Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում: Այս մասին Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացմանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։«Սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցությունների բացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել», - ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը «կօգտվի այս պատմական հնարավորությունից»։ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
14:36 - 21 հոկտեմբերի, 2022
Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը |armenpress.am|

Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին: «Մենք պետք է գիտակցենք այն խնդիրները, որոնք կապված են հոսանքի, գազի մատակարարման, կապի ու նոր ճանապարհի հետ: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, խաղաղապահների ներկայությունը միշտ պարտադիր է: Շփումներն առանց նրանց տեղի չեն ունեցել և չեն ունենալու: Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին կամ բանակցություններին, ապա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք քաղաքական ուժերի հետ՝ արդյոք ընդունում ենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու բանակցողները կամ այդ հանդիպման մասնակիցները: Այս հարցում դեռ որևէ հստակեցում չունենք: Պետք է գնահատենք, թե դա ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով կարողանալու ենք շարունակել պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակության հարցեր քննարկել և լուծել, ապա իհարկե, պարտավոր ենք անել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքն ու կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը»,- ասաց Հարությունյանը:
09:29 - 21 հոկտեմբերի, 2022
Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը պետք է ավելի ու ավելի քիչ կապի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Միրզոյան |armenpress.am|

Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը պետք է ավելի ու ավելի քիչ կապի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:  «Երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն 4 հանդիպում են ունեցել, առարկայական հանդիպումներ են ունեցել երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը: Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով ինքը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, օրեր առաջ տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը: «Գործընթացը համարում եմ դրական: Ուղենիշը հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն է: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ: Եվ հակառակը՝ պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-ասաց Միրզոյանը:
23:40 - 20 հոկտեմբերի, 2022
Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի ցանկության» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքով արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում։ Արարատ Միրզոյանը  հիշեցրեց, որ 2020-ի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարությամբ և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարություններով ընդգծվել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը:    «Այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այդ հայտարարություններում ընդգծվում է նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք և նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան ու գործեն այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում և այն ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանից հասնել Նախիջևան»,-ասաց Միրզոյանը:   Ըստ նրա՝ Հայաստանը կարծում է, որ կարող են լինել ավելի արդիական լուծումներ այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Սակայն հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս հարցում, այն է, որ ճանապարհը պետք է մնա Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրության ներքո:    «Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում: Եվ կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական մեկնաբանությանը: Բազմիցս ասել ենք, որ արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց Միրզոյանը:
23:21 - 20 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

ԵՄ-ը մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ: «Առաքելության մանդատն է դիտարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած սահմանային շրջաններում` նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ դիտորդներն ուշադրության կենտրոն են պահելու կողմերի հանձնառությունը հրադադարին: Հաղորդագրությունը նշում է, որ առաքելության կազմում լինելու է 40 դիտորդ, նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում, լինելու են անզեն: «Սա հնարավորություն կտա Եվրամիությանը առավել լավ նպաստել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ», ֊ հայտարարել է Եվրամիությունը, միաժամանակ ընդգծելով, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու, - «այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում նմանատիպ առաքելություն չի տեղակայվելու:
23:10 - 20 հոկտեմբերի, 2022
Միջազգային խաղացողները արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Միջազգային խաղացողները արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցով ամփոփել է երևանյան հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ ստացել են տեղեկություններ վերջին մեկուկես ամսվա զարգացումների, հանդիպումների, ՀՀ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացրած խնդիրների մասին։ «Այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել՝ հասկանալու՝ ընդհանուր առմամբ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ են հնչում միջազգային հանրությունում։  Մենք մեր հասարակությանը պետք է ներկայացնենք իրական պատկերը, եւ դրա մեջ մեկ-մեկ լինում են դառը ճշմարտություններ կամ այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն», - նշել է ԱՀ նախագահը։  Նրա խոսքով՝  պարզ է, որ այսօր առաջին հերթին խաղաղության պայմանագրի կամ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է․ «Իհարկե քննարկումների ժամանակ արծարծվում է ղարաբաղյան խնդիրը, եւ եթե մինչ այս տարածաշրջանի գլխավոր խնդիրը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը՝ իրենց ձեւակերպմամբ, իսկ մեզ համար Արցախի կարգավիճակի կամ ապագայի խնդիրը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտներն են, եւ այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից․ դա քննարկման ենթակա չէ»։ Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու ցանկությունն աշխարհի համար հասկանալի՞ է, եւ կարողանո՞ւմ են հիմնավոր արդյոք, Հարությունյանը պատասխանեց․ «Միջազգային խաղացողները, որոնք փորձում են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում, բայց դա չի խանգարում մեզ իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ազգերի ինքնորոշման այդ կարեւոր նորմը, եւ մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։
22:27 - 20 հոկտեմբերի, 2022
Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

Բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ-ում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում:    «Մեր երկրների մայրաքաղաքներում հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն: Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք, որ երկու երկերի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և բարեկամության, այլ նաև մեր ընդհանուր պետական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում»,-ասաց Միրզոյանը:   Նախարարների քննարկման առանցքային թեման եղել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող իրավիճակը: Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշական աշխատանքների հետ կապված մանրամասները:   Նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կոմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին:    «Վերահաստատել ենք ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամակայանը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը»,-ասաց Միրզոյանը:   Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:   «Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը: Եվ այս առումով իհարկե պետք է ընդգծել Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:   Իրանի ԱԳ նախարարի այցը կնշանավորվի նաև կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ: Միրզոյանը սա նշանակալի և խորհրդանշական քայլ համարեց, որը վկայում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:
21:41 - 20 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանեց լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը այս բարդ իրավիճակի հանգուցալուծման համար, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ Աբդոլլահիանը, պատասխանելով հարցին, նշեց․ «Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
21:28 - 20 հոկտեմբերի, 2022
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև

2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:    «2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։   Համապատասխանաբար, Դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, որը գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»:   Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են ինչպես 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:   Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել Դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։   Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Դատարանի երկու որոշումների», - նշված է հաղորդագրության մեջ։  
18:45 - 20 հոկտեմբերի, 2022
 Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստան՝ ԵԱՀԿ  կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստան՝ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը

Ադբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ ««ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ» Հայաստան ուղարկելու հարցը երբեք չի քննարկվել որոշումներ կայացնող ԵԱՀԿ հավաքական մարմինների կողմից ու արդյունքում այս հարցով որոշում չի կայացվել։  «ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, որևէ կերպ չի կարող ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ։ Հայաստանի այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մասնավոր այց մի քանի մասնակից պետությունների կողմից, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխանաբար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։
16:36 - 20 հոկտեմբերի, 2022
Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա
 |civilnet.am|

Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Առաջիկայում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այժմ մշակվում է մոտ ժամանակներում ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները տեսաժողովում կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների արդյունքները։ Եվ պետք է քննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը»,- ասաց է նա։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ նիստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդի ՀԱՊԿ քարտուղարությունը։ Ճշտող հարցին, թե ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանեց․ «Նրանք (ՀԱՊԿ անդամ երկրները – խմբ․) պետք է որոշեն և համաձայնեցնեն այդ հարցը։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է և որոշումները կայացվում են հավաքական ձևով»։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։  
16:09 - 20 հոկտեմբերի, 2022
Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։ «Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ,  ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր․ «Թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
15:06 - 20 հոկտեմբերի, 2022
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
 |tert.am|

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
12:08 - 20 հոկտեմբերի, 2022
Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ
 |tert.am|

Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին: Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք այս քայլը կօգնի՞ առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է. «Մենք հույս ունենք: Եվ դա այն է, ինչի համար պետքարտուղարը և դեսպան Ռիկերը (Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ) և մյուսները այս շենքից շարունակում են պնդել տվյալ թեման քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
10:37 - 20 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար |news.am|

news.am: ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։ «Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։ Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ եւ խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
08:20 - 20 հոկտեմբերի, 2022