Անդրանիկ Թևանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. մայիսի 5-ին Երևանում:

1997թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը: Ինժեներ-տնտեսագետ: 1999թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը: Ճարտարագիտության մագիստրոս: 2005թ.՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Պահեստազորի լեյտենանտ:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 2000-2001թթ.՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001թ.՝ Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող: 2002-2006թթ. դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2003-2013թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում:

2009թ. հիմնադրել է «7 օր» (www.7or.am) լրատվավերլուծական կայքէջը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիրի բնակիչների հետ հանդիպմամբ
 |armenpress.am|

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիրի բնակիչների հետ հանդիպմամբ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմամբ։   Դաշինքի անդամները քաղաքացիների հետ հանդիպմանը կոչ են արել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրական հնարավորություն է Երեւանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քաղաքացիներին ներկայացրել է իրենց գործողությունների հերթականությունը։ «Մեր ճանապարհային քարտեզը հետեւյալն է․ փոփոխություններ իրականացնելով Երեւանում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ մի պատկեր, որից հետո կարելի է արդեն գնալ համապետական մասշտաբով իշխանափոխության, ձեւավորել նոր կառավարություն եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք արդեն կարող եք ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենա լեգիտիմ իրավունք ձեր անունից հանդես գալու»,-ասել է Թեւանյանը։ Դաշինքի անդամների եւս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կմիանա այդ խմբին եւ ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։
13:42 - 24 օգոստոսի, 2023
«Միացիր, որ փոխենք» կարգախոսով «Մայր Հայաստան» շարժումը սկսել է նախընտրական քարոզարշավը  |news.am|

«Միացիր, որ փոխենք» կարգախոսով «Մայր Հայաստան» շարժումը սկսել է նախընտրական քարոզարշավը |news.am|

news.am: «Մայր Հայաստան» շարժումն իր քարոզարշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստան արձանի դիմացից։ «Մեր քաղաքացիներին կոչ եմ անում առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով ու միանալ մեր պայքարին։ Միացիր, որ փոխենք»,- հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանց իշխանափոխության հնարավոր չի լինելու երեւանում զարգացման ծրագրերը կյանքի կոչել. «Առանց ամբողջական իշխանափոխության Հայաստանի Արցախի անվտանգությունն ու գոյությունը հարցականի տակ է հայտնվելու: Երեւանի զարգացման ծրագրերի առումով եթե մենք իշխանափոխություն չենք ունենում, ապա մնացածը դառնում է «բլեֆ»»: Թեւանյանի խոսքով՝ շարժումը եւ՛ Երեւանի հայեցակարգային ծրագրեր ունի, եւ՛ Հայաստանի ամբողջական զարգացման պատկերացումներն է ներառել, եւ՛ Արցախի հետ կապված հարցերը. «Գտնում ենք, որ այս իշխանությունը հայտնվել է օրենքոից դուրս կարգավիճակում, չունի լեգիտիմություն, ինքն Արցախը համարել է ադրբեջակական, դրանով խախտել է եւ այսօրվա անկախության հռչակագիրը, որը մենք որպես տոն ենք նշում, եւ Հայաստանի Սահմանադրությունը եւ իր իսկ նախընտրական ծրագիրը»: Շարժման թիմակից Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կասկադի այն հատվածին, որը Խորհրդային միությունից է մնացել ժառանգություն եւ մինչեւ հիմա նորոգված չէ. «Քաղաքի դիմագիծը, որը շատ կարեւոր է, որը ժառանգել ենք մեծն Թամանյանից, այդպես էլ չեն ցանկանում պահել: Սա այն հատվածն է, որը ունենալով մեր նման ավագանի, ընդհամենը մեկ տարվա ընթացքում կվերականգնի»: Շարժման անդամները բացականչում են՝ «Միացիր, որ փոխենք», «Արցախ»:
12:12 - 23 օգոստոսի, 2023
Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Մայր Հայաստան» դաշինքը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը, որը նեկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛ երևանցիներ,  հարգելի՛ ընտրող,  «Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի և Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձևավորման միջոցով: 1. Ամբողջական իշխանափոխության հրամայականըԳործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը, ի թիվս այլ քայլերի՝  խախտելով ՀՀ օրենսդրությունը, 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած իր իսկ նախընտրական ծրագրի դրույթները: Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Վարվող քաղաքականությունն անընդունելի է, հանգեցնում է ահագնացող սպառնալիքների մեր անվտանգությանը, ինքնությանն ու գոյությանը: Առանց գործող վարչախմբի հեռացման անհնար կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձևավորել ազգային իշխանություն, որն էլ կունենա լիարժեք իրավունք խոսել և գործել ժողովրդի անունից՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երևան քաղաքի ավագանու ընտրություններով: Ամբողջական իշխանափոխության գործընթացի համար անհրաժեշտ է քանդել հակապետական իշխանության հենարանները, որպեսզի նա զրկվի վարչական ռեսուրսներն ապօրինի օգտագործելու միջոցներից: Դրա առաջին հնարավորությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են: 2. Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի վերականգնումՀայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը Հայոց բանակի հզորացումն է՝ նրա հեղինակության բարձրացման, փորձառու մասնագետների ներգրավման, ժամանակակից ռազմական գործողությունների առանձնահատկություններից բխող ռազմավարության ձևավորման ու, ըստ այդմ, բարեփոխումների իրականացման, սպառազինությունների պաշարի արդիականացման ու թարմացման, վետերանների և նրանց կարիքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության միջոցով: Բնական դաշնակիցների հետ ներկայիս խեղված հարաբերությունների վերանայումը կբերի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը և խորացմանը: Հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր որակի: Ձևավորել ռազմաքաղաքական գործակցության համակարգ:Պետք է հասնել Հնդկաստանի, Չինաստանի հետ խորացված հարաբերությունների հաստատմանը: Բարեկամ Ֆրանսիայի հետ կապերի արդյունավետության բարձրացումը և այդ երկրի հնարավորությունների օգտագործումն արևմտյան աշխարհում ի նպաստ մեզ անհրաժեշտություն է։Պետք է մեր երկրի շահերից բխող գործընկերային հարաբերությունները զարգացնել ԱՄՆ–ի, ինչպես նաև հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ։ 3. Արցախի պաշտպանությունԱրցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին  խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Այդ հայտարարությունը փաստացիորեն խմբագրվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին պաշարել Արցախը՝ այն լիարժեքորեն լուծարելու և բնաջնջման ենթարկելու իր անթաքույց ծրագրերի իրականացմանը հասնելու նպատակով: Հայաստանն Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, և Ադրբեջանը հնարավորություն կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: Այդ նպատակով պետք է կիրառվի Հայաստանին հասու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ «պաշտպանելու պատասխանատվություն» միջազգային սկզբունքից բխող բոլոր գործողությունները:   Հմուտ արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով պետք է խուսափել Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ դառնալուց: 4. Հանրային մթնոլորտի առողջացումՎերջ դնել հանրության պառակտման քաղաքականությանը:  Սև-սպիտակ, նախկին-ներկա, ռուսամետ-արևմտամետ, հարուստ-աղքատ, հայաստանցի-ղարաբաղցի  բաժանումները թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ սասանելով մեր պետության հիմքերը: Այն թույլ չի տալիս բարերար մթնոլորտ ստեղծել ներառական բանավեճերի ծավալման և հանրությանը հուզող, պետության համար կենսական խնդիրների լուծման նպատակով լավագույն մոտեցումների ձևավորման համար:Հանրության տարբեր շերտերի համար մշակել և ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր, հիմնված ազգային արժեքների և նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձևավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:  5. Տնտեսության զարգացումԱռաջիկա 10 տարում պետք է ձգտել հասնելու տնտեսության զարգացման այնպիսի տեմպերի, որը մի կողմից, կօժանդակի միջին խավի ընդլայնմանը, մյուս կողմից՝ կհանգեցնի ՀՆԱ-ի ավելացմանը մի քանի անգամ: Այդ նպատակով անհրաժեշտ է կառավարության կողմից ներքին խթանող քաղաքականության իրականացում, որի անբաժան մասը պիտի լինի հայկական սփյուռքի հետ տնտեսական, մշակութային ու քաղաքական ինտեգրման ռազմավարությունը: Հայաստանի տնտեսական հզորացման նպատակով անհրաժեշտ է մեր երկիրը աշխարհի հայության համար դարձնել տնտեսական, ֆինանսական ու մշակութային գործունեության նախընտրելի միջավայր և զբոսաշրջային կենտրոն: Հայաստանի բանկային համակարգը պետք է վարի ցածր տոկոսադրույքներով վարկերի քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսական զարգացման առաջնային ուղղություններին: Տնտեսական աճը պետք է դառնա ներառական, այլ ոչ թե սպասարկի 1-2 ոլորտի գերշահույթները: 6. Հարկային աջակցություն բիզնես-դաշտի և տեղական ինքնակառավարման մարմինների համարԱվելացված արժեքի հարկման դաշտում գործող բիզնեսի համար այն իջեցնել մինչև 17 տոկոս: Շահութահարկի չափը դարձնել 14 տոկոս:Այս առաջարկներն արվում են՝ հաշվի առնելով ինչպես բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այնպես էլ հարևան երկրների բիզնես-միջավայրերի առանձնահատկությունները, մեզ համար մրցակցային առավելություններ ապահովելը:Հանրային ֆինանսների ներկա համակարգը ձևավորվել է այնպիսի ժամանակներում, երբ տեղական ինքնակառավարումը գտնվում էր պետական հովանավորչության տակ։ Մինչդեռ հիմա հանրային ֆինանսների բաշխումը պետք է կատարվի՝ խուսափելով պետական (կենտրոնական իշխանությունների) հովանավորչությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այն է՝ գործարար միավորների պետական հարկերի (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, շրջանառության հարկ) մի մասը (20-40%) պետք է ուղղվի այն համայնքի բյուջե, որտեղ գրանցված է այդ ընկերությունը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել դոտացիաների հանրահայտ համահարթեցման սկզբունքը՝ հարուստ համայնքներից դեպի կարիքավոր համայնքներ: 7. Արտոնյալ կարգավիճակ փոքր բիզնեսինՏարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից:Տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կհարկվեն 1 տոկոսի չափով: Հարկային բեռի մեղմման այս մոտեցումը վերաբերում է նաև փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին՝ տաքսու վարորդներին, ինքնազբաղվածներին և այլն: 8. Սոցիալական քաղաքականությունՀայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 120 000 դրամի: Գնաճին զուգահեռ՝ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չափը և կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն ըստ այդ ցուցանիշի:   9. Սոցիալական աջակցություն կենսաթոշակառուներին և խոցելի այլ խմբերինՆվազագույն կենսաթոշակի չափ սահմանել 80.000 դրամը՝ այն համարժեք դարձնելով նվազագույն սպառողական զամբյուղին: Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար:Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով: 10. Արդիականացված Երևան• Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը:• Երևանի կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և միանձնյա թելադրանքից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է վերանայել դրա ձևավորման կարգը՝ հաշվի առնելով հակակշիռների սկզբունքը: Քաղաքապետը պետք է առաջնային մանդատ ստանա ընտրողներից, այլ ոչ թե՝ ավագանու միջնորդությամբ դառնա մայրաքաղաքի ղեկավար: Դա հնարավորություն կտա մի կողմից  նվազեցնել կախվածությունը կենտրոնական իշխանություններից և կմեծացնի քաղաքապետի ինքնուրույնության աստիճանը, մյուս կողմից՝ առավել կշռադատված ու ներառական որոշումներ կայացնել՝ ավագանու հետ քննարկումների արդյունքում:  • Արմատապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրացված դարձնելով: Անհրաժեշտ է  ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական ու ամսական կտրվածքով: Պետք է ներդրվի հանրային ու վճարովի կայանատեղերի համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից: • Արմատապես պետք է փոխվի աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը, դրա համար առավել արդյունավետ լուծումներ առաջարկելով: Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթևեկության առանձնահատկությունները: Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ:• Վերանայել Երևան քաղաքում ճանապարհների նորոգմանը ներկայացվող մոտեցումները և պահանջները թե՛ որակական առումով, թե՛ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ու կոմունալ ծառայությունների նորոգումների ժամանակացույցը հաշվի առնելով: Ճանապարհների հարցը պետք է հիմնարար, այլ ոչ թե կոսմետիկ լուծում ստանա: • Պետք է վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու  քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումն այդ հաշվարկներով ևս: • Սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել Երևան քաղաքի մի քանի հազար բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ռետինեմետաղական բարձիկների ու ճկուն հարկերի տեխնոլոգիաների համալիր կիրառմամբ: • Բնակչության քաղաքացիական պաշտպանվածության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է մշակել և ներդնել ապաստարանների համալիր ծրագիր՝ համապատասխան չափորոշիչների սահմանմամբ, որը կապահովի բնակչության անվտանգությունը բնական աղետների և հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ: • Պետք է վերանայել Երևանի քաղաքապետարանի՝ հանրության հետ հարաբերվելու աշխատելաոճը՝ ապահովելով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարումը, զերծ պահելով երևանցիներին իրենց հարցերի ու խնդիրների դիտարկման և լուծման առումով անհարկի ուշացումներից ու անթույլատրելի անտեսումներից: • Ակտիվ աշխատանք իրականացնել թմրանյութերի թաքնված ու բացահայտ գովազդի վերացման ուղղությամբ: Օգտագործել քաղաքապետարանի տեխնիկական և մարդկային ռեսուրսները թմրանյութերի շրջանառության գովազդման դեպքերը բացահայտելու և իրավապահներին ներկայացնելու համար: Իրականացնել կրթադաստիարակչական միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ՝ ընդդեմ թմրանյութերի գործածման ու տարածման:. . .Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ ընտրող:Միացի՛ր «Մայր Հայաստան» դաշինքին:Միացի՛ր, որ փոխենք»։   
11:37 - 22 օգոստոսի, 2023
«Մայր Հայաստանն» ընտրությունների կգնա դաշինքով․ ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը

«Մայր Հայաստանն» ընտրությունների կգնա դաշինքով․ ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին Թևանյանը հայտնեց «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։  Թևանյանը գլխավորելու է «Մայր Հայաստան» շարժման ցուցակը, որը ընտրությանը կմասնակցի «Երկիր Ծիրանի» ( Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ) և «Ինտելեկտուալ Հայաստան» (Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ) կուսակցությունների հետ դաշինքով։ Նախընտրական շտաբը ղեկավարելու է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։ «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ Թևանյանը հայտարարեց, որ պայքարի են դուրս գալիս ոչ թե մանդատի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ ամբողջական իշխանափոխության։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:  
21:13 - 09 օգոստոսի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը իշխանությանը մեղադրեց 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ
 |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը իշխանությանը մեղադրեց 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը  Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իշխանությանը մեղադրեց 2018-ին իր տված խոստումները չկատարելու մեջ: Իր ելույթում Թևանյանը նշեց՝ 2018-ի փոփոխություններից հետո մարդկանց սպասումները չեն իրականացել: Պատգամավորը կարծում է, որ գործող իշխանությունը բարեփոխումներ չի իրականացրել: «Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկը 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը»,-ասաց Թևանյանը: Պատգամավորը հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»: Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով: Նա դրամի արժևորումը համարեց այդ «թալանի» տարատեսակներից:  «Էժան դոլարից վնասվում են արտահանողները, ՏՏ ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումար ստացողները: Մարդիկ և դոլարը մանրելիս են «գրպանահատության» ենթարկվում, և դրամով թանկ ապրանք գնելիս: ԿԲ-ն վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ: ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ, և այդ գործիքներով չպետք է թույլ տար այսպիսի «թալան» »,-ասաց Թևանյանը: Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին ղեկավարի սխալները: Պատգամավորը իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու մեջ:
13:30 - 21 ապրիլի, 2023
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:  «ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն  ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,-ներկայացրեց Թևանյանը:    «Հայաստան» խմբակցությունը հայտարարությունում նշել է նաև, որ վկայակոչելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023-ի փետրվարի 18-ի Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների: «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն , որը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Հայտարարության նախագիծը կոչ է անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար: Այն կոչ է անում նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջացքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը: Հայտարարությունը նաև շեշտում է, որ ՀՀ-ն տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը:   Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն էլ նկատեց՝ հայտարարությունում կա  հետևյալ ձևակերպումը, թե Ադրբեջանը վկայակոչելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը: «Թերևս միայն այս ձևակերպման համար, այսինքն՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար նաև Հայաստանի համար պատասխանատվության բաժին սահմանելը կարող է հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար»,-ներկայացրեց պատգամավորը: Այնուամենայնիվ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել է չմասնակցել հայտարարության նախագծի քվեարկությանը՝ այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Լաչին միջանցքի արգելափակման վերաբերյալ, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Ըստ Կարապետյանի՝ այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը և առնվազն 2 նոր հանգամանք՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և Հաագայի դատարանի որոշման չկատարումը՝ կարելի էր ընդունել նոր հայտարարության տեքսը՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնելով նոր բաղադրիչները: Այս նպատակով առաջարկ են արել «Հայաստան» խմբակցությանը՝ փորձելու գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, քանի որ շատ հարցերում էլ համամիտ են: Սակայն չեն կարողացել  համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերի շուրջ: Օրինակ՝ ըստ ընդդիմության Հայաստանը պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը, և միջազգային հանրությունն ըստ այդմ կձևավորի իր դիրքորոշումը դրա հիման վրա: Իշխանական խմբակցության մոտեցումն այն է, որ Հայաստանն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ հիմնախնդիրը կամ Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունի, ապա դա հնարավոր է այլ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության ներգրավմամբ: «Հայաստանը միայնակ ի զորու չէ պայքարելու իր տարածաշրջանի դեմ: Շեշտեմ, որ ԱԺ հայտարարությունը Ալիևին ոչ զսպելու է, ոչ էլ սադրելու: ԱԺ հայտարարությունն ուղերձ է միջազգային հանրությանը, և այս հարցում կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներին և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար: Մենք, բնականաբար, ընտրում ենք առաջին ճանապարհը»,-նշեց Կարապետյանը: Իշխանությունը չմասնակցեց հայտարարության տեքստի քվեարկությանը: Այն քվեարկությամբ ստացավ 28 կողմ ձայն, այսպիսով չընդգրկվեց նիստերի օրակարգ: Սրան հետևեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ ելույթների տեսքով հեռակա բանավեճեր:  
11:09 - 21 մարտի, 2023
