Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|
10:37 - 22 փետրվարի, 2022

Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը: «Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը:

Նա նաև կոչ է արել անդամ պետություններին իրենց անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով՝ հիմնված Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել