ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի. ՀՅԴ ԳՄ

ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի. ՀՅԴ ԳՄ

ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը: Հայտարարությունում ասվում է. «Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։ Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևէ մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից): Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի: Սակայն ի գիտություն ալեն սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից). - Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ հայրենիքը, - ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր պարտավորություններին, - Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ կարծիքի հետ, - Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը: Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև վիրավոր»։
15:55 - 07 ապրիլի, 2023
Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Յայտարարութիւն ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի․ Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Լիլիթ Մակունցը Համաձայն «Ասպարէզ» թերթի Ապրիլ 1-ի հաղորդման հանդիպում է ունեցել ինքնզինք «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ» հռչակած, ծանրակշիռ կուսակցական յանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերից արտաքսուած և հեռացուած անձերից բաղկացած խմբակի երեք անհատների հետ: Նոյն կարգի հանդիպում էր կայացել նոյն ինքնակոչ խմբակի հետ նաև ՀՀ Լոս Անջելըսի Հիւպատոսական անձնակազմի միջոցով Մարտի 21ին: Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի մասնակցութիւնը վերոնշեան զոյգ հանդիպումներին, այսու յայտարարում ենք՝ Ա- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերջին Ընդհանուր Ժողովը, իր Մարտ 8, 2022 թուականի յայտարարութեամբ յստակօրէն հաստատել է, թէ Միացեալ Նահանգների Արեւմտեան Շրջանի մէջ ո՛վ է գործող միակ դաշնակցական Մարմինը, որը հանդիսանում է Հ․Յ․Դ․ Արևմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէն: Բ- Եթէ ՀՀ դեսպանատունը իրապէս անտեղեակ է Դաշնակցութեան տեղական մարմինների ինքնութիւնից, որը ինքնին լուրջ մտահոգութիւն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտութեամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարութեան միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցուած, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցութեան՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնից կամ Երևանում գտնուող ՀՅԴ Բիւրոյի Գրասենեակից: Գ- Ինչպէս ՀՅԴ սփիւռքի բոլոր մարմինները, ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ևս միշտ յարգանքի և պաշտօնականութեան որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչութիւնների հետ: Վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանութեան և պետութեան միջև զանազանութեան խորը գիտակցութեամբ: Իսկ ՀՀ դեսպանատունը անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցութեան և մինչև իսկ քաղաքավարութեան բոլոր սահմանները իր պաշտօնական էջում ՀՅԴի հետ ոչ մի առնչութիւն ունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրև Արևմտեան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ: Դ- Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականութեան կամ տեղեկատւութեան պակասի վերագրել: Այս բացայայտօրէն գիտակցուած նախաձեռնութիւնը միտում է ապատեղեկատուութիւն և շփոթ առաջացնել Արևմտեան Ամերիկայի համայնքում և նոյն շփոթը տարածել համայն հայութեան շարքերում մինչև Հայաստան, ուր ՀՀ իշխանութիւնները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմութեանը երկիրը նոր զիջումների պատրաստելու համար: Սա անընդունելի և կոպիտ միջամտութիւն է սփիւռքի ներքին հարցերում և բացայայտում է թէ Դաշնակցութեանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակը ի սկզբանէ որ քաղաքական ուղղութեամբ են փորձել առաջնորդել իրենց խաբուած ու մոլորուած փոքրաթիւ հետևորդներին: ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց և փորձեն քաղաքական հասունութեան որոշ մակարդակ դրսեւորել: Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, որպէսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին և համախմբուեն ՀՅԴի շուրջ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախութեան և Արցախահայութեան ապահովութեան ու անվտանգութեան: ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ
10:43 - 05 ապրիլի, 2023
Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
16:53 - 03 ապրիլի, 2023
«Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել». Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին
 |tert.am|

«Աշխատանքային քննարկումից 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել». Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին |tert.am|

