Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելում լայնածավալ ցույցեր են սկսվել դատական բարեփոխումների ընդունումից հետո
 |armenpress.am|

Իսրայելում լայնածավալ ցույցեր են սկսվել դատական բարեփոխումների ընդունումից հետո |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի Քնեսեթն առաջին ընթերցմամբ ընդունել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկած դատական բարեփոխումների մասին օրինագիծը, որն ամիսներ առաջ լայնամասշտաբ ցույցերի առիթ էր դարձել։ Խորհրդարանի այս որոշումից հետո Իսրայելում ցուցարարները դարձյալ դուրս են եկել փողոցներ։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը։ Նշվում է, որ ամբողջ Իսրայելում ցուցարարները փակել են ճանապարհները։ Ցույցեր են անցկացվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանում։ Հայֆա քաղաքում ցուցարարները հավաքվել են դատարանի շենքի մոտ։ Ըստ պարբերականի՝ ոստիկանները տարբեր քաղաքներում ձերբակալել են 17 ցուցարարի։ Իսրայելի կենտրոնական Հեմեդ մայրուղու վրա իրավապահները ցուցարարների դեմ գործի են դրել ջրցան մեքենաներ։ Բարեփոխումները նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:
12:33 - 11 հուլիսի, 2023
Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|

Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ ԻՊԲ-ի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից։ Ըստ պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։ ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։ Իր հերթին, Al Arabiya-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հանդիպում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն  դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։
14:09 - 06 հուլիսի, 2023
Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|

Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|

news.am: Իսրայելը կշարունակի ահաբեկիչների դեմ լայնածավալ ռազմական հարձակումները պաղեստինյան քաղաքներում, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ երեքշաբթի օրը այցելելով Իսրայելի պաշտպանության բանակի առաջապահ բազա՝ ղեկավարելու Ջենինի օպերացիան, հայտնում է The Jerusalem Post-ը։ Նեթանյահուն գովաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին «Ջենինում ահաբեկչական բազմաթիվ ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար, որոնք կանխել են բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ»։ «Այս պահին մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայն ակցիան Ջենինում մեկանգամյա իրադարձություն չէ», - ասաց նա։ - Մենք կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի արմատախիլ անելու ահաբեկչությունը։ Մենք թույլ չենք տա, որ Ջենինը դառնա ահաբեկչության ապահով ապաստարան»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան Ջենինին անվանել է «ահաբեկիչների ապաստարան»՝ ասելով, որ քաղաքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իր նպատակները չեն իրականացվել։ Հաղորդվել է, որ քաղաք են մտել Իսրայելի պաշտպանության մեծ ուժեր, ինչից հետո ուժայինների և պաղեստինցիների միջև զինված բախումներ են սկսվել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործողության ընթացքում տասը պաղեստինցի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել է փախստականների ճամբարից հարյուրավոր ընտանիքների տարհանման մասին։ Պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ բոլոր շփումները՝ Ջենինում ռազմական գործողության լույսի ներքո:
09:38 - 05 հուլիսի, 2023
Պաղեստինը հայտնել է Ջենինում 10 զոհի և 100 վիրավորի, իսկ Իսրայելը՝ 120 ձերբակալվածի մասին |armenpress.am|

Պաղեստինը հայտնել է Ջենինում 10 զոհի և 100 վիրավորի, իսկ Իսրայելը՝ 120 ձերբակալվածի մասին |armenpress.am|