Փաշինյանը մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի իշխանության ղեկավարը երեկ խոստոսվանեց, որ Հայաստանը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Այս մասին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։ Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է Սարգիս Խանդանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը։ Նախագահի պաշտոնից վերջերս հրաժարվել էր Էդուարդ Աղաջանյանը։ Թևաննյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքին՝ Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ․ «Ինչպիսի ինքնախոստովանական տեքստ ենք մենք լսում։ Փաստորեն սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է արևմուտքում առաջ տանել էն գիծը, որ Հայաստանն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացրել Ադրբեջանի դեմ, համոզել ՌԴ-ին, որ Հայաստանը արևմտամետ խաղեր է տալիս, ու ինքը դրա համար չի ընդունում ԵՄ դիտորդներին Ադրբեջանի տարածքում, որի արդյունքում Հայաստանը, փաստորեն, երեկ հայտարարվեց, որ ԵՄ դիտորդներին հրավիրում է, ոչ թե էն բանի համար, որ անվտանգային հարցեր լուծեն, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ հրավիրում է, որ իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը։ Սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան տեսել ենք այլ դեպքերում»։ Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներին, հատկապես Ֆրանսիային հասցեական հայտարարությունների համար։ «Բայց ԵՄ-ն շատ լավ գիտի, որ անվտանգություն չի կարող ապահովել, և անկեղծ ու ազնիվ ասում է հայ ժողովրդին։ Մինչդեռ ՀՀ իշխանութունները հակառակն են քարոզում։ Ասում են՝ իրենք գալու են, դիտարկումներն անեն, որ Ադրբեջանը չհարձակվի։ Հիմա նայեք, ԵՄ-ն չունի գործիքակազմ, որ ապահովի անվտանգություն, բայց ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր ռազմավարական դսաշնակից ՌԴ-ին ու մեր դաշնակից-բարեկամ Իրանին։ Իրենք պարզ ասել են դրա մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը «գետնի վրա» ապահովում են ՌԴ-ն ու Իրանը, ստացվում է՝ Փաշինյանը զրկում է Հայաստանին դաշնակիցներից, թողնում է մենակ։ ԵՄ միջոցով չի ապահովում, չի էլ կարող ապահովել անվտանգություն ու սրան զուգահեռ՝ մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում։ Սա ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քան մենք տեսել ենք 44-օրյա պատերազմից առաջ արված քաղաքականության շրջանակներում»,- հայտարարեց Թևանյանը։
13:21 - 09 փետրվարի, 2023
«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|

«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»․ Անդրանիկ Թևանյան |aravot.am|

aravot.am: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն ունի հանձնառություն՝ Արցախի անվտանգության եւ այլ հարցերին տեր կանգնելու։ Այս կետերի շուրջ իշխանությունը մեր հետ համաձայն չէ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության հետ իրենց սկզբունքային տարաձայնությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, ընդդիմությունը՝ ոչ․ «Իշխանությունը գտնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չպետք է լինի օրակարգում, մենք՝ ոչ։ ՀՀ իշխանությունը հրաժարվում է այն իրական հանձնառությունից, որը մեր օրենսդրության հիմքում է եւ պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է։ Արցախյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ Լաչինի միջանցքի փակման եւ Արցախի շուրջ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2018թ․-ի մայիսից․ «Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում հիշեք։ Նա ասաց, որ չի բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետեւ չունի մանդատ, թող իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Հիմա էլ են նույն բանն ասում, թե ի՞նչ կապ ունեն Լաչինի միջանցքի բանակցությունների հետ։ Մայիսից այդ գործընթացը հանգեցրեց խնդիրների, բերեց պատերազմ, իսկ հիմա մի վիճակի, երբ ՀՀ-ն ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետեւ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս՝ հիմնարար փոփոխություն մտցնելով բանակցային տրամաբանության մեջ, որովհետեւ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը։ Եթե Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, էլ ի՞նչ Լաչինի միջանցք։ ՀՀ իշխանությունը չի էլ հերքում, որ Ղարաբաղն ընդունում է որպես Ադրբեջանի մաս։ Իրենք դա նաեւ քարոզում են, խոստովանում են, որ չեն կարող ստորագրել մի հայտարարության տակ, ըստ որի՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը եւս ասել է, որ ՀՀ-ն Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինելուն, եւ հերքում չկա»։ Շարունակությունը՝ aravot.am-ում
13:01 - 03 փետրվարի, 2023
Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել հայտարարության տերմինաբանության շուրջ․ ՔՊ-ն առաջարկել է հանել ԼՂՀ, ինքնորոշում տերմինները

