Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Դեռ կան վեճեր, բայց մենք կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով․ Պուտինը՝ Ալիևին |factor.am|

Դեռ կան վեճեր, բայց մենք կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով․ Պուտինը՝ Ալիևին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ «Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, որոնք այնտեղ բնակվում են (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է), այլև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով »,-ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ «Իհարկե, դեռ կան վեճեր, անելիքներ կան աշխատելու, բայց մենք մեր կողմից կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք դրանում բոլոր կողմերի ներգրավմանը։ Ինչպես ՌԴ-ն,  այնպես էլ Ադրբեջանի մյուս հարևանները շահագրգռված են տրանսպորտային հաղորդակցությունների խնդրի լուծմամբ»,-ասել  է Վլադիմիր Պուտինը։
17:53 - 22 փետրվարի, 2022
Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարում |factor.am|

Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարում |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 22-ին Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Եվ այսօր մենք կստորագրենք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։ Սա, միանգամայն ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, իհարկե,  այն հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն լուծման հարցում առաջընթաց կա», – ասել է Պուտինը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը փետրվարի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, քննարկել տնտեսական և քաղաքական համագործակցության հարցերը և Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
17:05 - 22 փետրվարի, 2022
Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Այս մասին նա հայտարարել Է այսօր՝ փետրվարի 22-ին, Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ուկրաինական Unian լրատվական գործակալությունը։ «Ի դեպ, ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունից ինձ հարցում է եկել, որպեսզի ես քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է Զելինսկին։ Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։
14:43 - 22 փետրվարի, 2022
Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը: «Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը: Նա նաև կոչ է արել անդամ պետություններին իրենց անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով՝ հիմնված Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա:
10:37 - 22 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Ուկրաինայի իրադրության քննարկումը |armenpress.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Ուկրաինայի իրադրության քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը։ Մարմնի նիստը, որը գումարվել է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սկսվել է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին): Ռուսաստանից դրան մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն: Ուկրաինայի արեւելքի շփման գծում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաատիվ գնդակոծումների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վնասման: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անցկացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրի նիստ, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման օգտին: Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:19 - 22 փետրվարի, 2022
Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

Բայդենը Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, խաթարում են դիվանագիտության հանդեպ Ռուսաստանի հավատարմությունը և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։ Հրամանագիրն արգելում է. «Նոր ներդրումներ, այսպես կոչված, «ԴԺՀ» կամ «ԼԺՀ» (անհատական կամ իրավաբանական ) Միացյալ Նահանգներից եկած անձի կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Այսպես կոչված «ԴԺՀ»-ից կամ «ԼԺՀ»-ից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի ներմուծում Միացյալ Նահանգներ։ Ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանում, վերաարտահանում, վաճառք կամ մատակարարում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Միացյալ Նահանգներից կամ ԱՄՆ քաղաքացու կողմից, որտեղ էլ որ նա գտնվի»։ Բացի այդ, փաստաթուղթը ԱՄՆ վարչակազմին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «ԴԺՀ»-ում և «ԼԺՀ»-ում գործող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։
10:07 - 22 փետրվարի, 2022
Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անկախությունը ճանաչելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին։ Այս մասին հայտնում է Unian-ը։ «Անքուն գիշերվա համար պատճառներ չկան»,- վստահեցրել է պետության ղեկավարը։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։ «Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այդ որոշումների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։ «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի միակողմանի դուրս գալ Մինսկի համաձայնագրերից և անտեսում Նորմանդական ձևաչափի շրջանակներում ընդունված որոշումների»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դա խաթարում է խաղաղության ջանքերը և ոչնչացնում բանակցային ձևաչափերը։ «Այսօրվա և վաղվա հնարավոր որոշումներով ռուսական զորքերը փաստացի գտնվում էին Դոնբասի օկուպացված տարածքներում 2014 թվականից: Երկիրը, որը 8 տարի աջակցում է պատերազմին, չի կարող պահպանել խաղաղությունը, ինչպես պնդում է»,- վստահ է պետության ղեկավարը։ «Մենք մեր հողում ենք, մենք ոչ ոքից ու ոչնչից չենք վախենում։ Մենք ոչինչ ու ոչ ոքի պարտավոր չենք , մենք ոչ ոքի ոչինչ չենք տվել։ Եվ մենք դրանում համոզված ենք, քանի որ այսօր ոչ թե 2014 թվականի փետրվարն է, այլ 2022-ի։ Այլ երկիր, այլ բանակ, մեկ նպատակ։ Սա խաղաղություն է, խաղաղություն Ուկրաինայում։ Փառք Ուկրաինային»,- եզրափակել է Զելենսկին։
09:47 - 22 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու․Պուտին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։  Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Նա կոչ արեց Պետդումային վաղը սատարել այդ որոշմանը։  ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների հետ կնքվելու են բարեկամության և գործընկերության պայմանագրեր։ Տեսաուղերձի վերջում նա ստորագրեց համապատասխան հրամանը։ Ընդ որում, տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի հետ միևնույն աշխատասենյակում գտնվում էին Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Ռուսաստանի նախագահն իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Իմ ելույթի թեման Ուկրաինայում առկա իրավիճակն է, թե ինչու է դա այդքան կարևոր մեզ համար, Ռուսաստանի համար»։ Իր տեսաուղերձի առաջին մասում Պուտինը մանրամասն պատմեց ԽՍՀՄ անկման մասին, որի արդյունքում ի հայտ է եկել անկախ Ուկրաինան։ Նա հայտարարեց ժամանակակից Ուկրաինայում կոռուպցիայի և բարձր կոմունալ վճարների մասին, հայտնեց, որ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններն իրականացվում են արևմտյան հատուկ ծառայությունների օգնությամբ և հավելեց, որ ուկրաինական իշխանությունները կարող են ստեղծել միջուկային զենք, իսկ այդ երկրի տարածքում փաստացի «տեղակայված են ՆԱՏՕ-ի բազաներ»։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի տեղակայումն արդեն որոշված հարց է։ Ըստ նրա՝ դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։ Տեսաուղերձի վերջում դիմելով Կիևին՝ Պուտինը պահանջեց դադարեցնել մարտական գործողությունները, հակառակ պարագայում զգուշացնելով, որ իրավիճակի ողջ պատասխանատուն կլինի Կիևը։ Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, Պուտինը չմանրամասնեց։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
00:34 - 22 փետրվարի, 2022
Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։ Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։
23:06 - 21 փետրվարի, 2022