Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

ՄԻՊ ներկայացուցիչները Հակակոռուպցիոն դատարանում են՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչները Հակակոռուպցիոն դատարանում են՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ժամը 12։00-ին։  «Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը», - հայտնել էր Մանուկյանը։  Հիշեցնենք, որ փողերի լվացման համար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միջնորդություն է ներկայացվել 2006-2010թթ․ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը բավարարվել է: 
11:50 - 21 փետրվարի, 2023
Դեռևս 2020-ին Հայաստանը 2 մլրդ դրամ է ներդրել Մարգարայի կամրջի ճանապարհը նորոգելու համար. Գեղամ Մանուկյան
 |news.am|

Դեռևս 2020-ին Հայաստանը 2 մլրդ դրամ է ներդրել Մարգարայի կամրջի ճանապարհը նորոգելու համար. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Այսօր պատմական են գնահատում Մարգարայի կամրջով հումանիտար օգնության մուտքը Թուրքիայի տարածք եւ հայ փրկարարների վերադարձը նույն կամրջով. շեշտադրումներն այնպես են կատարվում, որ հայկական կողմից այլեւս որեւէ հիշատակում չկա, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին Թուրքիայի կողմից որպես ճնշման գործիք: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս 2022-ի հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի կամրջի հատված եւ ասել՝ ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ3-Թուրքիայի սահման –Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Դրանից մի քանի օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հտուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել»,-ասաց պատգամավորը: Մանուկյանի խոսքով՝ 2020-ի հունիսի 25-ին, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի բացման մասին: «Այդ նույն օրերին հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ  եւ աջակցել Ադրբեջանին: Եվ 2020-ի հունիսի 25-ի կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը: Փաստորեն դեռ այն ժամանակ կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»,-ասաց նա: Հարցին, թե այս փաստերն ինչի՞ մասին են վկայում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակ կային ոչ պաշտոնական խոսակցություններ, որ Հայաստանի եւ թուրքիայի միջեւ ստվերային քննարկումներ կան: Ավելի ուշ, երբ լրագրողները ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցնում են, թե կա՞ հայ-թուրքական երկխոսություն, նա ոչ թե հերքում է, այլ ասում է՝ ինձ նման երկխոսության մասին հայտնի չէ: Որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 մլրդ-ից ավելի գումար ծախսվի, չկա: Այդ հատվածը կույրաղիք հատված է համարվել 30 տարի»: Գեղամ Մանուկյանի խոսքով, իշխանությունները խաբում են, թե Անիի կամրջի վերանորոգումը նոր ձեռք բերված համաձայնություն է, եւ Հայաստանը դեռ 2020-ին 2 մլրդ դրամ է ծախսել թուրքիայի սահմանի ճանապարհը վերանորոգելու համար: «Իմ եզրահանգումը հետեւյալն է. Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է փոքրիկ, խորհրդանշական ժեստերով, որոնք որեւէ գործնական արդյունք չունեն Հայաստանի համար: ՀՀ իշխանությունները փորձում են այդ ժեստերը հրամցնել որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլու-Միրզոյան ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ  պայմանավորել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններով եւ շարունակում է խոսել  նախապայմանների լեզվով: Թուրքիան շարունակելու է իր ճնշումները, մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեեւ Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի  հիմքեր ստեղծող պայմանագիր է»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:
13:39 - 17 փետրվարի, 2023
Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին
 |armenpress.am|

Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները։ «Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և տեխնիկական ապահովման, և սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- ասաց Մանուկյանը։ Լրագրողի հարցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները և որքանո՞վ էին օբյեկտիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները առկա խնդիրների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։ «Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում կամ գրեթե աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Մանուկյանը։ «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» ԱԺ-ում դռնփակ քննարկում անցկացվեց: Քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
17:54 - 07 փետրվարի, 2023
Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|

Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|

news.am: Հիմնական շեշտը դնում են նրա վրա, որ տեսեք՝ զորամասեր են վաճառվել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զորամաս է վաճառվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխավոր դատախազը: «Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր:  Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ  դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար  դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը: Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Մանուկյանն ասաց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառվելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե ոչ: Սա պարզապես շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»: Ինչ վեաբերում է նրան, որ շոիկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, եւ մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար: Տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Դա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա: Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դեպքում չեն անցնի»:
13:26 - 07 փետրվարի, 2023
Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան
 |factor.am|

Վտանգավոր է իշխանության թեզը, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է․ Մանուկյան |factor.am|

factor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ի կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։ Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ։ «Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,- նշեց պատգամավորը: Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։ «Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց Մանուկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:38 - 01 փետրվարի, 2023
«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

 |aravot.am|

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։ Հրավերին արձագանքել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։ Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։
17:09 - 23 հունվարի, 2023
Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ ընդդիմադիրներն այցելել են առաջնագիծ

 |factor.am|

Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ ընդդիմադիրներն այցելել են առաջնագիծ |factor.am|

factor.am: ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։«Աչքովս ընկավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արած մի հայտարարություն, թե դիրքերը որակապես փոխվել են ու նաև տվել ենք հնարավորություն ընդդիմադի գործընկերներին հնարավորություն տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»,- այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են․ «Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»։ Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը․ «ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել»։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են․ «Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղղարկելու այն խայտառակությունը, Կապանում նախկին հրամանատարի չարածից, բազմաթիվ թերությունների, որի ականատեսն ենք»։ «Քոչարյան Անդրանիկը թող հետևի, որ հունվար 28-ին հայոց Զինված ուժերի կազմավորման օրը նշեն, ոչ թե  ինչպես արեցին անցած տարի, երբ բանակի կազմավորման 30-ամյակը կորոնայով պայմանավորված լղոզեցին, մի լավ խոսք էլ չասեցին»,- ասաց պատգամավորը։ Մանրամասները՝ factor.am-ում։
18:17 - 17 հունվարի, 2023
Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել
 |news.am|

Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել |news.am|

news.am: ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հայտնեց նաեւ, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։ Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել ՝ հայտնի չէ։ Գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն։ Իսկ Sputnik Արմենիա-ին Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ասել է․ «Այսօր ոչ միայն խուզարկություն են իրականացրել, այլ նաև հարցաքննության են կանչել ՔԿ-ի Արարատի մարզային վարչություն։ Մեզ համար անհասկանալի է անգամ, թե որ գործի շրջանակներում են նրան կանչել հարցաքննության»։  Նշենք, որ երեկ հրապարակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։
11:23 - 11 հունվարի, 2023
Հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն․ Գեղամ Մանուկյան

Հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն․ Գեղամ Մանուկյան

Սուրբ Ծննդյան օրով Հայաստանի արտգործնախարարությունն ազդարարեց, Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացվեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Նախ թուրքական աղբյուրների տարածած լուրը, հետո արդեն հաստատեց ՀՀ դիգանագիտական գերատեսչությունը, թե Թուրքիան բացել է իր օդային գիծը բեռնափոխադրումների համար։ Ավելին՝ պաշտոնական Երեւանը ինչ-որ հույսեր է փայփայում, թե մնացյալ պայմանավորվածությունները եւս կկատարվեն։ Մնացյալն էլ անորոշ, իսկ խորքում Սյունիքին հարված հասցնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումն է։ (Սա առանձին թեմա է, որին արդեն բազմիցս անդրադարձել ենք)։ Իսկ ինչ խոստացավ Թուրքիան, իրականում իր տնտեսությանը եւս մեկ խթան հաղորդող աննշան քայլ, որով այն ապրանքները, որոնք Հայաստան էին գալիս ուղեւորատար ինքնաթիռներով ու բեռնատարներով, կարող են բերել առանձին օդանավերով. տնտեսական չնչին միջոցների ավելացում։ Բայց այս ամենն ի գին Արցախի ու շրջափակված Արցախի։ Թուրքիայի կողմից պաշտոնապես խրախուսված եւ արտգործնախարարի շուրթերով արդարացված Լաչինի փակված միջանցքի պարագայում, ՀՀ իշխանությունները մոռանում են այդ ամենը, իրենց իսկ գովերգած հրճվանքով միջազգային հանրության առջև սպիտակեցնում նույն ագրեսիայի, նույն բլոկադայի կազմակերպիչ, ակտիվ մասնակից Թուրքիային։ ՈՒ իրականում հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն, դրանցից մեկի ականատեսը եղանք նախօրեին։ Արցախի հարց, Արցախի իրավունքների հարց այս իշխանության համար գույություն չունի։ Կարեւորը՝ մի քանի օլիգարխների առեւտրային ախորժակներն ու են փողը։ Այդպես մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ինքնաթիռային կապի համար», - գրել է պատգամավորը։
18:15 - 07 հունվարի, 2023
«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում

 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը իշխանության կողմից ներկայացված զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում, իսկ պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրումը համարում է դետալային և խնդրահարույց: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Երկու տարի իշխանությունը խոսում է զինված ուժերի բարեփոխման ռազմավարության մասին: 2022 թվականի փետրվարին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե պատրաստ է ռազմավարությունը, որոշ բաներ դուրը չեն գալիս, հետ է ուղարկել լրամշակման, բայց արդեն նոյեմբերն է, իսկ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ, և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխում է իրականացվում»,- նշեց Մանուկյանը: Ըստ պատգամավորի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը, ինչպես նշում է իշխանությունը իր հիմնավորումներում, չի հաջողել: ««Ես եմ» ծրագիրը գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականին առաջին իսկ քայլերն են արվել դրա շրջանակներում: Հայաստանում 4 տարի եղել է այս իշխանությունը, նշանակում է այս իշխանությունը իր նշանակած պաշտպանության նախարարներով և զինվորական վերնախավով տապալել է «Ես եմ» ծրագիրը և հիմա նոր ծրագիր է առաջ բերում, որը ինքնին խնդրահարույց է»,- ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ  «Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է բարեփոխումների իր առաջարկները: «Մեր զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը բացակայում է, որը կենացային մակարդակով Ազգային ժողովի ամբիոնից փորձում են փոխլրացնել իշխանության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մանուկյանը:  
12:16 - 17 նոյեմբերի, 2022
«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն: «Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
11:33 - 16 նոյեմբերի, 2022
Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այս օրերին գումարվելիք Հայրենիք –Սփյուռք համաժողովիը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է,  համահայկական որևէ կառույց, կոնկրետ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»,  պաշտոնական որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականներին կարող են այստեղ -այնտեղ հրավեր տալ ու դա ձևակերպել որպես «Դաշնակցությանն» ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։ Ով- ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի «Դաշնակցության» կազմակերպվածությունը»,- ասաց Մանուկյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողով երբեք այսչափ անկազմակերպ չի եղել։ «Այսպիսի խայտառակություն դեռ չէր եղել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են մասնակցել Հայաստան- Սփյուռք համաժողովին»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։    Լուսանկարը՝ Ազգայի ժողովի
12:41 - 27 հոկտեմբերի, 2022
Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին

Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին

Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն․ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովորդավարության առջև և ինչքան հնարավորություններ կան՝ այդ մարտահրավերները հաղթահարելու։ Ազգային ժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով երեկ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այսօր առավոտը լուսացավ, և մենք հանգիստ նորմալ եկանք աշխատանքի՝ առանց խղճի խայթի և առանց որևիցե եղանակով մեզ մեղադրելով։ Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր։ Կարո՞ղ էր կրկնվել Մարտի 1-ը։ Այո, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն, եթե չլիներ անկեղծություն։ ՀՀ իշխանությունները փորձում են խոսել ՀՀ քաղաքացու հետ առավել անկեղծ, առավել պարզ»։ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին`Վարդանյանն ասաց․ «Ցավում եմ, որ Գեղամ Մանուկյանը այստեղ չէ, որովհետև հարցադրումներ ունեմ ձեզ։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, որ դուք ասում եք՝ հավաքը ինքնաբուխ էր, մի քանի անգամ կրկնեցիք։ Շատ լավ հասկանում եք, որ այդ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ մենք չէ, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով։ Դուք այստեղ էիք, որպեսզի ասեք՝ ժողովուրդ ջան, դա մենք չէինք։ Ասում են՝ գնացեք, պատգամավորին այս ինչ հասցեից բերման ենթարկեք։ Ըստ էության, քրեորեն պատժելի արարք է։ Ասում են՝ բերեք, պարտադրեք, որ ստորագրի, և դրանից հետո դուրս է գալիս Արման Թաթոյանը, որը ինձ վերջին երկու տարին համոզում է, որ ինքը քաղաքականացված չէ ու մասնագիտական գործունեություն է իրականացնում, և ասում է՝ իրավունքի գերակայությունը ինձ համար Աստված է, և ասում են՝ գնացեք Վլադիմիր Վարդանյանի ձեռքերից քաշեք, թող ստորագրի, դու ասում ես՝ այո, հայրենիքը օրհասական վիճակում է»։ Վարդանյանն ընդգծեց՝ երեկ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ճնշող մեծամասնությունը անկեղծ էին․ «Այլ բան է, որ որոշ անձիք, որոնցից ոմանք հայրենասիրությամբ տոգորված ինչ-որ ձևակերպումներով նույնիսկ հայերեն չեն խոսում, գոնե հայերեն երկու բառ ասեին, փորձում են այդ ամենը համակարգել։ Բայց ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ գտնվել են այնտեղ, որովհետև նրանք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ պետք է լինեն»։ Պատգամավորը շեշտեց՝ ժողովրդավարությունը պահանջում է հանդուրժողականություն․ «Մեծամասնության կարծիքը մշտապես լինելու է հիմնական, փոքրամասնության կարծիքը պետք է հարգվի, այստեղ արտահայտվի։ Եթե փոքրամասնության կարծիքը այստեղ չարտահայատվի, այն վերածվելու է բողոքի դրսում»։ Ելույթի վերջում Վարդանյանը բոլորին միասնականության կոչ արեց։Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։ Ակցիայի հրապարակեցին ՔՊ պատգամավորների հասցեները՝ քաղաքացիներին կոչ անելով գնալ այնտեղ, սակայն, քիչ հետո վերադառնալով հայտարարեցին, որ պատգամավորները իրենց տներում չեն եղել։
13:20 - 15 սեպտեմբերի, 2022
Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ասյօր Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի դահլիճ էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ուզում էր ելույթ ունենալ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը վարում է նիստը, ասաց, որ երբ պատգամավորների գրանցում էր հայտարարել, Մանուկյանը դահլիճում չէր, այնուհետև ժամանակ տվեց, որ նա գրանցվի։ Տեղից խոսելու համար նախազգուշացում ստացավ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որից հետո Գեղամ Մանուկյանը հրավիրվեց ելույթի։ Նա հայտարարեց՝ ԱԺ-ում չէ քննարկելու ՍԴ դաատվորի թեկնածուի հարցը․ «Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ երեկ հուզված, զայրացած, նյարդայնացած, վրդովված շտապել էին Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի դիմաց։ Այդ մարդիկ ուղղորդված չէին․ որևէ մեկը նրանց չէր ուղղորդել։ Ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը։ Եթե ասում ենք՝ կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ ԱԺ դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր այն հայտարարությունը, որ եղել էր»։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տասնյակ հազարավոր մարդիկ․ «Ժողովուրդ, որը նաև պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածք ի, Արցախի մասին ոչ մի բառ չասելու պատճառով այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալ էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին այն բոլոր վտանգավոր հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են»։ Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ էին  հավաքված․ «Այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, այդ մարդիկ իրենց թուրքի դեմ մենակ էին զգում, քանի որ այդ մարդիկ մեկ էլ մի պահ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա»։ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին․ «Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան»։ Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին բղավել։ Վահագն Ալեքսանյանը փորձեց նստած տեղից բարձրանալ, Վահագն Հովակիմյանը պահեց նրան։ Հակոբ Արշակյանը ՔՊ պատգամավորներին խնդրեց հանգստություն պահպանել, Գեղամ Մանուկյանին էլ՝ այնպես չանել, որ էլ ավելի լարվի խոսակցությունը։ «Տերմինալոգիա եք օգտագործում, կոնտեքստից կտրում եք որոշ բաներ, որը հուզական արձագանք է ստանում»,- դիմելով Մանուկյանին՝ նշեց Արշակյանը։ Իրավիճակը հանդարտվեց, Մանուկյանը շարունակեց իր ելույթը․ «Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հարազարվոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակն օրհասական է։ Վերջապես հասկացեք, որ իրավիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել։ Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։ Բողոքի ակցիային նախորդել էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե որ դեպքում կստորագրի խաղաղության պայմանագիր․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
12:11 - 15 սեպտեմբերի, 2022
«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ
 |hetq.am|

