Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և Բայդենին Գազայի հետ գործարքի համար |1lurer.am|

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և Բայդենին Գազայի հետ գործարքի համար |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և գործող նախագահ Ջո Բայդենին՝ Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու հարցում օգնելու համար՝ հայտնում է Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելի վարչապետն «ընդգծեց իր հանձնառությունը՝ բոլոր պատանդներին ցանկացած անհրաժեշտ միջոցներով վերադարձնելու հարցում» և ողջունեց Թրամփի խոսքերը, որ Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելի հետ՝ երաշխավորելու, որ Գազան այլևս չդառնա ահաբեկչության ապահով ապաստան: Իսրայելի վարչապետն ու Թրամփը պայմանավորվել են շուտով հանդիպել Վաշինգտոնում: Մինչ լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են համաշխարհային առաջնորդների և կազմակերպությունների կողմից համաձայնագրի ողջունմանը, ըստ Associated Press-ի՝ Նեթանյահուի գրասենյակը ուղղակիորեն չի հաստատել, որ Իսրայելն ընդունել է համաձայնագիրը։ Նեթանյահուն ասել է, որ պաշտոնական արձագանք կլինի այն դեպքում, «երբ կավարտվեն համաձայնագրի վերջնական մանրամասները, որոնք այժմ մշակվում են»։ CNN-ը, հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին, հայտնում է, որ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի անվտանգության կաբինետը, իսկ հետո կառավարության ամբողջական կազմը՝ պարզ մեծամասնությամբ:
11:31 - 16 հունվարի, 2025
Գազայում հրադադարը մոտ է, միջնորդ երկրներն «առաջիկա ժամերից» են խոսում. Reuters
 |azatutyun.am|

Գազայում հրադադարը մոտ է, միջնորդ երկրներն «առաջիկա ժամերից» են խոսում. Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Գազայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները մտնում են «վերջնական փուլ», իսկ ԱՄՆ-ի ու Եգիպտոսի ղեկավարները խոստացել են գործարքի հարցով առաջիկա ժամերին սերտ կապի մեջ լինել, հաղորդում է Reuters-ը։ Դոհայում ավելի քան ութ ժամ տևած բանակցությունները լավատեսություն են ներշնչում, փոխանցում է գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Քաթարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն, ինչպես նաև Իսրայելն ու «Համաս»-ը հայտարարել են, որ պաշարված անկլավում զինադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ: Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը ներկայացվել է երկու կողմերին, վերջին մանրամասների շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի ուշ երեկոյան Reuters-ին փոխանցել է, որ դեռ պատասխան չեն տվել, քանի որ սպասում են Իսրայելի քայլին։ Պաղեստինյան խմբավորումը հույս ունի, որ Թել Ավիվն իր ուժերը Գազայից դուրս բերելու քարտեզներ կներկայացնի։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը միևնույն ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները հասել են վերջնական փուլին, գործարքի կնքման հույս են հայտնել։ Իսրայելցի պաշտոնյան էլ ասել է, որ բանակցությունները հասել են «կրիտիկական փուլին», թեև որոշ մանրամասներ պետք է մշակվեն։ «Մենք մոտ ենք, բայց դեռ այնտեղ չենք», - ասել է պաշտոնյան։ Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գործարքը մոտ է ավարտին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում պատանդների ազատման գործարքը կկնքվի այս շաբաթ: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։
11:21 - 15 հունվարի, 2025
Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին |armenpress.am|

Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ ստացված հետախուզական տվյալների հիման վրա լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ» շիա շարժման մի շարք օբյեկտների: Այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում։  «Հարվածների ենթարկված օբյեկտների թվում են հրթիռների արձակման հարթակ, ռազմական օբյեկտ, ինչպես նաև սիրիա-լիբանանյան սահմանի երկայնքով ձգվող երթուղիները, որոնք «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում էին զենքի մաքսանենգության համար», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Իսրայելական կողմը նշել է, որ այդ օբյեկտներն սպառնայիք են ներկայացրել «իսրայելական թիկունքի և Իսրայելի պաշտպանության բանակի համար»։ «Հրադադարի համաձայնագրին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել՝ կանխելու Իսրայել պետությանն սպառնացող ցանկացած վտանգ, և կկասեցնի «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից ուժերը վերականգնելու ցանկացած փորձ», - ընդգծել են ԻՊԲ-ում։ Այս հարվածների հետևանքների մասին լիբանանյան կողմից հաղորդագրություններ չեն ստացվել։ Իսրայելի զինվորականների և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ Դրա համաձայն՝ իսրայելական բանակը պետք է փուլ առ փուլ դուրս գա լիբանանյան տարածքից, սակայն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին և օբյեկտներին, եթե որոշի, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։ Հրադադարի ուժի մտնելուց հետո մի շարք միջադեպեր են արձանագրվել, երբ իսրայելցի զինվորներն ու «Հեզբոլլահ»-ի մարտիկները հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին:
10:42 - 13 հունվարի, 2025
Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ
 |news.am|

Իսրայելի արտգործնախարարը Սիրիայի հետ սահմանին հանդիպել է ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ |news.am|

news.am: Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարն այցելել է Սիրիայի հետ սահման և հանդիպել այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի զորքերի հրամանատարի հետ, հայտնում է Times of Israel-ը։ Քեմփ Զիվանտ ճամբարում տեղակայված ՄԱԿ-ի Անջատման դիտորդական ուժերի բազայում Սաարը հանդիպել է գեներալ-մայոր Պատրիկ Գոշային՝ UNDOF զինադադարի վերահսկողության հրամանատարին, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի սահմանը հսկող ուժերի այլ բարձրաստիճան սպաների: «Մենք քննարկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի և նրանց ուժերի միջև արդյունավետ համագործակցությունը։ UNDOF-ի ուժերը հարձակման են ենթարկվել ծայրահեղական զինված խմբավորումների կողմից բուֆերային գոտում՝ խախտելով Անջատման համաձայնագիրը: Իսրայելը ուշադիր հետևում է Սիրիայում տիրող իրավիճակին և չի վտանգի սեփական անվտանգությունը։ Մենք ոչ մի ճակատում թույլ չենք տա հոկտեմբերի 7-ի դեպքերի կրկնությունը»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցում։   Գլխավոր նկարը՝ Times of Israel-ի։
11:06 - 03 հունվարի, 2025
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա |armtimes.com|

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա |armtimes.com|

armtimes.com: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Ինչպես հայտնել է բանակի մամուլի ծառայությունը՝ արմատականների շտաբը ստեղծվել է Խան Յունիս քաղաքային շենքում՝ հումանիտար գոտու տարածքում։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայել պետության զորքերի դեմ»,- ասել են զինվորականները: Ըստ աղբյուրի, ավիահարվածը թիրախային է եղել և իրականացվել է հետախուզական տեղեկատվության հիման վրա։ Հարձակումից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել տեղի խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար:
19:07 - 02 հունվարի, 2025
Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ
 |1lurer.am|

Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը հայտարարել է, որ երկարացնում է Թել Ավիվից Մոսկվա չվերթերի դադարեցումը մինչև 2025 թվականի մարտի վերջ: «Իրավիճակի համապարփակ գնահատումից հետո El Al-ը դադարեցնում է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով իր բոլոր չվերթերը մինչև ձմեռային չվացուցակի ավարտը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 26-ին El Al-ը մեկ շաբաթով դադարեցրել էր թռիչքները դեպի Ռուսաստան։ Դա տեղի է ունեցել Ղազախստանում «Ադրբեջանական  ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հաջորդ օրը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է Հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք՝ հիմք ընդունելով անվտանգության նկատառումները:
14:53 - 30 դեկտեմբերի, 2024
Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը |armenpress.am|

Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը |armenpress.am|

armenpress.am: Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով»,- հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ հավելելով, որ «երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում»: Հութիների ներկայացուցչի խոսքով երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։ Այս ընթացքում Եմենի հութիներն ակտիվացրել են գրոհները տարածաշրջանում:
10:44 - 26 դեկտեմբերի, 2024
Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը |armenpress.am|

Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեկտեմբերի 23-ին հաստատել է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի վերացման հետևում կանգնած են իսրայելցի զինվորականները: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը: «Մենք հարված կհասցնենք հութիների ռազմավարական օբյեկտներին և կգլխատենք նրանց առաջնորդներին: Ինչպես մենք վարվեցինք Հանիյեի, Սինվարի և Նասրալահի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, նույնը կանենք հութիների առաջնորդների հետ Հոդեյդայում և Սանայում»,- Կացի խոսքերն է մեջբերում հրատարակությունը: Նա նշել է՝ այժմ, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներով գնդակոծում է Իսրայելը, ցանկանում է նրանց հստակ ուղերձ փոխանցել. «Մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահ»-ին, մենք կաթվածահար արեցինք Իրանի պաշտպանական համակարգերը և վնաս հասցրինք նրա հրթիռների արտադրության համակարգերին: Մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, ծանր հարվածներ հասցրինք «չարի առանցքին», և մենք լուրջ հարված կհասցնենք Եմենում հութիների ահաբեկչական կազմակերպությանը»։ Հանիյեն սպանվել է Թեհրանում հուլիսի վերջին։ Իրանը սպանության մեջ մեղադրել է Իսրայելին։ Իսրայելական կողմն ավելի վաղ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր իր մասնակցությունը գրոհին: Իսրայելցի զինվորականները հետագայում Գազայի հատվածում վերացրեցին Հանիյեին փոխարինող Յահյա Սինվարին: Սեպտեմբերի վերջին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված հասցրին Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ է «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանը։ Այս հարվածի հետևանքով սպանվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը։
13:08 - 24 դեկտեմբերի, 2024
Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի
 |azatutyun.am|

Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով, քանի որ երկիրը կենտրոնացած է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտից հետո վերակառուցման վրա։ Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, գլխավորում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն անցյալ շաբաթ իշխանությունից հեռացրեց Ասադին։ «Իսրայելցիներն ակնհայտորեն հատել են Սիրիայում շփման գիծը, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ներկայացնում»,- ասել է Շարաան ընդդիմադիր «Սիրիա» հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:42 - 15 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ», - ասել է Դյուժարիկը։  Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։  Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։ «Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Իսրայելին և մյուս երկրներին, որ կարող են օգտվել հնարավորությունից, անմիջապես դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ 
12:14 - 13 դեկտեմբերի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ներխուժումը Սիրիա
 |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ներխուժումը Սիրիա |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի մուտքը անվտանգության գոտի և առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից 1974 թվականի Անջատման համաձայնագրի խախտումը՝ մուտքը Իսրայել-Սիրիա անվտանգության գոտի և շարունակական առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ հնարավոր է հասնել այն խաղաղությանն ու կայունությանը, որը երկար տարիներ տենչում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է իր օկուպացիոն քաղաքականությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի ռազմական ներխուժումը դեպի հարավային Սիրիա հասել է մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 25 կմ (16 մղոն) հարավ-արևմուտք: Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։
19:03 - 10 դեկտեմբերի, 2024
Իսրայելի զինվորականները Դամասկոսից 20 կմ հեռու են |1lurer.am|

Իսրայելի զինվորականները Դամասկոսից 20 կմ հեռու են |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական զրահատեխնիկան առաջ է շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքը և այժմ գտնվում է Դամասկոսից մոտ 20 կմ հեռու՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները: Ալ-Մայադին հեռուստաալիքի տվյալով՝ իսրայելական տանկերն անցել են Էլ-Քունեյտրա քաղաքը և հասել մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններ: Տեղեկություններ են ստացվել նաև, որ Իսրայելի զորքերը գրավել են նահանգի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր: Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել 250 թիրախի, այդ թվում՝ ռազմաբազաների, տասնյակ մարտական ինքնաթիռների, ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև զենքի արտադրության և պահպանման օբյեկտների: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգով ՑԱՀԱԼ-ը զրահատեխնիկա է մտցրել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտի: Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ պահել Գոլանի բարձունքները:
12:34 - 10 դեկտեմբերի, 2024