ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է
 |civilnet.am|

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Արարատ Միրզոյանը հանդիսանում է այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այս նշանակումը օբյեկտիվ է համարում, համամիտ չլինելով, որ շահերի բախում կարող է առաջանալ։ «Եղել է մրցույթ, եղել են շատ թեկնածուներ, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում կատարվել է այդ որոշումը։ Վստահ եմ, որ օբյեկտիվ որոշում է դա»,- ասել է Արայիկ Հարությունյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում։ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն օգնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողներին սկսել և զարգացնել բիզնես Հայաստանում։ Հիմնադրամի նպատակը նոր ներդրումներ ներգրավելն է, գործարար միջավայրը բարելավելը և երկրի տնտեսությունն ակտիվացնելը։
13:23 - 06 հունիսի, 2025
ԱԳ նախարարն անդրադարձել է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած  խնդիրներին |armenpress.am|

ԱԳ նախարարն անդրադարձել է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին՝ նշելով, որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են դրանով, սակայն այդ խնդիրը մեկ կամ երկու օրում լուծելու հարց չէ։  Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում։ «Ես տեղյակ եմ հայաստանյան կոնյակագործների՝ Վրաստանի սահմանը հատելու հետ կապված խնդիրներից, գիտեմ նաև, որ համապատասխան գերատեսչությունների միջև ընթանում են քննարկումներ, բացի այդ մեր գերատեսչությունները մշտական կապի մեջ են մեր արտադրողների հետ։ Ամեն ինչ այդքան միանշանակ չէ․ խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստական են առաջացվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են հիմնավոր համարվելու»,- նշեց Միրզոյանը։   ՀՀ արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, զբաղվում է, և առաջիկա օրերին որոշակի շարժ կլինի, սակայն հարցն ամբողջապես մեկ-երկու օրում չի լուծվի։  Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։  Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունեցին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն, մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։ Մեկ օր անց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։
17:56 - 05 հունիսի, 2025
ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Եվրոպական միության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացը մտահոգիչ է, սակայն հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու շուրջ առաջացած բարդություններին։  «Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։ Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։  «Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար՝ նախարարը նշեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։  Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են լինում ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։ 
16:58 - 05 հունիսի, 2025
Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար
 |azatutyun.am|

Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:«Ինչո՞ւ են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- նշեց նախարարը: Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցները մշտական են դարձել, փոխանցում են տեղի բնակիչները: Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանը ձեռքբերում որակեց դրա համաձայնեցումը: Ստորագրման վերաբերյալ, սակայն, որևէ նորություն նա չհայտնեց: Ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ադրբեջանական կողմի պայմանների կատարումը ինչպե՞ս կարող է համարվել ձեռքբերում, նախարարն արձագանքեց. «Այդ կետերին համաձայնել ենք նաև այն պատճառով, որ մնացած համաձայնեցված փաստաթղթի հետագան չդառնա մշուշոտ»։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շատ իրատեսական համարեց Երևանի հարաբերությունների մոտալուտ կարգավորումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: «Կան լուրջ շանսեր», - ասաց նա՝ առանց պարզաբանելու, թե ինչով է այդ լավատեսությունը պայմանավորված: Մինչ Միրզոյանը խոսում էր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին, կառավարությունը հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
15:43 - 05 հունիսի, 2025
Հայաստանը 2024 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ում իր անդամավճարը |armenpress.am|

Հայաստանը 2024 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ում իր անդամավճարը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը 2024 թվականին չի վճարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամավճարը, ինչը պայմանավորված է կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության սառեցմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում բյուջեի ծախսը կազմել է 1 միլիարդ 613 միլիոն դրամ։ Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների։ 2024 թվականին մենք փոխանցում ենք կատարել 101-ին։ Նշեմ, որ պայմանավորված ՀԱՊԿ-ի աշխատանքներին մեր մասնակցության սառեցմամբ՝ 2024 թվականին չի վճարել անդամավճարն այս կազմակերպությունում»,-ասաց Միրզոյանը։  Վերջինիս դիտարկմամբ՝ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար ծախսվել է 274 միլիոն դրամ։ Նախարար Միրզոյանի խոսքով՝ արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակման և իրականացման համար ծախսվել է 2,941 միլիարդ դրամ ։  «2024 թվականին առաջին անգամ ունեցանք «Երևանյան երկխոսություն» համաժողովը։ Այդ տարի դրա համար նախատեսված էր 447 միլիոն դրամ։ Կարծում եմ, որ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունը և առաքելությունը։ Սա մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանը իր տեղը ունենա միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում։ Այս տարի ունեցանք «Երևանյան երկխոսության» երկրորդ համաժողովը, որին մասնակցել են 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, տեխնոլոգիական ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջոցառումն ունեցել է՝ շուրջ 600 մասնակից»,-նշեց Միրզոյանը։  Նախարարի խոսքով՝ շուրջ 88 միլիոն դրամ հատկացվել է 2 կարևոր միջոցառումների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպման և Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպման համար։ 
15:41 - 05 հունիսի, 2025
ԱՄՆ-ի կողմից մի քանի հավաստիացում եղավ, որ ոչինչ չի փոխվում, և մենք ռազմավարական գործընկերներ ենք. Միրզոյան
 |1lurer.am|