ԱԺ-ում քննարկվում է ընդդիմության ներկայացրած նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022թ․ նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց նախագիծը։ Ավելի վաղ ԱՇ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել հայտարարության նախագծին։ Այս կապակցությամբ Թևանյանին հարց ուղղեց Ագնեսա Խամոյանը՝ խնդրելով ներկայացնել, թե կոնկրետ ինչին է դեմ եղել ՔՊ խմբակցությունը։ Թևանյանը հայտնեց, որ անհամաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը․ ՔՊ-ում ջնջել են Հանրապետություն ձևակերպումը։ «Մեզ մոտ գրված է «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իրենք առաջարկում էին դա գրել «ԼՂ հայության վրա հարձակում», որը նշանակում է, որ դիտարկվում է Ղարաբաղի հայ ժողովուրդը՝ որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն։ Այս տերմինը մեզ համար ընդունելի չէ։ Երկրորդը այն է, որ ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված՝ իրենք կողմ չեն։ Այսինքն՝ այդ ձևակերպումները ջնջված են։ Երրորդը Շուշիի հռչակագրի դատապարտմանն իրենք դեմ են, այդ մասը հանել էին։ Եվ չորրորդը հանված էր Հայաստանի հանձնառությունը ինքնորոշման իրավունքի իրացման ու անվտանգության ապահովման մասով։ Ես հիշեցնեմ, որ դա ՀՀ Անկախության հռչակագրից է բխում, նաև մեր օրենսդրությունից։ Հայտնի է նաև Գերագույն խորհրդի որոշումը, որովհ ՀՀ-ին արգելվում է ստորագրել փաստաթուղթ, որով Ղարաբաղը կներառվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ կային նաև տեխնիկական առումով հակասություններ, բայց ֆունդամենտալ հակասությունները իր նշածներն էին։ Այնուհետև նախագծի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, ինչպես նաև կա քաղաքական կամք ԱԺ անունից հանդես գալու ընդհանուր հայտարարությամբ․ «Ցավոք կային որոշ ձևակերպումներ, որոնց հետ կապված՝ երկու կողմերի դիրքորոշումները սկզբունքային էին ու համաձայնության գալու հնարավորություն չեղավ։ Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանըմ այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու; Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մե րվերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստան խմբակցության առաջարկած տռրմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։ Ընդդիմության ձևակերպումները նախապատերազմական արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են։ Սա մեր գնահատականն է։ Ինչու է սա անընդունելի, որովհետև մեր գնահատականն այն է, որ երեսուն տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքը այն ստատուս-քվոն է, որ արձանագրված է այսօր։ Ի հակադրում այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը․ փաստացի հետպատերազմյան գործընթացները գալիս են հաստատելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում անվտանգություն ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նշյալ դիրքորոշմանն էլ հետևում է տրամաբանական հարցադրում՝ արդյոք դուք կարող եք պնդել, որ ձեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի ու ձևակերպումների հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ դարձավ համատեղ հայտարարության ընդունման ձախողման, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիայի բացառումն ու մեր շուրջ անվտանգային միջավայրի ձևավորումը»։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները ու Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը՝ որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում ռազմական սադրանքները Ադրբեջանի կողմից․ «Մի բան հստակ է ու աներկբա․ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական։ Արդյոք այս գնահատականները և առհասարակ միջազգային քաղաքական ճնշումը որևէ գործնական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Պատասխանելու համար կարելի է վերադառնալ մեր նախորդ 30 տարվա քաղաքական դիվանագիտությանը ու փորձել հասկանալ՝ արդյոք այդ 30 տարվա ընթացքում վարվող արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ-ն հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, որևէ ազդեցություն ունեցել է այն իրավիճակի վրա, որ կա այսօր։ Մեր գնահատականը միանշանակ է՝ այո, ունեցել ու կարևորագույն նշանակություն է ունեցել»։ Աղաջանյանը նշեց, որ միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի հետ կապված չեն փոխվել, և դրանք էֆեկտիվ կերպով օգտագործվում են ադրբեջանական պատգամավորների ու այլ պաշտոնյաների կողմից․ «Մի բան, որ մեր գնահատմամբ մանիպուլյացիա է, որովհետև այն պրոցեսները, որ տեղի են ունենում այսօր, չի կարելի համեմատել այն գործընթացների հետ, որոնք կային և տեղի էին ունենում նախապատերազմյան ժամանակահատվածում»։ «Իրականում մեր նպատակն է շրջել այդ քաղաքական դիվանագիտական մեկուսացման անիվն ու ապահովել հնարավոր միջազգային հանրության դիվանագիտական կոնսոլիդացիա ՀՀ շորջ։ Եվ սրան է ուղղված ՀՀ դիվանագիտության հիմնական գործողությունները։ Դրա համար նվազագույնը պետք է խոսել այնպիսի բառապաշարով ու օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որ ընկալելի, հասկանալի ու ընդունելի կլինի միջազգային հանրության համար։ Հենց սրանով է պայմանավորված այն սկբունքային տարաձայնությունը, որ մենք Հայաստան խմբակցության հետ ունենք, կարծում ենք՝ այն ձևակերպումները, որ առաջարկված էին, ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանի այս ուղուց հետ մղելու ու շեղելու։ Ըստ այդմ՝ կարծում ենք՝ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ քայլի, գործողության հետևանքներ, նպատակների, դրա արդյուքնում հնարավոր ձեռքբերվելիք ու հնարավոր ռիսկերի գնահատական ու վերլուծություն լինի։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմիանաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք՝ որպես ՀՀ իշխանություն, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- եզրափակեց Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանություն։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի ու պատերազմից հետո «ականային տեռոր» իրականացնելու մեջ»։
