Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

ԱՀ ՄԻՊ-ը, ԱՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Արտակ Բեգլարյանը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ

ԱՀ ՄԻՊ-ը, ԱՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Արտակ Բեգլարյանը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  «Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։ Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ», - գրել է նա։
09:42 - 13 փետրվարի, 2023
Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը։ Հավաքին ներկա էին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Ելույթ ունեցան մշակույթի ու արվեստի գործիչներ։ Նշվեց, որ այս հավաքը եւս ուղղված է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու արցախահայությանը աջակցություն հայտնելուն։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
20:18 - 26 դեկտեմբերի, 2022
Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան

Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան

Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։   «ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը»:   Բեգլարյանը հայտնել է նաև, որ վաղը՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց)։   Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
23:00 - 25 դեկտեմբերի, 2022
Բեգլարյանը ներկայացրել է՝ ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար

Բեգլարյանը ներկայացրել է՝ ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, թե ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար այս իրավիճակում․   1. Բողոքի ակցիաներ անել։ 2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը։ 3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները։ 4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը։ 5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ։ 6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ:   Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
18:44 - 24 դեկտեմբերի, 2022
 Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների
 |armenpress.am|

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների |armenpress.am|

armenpress.am: Արդեն ութ օր շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արցախի Պետական նախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այն կարծիքին է, որն այս օրերի ընթացքում աջակիցների հետ կարողացել են նվազագույն նպատակին հասնել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Բեգլարյանը: Նրա խոսքով՝այս ակցիաները տարբեր կազմակերպությունների, անձանց համախմբում է իրականացրել, որոնց հիմնական նպատակն է Արցախին օգնելը: Նրա խոսքով, այս օրերին տեղեկատվական բավականին աշխատանք է կատարվել, և շատ կարևոր է, որ տեղեկատվական դաշտում Արցախին առչվող խնդիրները առաջնահերթ են: «Մեկ այլ կարևոր արդյունք կհամարեի գաղափարների քննարկումը, հանրային քնարկումները»,-ասաց նա: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկելը պաշտոնյան մեծ ձեռքբերում որակեց՝ նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց օրեր շարունակ ընթացող ակցիաները ևս դեր են ունեցել, որ խնդրին ուշադրություն դարձվի: Նա անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու նստացույց չի իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի, ՀՀ կառավարության շենքի առջև և ընտրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Ըստ նրա՝ ՌԴ-ն այս խնդրի գլխավոր պատասխանատուներից է որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ՄԱԿ անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ունի հստակ միջազգային պարտավորություններ, ինչպես մնացած երկրները: Սակայն եթե նստացույց իրականացնեին ՌԴ դեսպանատան առջև, ապա դրանով մեսիջ կհղեին, որ պատասխանատու է միայն ՌԴ-ն, սակայն ՄԱԿ հայաստանյան գրասենյակն է ընտրվել՝ որպես բոլոր երկրներին ներկայացնող կառույց և հիմնական դերակատար: Ինչ վերաբերում է կառավարության դիմաց ակցիաներ չանելու քննադատություններին, Բեգլարյանն ասաց. «Այո՛, ՀՀ-ն գլխավոր պատասխանատուներից է, սակայն կառավարության առջև բողոքի ակցիաները նույնպես կարող էին միակողմանի լինել, սա միայն ՀՀ կառավարության պատասխանատվության հարցը չէ: Ես որպես պաշտոնյա ունեմ պաշտոնական էթիկայի և օրենսդրական հարցեր, որոնք ինձ կաշկանդում են ներքաղաքական հարցերի մեջ մտելու համար»:  Բեգլարյանի կարծիքով՝ իր կողմից պաշտոնեական էթիկայի խախտում կլինի նման ակցիաներին մասնակցելը: «Եթե կարծեմ, որ ավելի արդյունավետ կլինի այդ ձևով իմ ձայնը բարձրացնել, ապա պարտավորված պետք է համարվեմ աշխատանքից դուրս գալ, հետո նոր ազատ լինեմ իմ քաղաքական գործունեության մեջ»,-ասաց նա: Բեգլարյանը տեղեկացրեց, որ դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների։ 
21:05 - 21 դեկտեմբերի, 2022
Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին |news.am|

Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին |news.am|

news.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը:
15:23 - 21 դեկտեմբերի, 2022
Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը․ Բեգլարյան

Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը․ Բեգլարյան

Չեմ կարծում, որ խաղաղապահները ուժ կիրառելով կբացեն ճանապարհը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։  Անդրադառնալով բանակցությունների միջոցով  խնդիրը լուծելու տարբերակին, Բեգլարյանն ասել է,  «Եթե Ռուսաստանը կոշտ միջամտի քաղաքական ամենաբարձր մակարդակով, այո, կարող է, բայց բարձր հավանականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության մտքում կան կոնկրետ թեմաներ, որոնք իրենք բանակցային սեղանին կարող են դնել»։  Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ «առևտո՞ւր», Արտակ Բեգլարյանը ասաց․ «Այո, առևտուր, թե՛ Ռուսաստանից պոկելու, թե ՛Հայաստանից։ Դա կարող է լինել նաև կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, կարող է լինել զուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցեր»։ Բեգլարյանի կարծիքով՝ Ռուսաստանը չի ցանկանում ամենաբարձր մակարդակով այդպիսի առևտրի մեջ մտնել, «Միգուցե գինը բավականին բարձր է։ Հիմա մենք խնդիր ունենք  ճնշումը  հնարավորինս մեծացնել բազմակողմանիորեն և՛ ուղիղ Հայաստան-Արցախ- Ադրբեջան հարաբերություններում, և՛ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա և՛ միջազգային այլ գործընկերներ ու Ադրբեջան, Թուրքիա։ Այս բոլոր մակարդակներում պիտի ճնշումը մեծացնենք։ Եվ թույլ տեղերին պետք է խփենք»։  Բեգլարյանն ասաց՝ թույլ տեղերը Ալիևի իշխանության ամրությունն է, թույլ տեղը նրանց տնտեսական ծրագրերն են, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերը․  «Պատկերացրեք՝ սփյուռքում 1 միլիոնանոց կամ 500-անոց կամ 100-անոց հանրահավաքներ լինեն։ Այդ հանրահավաքները այնքան մեծ ուշադրություն կգրավեն ժողովրդավարական երկրներում, որ իրենք կխուսափեն պայմանագիր կնքել»։  Հիշեցնենք, որ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել՝  Լաչինի միջանցքը բացելու պահանջով։ Արդեն 10-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս սադրանքի պատճառով  Արցախի 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
11:01 - 21 դեկտեմբերի, 2022
Գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը. Բեգլարյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը. Բեգլարյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Քիչ առաջ ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։  «Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:  Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ: Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»,- գրել է Բեգլարյանը։ 
03:44 - 21 դեկտեմբերի, 2022
Չեմ բացառում, որ ադրբեջանցիները լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշեն. Արտակ Բեգլարյան

Չեմ բացառում, որ ադրբեջանցիները լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշեն. Արտակ Բեգլարյան

Մեզ համար շատ կարևոր է, որ այս շարժումը աճի, որովհետև Արցախի հումանիտար աղետը գնալով խորանում է, և պետք է մեր հոգածությունը, ջանքերը կրկնապատկվեն։ Այս մասին այսօր երեկոյան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։  Նա նշեց, որ պետք է արձանագրենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ահաբեկչական, ցեղասպանական գործողությունները Արցախի 120․000 բնակչության հանդեպ, և ադրբեջանցիները գնալով փորձում են խստացնել, կոշտացնել իրենց գործողությունները․ «Ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին ադրբեջանցիները փորձելու են լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշել կամ լրացուցիչ գործողություններով իրավիճակը ավելի սրել, բայց դրան զուգահեռ պետք է, որ մեր ճնշումը լինի ավելի մեծ, մեր բողոքի ակցիաները լինեն ավելի ուժգին և միջազգային հանրության ճնշումը նույնպես մեծ լինի, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ բարձր գին է վճարելու այս իրավիճակի համար»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ տարբեր ձևակերպումներով անդրադարձել են իրավիճակին, հիմնականում հասցեական հայտարարություններ են արել և հստակ ձևակերպել իրենց հորդորը, որ պետք է ճանապարհը բացվի․  «Սակայն քանի դեռ ճանապարհը չի բացվել, մենք պետք է հասկանանք, որ այդ ճնշումը բավարար չէ, հետևաբար պետք է բոլոր դերակատարները ավելացնեն ճնշումները»,- նշեց Բեգլարյանը։   Բողոքի ակցիային ներկա էին նաև Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և Արցապի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  Ստեփանյանը հայտնեց, որ հանդիպել է  ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ։ Նա աշխատակիցներին է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները՝ նշելով, որ օր առաջ հնարավորություն պետք է ստեղծվի Արցախի ժողովրդի համար, և դա պետք է իրականացվի մայր Հայաստանի միջոցով։  Ստեփանյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները ցեղասպանական են։
20:47 - 19 դեկտեմբերի, 2022
Արցախի 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին․ Բեգլարյան

Արցախի 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։  «Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»,- գրել է Բեգլարյանը։  Նշենք, որ Արտակ Բեգլարյանը օրեր շարունակ նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։  Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։   
17:57 - 19 դեկտեմբերի, 2022
Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր․ Արտակ Բեգլարյան |factor.am|

Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր․ Արտակ Բեգլարյան |factor.am|

factor.am: Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ռուսական խաղաղապահ առաքելության բեռնատարներն անցնում Լաչինի միջանցքով։ Հայկական մեդիատիրույթում տեսանյութը ներկայացվում էր որպես Արցախ հումանիտար օգնության տեղափոխում։ Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է անցկացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է թեմային․ «Իմ տեղեկություններով՝ այդ բեռնափոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին իրականացվում։ Խնդրում եմ՝ սա լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից և եթե կարող եք՝ ռուսական կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արցախում հումանիտար աղետ է, որը գնալով խորանում է։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:58 - 19 դեկտեմբերի, 2022
Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան
 |armenpress.am|

Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, ակնկալում, պահանջում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Բեգլարյանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կարիք է տեսնում: Բեգլարյանը նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում: Բեգլարյանը կարծում է, որ ճանապարհի փակման առնչությամբ միջազգային արձագանքը կարելի է մասնակի կամ ամբողջությամբ դրական գնահատել, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական է գնահատում: «Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-ասաց նա: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար: Սակայն, թե քանի օր ՄԻԵԴ-ը կքննարկի փաթեթն ու երբ  միջանկյալ որոշում կհրապարակի, Բեգլարյանը դժվարացավ ասել: «Դրան զուգահեռ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, մասնավորապես ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, ՀՀ ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասաց Բեգլարյանը: Նա ավելի էական համարեց գործնական քայլեր ձեռնարկելը, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Առանց հստակ պատասխանատվության միջոցների, պատժամիջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,-ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը: Բեգլարյանը հավանական չի համարում, սակայն նաև անհնար չի համարում, որ, եթե ոչ կոլեկտիվ միջազգային հանրությունը, ապա գոնե կոնկրետ երկրներ կարող են առնվազն պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնել, ինչը կարող է որոշակի զսպող հանգամանք լինել: «Սակայն ցավալի է, որ այդ ֆոնին, երբ պատժամիջոցներ են անհրաժեշտ, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիևի հետ ստորագրվում է էներգետիկ՝ էլեկտրամատակարարման համաձայնագիրը, որը շատ խոշոր ծրագիր է: Ներկա է լինում նաև Եվրահանձնաժողովի նախագահը, նա շրջափակման ֆոնին գնում, Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրում և ողջունում Ալիևին, սա արդեն ցավալի է»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց՝ ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն: «Իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն: Ռուսական կողմն այդ ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա»,-ասաց նա: Արցախյան կողմը ևս ներգրավվածություն ունի բանակցություններում: Բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով: Բեգլարյանը համոզված է՝ Ադրբեջանի գլխավոր խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը, էթնիկ զտումն է: Իսկ հայկական կողմի ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետում Արցախի զորացումը, զարգացումը՝ իհարկե ՀՀ-ի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներին՝ Բեգլարյանը հայտնեց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ: Կա կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն կամ սուր սղություն:
15:17 - 19 դեկտեմբերի, 2022
Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին, պետք է գործեն միջազգային նորմերը․ Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին, պետք է գործեն միջազգային նորմերը․ Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախն ինքնուրույն չի կարող դիմակայել այս մարտահրավերին և այստեղ պետք է գործեն միջազգային նորմերը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն, ով այս օրերին անժամկետ նստացույց է անում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ ակնկալելով միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։ Ընդգծելով, որ Արցախի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների և ուժային դիսբալանս կա, Բեգլարյանն ասում է՝ «միջազգային նորմերը դրա համար են, որ ուժեղներից և ագրեսիվներից, հանցագործներից թույլերին պաշտպանեն՝ հստակ արդարացի սկզբունքների հիման վրա»։ «Մենք ոչ թե խնդրում ենք միջազգային հանրությունից, որ մեզ պաշտպանեն, այլ մենք պահանջում ենք միջազգային հանրությանը, որ հստակորեն իրենց պատասխանատվությունը կատարեն, սա հենց իրենց ընդունած փաստաթղթերով է արձանագրված, ամրագրված», - ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը։ Պետք չէ միջազգային հանրության որևէ անդամ, այդ թվում՝ որևէ կազմակերպություն թաքնվի եռակողմ հայտարարության վարագույրի հետևում, նշեց Բեգլարյանը՝ շեշտելով՝ իրենք շատ ավելի բարձր պարտավորություններ ունեն ստանձնած։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ թե եռակողմ հայտարարությունն է խախտում, այլ Ադրբեջանն, առաջին հերթին, խախատում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և մարդասիրական միջազգային իրավունքը։ Սա է ամենակարևորը, նոր դրանից հետո եռակողմ հայտարարությունը, որովհետև եռակողմ հայտարարության մակարդակը շատ-շատ ավելի թույլ է։ Մեզ համար ցանկալի չէ, որևէ խախտում, բայց պետք չէ միջազգային հանրության որևէ անդամ, այդ թվում՝ որևէ կազմակերպություն, թաքնվի եռակողմ հայտարարության վարագույրի հետևում, որովհետև իրենք շատ ավելի բարձր պարտավորություններ ունեն ստանձնած»,- եզրափակեց Արցախի պետնախարարի խորհրդականը։ Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։   
10:25 - 19 դեկտեմբերի, 2022