armenpress.am: Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից Իսրայելի մեկնարկած գործողության հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի և վիրավորների թիվն աճել է։ Իսրայելի պաշտպանության բանակը Ջենինում իրականացվող գործողությունը որակել է որպես «հակաահաբեկչական», իսկ Պաղեստինի իշխանությունները դատապարտել են այն՝ որակելով որպես «ներխուժում» և «նոր պատերազմական հանցագործություն»։ Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 10-ի, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։ Իսկ Պաղեստինի կարմիր մահիկը հաղորդել է, որ Ջենինի փախստականների ճամբարից, որտեղ շուրջ 14 հազար մարդ է բնակվում, տարհանվել է 3000 մարդ։ Կարմիր մահիկի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ կազմակերպության անձնակազմերը դժվարությամբ են իրականացրել մարդկանց տարհանման աշխատանքները ճամբարում վնասված ճանապարհների պատճառով։ Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է, որ գործողությունը կարող է ավարտվել մի քանի օրվա ընթացքում՝ նախատեսվածից ավելի արագ։ Ըստ ԻՊԲ-ի գլխավոր խոսնակ Դանիել Հագարիի՝ գործողությունն արդեն հասել է իր նպատակների մեծ մասին՝ բախվելով ավելի քիչ դիմադրության և կողմնակի բարդությունների, քան մինչ այդ հետախուզությունը գնահատել էր։ Ըստ խոսնակի՝ ԻՊԲ-ն նախապես նշել էր հրամանատարական կենտրոններ և զենքի ու զինամթերքի պահեստներ հանդիսացող մի քանի տասնյակ թիրախներ, որոնք պետք է ոչնչացներ։ Դրանցից 20-ն, ըստ Հագարիի, արդեն ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով, մի մասն էլ՝ ԻՊԲ-ի ցամաքային զորքերի, դեսանտայինների, անվտանգության գործակալության և այլ ուժերի կողմից։ Հաղորդվել է նաև 120 պաղեստինցիների ձերբակալության մասին։ Ավելի վաղ իսրայելական կողմը ևս հայտնել էր, որ Ջենինում 10 մարդ է զոհվել։ Պաղեստինի մի շարք բնակավայրերում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Ջենինում Իսրայելի գործողության դեմ։
11:08 - 04 հուլիսի, 2023
Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ջենինում․ կան զոհեր և վիրավորներ |armenpress.am|

Իսրայելը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ջենինում․ կան զոհեր և վիրավորներ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գիշերն ավիահարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքին։ Հարվածներից անմիջապես հետո Իսրայելի ցամաքային ուժերը մտել են Ջենին, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ԻՊԲ-ի հաղորդած վերջին տվյալների՝  գործողության ընթացքում 7 ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 25 վիրավորի մասին։ ԻՊԲ-ի և Իսրայելի անվտանգության գործակալության հաղորդմամբ՝ Ջենինում և քաղաքի փախստականների ճամբարում «լայնածաված հակաահաբեկչական գործողություններ են իրականցվել»։ Թիրախավորվել են պաղեստինյան խմբավորումների կողմից որպես դիտակետ օգտագործվող համատեղ շտաբը, գործակալների հաղորդակցության կենտրոնը և զենքի ու պայթուցիկների պահեստ։ «Համաս» շարժման և «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչները դատապարտել են Ջենինում տեղի ունեցած արյունահեղությունը։
10:43 - 03 հուլիսի, 2023
Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|

Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|

azatutyun.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար: Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Մինչ ցուցարարները հայհոյում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Արցախում և այստեղ կատարվողի միջև Զուգահեռները շատ են»,- «Ազատությանն» ասել է ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ: «Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի», - ասել է նա:   Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով: Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, մինչդեռ Երեցյանը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում, ասում է, որ իրեն քավության նոխազ են դարձրել և պատժում են «մի փաստաթղթի համար, որը ստորագրել է պատրիարքը»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի», -ասել է կարգալույծ արված քահանան։ Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։ Պատրիարքարանի խոսնակը «Ազատության» հարցերին միայն գրավոր է արձագանքել, թե՝ «մեր շահերից չի բխում պատասխանել ձեզ»։ Կամ ավելի պարզ ասած՝ «դա ձեր գործը չէ»: Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։ Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։ Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:13 - 20 հունիսի, 2023
Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին
 |1lurer.am|

Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց, Թվիթերում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որն Իսրայելի նախագահը որդեգրել էր իր՝ Բաքու այցի ժամանակ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից: Մեր քաղաքականությունը շարունակում է հենվել վիզային ռեժիմի չեղարկման և Ադրբեջանի քույրերին ու եղբայրներին գրկաբաց ընդունելու վրա: Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության սկզբունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում»:
13:52 - 05 հունիսի, 2023
Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ |armenpress.am|

Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ-ԳՀ) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր գրոհել են Լիբանան-Սիրիա սահմանի մերձակայքում գտնվող իր ռազմակայանի վրա։ Al Jazeera -ի հաղորդմամբ՝  հարվածը հասցվել է լուսադեմին, Լիբանանի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Քուսայա քաղաքում: Զոհվել է կազմակերպության 5 անդամ, 10 մարդ վիրավորվել է։ ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Իսկ իսրայելցի աղբյուրները, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են, որ Իսրայելը հարձակման հետ որևէ առնչություն չունի: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Լիբանանի բանակը և ո՛չ էլ «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնական հայտարարություն չեն արել: ՊԱԺՃ-ԳՀ-ն տեղակայված է Սիրիայում և Լիբանանում: ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ իսրայելցիները ՊԱԺՃ-ԳՀ-ի ռազմակայանին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով  2019 թվականի օգոստոսին։ ՊԱԺՃ-ԳՀ-ն պատկանում է սիրիամետ պաղեստինյան կազմավորումներին, որոնք շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դաշնակիցներն են: Շիա մարտիկները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից, նշված ռազմակայանն օգտագործում են զենքի պահեստավորման համար:
15:58 - 31 մայիսի, 2023
Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
 |news.am|

Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան |news.am|

news.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում։ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավերի համար։ vesty.co.il-ի տեղեկության համաձայն՝ Իցհակ Հերցոգը եւ նա տիկին Միխալը Բաքու են թռել մայիսի 30-ի առավոտյան։ Այցի սկսվելուց առաջ, որը տեւելու է երկու օր, նախագահն ասել է, որ «ուղեւորությունը շատ կարեւոր է երկկողմ հարաբերությունների համար, այն հնարավոր է դարձել նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հրավերի շնորհիվ»։ «Ադրբեջանը մեզ համար բարեկամական երկիր է եւ շատ կարեւոր, կարելի է անգամ ասել՝ առանցքային մեր արտաքին հարաբերությունների համար...»,- ասել է Հերցոգը։ Հերցոգի ուղեւորության ժամանակ նրան ուղեկցում է առողջապահության եւ ներքին գործերի նախարար Մոշե Արբելը։ Օդանավակայանում Իսրայելի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը։ Այցի ընթացքում կստորագրվի  երկկողմ համաձայնագիր Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բացի պաշտոնական հանդիպումներից, Հերցոգը տիկնոջ հետ կմասնակցի տոնական միջոցառմանը՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին, եւ կհանդիպի տեղի հրեական համայնքի ակտիվիստների հետ։
11:15 - 30 մայիսի, 2023
Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան
 |news.am|

Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան |news.am|

news.am: Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այսինքն՝ սա, փաստացի, կիբեռզենքի կիրառում է: Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին՝ կիրառել Հայաստանում կիբեռզենք: Օրինակ՝ Աննա Նաղդալյանն այդ շրջանում եղել է ԱԳՆ խոսնակ, նրան անընդհատ վարակել են: Ի դեպ ամեն վարակումը շատ թանկ է»,- նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ. «Որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,– հայտնեց նա»։ Նշենք, որ «Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին Pegasus-ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ եւ այլք։
17:30 - 29 մայիսի, 2023
Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|

