Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար: Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից: Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով: 2021 և 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առևտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաև ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը և թափանցիկության բարձրացմանը: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարևորությունը, ինչպես նաև արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա: Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները և օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը: Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում: Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության և գագաթնաժողովի կազմակերպման համար»:
17:24 - 04 մայիսի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար: Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը: Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
13:15 - 04 մայիսի, 2023