#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանություն. ԿԸՀ

Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանություն. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։   «Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դիմումներին։   Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։   Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։   Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։   Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:33 - 19 սեպտեմբերի, 2023
Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյանը՝ Հայկ Մարությանի առաջարկի մասին |armlur.am|

armlur.am: Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հատած 3 քաղաքական ուժերին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին եւ «Մայր Հայաստան» դաշինքին երեկ երկու առաջարկ էր ներկայացրել՝ կամ գալ եւ առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների: ArmLur.am-ի հետ զրույցում, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, արձագանքելով Հայկ Մարությանի առաջարկին, ասում է՝ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների. «Մենք շատ պարզ բան ենք առաջարկում, ասում ենք՝ կօգնենք, որ քաղաքապետը փոխվի, բայց այդ դեպքում պետք է հայտարարություն հնչի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ենթակա է ամբողջական իշխանափոխության: Հայկ Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է մեր այս տեսակետը եւ պահանջում է ամբողջական իշխանափոխություն, սա մեր հանրության ուղերձն է ու հենց սրա համար են մեզ քվե տվել: Երկրորդ՝ քվե են տվել, որ փոխենք իշխանությունը Երեւանում, մենք պատրաստ ենք այս երկու ուղերձներն էլ սպասարկել: Մեր մանդատը պետք է օգտագործենք, որ Երեւանի քաղաքապետը ՔՊ-ական չլինի, առնվազն գոնե հայտարարության մակարդակով պետք է հնչի, որ կիսում են մեր այն տեսակետը, որ պետք է լինի ամբողջական իշխանափոխություն՝ համապետական մասշտաբով: Սա է մեր առաջարկը, մնացած ով, ինչ կհայտարարի, արդեն իր գործն է, եթե նոր ընտրությունների հարց կա, մեզ համար խնդիր չէ, պատրաստ ենք մասնակցել դրան»,-ասաց նա:
10:22 - 19 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

panorama.am: «Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նա նշում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը՝ 100-200 ձայնի, որով պարտվել են, փոքրամասնություն են կազմել Երևանի ավագանու կազմում,  ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։ Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր  հասարակական, քաղաքական շրջանակներին։ Իրենք դրան են պատրաստվում ակնհայտորեն, որոշել են վերահաշվարկի միջոցով մախինացիաներ իրականացնել։ Մեր վստահված անձանց կուղարկենք այդ հաշվարիկներին։  Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։ Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերահաշվարկ իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար։ Զգուշացնում եմ «Քաղաքացիական պայմանագրին» հանկարծ չփորձեն այդպիսի բան անել, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է»։ 
09:34 - 19 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա․ Վարդան Ղուկասյանի նախապայմանը փաստաթուղթ ստորագրելն է

