Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են
 |azatutyun.am|

Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։ Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։ Նա շեշտել է, թե Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը հասցնել «Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»: Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
14:09 - 26 հունվարի, 2025
Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ քաղաքապետ Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ քաղաքապետ Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Հունվարի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերը, ինչպես նաև՝ վերջինիս բազմաթիվ հանրային նախաձեռնությունները: Քաղաքապետ Հիդալգոն վերահաստատել է իր ու Փարիզի քաղաքային խորհրդի հանձնառությունը նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը: Ընդգծել է, որ Փարիզ քաղաքը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին: Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումներին, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Երևան-Փարիզ երկարամյա գործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
22:39 - 17 հունվարի, 2025
Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին |armenpress.am|

Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահություն հայտնելու՝ «Անկոտրում Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չի ստացել։ Այս մասին հաղորդել է BFM TV-ն: «Անհրաժեշտ մեծամասնություն ձեռք չի բերվել: Անվստահության քվեն ընդունված չէ», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն։ Անվստահության քվե հայտնելու համար անհրաժեշտ էր 289 ձայն, մինչդեռ «Անկոտրում Ֆրանսիայի» նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընդամենը 131 պատգամավոր։ Այսպիսով, Բայրուի կաբինետը մնում է իշխանության ղեկին։ «Անկոտրում Ֆրանսիա»-ն հունվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ մտադիր է հասնել այն բանին, որ պատգամավորները վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահության քվե հայտնեն: Այդ հայտարարություններից առաջ Բայրուն ելույթ էր ունեցել Ազգային ժողովի պատգամավորների առջև՝ հայտարարելով, որ կառավարությունը կզբաղվի կենսաթոշակային բարեփոխման վերանայմամբ, որը նախատեսում է կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: Վարչապետը նշել էր, որ եթե կենսաթոշակային հարցերով զբաղվող հանձնաժողովը մինչև աշուն համաձայնության չգա, ապա կենսաթոշակային բարեփոխումը գործողության մեջ կմնա իր ներկայիս տեսքով:
13:52 - 17 հունվարի, 2025
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։ Այս մասին դեսպանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը։  Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ «Հայաստանը ներկայացնում է  իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։  Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,-շեշտեց դեսպանը։ Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։   Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ «Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։
15:19 - 13 հունվարի, 2025
«Իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»․ Բաքուն արձագանքում է Փարիզին |azatutyun.am|

«Իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»․ Բաքուն արձագանքում է Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անհիմն ու անընդունելի է որակել Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի վերջին պնդումները՝ դրանք որակելով «իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»։ Հունվարի 6-ին Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում, դեսպանների համաժողովի ժամանակ, խոսելով սպառնալիքներից որոնց բախվում են ժողովրդավարությունները, հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսին եվրոպացիների և մոլորակի մի զգալի մասի նկատմամբ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին։ Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան, վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում, մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Արձագանքելով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, թե «պատերազմն Ադրբեջանը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային վերջ դնելու նպատակով»։ «Այժմ երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ Փարիզին մեղադրելով ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականություն վարելու համար։ Ադրբեջանը պահանջել է Ֆրանսիայից՝ «վերջ տալ խաղաղությանը չծառայող ու տարծաշրջանում կայունությունը խաթարող քայլերից»։  
10:21 - 07 հունվարի, 2025
Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին
 |1lurer.am|

Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին: Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին: Բերբոքի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքացիական հաշտեցմանը: Դիվանագետը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է արել խուսափել բնակչության խմբերի նկատմամբ վրեժխնդրության գործողություններից, ընտրությունների անցկացման ձգձգումից և դատական համակարգի ու կրթության համակարգի «իսլամականացման» փորձերից: Բարրոն էլ հանդես է եկել Սիրիայում բազմակարծության օգտին, ինչը ենթադրում է երկրի բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների իրավահավասարություն: Նա նաև կոչ է արել քաղաքական լուծում տալ Սիրիայի հյուսիսարևելյան մասը վերահսկող քրդերի հետ կապված հարցերին:
13:29 - 04 հունվարի, 2025
Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ
 |azatutyun.am|

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։ AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։ «Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», - հայտարարել է Բերբոքը:
17:59 - 03 հունվարի, 2025
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, ի թիվս այլ հարցերի, նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները: «Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:
15:27 - 03 հունվարի, 2025
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը։ Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված մի քանի զինյալներ։ Ինչպես նշում է Reuters-ը, Սիրիայի քաղաքական ապագան անորոշ է մնում այնտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի 8-ին մի շարք երկրների՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորած ապստամբների կողմից:
15:38 - 31 դեկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։  Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում
11:22 - 24 դեկտեմբերի, 2024