Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան
 |armenpress.am|

Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է  տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը: Այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում: «Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծմամբ՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների, մեկ անգամ՝ 2016 թվականին, լայնամասշտաբ՝ 2020-ին»,-ասաց Քոչարյանը: Նա կարծում է, որ եթե ԶՈՒ-ն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլ նաև բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ: Դրան միտված են նաև բազմաթիվ այլ ծրագրեր:
14:33 - 08 ապրիլի, 2024
«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան
 |aravot.am|

«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է Արեւմուտքը պատժամիջոցներ ու գործուն քայլեր կիրառի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար։ «Այս կրակոցների արդյունքում՝ չէ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում, դրանից առաջ, քառօրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո որեւէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ, ոչ»,- ասաց նա։ Անդրադառնալով ԵՄ հայտարարությանը, որ Հայաստանին ոչ մահաբեր զինատեսակներ կմատակարարեն, Քոչարյանն ասաց, որ զինատեսակները մահաբեր եւ ոչ մահաբեր դիտարկելը սխալ է, խոսքը պաշտպանական եւ ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է։  «Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա կլինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության։ Այսինքն՝ մեր կողմից ձեռք բերված կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետեւ դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը հիմա էլ է զինվում, դարձյալ անհամաչափություն կա, նա պատասխանեց․ «Ափսոս, որ դուք չունեք հնարավորություն, որ մասնակցեիք 2023 թվականի բյուջեի կատարողականի փակ քննարկմանը, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաեւ կնքված պայմանագրերի կատարված լինելը։ Մեր ընդդիմադիր գործընկերները ուշադիր լսեցին, նրանց մեկը-երկուսը նույնիսկ դուրս եկան եւ ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են եւ իրենց լացը եկել է։ Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել նաեւ այն կատարված աշխատանքի ծավալը լսելուց հետո, որով պետք է վստահություն ձեռք բերել, որ երկիրը պարապ նստած չէ։ Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիներն ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը։ Եվ ինչ-որ մեկը շատ լավ համեմատել էր՝ Սեյրան Օհանյանի «բանկա-բուտուլկեքը» եւ 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը։ Մինչեւ լայնածավալ պատերազմը այդպիսի մի դիրք Ղարաբաղում կահավորել էին, եւ այնտեղ մենք ոչ միայն զոհ չունեցանք, վիրավոր էլ չունեցանք։ Ես կարծում եմ, որ եթե մեր Զինված ուժերն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, կհասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը վերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ։ Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները եւ նպատակները, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս մի բան գիտակցենք, որ մեր պաշտպանության հիմնական խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»։
14:22 - 08 ապրիլի, 2024
Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան  |aysor.am|

Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։ «Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա ասաց, թե եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։ Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։ «Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։ Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։ Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ պատասխանեց, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։  
13:54 - 08 ապրիլի, 2024
Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան: Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:  Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել այդ կրակոցները: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:  Պատգամավորն ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օերինսահմանագոտու մի շարք ուղղություններում տարբերտրամաչափի հրաձգային զենքերից փոփոխականինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերիուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերինախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-իգիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածումտեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակայինկրակի հետևանքով վնասվել են քաղաքացիականենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղգյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքրտրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն ևոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույնգյուղի տներից մեկի պատուհանը:  
13:09 - 08 ապրիլի, 2024
Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

aysor.am: Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. ԱԺ պետաիրվական հանձնաժողովի նիստին դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ «Իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։ Կներեք, դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,-ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին։ «Պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել, իրենք ասում են էտ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ»,-հարցրեց նա։ Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։ «Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,-ասաց նախարարը։ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել  համակարգերում մինչև 2018թ.-ը։ «Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։ Կխնդրեմ՝ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,-ասաց նախարարը։
12:53 - 26 մարտի, 2024
Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի, թե ինչ հոդվածներ են դնում: ԱԱԾ-ն իր հայտարարությունն արդեն արել է եւ օրվա ընթացքում դուք տեղեկացված կլինեք նաեւ հոդվածների բովանդակությանը, ինչի համար են դրանք դրված: Ադրբեջանն էլ չի հերքում, որ խոսքը մեկ հոգու մասին է, երկրորդ անձ չկա»,-ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս է զինված ադրբեջանցին կարողացել հատել սահմանը, Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական գծերի միջակայքում, որ կարող են ցանկության դեպքում անցնել, բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են: Այսինքն հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել: Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով  համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականություն: Առաջադրվող հոդվածներից պարզ կդառնա՝ ինչ նպատակով է ինքը անցնել մեր բնագծերը: Ես կարծում եմ, որ քանի որ զենք է եղել իր մոտ, ամեն ինչ էլ կարող ենք ասել. Կարող է լինի դիվերսիա, կարող է լինի մոլորված, կարող է լինի հարբած, կարող է լինել նաեւ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունք, որ նա փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»: Քոչարյան ը հստակեցեց, որ հոդվածից է կախված լինել, թե արդյոք նրան կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. «Դրանից հետո մենք ադրբեջանական կողմի հետ ունենք հնարավորություն խոսելու: Մենք էլ գերիներ ունենք: Նախորդ դեպքում, որը վիճահարույց էր, սպանության դեպք կար, բայց տեսանք, որ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծումը»:
15:34 - 28 փետրվարի, 2024
Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:17 - 13 փետրվարի, 2024
Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական տրամադրությունների հետ կապ ունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Նրա ամեն մի ասածին մենք  լուրջ պետք է վերաբերվենք։ Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- նշեց նա։ Նա ասաց՝ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է. «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի  միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանեց․ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծել ենք, թե ոչ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք ստեղծել ենք, Քոչարյանն ասաց, որ ամեն օր ստեղծում են։ Հարցին՝ առանց սահմանազատման Հայաստանը պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Սահմանազատման խնդիրը շատ կարեւոր է։ Եթե հասնենք նրան, որ հակառակ կողմն ընդունի, որ սահմանազատման պրոցեսն անխուսափելիորեն պետք է իրացվի, որպեսզի մեր փոխվարչապետը կարողանա այդ կետը ֆիքսել, այդտեղից մենք կհստակեցնենք այդ կետից հետո թե հաջորդ կետերը ինչպես պետք է ամրացնենք եւ տիրություն անենք»։
17:17 - 11 հունվարի, 2024
Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան
 |azatutyun.am|

Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։ - Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարծքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում: - Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով: - Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:  - Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը:  - Մոտ ապագայում տեսնում ե՞ք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:  - Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով:  - Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:  - Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:  - Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։  Դե կգնա, մեզ ինչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:  - Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։  - Իհարկե:
17:12 - 11 հունվարի, 2024
Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։ Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։ «Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։  Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
13:33 - 10 հունվարի, 2024
Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին և այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։ Հարցին, թե հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ են նոր իրողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին հանրությանն ավելի շատ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո նախագահ Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների շուրջ պարզաբանումներ ստանալը, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Անդրադառնալով հարցին, թե բավարարված է Սամվել Շահրամանյանի տված բացատրություններով՝ Քոչարյանն ասաց․ «Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։  Ինձ համար բացահայտվել են այնպիսի իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն, որևէ մեկը իրավասու չէր ստանալու: Մենք մեղավորությունը բացահայտելու համար չենք այստեղ: Մենք իրողությունները, երևույթները  և դրանց դրսևորումների հետ կապված հարցեր ունենք, ստանում ենք պարզաբանումներ, իսկ վերջնական եզրակացությունը, երբ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվեն, դա կնշանակի, որ այլևս մենք ոչ մեկին իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու: Այն ինչ արեցինք, արդեն արեցինք, դրանք հսկայական ծավալի աշխատանքներ են և դրանք վերլուծելու համար ահագին աշխատանք է սպասվում: Քոչարյանը հավելեց, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր կայացրած որոշումների վերաբերյալ։ Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։ 
16:21 - 24 նոյեմբերի, 2023
Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Մինչև դեկտեմբերի 3-ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։ «Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասաց Քոչարյանը։ Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենան որակական բարձր ցուցանիշ: Այդ ժմանակ, ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախաագահին եւ կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայցնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:    
16:11 - 24 նոյեմբերի, 2023
Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսվել է նաև սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի է: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկմանը տեղեկացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ քննարկման ժամանակ նշվել է, որ սպառազինությունը, բացի պաշտպանական լինելուց, պետք է նոր լինի: «Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու»,- փակ նիստի քննարկման եզրահանգումն ԱԺ նիստին բարձրաձայնեց Անդրանիկ Քոչարյանը: Փակ նիստի ժամանակ խոսվել է նաև ամրաշինական աշխատանքների մասին, որոնք շատ տպավորիչ են եղել՝ ըստ Քոչարյանի գնահատման: «Վերջին 26 տարվա մեջ, կարծում եմ, այն ծավալի ամրաշինական աշխատանքներ, որ տարբեր հատվածներում արվել են, արվել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող էինք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պատգամավորները ևս ծանոթացել են այդ աշխատանքներին: Անդրադառնալով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղված հատկացումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Հաստատում եմ, որ 2024-ի բյուջեն անվտանգությանը միտված հատկացումներ են: Մնում է՝ այդ հատկացումները մենք բոլորս միասին այնպես իրացնենք, որպեսզի հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ չասենք, որ այստեղ ունեցել ենք թերացում: Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, թերացումների մասին խոսելը պետք է բացառել, իսկ թերացողները պետք է պատժվեն ամբողջ խստությամբ»:
13:42 - 15 նոյեմբերի, 2023
Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը վերագործարկվում է

Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը վերագործարկվում է

 ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը վերսկսում է աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։   ԵԱՀԿ աջակցությամբ հարթակը ստեղծվել է դեռևս 2020 թվականին, սակայն գործունեությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։   Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք:   «Խոսեցինք զինվորական օբմուդսմենի ինստիտուտի մասին։ Բնականաբար, այդ գաղափարը ներառում ենք այսօրվա պաշտպանի գրասենյակի տիրույթում»,– նշում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։   Նրա խոսքով` ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը, տեղեկատվական անվտանգությանը և այլն։ Երկօրյա նիստերի առանցքում անվտանգային կարևոր հարցեր էին: Առկա բացերը լրացնելու համար առաջիկայում նաև խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն։
16:10 - 05 նոյեմբերի, 2023
Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ իրավական առումով հնարավորություն կա Հոկտեմբերի 27-ի գործով հասնելու բացահայտումների։ Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կարծում եմ՝ նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք է կատարել և թողել է շատ հարուստ ժառանգություն գործը շարունակելու համար։ Ասում եք, թե ժողովրդի համար բացահայտված չի, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։  Իրավական առումով բացահայտումները ի՞նչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը, և քննչական ու օպերատիվ խումբը աշխատում է այդ ուղղությամբ։ «Լիահույս եմ, որ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը (1999 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար -խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին»,- ասաց Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
15:51 - 27 հոկտեմբերի, 2023