Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|

Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։ «Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն՝ հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ «Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների առաջնային նպատակն է հնարավորինս ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- ասաց պատգամավորը։ Շարունակությունը՝ tert.am-ում  
14:12 - 28 հոկտեմբերի, 2022
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին
 |tert.am|

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին |tert.am|

tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գրում է interfax.ru-ն։«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, շարունակում է հանդես գալ և օգնություն կտրամադրի, որպեսզի երկու երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ուրբաթ հայտարարել է Մատվիենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։Դաշնային խորհրդի նախագահը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայ ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և, իհարկե, պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը։«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասել է Մատվիենկոն։Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական համագործակցությունը։
11:52 - 28 հոկտեմբերի, 2022
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր ներկայացրած առաջարկները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ ներկայացրած, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա ու պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկով հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր․  «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»։  
11:28 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
 |tert.am|

Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,-ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։ Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։
11:03 - 28 հոկտեմբերի, 2022
Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել. Պուտին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի ՌԴ համար։ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգտոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։ «Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,- ասել է ՌԴ նախագահը։
20:52 - 27 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի փոխվարչապետը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին

Ադրբեջանի փոխվարչապետը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության առաջարկը համարում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ «Անցկացված մոնիտորինգի արդյունքներով՝ այդ կետերից ճանապարհները պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային կապի և միջազգային տարանցիկ փոխադրումների համար, ինչը կոմունիկացիաների վերականգնման նպատակներից մեկն է։ Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա․ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություն չի եղել»,- ասել է Մուստաֆաեւը։ «Այսպիսիով, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը հանդիսանում է Հայաստանի դժկամությունը՝ ներկայացնել նույն մոնիթորինգի կողմից առաջարկված ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղին»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Ադրբեջանից սպասում է դրական արձագանքի՝ 3 անցակետի բացման վերաբերյալ։ Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
14:17 - 27 հոկտեմբերի, 2022
Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը

 |armenpress.am|

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը |armenpress.am|

armenpress.am: Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը: Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է: Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն,  ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը  մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է: «Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։
12:36 - 27 հոկտեմբերի, 2022
ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

Հայաստանում ԵՄ դիտորդները մեկնել են իրենց առաջին պարեկությանը։ Առաջիկա երկու ամսում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի մոնիթորինգ՝ վստահություն ձևավորելու, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու համար։ Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող ծառայությունը՝ ԵՄ անվտանգության պաշտպանությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։    
11:15 - 27 հոկտեմբերի, 2022
Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է. պետդեպ
 |news.am|

Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է. պետդեպ |news.am|

news.am: Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փատելը։ Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ «Մենք երկու ղեկավարներին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձեւաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին։ Չկա ԱՄՆ-ից ավելի կողմնակից Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության վերականգնմանը Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ., երաշխավորելով այդ երկրներից յուրաքանչյուրին հավատարիմ մնալ սեփական արտաքին քաղաքական շահերին եւ ինքնիշխանությանը»,- նշել է նա։ 
09:31 - 27 հոկտեմբերի, 2022
Արցախի ժողովրդի իրավունքների անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը. Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովրդի իրավունքների անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը. Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ 2012-ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման այն դեպքերը, որոնց ականատես եղանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, հստակ ցուցիչ էին այն բանի, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ և ունակ է դիմելու ռազմական ցանկացած բնույթի հանցագործության, ընդհուպ նաև քաղաքացիական օդանավերի թիրախավորման։ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության հնարավորություն ստեղծելու բազմաթիվ պահանջներից հետո։ Գործում էին Ստեփանակերտ-Երևան և Ստեփանակերտ-Բաքու և հակառակ ուղղությունները։ Այնուամենայնիվ, ի հեճուկս առկա պահանջարկի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սահմանել էին խիստ սահմանափակ քանակի թռիչքներ դեպի Երևան։   Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Արցախյան շարժմանը զուգահեռ Ադրբեջանը սկսել էր օդանավակայանը փակելու գործողություններ ձեռնարկել։ Դա արվում էր հարևան Իվանյան համայնքում լայնածավալ շինարարության միջոցով․ թռիչքուղու ուղիղ հարևանությամբ կառուցվում էին բնակելի տներ՝ խոչընդոտելու օդանավակայանի աշխատանքները և այն վերջնականապես դադարեցնելու համար։   Քաղաքացիական փոխադրումները Ստեփանակերտի օդանավակայանից դադարեցին իրականացվել 1992 թվականից՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։   Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։   Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել և արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր կառույցներից և անհատներից ակնկալում ենք համարձակություն՝ տեսնելու, արձանագրելու և հակազդելու ադրբեջանական հանցավոր գործողություններին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:  
17:53 - 26 հոկտեմբերի, 2022
Ես կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Ես կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ։ Ինչքանով է դա իրատեսական․ ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Ես և Կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցերին, թե հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի և որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ։  «Կա մի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտիացիայի աշխատանքները։ Ինչքանով է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրհաայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սամանները, ըստ էության, հայտնի են։ Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքը․ ինչպես նախկինում նշել ենք, պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև, և սա շատ կարևոր հանգամանք է, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել։ Մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ ձեր ասածը տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։  Անդրադառնալով պատգամավորի՝ «բարեկամություն թշնամիների հետ» ձևակերպմանը, Փաշինյանը ասաց․  «Ձեր հարցի մեջ մի երանգ կար, թշնամանք, թշնամություն և այլն։ Ես այս ամբիոնից դեռևս նախորդ տարվա սկզբին եմ այդ հարցին պատասխանել, թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև եթե դա կառավարելի չէ, դա իր հետ կարող է բերել միայն վնաս։ Ավելի բարձր հայտարարություններ, ցավոք կամ բարեբախտաբար, ես չեմ կարող անել, բայց որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում՝ թշնամանքը, դա ինձ համար փաստ է»։ Փաշինյանը անդրադարձավ նաև երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուն․ «Ինչպես ենք մեկնաբանում տարածքային ամբողջականություն ճանաչելը։ Մենք հղում ենք անում 1992 թ․-ի փետրվարին ՀՀ գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի վրա։ Մենք հղում ենք անում մի փաստաթղթի, որը ՀՀ օրենսդրության մաս է։ Այսինքն՝ ՀՀ օրենք է։ Եվ այդ փաստաթուղթը ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք պատգամավորներ եղել են ընդունող մարմինի անդամ, պատգամավոր։ Արցախի հետ կապված ես ասել եմ մի քանի անգամ, որ ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով դա ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ես դրա մասին բավական ծավալուն ելույթ եմ ունեցել այս ամբիոնից և կետ կետ բացատրել եմ։ Ուշադրություն հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ այդ ելույթին որևէ բովանդակային պատասխան չի եղել, բայց իմ երկրորդ հայտարարությունից հետո վերանգրեր տեսա, բայց, ճիշտն ասած, չբացեցի, որովհետև ինչպես ասում են՝ արձագանքելու ժամանակը վաղուց անցել էր»,- նշեց վարչապետը։ 
17:33 - 26 հոկտեմբերի, 2022
Ես հաստատել եմ իմ մասնակցությունը․ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ․ Փաշինյանը՝ Սոչիում կայանալիք հանդիպման մասին

Ես հաստատել եմ իմ մասնակցությունը․ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ․ Փաշինյանը՝ Սոչիում կայանալիք հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատեց, որ առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին անկացնել եռակողմ հանդիպում․  «Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում և ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- ասաց վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան հանդիպումից․  «Վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին և կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը։ Ընդ որում, ավելի հետ կարող եմ գնալ, հասնել մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն, և այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործով»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՌԴ խաղաղպահների պատասխանատվության գոտի ու ասաց․ «Չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթները իրականացնելու համար։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռքբերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրրբեջանական կողմից, ՌԴ-ում էլ անհասակնալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարրատիվը զարգացնել, ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների»,- ասաց Փաշինյանը։  Հարցին, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման համար կա հայտարարության նախագիծ, Փաշինյանն ասաց․ «Հայտարարության նախագիծ միշտ էլ լինում է, աշխատանք պետք է տարվի, այլ բան, թե վերջնական ընդունվածը ինչպիսին կլինի։ Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարությանը՝ ուզում եմ ընդգծել հետևյալը և մի խոստովանություն անել․ նախորդ տարվա հայտարարության մեջ գրվում էր, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ, և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք, հայտարարության տեքստի վրա հիմնվելով, ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։ Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտաիցիայի հանձնաժողովի գործունեությունը ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք այն ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ գործընթացը փակուղի չմտցնելու համար և գնալ այդ քայլին, բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցած սեպտեմբերի 13-ի ագրեսիան, և ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որ այն ժամանակ ասում էին, որ դելիմիտաիցայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել։ Սրանք հարցեր են, որ, իհարկե, պատրավտվում եմ քննարկել այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 
16:38 - 26 հոկտեմբերի, 2022