ԱՄՆ-ի կողմից մի քանի հավաստիացում եղավ, որ ոչինչ չի փոխվում, և մենք ռազմավարական գործընկերներ ենք. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: 2025 թվականը սկսվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ: Հիշո՞ւմ եք՝ ռազմավարական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու, ռազմավարական գործընկերություն դարձնելու փաստով բազմաթիվ շահարկումներ եղան այն մասին, թե ինչքանով է Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հավատարիմ այս սկզբունքներին և այս ձևաչափին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա պարզաբանեց. «Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույն Միացյալ Նահանգների կողմից մի քանի հավաստիացում եղավ այն առումով, որ ոչինչ չի փոխվում, և մենք ռազմավարական գործընկերներ ենք: Իհարկե, այն ժամանակ էլ  ունեինք այս հավաստիացումները և վստահությունը, բայց մամուլում և հանրության մեջ որոշակի հարցադրումներ եղան»:
15:39 - 05 հունիսի, 2025
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում ԵՄ առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում ԵՄ առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը:  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը խաղաղության և անվտանգության պահպանման հարցում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Հարավային Կովկասում թափանցիկության և վստահության ամրապնդման համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում:  Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև փոխկապակցվածության դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գրավական: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթներին:   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221437
10:48 - 05 հունիսի, 2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է  նորդիկ-բալթյան երկրների ներկայացուցիչների հետ․ ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է նորդիկ-բալթյան երկրների ներկայացուցիչների հետ․ ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այս համատեքստում հիշում եմ այս ձևաչափով առաջին հանդիպումը՝ իմ հանդիպումը ձեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ 2024թ. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանների նախագահների այցը Երևան արդեն այս տարի: Սա շատ լավ և խոստումնալից սկիզբ է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին, ինչի համար կա շատ պարզ պատճառ. մենք կիսում ենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերների վերաբերյալ ընկալումներն ու մեր առջև առկա հեռանկարները»: Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ ճանապարհին միջազգային գործընկերների հետ փոխգործակցության զարգացման տեսլականը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ անմիջական հարևանությամբ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնպես էլ ԵՄ հետ համապարփակ գործընկերության խորացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել խաղաղության օրակարգին և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին հանդիպող մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման հարցում շարունակական համագործակցության կարևորությունը:      Նախարար Միրզոյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերի: Այցի արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացվում է ստորև: Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։ Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։ Նորդիկ-բալթյան երկրները աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն հաաձայնագիրը մոտ ապագայում։ Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։ Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ։
11:22 - 04 հունիսի, 2025
Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է՝ լրագրողներին ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետը: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները: Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։
21:26 - 02 հունիսի, 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:

Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը:
18:55 - 02 հունիսի, 2025
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման  գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:
16:48 - 31 մայիսի, 2025
ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իռլանդիայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, տնտեսական, հաղորդակցությունների, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության առաջմղմանն ուղղված քայլերը: ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին ու առկա զարգացումներին ու ներկայացրել՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը:
10:21 - 31 մայիսի, 2025
Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Հունիսի 2-3-ը Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը: Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը: Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր: 
16:01 - 30 մայիսի, 2025
Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը

Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Երկուստեք արձանագրել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին նպաստող Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման բարեփոխումներին օժանդակող Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի իրագործման արդյունավետությունը: Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերի համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի անհապաղ ստորագրման և վավերացման անհրաժեշտությունը և այդ առումով միջազգային գործընկերների հետևողական աջակցությունը: Տարածաշրջանային մարտահրավերների շարքում զրուցակիցները քննարկել են նաև հումանիտար խնդիրներ՝ կարևորելով դրանց հասցեագրման հրատապությունը:
17:39 - 28 մայիսի, 2025