«Հանրային ձայնը» «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված խնդիր չի տեսնում, քանի որ վերջինս պատրաստ է համագործակցության։  Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։  «Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշել էր, որ կողմ է երկուսից մեկի քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմելու և օգնելու, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի այն դեպքում, երբ հասկանան, որ Մարությանը կիսում է իրենց՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը։ Հայկ Մարությանը իր հերթին անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը, ըստ որի ինքը պետք է առաջադրվեր քաղաքապետի թեկնածու, իսկ ընդդիմադիր երեք կուսակցությունները առանց որևէ նախապայմանի պետք է ընտրեն իրեն։ Եթե այս տարբերակին համաձայնություն չեն տալիս ընդդիմադիր ուժերը, ապա, Մարությանի առաջարկած մյուս տարբերակն այն է, որ գնան քաղաքային նոր ընտրության։ 
21:47 - 18 սեպտեմբերի, 2023
Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։  ««Հաղթանակ» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քվեի համար, որ տվել եք մեզ։ Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։ Շարունակելու ենք ձեզնից ստացած վստահության ուժով և նոր եռանդով ամեն ինչ անել, որ մեր սիրելի քաղաքն ավելի ընկալելի ու հասանելի դառնա որպես համայն հայության մայրաքաղաք, մեր երկիրը լցվի ձգողականության նոր ուժով, իսկ Արցախը մշտապես շնչի հայկականությամբ։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին։ Երևանը ժամանակակից, մրցունակ, հարմարավետ, անվտանգ դարձնելու մեր տեսլականը շարունակելու է ծնունդ տալ նոր նախագծերի, որոնք իրականացվելու են ի շահ ձեզ և Երևանի։ Միևնույն ժամանակ, մենք մեր ներուժը, փորձառությունը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող մեր ծրագրային նախաձեռնությունները պատրաստակամորեն կներդնենք բոլոր այն համայնքներում, որտեղ մտադրություն և ցանկություն կլինի դառնալ հարմարավետ բնակավայր, զարգանալ համաչափորեն և ժամանակակից միտումներով։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Ամեն ինչ առջևում է»։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
20:20 - 18 սեպտեմբերի, 2023
Շարունակում ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Շարունակում ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի երևանցիներ, շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։ Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։ Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծիքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։ Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։ Հուսով ենք՝ քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։ «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
19:54 - 18 սեպտեմբերի, 2023
«Պարտությունը չի նշանակում հանձնվել»․ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Պարտությունը չի նշանակում հանձնվել»․ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․  «Հարգելի՛ բարեկամներ, Անհատապես մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին։ Թեև այն հանգամանքին, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը երկու տարեկան է և 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ Երևան քաղաքում շուրջ 70 տոկոս ավել ձայն է ստացել, սակայն արձանագրում ենք, որ այս ընտրություններում պարտվել ենք և ընդունում ենք այն՝ շեշտելով, որ պարտությունը չի նշանակում հանձնվել։ Մենք մանրակրկիտ կվերլուծենք, թե ո՞ր հարցերում ենք թերացել, ի՞նչ սխալներ ենք թույլ տվել և կփորձենք առաջիկայում ավելի պատրաստված ներկայանալ մեր հանրությանը՝ ձգտելով մեր նպաստը բերել ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու գործընթացին՝ քաղաքական որոշումների վրա առավել մեծ ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։ Քարոզարշավի ընթացքում մեր կողմից մատնանշված իրողությունները, մեծ հաշվով, հաստատվեցին։ Մասնավորապես․ -Որևէ քաղաքական ուժ չի ստացել 50+1 տոկոս վստահության քվե, -«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, որպես իշխող ուժ, չի վայելում Երևան քաղաքի բնակիչների մեծամասնության վստահությունը, -Առկա է հավանականություն, որ Երևանում կձևավորվի կոալիցիոն իշխանություն, միաժամանակ առկա քաղաքական հաշվեկշռի պայմաններում չի բացառվում, որ ինչ-որ փուլում նշանակվեն ավագանու նոր ընտրություններ, -Ընտրություններին մասնակցած Երևանի բնակիչներն ընտրել են իրենց արժանի իշխանություն։ Հարկ է ընդգծել, որ ընտրություններին չմասնակցած մեր հայրենակիցները, ըստ էության, համակարծիք են այսպիսի քաղաքական ներկապնակի ձևավորմանը, հակառակ դեպքում ակտիվորեն կմասնակցեին և որակապես այլ պատկեր կուրվագծեին։ Երևան քաղաքի ընտրողների և մասնակիցների թվի, արձանագրված արդյունքների, ինչպես նաև նախորդ ընտրությունների ժամանակ իշխող ուժի ստացած ձայների համադրությունն ու համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ իշխող քաղաքական ուժը Երևան քաղաքում կրել է ռազմավարական պարտություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն աստիճանաբար դառնում է օրակարգային։ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։ Հ․Գ․ Մեր հիմնադրման օրվանից գիտակցել ենք մեր ընտրած ուղու դժվարությունները, չե՛նք հանձնվում, պայքարելու ենք նույն ոգով, գնալու ենք մինչև վերջ։ Վստահի՛ր, հավատա՛, փոխելու՛ ենք․․․»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
19:45 - 18 սեպտեմբերի, 2023
«Քաղաքացիական պայմանագիրը» իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը. կուսակցության հայտարարությունը

«Քաղաքացիական պայմանագիրը» իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը. կուսակցության հայտարարությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել կայացած ընտրությունների վերաբերյալ, որում ասված է․  «Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ, Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար: Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում: Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք: Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը: Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է»,- ասված է հայտարարության մեջ։ 
19:21 - 18 սեպտեմբերի, 2023
 Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը

Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ներկայացրել է իրենց առաջարկը

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը») ներկայացրել է իրենց առաջարկը․ «Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։ Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք  լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը: Հայկ Մարությանի խոսքով եթե «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայնը» ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնվեն այս տարբերակին, ապա մյուս տարբերակով կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների․ «Քանի որ 65 մանդատից իշխանությունը ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի և որի համար պետք է ապահովվի քվորում, կարող է չապահովվել քվորումը։ Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը։ Այսինքն՝ ընդդիմությունը չի ապահովում քվորումը, նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»։ Մարությանի համոզմամբ՝ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:
19:13 - 18 սեպտեմբերի, 2023
ԵԽ դիտորդները արձանագրել են լավ կազմակերպված քվեարկություն Երևանի ավագանու ընտրություններում
 |armenpress.am|