tert.am: Մհեր Սահակյանը դուրս եկավ ձերբակալվածների պահման վայրից․ լրացել է նրան ձերբակալելու 72 ժամը:  Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պատմեց, որ աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: «Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- պատմեց ընդդիմադիր պատգամավորը: Հարցին՝ ըստ իշխանական պատգամավորների՝ հարվածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակյանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդել եմ, հարվածելուց հետո, չեմ ցանկացել, որ վեճը շարունակվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»: Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախչել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժված են կադրերը: հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա»: Մհեր Սահակյանը շեշտեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա հատված, թե ինքը փակվել է աղջիկների զուգարանում. «Կեղծարարություն է իրենց բնորոշ ձևով»: 
12:47 - 03 ապրիլի, 2023
«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է իր և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։  Վարդանյանը նշել է՝ փակ քննարկումն ընթացել է նորմալ հունով, ապա նիստի բնականոն ընթացքը խանգարվել է, իսկ ինքը փորձել է պատգամավորներին հորդորել վերադառնալ բուն քննարկմանը եւ սրանով ավարտել։ «Հետո պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ Դուք, չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ եւ շարունակում եմ վարել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Սահակյանը կրկնել է, թե ինքը չի կարող ձայն բարձրացնել։ «Մոտեցավ ինձ, որտեղ կանգնել էի, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»։ Նա նշեց՝ քայլ չի արել դեպի պատգամավորը, իսկ միջադեպն, ըստ էության, տեւել է 1 րոպե․ «Ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները»։ Հարցին, թե պատգամավորի ձեռքին կա՞ր որեւէ բան, որով էլ հարվածել է, Վարդանյանն ասց, որ այս պահին չի կարող ասել․ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի եղել, բայց հարվածը նման է գործիքով հասցված վնասվածքների։ «Վիրավորական բնույթի որեւէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ ինձ թույլ չեմ տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Պարոն Մինասյանը, Գեղամ Նազարյանը, որը նաեւ իմ աշխատասենյակում էր, ասում էր՝ շատ վատ բան ստացվեց, ինչի սենց բան արեց, եւ ես հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, թե ես եմ նախահարձակ եղել, պրովակացիա արել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։  Իսկ ՔԿ-ից հայտնել են, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: 
17:49 - 31 մարտի, 2023
Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել
 |factor.am|

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել |factor.am|

factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ «Դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ավելի ուշ իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին խմբակցությունից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ներկայացրել է միջադեպի իր վարկածը։ «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։ Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։ Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում։
14:23 - 31 մարտի, 2023
Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել
 |azatutyun.am|

Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել |azatutyun.am|

azatutyun.am: Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։ «Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։ Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։ Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
12:44 - 31 մարտի, 2023
«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց |news.am|

«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց |news.am|

news.am: ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջփակման 100-ր օրվա առթիվ բողոքի ակցաի են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։ «Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են  ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,-ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից  Տարոն Մանուկյանը։ Նա ընդգծեց՝ այդտեղ են ևս մեկ անգամ հաստատելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, որ չենք համակերպվել, չենք համակերպվելու ու չենք լռելու։ «Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։ Ակցիան նախաձեռնած միությունն ավելի վաղ հայտարարել էր. «Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։ Գլխավոր նկարը` civilnet.am-ի։ 
15:55 - 22 մարտի, 2023
Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։ Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձավ այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատեց, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։ Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրեցին, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
11:11 - 22 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր hանձնակատար Զարեh Սինանյանը այսօր Կառավարության նիստից hետո լրագրողների hետ զրույցում անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ սփյուռքում կազմակերպվող ցույցերին․   «Ցույցեր լինում են, և ինչպես hայտարարել էի,  շատ ավելի ակտիվ է սփյուռքը այդ իմաստով։ Ընդhուպ մինչև Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը, կարծում եմ աննախադեպ է, ինչպես և տեղի էր ունեցել Եկատերինբուրգում անցած շաբաթ։ Սփյուռքը ակտիվանում է, բայց մեր ցանկալի ակտիվությունը չի, և դա նաև կախված է նրանից, որ բոլորս ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, բայց արդյունքի չենք hասել»։ Անդրադառնալով hայտարարություններին, ըստ որոնց ՀՅԴ մի շարք անդամների մուտքը Հայաստան արգելվել է, Սինանյանն ասաց․ «Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում իմանալ, ԱԱԾ-ին պետք է hարցնեք, բայց որքանով ես տեղյակ եմ, բոլորը (մուտքը արգելելու դեպքերը,-խմբ․) կապված են մեկ միջադեպի hետ՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական hարձակման»։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնել էր, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: ՀՅԴ-ն հիշեցրել  էր  նաև, որ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչվել ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։
12:59 - 02 փետրվարի, 2023
ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում

ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում

ՀՅԴ ԳԵՄ-ը Արցախի շրջափակումը դատապարտող բողոքի քայլարշավ է իրականացրել Օտտավայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։  «Մինչ Արցախի շրջափակումը կ՚ամբողջացնէր իր 50-րդ օրը, աշխարհասփիւռ տարբեր հայկական համայնքներու մէջ ՀՅԴ երիտասարդական միութեան միաւորները բողոքի ցոյցերով դատապարտեցին ատրպէյճանական բռնարարքները։ Յունուար 27-ին, Թորոնթոյէն եւ Մոնթրէալէն ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) անդամներ Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի մէջ բողոքի ցոյց կազմակերպեցին Ատրպէյճանի դեսպանատան դիմաց, պահանջելով գանատական կառավարութենէն, որ դատապարտէ Ատրպէյճանն ու գործնական դերակատարութիւն ունենայ շրջափակման վերջ տալու հարցով։ Դեսպանատան դիմաց անգլերէնով եւ ֆրանսերէնով խօսք առին միութեան ներկայացուցիչները եւ պահանջեցին անյապաղ վերջ տալ շրջափակման։ ԳԵՄ-ի Անդամները նաեւ Օթթաուայի «Rideau Mall»-էն ներս տեղեկատուական թռուցիկներ բաժնեցին, որպէսզի գանատացի քաղաքացիներ եւս տեղեակ ըլլան Արցախի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։  2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 58 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։  Արցախը շրջափակման մեջ է։ Լուսանկարը՝ Իշխան Ղազարեանի
12:31 - 01 փետրվարի, 2023
Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը

Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնում է, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: «ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը: Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը: Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը: ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:  Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները: Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա  և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը, կրկին առանց որևէ բացատրության: Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների և ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների և ընթացքի հազարապատիկ ամգամների ամրացմանն ու կարծրացմանը։  ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին և հանձնառությանը` հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի: Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ոչ ոք չի հաջողել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
13:26 - 30 հունվարի, 2023
Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև. «1992թ․ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրով հունվարի 28-ն ամրագրվեց որպես Հայոց Բանակի օր։ Մեր բանակը հայ ժողովրդի հավաքաքան երազանքների և աննահանջ կամքի ծնունդն էր՝ անկախ պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգ ապագա ունենալու երաշխիքը։ ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման ակունքներում ոչ միայն Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական տասնյակ ջոկատների ներդրումն է, այլև համայն հայության՝ Հայոց Բանակ ունենալու նվիրական երազանքը։ Կոփվելով 1992-94 թթ․ ազատագրական հերոսական մարտերում, անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշմանուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։ Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։ Ապազգային ուժերի, ձախողված վարչախմբի և օտարահպատակ կառավարիչների ազգակործան հանձնառությունների թիրախում՝ ազգային այլ արժեքների կողքին, բացահայտորեն նսեմացվում  և կազմաքանդվում է Հայոց Բանակը՝ մեր նվիրական ձեռքբերումը, մեր լինելիության երաշխիքը։ Այս բարդագույն իրավիճակում, երբ թշմանու ցեղասպանական նկրտումներն ակնհայտ են, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ խոցված է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրում ամրագրել բռնատիրությունը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին։ Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարդադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուժել Հայոց Բանակի դիտավորյալ կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի երաշխիքը։ Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»։
11:09 - 28 հունվարի, 2023
Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել
 |armenpress.am|

Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիտեր։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստերը գումարվել են՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև՝ փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։ Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։ Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարևոր հարցում օժանդակության համար և հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու և Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։  
15:10 - 26 հունվարի, 2023
Վարույթը նախաձեռվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան |news.am|

Վարույթը նախաձեռվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա․ կալանավորված ՀՅԴ-ականի փաստաբան |news.am|

news.am: Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց մասնակցելու հարկադրելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին ասաց փաստաբան Վահե Զոհրաբյանը։ «Գործն ամբողջությամբ նախաձեռնվել է ապօրինի կարգով արված ձայնագրության հիման վրա։ Ձայնագրությունը բոլոր տեսակի գործերի համար չէ, որ կարող է հիմք հանդիսանալ գործերի համար։ Ձայնագրություն պետք է կատարվի այն դեպքում, եթե անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ թե նախկին, թե ներկայիս քրեական օրենսգրքերով Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության է։ Սա մասնավոր և ընտանեկան անձեռմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է համարվում»,- նշեց նա։ Զոհրաբյանը նշեց նաև, որ որևէ կերպ չի նույնականացվել Գառնիկ Մանուկյանը, չի ապացուցվել, որ նա մասնակից է ձայնագրությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննության ընթացքից։ Ավելի մանրամասն՝ news.am-ում
13:26 - 17 հունվարի, 2023