ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արցախի ԱԱԾ-ականներին հնարավորություն կտրվի աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում
 |civilnet.am|

Արցախի ԱԱԾ-ականներին հնարավորություն կտրվի աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում և Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար աշխատանքի անցնելու հնարավորություններ նախատեսել Հայաստանի ԱԱԾ-ում։ Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը ներառված է կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ԼՂ ԱԱԾ նախկին բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում․ «ՀՀ անվտանգության մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող ան­ձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշ­տոն­ներ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղ­աքացի­ու­թյուն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար»,-նշված է նախագծի հիմնավորումներում։ Մյուս խնդիրն այն է, որ անվտանգության մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները: Նախագծով ԱԱԾ-ն առաջարկում է ի թիվս այս մարմինների թափուր տեղեր առաջանալու դեպքում աշխատանքի դիմելու հարավորություն տալ նաև Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցներին։
10:08 - 27 հունիսի, 2024
Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան |factor.am|

Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան |factor.am|

factor.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։ -Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք,  և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։    -Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Գործի նյութերում սա երևում է։ Մենք սա ցույց կտանք։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։ -Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։ -Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսը սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։ -ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։ -Այո։ -Ինչո՞ւ։ -Իմ կարծիքով՝ նրանք մտածել են, որ այստեղ, իսկապես, կարող է կոռուպցիոն խնդիր լինել, և բախվելով այն խնդիր հետ, որ նախարարության աշխատակիցներն աշխատում են ազնիվ, անկաշառ, միևնույն է, ինչ-որ շարժմամբ շարունակել են առաջին վարկածի ապացուցմանն ուղղված գործողությունների շղթան։ Անընդհատ չի ստացվել ապացուցվել և որոշվել է, որ այսքան արված աշխատանքը ջուրը չեն գցելու, տարել են առաջ։ -Ուզում եք ասել, որ ԱԱԾ-ն դիտավորյալ ցանկացել է գո՞րծ սարքել։  -Ես կարծում եմ, որ այս գործի մեջ որևէ բովանդակություն չկա։ -Իսկ իմ հարցի մասով ի՞նչ եք կարծում։ -Եկեք այսպես պատասխանեմ՝ կա կոռուպցիայի դեմ պայքար, վարչապետն էլ դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Երբ անցած տարի ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվն ընկավ, դրան հետևեցին մի շարք քննարկումներ, թե ինչ անել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ տա։ Դրան հաջորդեց ձերբակալությունների շղթա, ես կոռուպցիայի բացահայտման դեպք չեմ հիշում, որի վերաբերյալ դատական ակտ կլինի։ Երբ դուք ապացույցների բազմություն եք ապահովում, որ նախարարին մեղադրանք առաջադրեք, արդյո՞ք կարող եք ապահովել, որ այդ մեղադրանքը դառնա մեղադրական ակտ՝ մեկ տարվա ընթացքում։ Մենք այս դեպքում ունենք իրավիճակ, երբ մեկ տարուց ավելի ակտիվ քննչական գործողություններ են արվել և որևէ ապացույց չկա։ -Իսկ ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ Ձեր կամ Ձեր ղեկավարած կառույցի շուրջ քրեական գործ ստանար։ -Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։ -Այդ թվում ԱԱԾ տնօրենի՞ հետ։ -Այո, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենը։ -Ի՞նչ խնդիր ունեիք Արմեն Աբազյանի հետ։ -Մի քանի էպիզոդով ես իր խնդրանքները չեմ կատարել։ -Մասնավորապես․․․  -Եկեք հիմա դրա մասին չասեմ։ -Ինչո՞ւ, աղմկահարույց բացահայտում եք անում։ -Եկեք անցնենք ուրիշ հարցերի։ -Օրինակա՞ն, թե՞ անօրինական էր ԱԱԾ տնօրենի պահանջը։ -Ինձ համար իմ բարոյական արժեքների սահմանում չէր։ -Որևէ մեկի բիզնես առաջխաղացման հե՞տ էր կապված։ -Չէ, ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։ -Այսինքն, ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ինչ-որ մեկին պաշտոնի՞ նշանակել, և սա հանգեցրել է նրան, որ ցանկանար․․․ -Չեմ ուզում կապել։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
23:06 - 25 հունիսի, 2024
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու համար

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում: Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000-ից 1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ): Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:11 - 04 հունիսի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ

Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»։
08:52 - 24 մայիսի, 2024
Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|

Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|

tert.am: Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևան-Սևան մայրուղում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից հնարավոր բռնի ուժ կիրառելուն։ Հարցին՝ ի՞նչ է լինելու Եկեղեցու հետ, եթե շարժումը չհաջողի, պատկերացնո՞ւմ եք ինչ հարվածներ է ստանալու Եկեղեցին, Սրբազանն արձագանքեց, որ հիմա դրա ժամանակը չէ․ «Մեր երկիրը գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդը ստորացած, նվաստացած է, ամեն տեղից ելնող ու չելնող՝ մանավանդ թշնամական կողմից, մեզ պարտադրում են, թելադրում, մեզ ի՞նչ է  մնացել անելու, բացելու ձեր սուրն ու մեր պարանո՞ցը, այդպես հա՞, մենք պարզ, խաղաղ, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով դուրս ենք եկել»։ Հարցին էլ՝ բախում կլինի՞, նապատասխանեց՝ ոչ, ինչո՞ւ պետք է բախում լինի։ Սրբազանը դիմեց ուժային կառույցներին․ Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ, վախեցրել եք սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել,  իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար էլ է պահանջում,- ասել է Բագրատ Սրբազանը։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:29 - 09 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
 |panorama.am|

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|

panorama.am: Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը  ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ձեզ է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (Պետական դավաճանությունը) և 421-րդ հոդվածներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) հանցագործության մասին հաղորդում ` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ, Անն Վարդապետյանն ասաց. «Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում սեփականության վկայականների պատճեներ, որոնց  իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար։ Ուղակել ենք ԱԱԾ՝ խնդրելով օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել- չնախաձեռնելու հարցը քննարկվի»։
16:35 - 03 մայիսի, 2024
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների ԱԱԾ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: «Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
11:46 - 23 ապրիլի, 2024
Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան

Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ես չգիտեմ, թե ինչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը, և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարել են: Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր: Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել: Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ ահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն: Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել՝ համարելով, որ լարվածության աճ է կանխվում: Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»,- ասվում է ընդդիմադիր պատգամավորի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների և սահմանն անցած ու Հայաստան վերադարձած հովվի հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը։ Ըստ ԱԱԾ-ի՝ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
13:07 - 13 ապրիլի, 2024