ԵԽ դիտորդները արձանագրել են լավ կազմակերպված քվեարկություն Երևանի ավագանու ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որն ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում, քվեարկության գործընթացը բնութագրել է որպես «հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված», իսկ մասնակցության ցուցանիշը որակել է որպես «պատմականորեն ցածր»։ Այս մասին նշվում է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։ «Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրությունների օր՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների», - նշված է պատվիրակության հայտարարությունում, որտեղ նաև արձանագրվել է, որ նույնականացման սարքերը և տեսախցիկներն աշխատել են անխափան՝ նվազեցնելով կեղծիքի հնարավորությունը։ 9 հոգուց կազմված պատվիրակությունը՝ Կառլա Դեժոնգեի գլխավորությամբ, պատահականության սկզբունքով այցելել է 113 ընտրատեղամասեր Երևանի բոլոր  12 վարչական շրջաններում։ «Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այդ փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ վերապատրաստում, և մենք խորհուրդ ենք տալիս ապագայում դրանք պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի ստանդարտացնելու նպատակով», - գրել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը։ ԵՄ դիտորդները, սակայն, ցավով արձանագրել են ընտրողների շրջանում հետաքրքրվածության պակասը։ «Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին անվտանգության մտահոգությունների պատճառով, որ հասկանալիորեն արտահայտում էին բազմաթիվ ընտրողներ և մրցակիցներ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը», - նշված է հայտարարությունում։ Պատվիրակությունը նաև նշում է, որ ընտրարշավը «բևեռացված էր», և այն հիմնականում վարում էին քաղաքապետների թեկնածուները։ Պատվիրակությանը նաև տեղեկացրել են «վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ինչպես նաև ԶԼՄ-ներում կողմնակալության մասին, որոնք նախապատվությունը տվել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։ «Այդ առնչությամբ և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտություն կա, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված», - նշել են ԵԽ դիտորդները: Որպես ընտրական գործընթացի կազմակերպման թերություններ՝ Կոնգրեսը նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերի հասանելիության խնդիրը, կուսակցությունների առաջատար թեկնածուների թվում կանանց պակասը՝ չնայած ցուցակներում պահանջվող 30 % քվոտայի պահպանմանը։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կրկնել է իր նախկին առաջարկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն անցկացնել նույն օրը։
17:59 - 18 սեպտեմբերի, 2023
Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ Թևանյանի խոսքով Հայկ Մարությանի մասով, հաշվի առնելով այն տոկոսները, որ ինքը հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա իրենք նշված սկզբունքով են առաջնորդվում։  «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։ Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- նշեց Թևանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։  «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի ուշ հայտարարել է, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
16:16 - 18 սեպտեմբերի, 2023
«Հանրապետություն» կուսակցությունը` կոալիցիա կազմելու մասին
 |factor.am|

«Հանրապետություն» կուսակցությունը` կոալիցիա կազմելու մասին |factor.am|

factor.am: Հանրապետություն կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի անցկացրել` ընտրությունների նախնական արդյունքներից հետո որևէ ուժի հետ կոալիցա կազմելու հավանականությունը քննարկելու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։ «Ոչ մի որոշում չունենք, իրավիճակից ելնելով՝ կհասկանանք հաջորդ քայլերը։ Մենք այս պահին որևէ առաջարկ և քննարկում չենք ունեցել։ Քննարկում պետք է լինի, հասկականք` ինչ որոշում կայացնենք, որ բխի Երևանի շահերից, քանի որ սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասաց Անի Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։   
14:01 - 18 սեպտեմբերի, 2023
Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
 |armeniasputnik.am|

Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։ Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։ «Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։ Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։ «Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։ Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։ Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։ 
13:50 - 18 սեպտեմբերի, 2023
«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին։  «Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Գրիգորյանը։   
13:39 - 18 սեպտեմբերի, 2023
Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին

Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին

Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից հետո,  երբ հայտնի են ընտրված 5 քաղաքական ուժերն ու նրանց մանդատների նախնական բաշխվածությունը, հարց է ծագում, թե ինչ ընթացակարգով է կազմակերպվելու քաղաքապետի ընտրությունը։ Վերջինս սահմանված է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Նորընտիր ավագանու առաջին նիստը Ըստ այդմ, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Քանի որ նախորդ ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին, ենթադրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նույն օրը՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին։  Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը: Ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին Ըստ Օրենքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Տվյալ դեպքում, ըստ ընտրության նախնական արդյունքների, առաջադրված կուսակցություններից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չի ստացել, հետեւաբար օրենքի ուժով ընտրված քաղաքապետ առկա չէ։ Այս դեպքում, ըստ Օրենքի, համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Սա, ըստ երեւույթին, այն ճանապարհն է, որով գնալու է Երեւանի նորընտիր ավագանին։ Օրենքը սահմանում է հնարավոր երկու տարբերակ․ երբ առաջադրվել է մեկ թեկնածու, եւ երբ առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Նշենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Դրանից բացի, քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Այսպիսով, եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ մեկ թեկնածուն ստանա նվազագույնը 27 կողմ ձայն եւ միաժամանակ դեմ ձայների թիվը չգերազանցի ստացած կողմ ձայների քանակը։ Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Չընտրվելու դեպքում՝ երկրորդ, ապա՝ լրացուցիչ փուլ Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:  Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:  Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, պայմանական ասած՝ երրորդ փուլ, որի ժամանակ քվեաթերթիկում ընդգրկվում են միայն հավասար ձայներ ստացած անձանց: Եթե լրացուցիչ քվեարկության արդյունքում դարձյալ ձայները հավասար են լինում, առավելությունը տրվում է տարիքով ավագին: Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո: Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե վերը նկարագրված ընթացակարգով առաջին նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրվում է մեկ թեկնածու, որը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը՝ նույն  որոշման հետ միաժամանակ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ:  Հիշեցնենք, որ երեկ՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի ունեցան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությանը մասնակցեց 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 28․46%-ը։   Միլենա Խաչիկյան
13:23 - 18 սեպտեմբերի, 2023
Երևանի ավագանու ընտրություններ 2023․ թարմացվող

Երևանի ավագանու ընտրություններ 2023․ թարմացվող

18.09.2023 12։00- Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, տվյալները՝ ԿԸՀ-ի: 11:57- Հայաստանի եվրաինտեգրման աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրություններով. մենք ամենօրյա ռեժիմով՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով մոտեցնում ենք Հայաստանի ԵՄ և ՆԱՏO անդամակցումը: Ելնելով դրանից՝ ՀԵՎԿ-ը պաշտոնապես առաջարկում է յուրաքանչյուր մեզ համար քվեարկած քաղաքացուն անդամակցել կուսակցությանը և անձամբ իր ներդրումն ունենալ այդ ընդհանուր գործում։ [«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն] 11:47- Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև՝ մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ։ Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար  Աննա Բալյանը։ 10։41- Այսօր ժամը 12:00-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա: 10։13- «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։ 08:21- Նախնական արդյունքներով Երևանի ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝  - «Քաղաքացիական պայմանագիր» - 24 - «Ազգային առաջընթաց» - 14- «Մայր Հայաստան» - 12- «Հանրապետություն» - 8- «Հանրային ձայն» - 7։  [«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան] 08։02- Հայտնի են բոլոր 475 տեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Անցողիկ շեմը չեն հաղթահարել հետևյալ ուժերը՝ 1. Արդար Հայաստան - 2595 (1.12%)2. Հաղթանակ - 3959 (1.71%)3. Ուժը հայրենյաց - 1706 (0.74%)4. Հայաստանի Եվրոպական- 2572 (1.11%)5. ՀԱՍԱԿ - 780 (0.34%)6. Միացյալ Հայաստան - 1282 (0.55%)7. Լուսավոր Հայաստան- 4174 (1.8%)8. Ժողովրդական համախմբում - 2348 (1.01%)9. Ապրելու երկիր - 8425 (3.64%) 00:27- 75 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները․ հաշվարկն իրականացվել է ոչ պաշտոնական բաց աղբյուրներից հավաքագրված տվյալների հիման վրա։ 00:08- Եթե նայենք աշխարհի փորձը, ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի, թե ոչ։  Ուղղակի չի ուզում, չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է։ [ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան] |1lurer.am| 00:01- 40 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները․ հաշվարկն իրականացվել է ոչ պաշտոնական բաց աղբյուրներից հավաքագրված տվյալների հիման վրա։ 17.09.2023 23:45 ԿԸՀ-ն ներկայացրել է 20 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ․ 1. Հանրային ձայն - 794 ձայն կամ 10.51%2. Քաղաքացիական պայմանագիր - 2558 ձայն կամ 33.87%3. Արդար Հայաստան - 83 ձայն կամ 1.1%4. Հաղթանակ - 114 ձայն կամ 1.51%  5. Ուժը հայրենյաց - 63 ձայն կամ 0․83%  6. Հայաստանի եվրոպական - 69 ձայն կամ 0․91%7. Ազգային առաջընթաց - 1393 ձայն կամ 18․44%8. Հանուն սոցիալական արդարության - 26 ձայն կամ 0․34%9. Հանրապետություն - 886 ձայն կամ 11.73%10. Միացյալ Հայաստան - 28 ձայն կամ 0․37%11. Լուսավոր Հայաստան - 206 ձայն կամ 2.73%12. Ժողովրդավարական համախմբում - 87 ձայն կամ 1.15%  13. Ապրելու երկիր - 211 ձայն կամ 2․79%  14. Մայր Հայաստան - 1035 ձայն կամ 13․7 % 23։06- ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ․ 1. Հանրային ձայն - 115 ձայն կամ 11․04%2. Քաղաքացիական պայմանագիր - 382 ձայն կամ 36.66%3. Արդար Հայաստան - 9 ձայն կամ 0․86%4. Հաղթանակ - 10 ձայն կամ 0․96%  5. Ուժը հայրենյաց - 8 ձայն կամ 0․86%  6. Հայաստանի եվրոպական -  կուսակցություն - 5 ձայն կամ 0․48%7. Ազգային առաջընթաց - 226 ձայն կամ 21․69%8. Հանուն սոցիալական արդարության - 2 ձայն կամ 0․19%9. Հանրապետություն - 89 ձայն կամ 8․54%10. Միացյալ Հայաստան - 6 ձայն կամ 0․58%11. Լուսավոր Հայաստան - 37 ձայն կամ 3․55%12. Ժողովրդավարական համախմբում - 10 ձայն կամ 0․96%  13. Ապրելու երկիր - 22 ձայն կամ 2․11%  14. Մայր Հայաստան - 120 ձայն կամ 11․52% 22։50- Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար․ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հայտնել է տվյալները «Քաղաքացիական պայմանագիր» - ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» - ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։ «Մայր Հայաստան» - ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։ «Հանրապետություն» - ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։ «Ուժը հայրենյաց» - ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ «Լուսավոր Հայաստան» - ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։ «Ժողովրդավարական համախմբում» - ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։  «Ազգային առաջընթաց» - ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։ «Միացյալ Հայաստան» - ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։ «Հանրային ձայն» - ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։ «Հաղթանակ» - ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։ «Հանուն սոցիալական արդարության» - ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։ «Հայաստանի եվրոպական» - մուծումներ և ծախսեր չի կատարել։ |armenpress.am| 22։43- Գլխավոր դատախազությունում ընթացք