Իսրայելը ոչնչացրել է Գազայում «Իսլամական ջիհադի» բոլոր առաջնորդներին․ Նեթանյահու |shantnews.am|

shantnews.am: Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական ​​շարժման բոլոր առաջնորդներին, գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։ «Անցած գիշեր մենք հաջողությամբ ավարտեցինք «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ հնգօրյա պայքարը»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նեթանյահուն ընդգծել է, որ բանակին ու հետախուզությանը հանձնարարվել է իրականացնել գործողությունը՝ օգտագործելով նախաձեռնողականություն և այդ հանձնարարականը կատարվել է։ Նա բարձր է գնահատել զինվորականների գործողությունները։ «Այսօր Իսրայելի թշնամիները Գազայում և դրանից շատ հեռու գիտեն, որ նույնիսկ եթե նրանք փորձեն թաքնվել, մենք կարող ենք և պատրաստ ենք ցանկացած պահի հասնել իրենց: Սա զգալիորեն ամրապնդվել է «Վահան և նետ» գործողության ընթացքում»,- ասել է վարչապետը։
20:20 - 14 մայիսի, 2023
Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն հարաբերությունները, շուտով կվերաբացեն դեսպանատները․ իրանցի պատգամավոր |tert.am|

Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն հարաբերությունները, շուտով կվերաբացեն դեսպանատները․ իրանցի պատգամավոր |tert.am|

tert.am: Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կվերկանգնվեն, Թեհրանում ու Կահիրեում դեսպանատները կվերաբացվեն մոտ ապագայում։ Tasnim-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։ Նա ընդգծել է Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական կապերի վերականգնման կարևորությունը։ Պատգամավորը նաև նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հանդիպում կունենան դեսպանատների վերաբացումից հետո։ Հունվարին Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, որ Իրանի արտգործնախարարը և Եգիպտոսի նախագահը դրական բանակցություններ են վարել Իրաքի վերաբերյալ տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Հորդանանում: «Բանակցությունների ոգին դրական էր, քանի որ երկու կողմերը պատրաստ էին բանակցություններ վարել»,- հավելել էր նա։
19:10 - 14 մայիսի, 2023
Իսրայելը և «Իսլամական ջիհադը» շարունակում են ավիահարվածները և հրթիռակոծությունները |armenpress.am|

Իսրայելը և «Իսլամական ջիհադը» շարունակում են ավիահարվածները և հրթիռակոծությունները |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Գազայում պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջադիրքերին և հրթիռների մեկնարկային հարթակներին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի հայտարարությունը: Հարվածները հասցվել են արդեն չորրորդ օրը շարունակվող «Վահան և նետ» գործողության շրջանակներում: Երեքշաբթի օրվանից ի վեր ԻՊԲ-ն առնվազն 215 հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ նաև սպանելով խմբավորման 3 բարձրաստիճան առաջնորդների: Իսկ երեկ երեկոյան Գազայի կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ռեհևոտ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: ԻՊԲ-ն նշում է, որ մարտի 10-ից մինչև մարտի 11-ի երեկոն ընկած ժամանակահատվածում «Իսլամական ջիհադը» 803 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ԻՊԲ-ն 191 ավիահարված է իրականացրել Գազայում:
10:17 - 12 մայիսի, 2023
Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին
 |tert.am|

Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հինգշաբթի առավոտյան Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ «Իսլամական ջիհադ» խմբավորման հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Ղալիի մահվան մասին, հաղորդում է Haaretz թերթը: «Ղալին համարվում էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի առանցքային դեմքը և ակտիվորեն մասնակցում էր Իսրայելի վրա վերջին հրթիռակոծմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի (անվտանգության ծառայություններ) համատեղ գործողության ընթացքում կործանիչները հարձակվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիս Շեյխ Համադ շրջանում գտնվող տան վրա, որտեղ թաքնվում էր Ղալին: Չորեքշաբթի պաղեստինյան անկլավի արմատականներն ավելի քան 500 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, որոնցից 154-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնում է Kan ռադիոկայանը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում գտնվող արմատական իսլամական ջիհադ կազմակերպության ավելի քան 130 թիրախ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
11:41 - 11 մայիսի, 2023