Հռոմի Պապ

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Vatican news-ը։ «Ես Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մեծ հույս եմ տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանի հետ կապված», - ասել է Հռոմի պապը՝ միաժամանակ խրախուսելով երկու ժողովուրդներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, ՀՀ-ն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
18:26 - 10 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
 |armenpress.am|

Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ռազմական արդյունաբերության մեջ ներգրավված միջոցներն ուղղել սովի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ստեղծմանը, և դրանք ծախսել կայուն զարգացման ապահովման համար: Այս մասին ասված է պոնտիֆիկոսի ելույթում, որը պատրաստվել էր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովում: Առողջական վիճակի պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթը արտասանել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:  «Որքան էներգիա է ծախսում մարդկությունը այսքան պատերազմներում, որոնք բռնկվել են ամբողջ աշխարհում՝ Իսրայելում և Պաղեստինում, Ուկրաինայում և շատ այլ վայրերում։ Հակամարտությունները չեն լուծում խնդիրները, բայց հանգեցնում են դրանց ավելացման: Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինությունների վրա, որոնք քանդում են մեր ընդհանուր տունը։ Առաջարկում եմ ռազմական նպատակներով ծախսվող գումարներով ստեղծել սովի վերացման միջազգային հիմնադրամ և կլիմայի փոփոխությամբ տառապող աղքատ երկրներում՝ կայուն զարգացման նախագծեր»,- ելույթի տեքստն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
16:54 - 02 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության»
 |armenpress.am|

Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության» |armenpress.am|

armenpress.am:  Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 22-ին առանձին հանդիպումներ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների, ինչպես նաև պաղեստինցիների հետ, որոնց հարազատները Գազայում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ հանդիպումներից հետո սուրբ Պետրոսի հրապարակում գլխավոր ուկնկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ քիչ առաջ լսել է, թե ինչպես են հակամարտությունից տառապում երկու կողմերը։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք անցել ենք պատերազմների սահմանը։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է», - ասել է Հռոմի պապը։ Ֆրանցիսկոս պապը խնդրել է աղոթել, որպեսզի երկու կողմերն էլ «տեղի չտան կրքերին, ինչը, ի վերջո, բոլորին կսպանի»։ Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։ Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։
16:18 - 22 նոյեմբերի, 2023
Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։ Պոնտիֆիկոսը «խորը տխրություն է հայտնել քաղաքացիական զոհերի համար և վստահեցրել է, որ առաջիկայում կապի մեջ կմնա նախագահ Աբասի հետ՝ հետագա խորհրդակցությունների և օգնության համար», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Հռոմի պապն ընդգծել է «խաղաղության հասնելու և պատերազմի ավարտի կարևորությունը [Մերձավոր Արևելքում] և ամբողջ աշխարհում, ինչպես նաև բոլորին ժամանակին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը»: Իր հերթին, Աբասը մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու Վատիկանի ջանքերի կարևորությունը։ «Նախագահ Աբասը շեշտեց Վատիկանի շարունակական ջանքերի կենսական նշանակությունը՝ զինադադարի հասնելու  և Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման: Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին պատերազմի սարսափներից խնայելու անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով Իսրայելի դաժան հարձակումները Գազայի հատվածում անմեղ խաղաղ բնակիչների վրա», - հաղորդում է WAFA-ն:
11:32 - 03 նոյեմբերի, 2023
Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը 


 |factor.am|

Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը |factor.am|

factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝  դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։ «Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի  և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
14:03 - 03 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։  Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։ Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
19:55 - 13 մայիսի, 2023