է տրվել 08։00-20։00-ն ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի։ Ոստիկանություն է ուղարկվել 13 հաղորդում, ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկվել 9 հաղորդում, որոնցից 1-ը վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն:  Նշված հաղորդման կապակցությամբ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 22։27- Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել։ «Հետք»-ին հայտնել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Ընտրատեղամասերում շրջելիս «Հետք»-ը արձանագրել է, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։ Նմանատիպ իրավիճակի ականատես են եղել նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կին եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։ Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։ «Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։ 22։01- ՄԻՊ աշխատանքային խումբը ստացել է 72 հեռախոսազանգ, մանդատին վերաբերելի 23 խնդիր ստացել է դրական լուծում։ Արձանագրվել են հետեւյալ խնդիրները՝ խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, նման ահազանգերը գերակշռող մաս են կազմել, հաջորդ խնդիրը վերաբերել է անձնագիր չունենալուն, վավերականության ժամկետը լրացած լինելուն, հաջորդ խնդիրը վերաբերել է տեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, քվեախցիկների պատշաճ կահավորմանը, տեխնիկական սարքերի առերեւեւյթ խնդիրներին, դրանց մասով սերտ համագործակցություն է եղել ԿԸՀ-ի հետ, բողոքներն ու ահազանգերի մեծ մասն ունեցել են դրական լուծում, ստացվել են բողոքներ տեղամասերում կահավորանքի եւ տեղամասերի մատչելիության հետ կապված, օրինակ՝ բացակայել է թեքահարթակը, եւ այլն։ 21։56- ՔԿ-ն օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը ստացել և ուսումնասիրել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Բոլորի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ընտրության օրը ստացվել է 2 հաղորդում։ Քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ [Քննչական կոմիտե] 21:46- Ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Ես չեմ համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: [ԿԸՀ նախագահ] 21:20- ԿԸՀ նախագահը նաև ներկայացրեց ընտրություններին մասնակցության պատկերն՝ ըստ վարչական շրջանների՝ - Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 83 հազ․ 14 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազ․ 229 ընտրող՝ 27.98%,- Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 39 հազ․ 30 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 հազ․ 575 ընտրող՝ 32,22%,- Արաբկիր վարչական շրջանում 94 հազ․ 537-ից ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 301 ընտրող՝ 30,99%,- Դավթաշենում 33 հազ․ 484-ից քվեարկությանը մասնակցել է 10 հազ․ 709 ընտրող՝ 31,98%,- Էրեբունիում 89 հազ․ 206-ից քվեարկությանը մասնակցել է 21 հազ․ 719 ընտրող՝ 24,35%,- Կենտրոնում 94 հազ․ 922-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 714 ընտրող՝ 30,25%,- Մալաթիա-Սեբաստիայում 106 հազ․ 317-ից քվեարկությանը մասնակցել է 27 հազ․ 490 ընտրող՝ 25,86%,- Նոր-Նորքում 97 հազ․ 497-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 889 ընտրող՝ 29,63%,- Նորք-Մարաշում 10 հազ․ 667-ից քվեարկությանը մասնակցել է 3314-ը՝ 31,07%,- Նուբարաշենում 8065-ից քվեարկությանը մասնակցել է 2250-ը՝ 27,9%,- Շենգավիթում 110 հազ․ 780-ից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 357-ը՝ 26,5%,- Քանաքեռ-Զեյթունում 56 հազ․ 731-ից քվեարկությանը մասնակցել է 17 հազ․ 6 ընտրող՝ 29,98%: 21:13- Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։ 2013 թվականին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 53,53%, 2017-ին՝ 40.99%, 2018-ին՝ 43.65%։ Ինֆոգրաֆիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը ըստ նախորդ տարիների ու ժամերի 21:08- Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի։ 21:05- «Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։ Այս պահին պարզ չէ, թե ընտրողների որ մասն է ստացել, և քանիսը չեն ստացել ծանուցում, սակայն «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ չեն ծանուցվել։ ԿԸՀ-ն, իր հերթին, ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ չգիտեն, թե որտեղ պետք է քվեարկեն։ |azatutyun.am| 21:03- ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը «Լուրեր»-ին հայտնեց, թե ինչ բնույթի ահազանգեր են ստացվել այսօր։ Նա ահազանգերը մի քանի մասի դասակարգեց՝ ծանուցումների հետ կապված, տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի կամ առանձին միջադեպերի հետ կապված ահազանգեր, նաև ընտրական գործընթացում ներգրավված , տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների (ԶԼՄ ներկայացուցիչ, վստահված անձ, դիտորդ) իրավունքների ու պարտականությունների հետ կապված: Հովհաննիսյանը նշեց, որ այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է, մասնավոր թեթև միջադեպեր են եղել, որոնք արագ տեղում կարգավորվել են: 21:01- Ժամը 20:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմ է ստացվել ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Ուսումնասիրվել է նաև լրատվամիջոցներում և սոցանցերում զետեղված 1586 հրապարակում։ Արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։ Ուսումնասիրվել են լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։ Բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ [ՀՀ ՄԻՊ] 20։53- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է ընտրությանը քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշին․ «Մեր դեպքում, կարծում եմ՝ ընտրողների մոտ գուցե որոշակի վստահություն կա, որ «Քաղաքացիական պայմանագիրը», այնուամենայնիվ, հեշտությամբ հաղթելու է ընտրությունները։ Այստեղ մի քանի պատճառ կա․․․ Ընդդիմության դեպքում էլ թող իրենք պատասխանեն»։ |news.am| 20։44- Համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակել են իրենց անվավեր քվեաթերթիկները՝ «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան» և այլ գրություններով։  Մեկնաբանելով սա՝ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։  Նա վստահեցրել է, որ քվեաթերթիկն անվավեր դարձնելը չի կարող դիտարկվել որպես օգնություն «Քաղաքացիական պայմանագրին», չի կարող այդ տոկոսները աշխատել հօգուտ իշխող ուժի և չի կարող համեմատվել ընտրությանը չմասնակցելու հետ։ |armeniasputnik.am| 20։34- «Հայաքվե»-ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած մի քանի տասնյակ խախտումները։ - Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 171 քաղաքացի: - Ընտրատեղամասեր են մոտենում անձինք նոր ստացած անձնագրերով, որոնց վեց ամիսը լրացած չէ։ - 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրահանգին, փորձել է բաց քվեարկել: Դեպքն արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն: - Քաղաքացի Սամվել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ ընտրացուցակները դիտարկելիս պարզել է, որ իր բնակավայրի շենքերից մեկի նկուղում Հնդկաստանի շատ քաղաքացիներ կան գրանցված, այն պարագայում, երբ նկուղը ոչ բնակելի տարածք է համարում։ 20:26- Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա՝ Ձեր թաղում «դվիժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»:  Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս ՔՊ կուսակցության վստահված անձ Աշոտ Միրզոյանն է:  Ինքնությունը բացահայտվելուց հետո Միրզոյանը սկսեց պահանջել ջնջել տեսանյութը՝ պնդելով որ եթե այն հրապարակվի, ինքը դատական հայց է ներկայացնելու Factor.am-ի դեմ:  Նշենք, որ այս ընտրական տեղամասում կա 1701 ընտրող,սակայն ժամը 19:00-ի դրությամբ ընտրության էր մասնակցել նրանցից շուրջ 500-ը: |factor.am| 20։19- Երևանի բնակիչ Անուշ Հայրապետյանը 8/1 ընտրատեղամասում ընտրողների մատյանում ստորագրելիս հայտնաբերել է հինգ տարի առաջ մահացած հոր անունը ու քվեարկությունը կիսատ թողած՝ դուրս է եկել։ Ասում է՝ դեռ նախորդ ընտրության ժամանակ է զգուշացրել, որ ցուցակներից նրա անունը հանվի։ «Խնդրեցի, որ անցաթերթիկը, որը հորս է բաժին հասնում, իմ աչքի առաջ անվավեր դարձնեն, թույլ չտվեցին, անունը չջնջեցին, ինքս էլ չընտրեցի, որովհետև վրդովված էի, այլևս հավատ չկա»,- ասաց նա։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թերեզա Կարապետյանն էլ ասաց, որ այն, ինչ պահանջել է քաղաքացին, դուրս է հանձնաժողովի իրավասություններից․ «Մենք բացատրեցինք, որ անձնագրայինն է այդ ցուցակները կազմում և վարում»։ |a1plus.am| 20։08- Ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին բոլոր 475 ընտրատեղամասերը, և սկսվեց ձայների հաշվարկը։ 19։11- «Ականատես»․ Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երեք խնդիր։ - 5/2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողներին չի տրամադրել 12 համարի քաղաքական ուժի քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահի նկատողությունից հետո իրավիճակը շտկվել է:- Նույն 5/2 ընտրատեղամասում գրանցամատյանում գրանցումները հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից իրականացվել են մատիտով։ Դիտորդի նկատառումից հետո խնդիրը կարգավորվել է։Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված չորս խնդիր։ - 1/01 ընտրատեղամասում սենյակը այնպես է կահավորված, որ լիարժեք չի կարող երաշխավորվել ընտրողների գաղտնիության իրավունքը՝ քվեախցիկների կողքին առկա է դուռ, որով ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։ Դիտորդների՝ վերակահավորելու վերաբերյալ առաջարկը մերժվել է։  Ընտրատեղամասում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության 6 դեպք, որոնցից որոշ դեպքերում՝ ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության նպատակով։  18։52-  Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։ Ծանուցումը Դ․ Մ․-ն զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Անձնագրային և վիզաների վարչությունում բնակիչը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։ 18։20- 2/25 ընտրատեղամասի ընտրացուցակներում անճշտություններ կան․ բնակիչ Հայկ Հունիկյանի խոսքով իրենց տան հասցեում հաշվառված են քաղաքացիներ, որոնց ինքը չի ճանաչում, նրանք են՝ Հովակիմյան Էդուարդ, Հովակիմյան Նվարդ, Հովակիմյան Շահանե, Հովակիմյան