Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

168.am: Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ «Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ 168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել։ Զառա Ամատունու խոսքով՝ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։ Շարունակությունը՝ 168.am-ում
16:44 - 05 դեկտեմբերի, 2022
Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել որքան հնարավոր է շուտ։Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հավելել է Բայրամովը Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - ասել է  Բայրամովը:
16:30 - 05 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպման կարևոր թեմաներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրերին համապատասխան։ Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը:  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է հանդիպման ընթացքում պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի միջնորդական ջանքերի և եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ հարցերի քննարկումը:
15:57 - 05 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանի մոտ |tert.am|

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանի մոտ |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները։Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտական գործողությունների անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական, համակարգման ապահովելու, գետերի վրայով պոնտոնային կամուրջներ կառուցելու համար անցումներ կատարելու, ինչպես նաև թշնամու խոր թիկունքում դեսանտի վայրէջքի վերաբերյալ:  Նշենք նաև, որ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
11:30 - 05 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում
 |hetq.am|

Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների ուղղությամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հայտարարել է ռուսական կողմը։ ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Բայրամովի նախատեսվող այցը դիտարկում են որպես ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։
10:04 - 05 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցիները օգտակար հանածոների, իրենց պնդմամբ, ապօրինի շահագործման վերաբերյալ քննարկում են ունեցել ռուս խաղաղապահների հետ |azatutyun.am|

Ադրբեջանցիները օգտակար հանածոների, իրենց պնդմամբ, ապօրինի շահագործման վերաբերյալ քննարկում են ունեցել ռուս խաղաղապահների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպած ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ըստ հաղորդագրության՝ կարևորել են տեղում մոնիթորինգի, գույքագրման և բնապահպանական ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկումների արդյունքում սկսվել է այդ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։ Ո՛չ ռուսական խաղաղապահ զորակազմը, ո՛չ Ստեփանակերտը բանակցություններից մանրամասներ դեռ չեն հայտնել։ Բաքվի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահների՝ Խոջալուի շտաբում, ադրբեջանցիներն արդեն վերադարձել են Շուշի։ Հիշեցնենք, որ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ապա պաշտոնական Բաքուն տեղեկացրել է, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:  Արցախի բնապահպանության կոմիտեն ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։ 
21:38 - 03 դեկտեմբերի, 2022
Արցախի բնապահպանության կոմիտեն պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը․ Արցախից արձագանքում են Ադրբեջանին

Արցախի բնապահպանության կոմիտեն պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը․ Արցախից արձագանքում են Ադրբեջանին

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: Արցախի բնապահպանության կոմիտեն՝ որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:   Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:  Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին՝ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։ Հիշեցնենք, որ այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ապա պաշտոնական Բաքուն տեղեկացրել է, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: 
20:10 - 03 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում: «Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»,- ասված է նամակում: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում: «Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը»,- ասված է նամակում: Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:24 - 03 դեկտեմբերի, 2022
Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Իշխանությունները թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման մասին

Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով, որ պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, թե հայերն ապօրինի շահագործում են հանքերը։   «Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։   Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։   Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։   Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։ Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը»։
17:18 - 03 դեկտեմբերի, 2022
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից |armenpress.am|

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ն հրաժարվի  Ադրբեջանի հետ գազային գործարքից: Պատգամավորը նման համոզմունք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին: «Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խոր մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը: Ի հիշեցում՝ այսօր կեսօրն անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Միայն ժամեր անց բանակցությունները դրական արդյունք տվեցին, ու ճանապարհը բացվեց։
17:04 - 03 դեկտեմբերի, 2022