12:25 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան
 |news.am|

Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան |news.am|

news.am: Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետեւ կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան: Մեր հանրությանը կոչ եմ անում հետեւել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչեւ վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա: Թեւանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետեւ այդպես կարելի է Երեւանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով  եւ մեր թշնամիներին, եւ բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչեւ վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: 
12:01 - 02 դեկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Իմ անձնական պարտությունը կհամարեմ այն, եթե չկարողանանք էս վիճակից դուրս գալ։ Եթե մենք իրավիճակը չենք փոխում, անձամբ ես ինձ ոչ խորհրդարանում, ոչ էլ քաղաքական դաշտում այլեւս չեմ տեսնում։ Բայց ես համոզված եմ, որ մեր բոլորի միասնական ջանքերով պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտ, երդվում եմ։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։Նրա խոսքով՝ պետք է սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ սխալվելն ամոթ չէ, բայց սխալները կրկնելն աններելի է, հետեւաբար պետք է արմատապես վերանայեն իրենց պայքարի մարտավարությունը, փոխեն գործիքակազմը, ընդլայնեն ձեւաչափը կամ նոր ձեւաչափ առաջարկեն․ «Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ հուսահատություն է, հիասթափություն, իշխանություններն էլ անընդհատ հոռետեսություն են տարածում, ընկճվածություն, որ իբր մենք մենակ ենք, Հայաստանին ոչ մեկը չի օգնում, չկան դաշնակիցներ․ դա այդպես չէ, հավաստիացնում եմ, ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ, իրենք հավաստիացնում են, որ այս իշխանության պատճառով է նաեւ իրենց կեցվածքը, եւ եթե Հայաստանում փոփոխություն լինի, իրենք ամբողջությամբ եւ մեր պատկերացումներով կանգնելու են հայ ժողովրդի կողքին»,- ասաց Թեւանյանը՝ նշելով, թե «այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է․ այն էստաֆետը վերցնում է 88-ի շարժումից, Արցախում SOS հնչեցրած մեծ հավաքից եւ իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլի»․ «Սա Հայաստանի գոյության կռիվ է այլեւս, եւ էդ կռիվը մենք ձեր հետ միասին պիտի տանք մինչեւ հաղթական ավարտ»,- նշեց պատգամավորը։Թեւանյանը ներկայացրեց տասը թեզ՝ Հայաստանի ու Արցախի ապագայի եւ իրենց անելիքների մասին․ «1.  Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը։ Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ, ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել։ Բանակցողին փոխելով՝ աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ։ Պարտության դեմքը պետք է փոխվի եւ վերջ։ 2. Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ, կամ նրան փոխարինի մի տղայական, քյալլագյոզական մեկը, որը կասի, որ ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու, մեկ երկու օրից կստանանք պատերազմ ու պարտություն։ Բայց մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, որ մեջքներս շտկենք։ 3. Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափը եւ արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է, ու միայն կորուստներ է բերում մեզ։ 4․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն ադրբեջանը, ինչի չի կարելի թույլ տալ։ 5․ Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա, մենք պետք է բանակցենք, ամեն մի ձեւակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերցնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը։ 6․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը, սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով, ՌԴ միջնորդությամբ, այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ 7. Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականցվեն, որպեսզի Արցախը չհայաթափվի։ Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։ 8․ Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրոթյունը։ 9. Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաեւ արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր քաղաքացիները։ Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք քաղաքացի զգալ։ 10. Իշխանափոխության համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձեւաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն»։Ամփոփելով ելույթը՝ Թեւանյանն ասաց, որ այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշոտթյան օգտագործեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես իրենց օրակարգով։