«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդպես էլ չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելու՞ են ԱԺ աշխատանքներին, թե՝ ոչ: «Մենք խորհրդարան ենք վերադառնալու մեր օրակարգի հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չնշելով ՝ արդյոք այդ օրակարգը աշնանային նստաշրջանում ձևավորված կլինի՞։ Դիտարկմանը, թե իշխանությունները դատապարտեցին ընդդիմությանը, որ վերջիններս չմասնակցեցին անգամ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկմանը, չնայած հայտարարում էին, որ իրենց օրակարգային հարցերը պաշտպանությանն ու անվտանգությանն են վերաբերում, Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները մասնակցել են այդ նախագծի աշխատանքային քննարկումներին: Ասում է՝ տարբեր փաստարկներով ներկայացրել են, որ այդ օրենսդրական փոփոխությամբ բանակը քաղաքականացվում է: Նա նաև հիշեցրեց սահմանային իրավիճակի վերաբերյալ այս տարվա մայիսին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի մասին, որը տապալվեց ՔՊ-ական պատգամավորների պատճառով: Երբ ընդդիմադիրների բացակայության պատճառով իշխանությունը զրկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնից, մշտական հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահներն ու փոխնախագահները (բացառությամբ Թագուհի Թովմասյանի) հրաժարվեցին այդ պաշտոններից: Այժմ պաշտոնները թափուր են: Հետաքրքրվեցինք՝ խորհրդարան վերադառնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու՞ է այդ պաշտոններում թեկնածուներ, թե՝ ոչ, Մանուկյանն ասաց. «Մեզ համար այնքան ոչ էական հարց է, որ նույնիսկ չենք անդրադարձել այդ թեմային»: Չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնել էր ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց, սակայն այն իր հանգուցալուծմանը չհասավ: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարգում են ժողովրդի ընտրությունը, և այն կարծիքին են, որ ընդդիմության օգտին քվեարկած անձինք հետևություններ կանեն վերջիններիս վերաբերյալ: Թե ինչպես կվարվի այս հարցով իշխանությունն աշնանային նստաշրջանի ժամանակ, արդյոք կդիմե՞ն ՍԴ, դեռ պարզ չէ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որևէ տեղեկություն չուներ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է ընդդիմությանը մանդատներից զրկելու գաղափարից, թե՝ ոչ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:14 - 05 օգոստոսի, 2022