17:17 - 05 նոյեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ գրագետ քայլերով պետք է ամեն ինչ անեն իշխանափոխության հասնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմությունը մտադիր է հասնել իշխանափոխության, սակայն դա պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանը և Արցախը չվնասվեն: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով քննադատությանը, թե ընդդիմությունը սիմվոլիկ քայլեր է անում, Արցախի դրոշն է տեղադրում, սակայն գործնական քայլեր չեն արվում:  «Այո, մենք ունենք նաև արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելն ուներ զուտ խորհրդանշական նշանակություն: Փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել, որովհետև դրանով մեսիջն ենք տվել ամբողջ ժողովրդին և ողջ աշխարհին: Ինչ վերաբերվում է քայլերին, մենք պետք է կազմակերպվենք ճիշտ, այնպես անենք, որ արդյունք ունենանք, և զուտ միայն հանրահավաքով չլինի, իհարկե փողոցային պայքարը պետք է ակտիվացվի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ իրենք այնպես են անելու, որ, օղակը կամաց-կամաց սեղմելով, Հայաստանին վնաս չտալով, հասնեն փոփոխությունների: Պատգամավորը մեղադրանքներ հնչեցրեց իշխանությանը: «Պետք է ամեն ինչ անենք, որ իշխանափոխություն լինի՝ հաշվարկներ անելով: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն, ինչը նշանակում է գրագետ քայլեր»,-ասաց պատգամավորը: Թևանյանի խոսքով՝ պատգամավորները և քաղաքական ուժերը, որոնք գլխավորում են ընդդիմադիր պրոցեսը, իրենց մանդատը, կարգավիճակը ոչ թե որպես իրավունք և հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն: «Մենք կարող ենք բոլոր էմոցիաներին տուրք տալ և ասել, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ինչ-որ բան անել, բայց մենք պատասխանատու ենք փոփոխության համար»,-նշեց նա:
12:40 - 15 ապրիլի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հայտարարությամբ արձագանքել «Շուշիի հռչակագրին», իշխանությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը: Նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ահաբեկիչ վարձկաններով համալրված թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Որպես այդ ագրեսիայի արդյունքների ամրագրում՝ 2021-ի հունիսի 15-ին ընդունվեց Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Թևանյանը: Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական մակարդակում Հայաստանի արձագանքը ցույց կտա, որ ՀՀ-ն նետված իրողությունները ընդունում է որպես մարտահրավեր և որ կան կարմիր գծեր, իսկ Հայաստանն անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չի զիջելու: ««Շուշիի հռչակագրով» Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին՝ համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում: «Շուշիի հռչակագրով» Հայաստանի վարած քաղաքականությունը, 90-ականներից սկսած, դիտարկվում է որպես ագրեսիայի դրսևորում, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը: Երրորդը՝ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ ուղղակի հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ներկայացրեց Թևանյանը՝ հավելելով, որ հռչակագրում հիշատակվում է նաև «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Նա շեշտեց՝ այս հռչակագրով փաստացի դրված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը վերացնելու ծրագիր: Ըստ պատգամավորի՝ հայտարարության ընդունումը ՀՀ խորհրդարանի կողմից շատ լուրջ մեսիջ կլինի և հայ ժողովրդին, և միջազգային դաշնակիցներին, և գործընկերներին և հակառակորդներին՝ առ այն, որ ՀՀ-ն չի պատրաստվում զիջել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի իրավունքները: ՔՊ խմբակցության դիրքորոշումը հայտնեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «ՔՊ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին՝ հետևյալ հիմնավորումներով: Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021-ի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին, համապատասխանաբար հրապարակային հայտարարարության և մեկնաբանությունների տեսքով: Ընդ որում, առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է: Հիմնավորումն առ այն, որ ՀՀ-ն պետք է ԱԺ-ի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ ԱԺ-ն և ԱԳՆ-ն վարում են և պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վավերացված կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման նպատակը: Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու և գործընթացը որևէ պարագայում չկասեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
11:12 - 21 փետրվարի, 2022
Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

Անդրանիկ Թևանյանն ԱԺ-ին առաջարկում է արձագանքել «Շուշիի հռչակագրին» |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկում է արձագանքել հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։ «Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ, ինչը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Թևանյանը։ Պատգամավորը նշեց, որ սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը: «Այդ հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը մեր խորհրդարանը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- ասաց Թևանյանը: «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»։
12:13 - 08 փետրվարի, 2022