Արտաշես։ Քաղաքացին բնակվում է Նոր Նորքի 7-րդ զանգված 34/25 հասցեում։Ընտարատեղամասի նախագահը հայտնել է՝ չի կարող ասել՝ արդյոք այս անձինք մասնակցել են քվեարկությանը, թե ոչ։ |factor.am|   17։54- Դատախազության աշխատանքային խմբի կողմից քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում: Դրանք վերաբերում են (https://infocom.am/hy/article/111216) ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն: [Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան] 17։31- «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը մասնակցել է ընտրությանը։ Զեյնալյանը նշել է․ «Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի»: 16։56- Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Ուսումնասիրվել են նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն և այլն։ Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ: [ՀՀ ՄԻՊ] 16։31- Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։ ԿԸՀ քարտուղարը պարզաբանել է, որ ինքը անձամբ զանգահարել է ԿԸՀ նախագահին, վերջինս էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է։ Ըստ Արմեն Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը նշված կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում: 16։ 21- «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ևս կատարեց իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց․«Հաղթանակի հավանականությունը ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում: Ցավում եմ, որ մասնակցությունը այս պահին դեռ փոքր է, բայց կարծում եմ, որ մինչեւ ժամը 20:00 ժամանակ ունենք եւ երեւանցին իր ընտրությունը կկատարի»։ Պատասխանելով հնարավոր կոալիցիա կազմելու հարցին, Մարությանն ասաց, որ այս պահին որեւէ քննարկում չեն ունեցել. նշեց՝ հավակնում են 50+1 ձայներին։ |hetq.am| 16։03- Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ, ընդ որում՝ որոշ դեպքերում կուտակումները կրել են կրկնվող բնույթ: Ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել 9 տեղամասերում, որոնցից 4-ում այդ դեպքերը պարբերաբար կրկնվել են: Արձանագրված դեպքերից 4-ը իրականացվել են ՔՊ կուսակցության օգտին, արձանագրվել են մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին: 4/45-ում դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։ Արձանագրվել է բաց քվեարկության/գաղտնիության բացահայտման 20 դեպք, որից 4-ը պայմանավորված է քվեախցիկի դիրքով։ 4/20 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ 2 ընտրող միաժամանակ քվեարկում են մեկ քվեախցիկում, իսկ հանձնաժողովի անդամը քվեախցիկ է մտնում և ցուցումներ տալիս:  15։43- «Միացյալ Հայաստան»  Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը  նույնպես մասնակցեց քվերակությանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․«Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա: Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»։ 15։ 36- Կենտրոն համայնքի 9/32 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Նարինե Ղազարյանն ասում է, որ մի տղամարդ, հետը՝ 8-10 հոգի, մտել է ընտրատեղամաս և մոտենալով իրեն՝ ասել. «Բերել եմ մարդկանց»: Ապա մոտեցել է հանձնաժողովի քարտուղարուհուն՝ կրկին ասելով, թե բերել է մարդկանց, սակայն, ըստ վստահված անձի, քարտուղարուհին ևս չի իմացել, թե ով է այդ տղամարդը: Ղազարյանի խոսքով, մոտ 15 րոպե անց այդ տղամարդը կրկին մտել է ընտրատեղամաս՝ մեկ այլ խմբի հետ: Այդ ժամանակ Ղազարյանը հրավիրել է հանձնաժողովի նախագահին, որ պարզի տվյալ մարդու ով լինելը: Հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ տղամարդուն: Այդ պահին Նարինե Ղազարյանը մոտեցել է տղամարդուն և հարցրել, թե ով է նա: Ի պատասխան՝ տղամարդը շփոթվել է, նախ ասել է, թե այս ընտրատեղամասից է, հետո նշել, թե այլ ընտրատեղամասից է: Հանձնաժողովի նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը հարցին, թե ինչպես կմեկնաբանի վստահված անձ Ղազարյանի պատմածը, ասաց՝ նկատել է, որ նույն տղամարդը երկրորդ անգամ է մտել տեղամաս, դուրս է հրավիրել, նա էլ առանց որևէ դիմադրության դուրս է եկել։ Նախագահը դրանում որևէ կասկածելի բան չի տեսնում, ասում է՝ չի լսել «բերել եմ մարդկանց» արտահայտությունը։ |hetq.am| 15։34- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն պայքարի օրակարգի։ |armenpress.am| 15։32-   Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, և ընտրությունը, բնականաբար, ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է: [ «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյան] |1lurer.am| 15։30- Ինֆոգրաֆիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը ըստ նախորդ տարիների ու ժամերի։ Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 114 759 քաղաքացի կամ ընտրողների 13.92 տոկոսը։ Ընտրությանը ամենացածր մասնակցությունը գրանցել է Էրեբունի վարչական շրջանում, ամենաբարձրը՝ Նորք Մարաշում․ Աջափնյակ-  11,477 մարդ (13,83%)Ավան- 6,114մարդ (15,66%)Արաբկիր- 14,192մարդ (15,01%)Դավթաշեն- 5,228 մարդ (15,61%)Էրեբունի 10,552 մարդ (11,83%)Կենտրոն- 13,638մարդ (14,37%)Մալաթիա-Սեբաստիա 13,587 մարդ (12,78%)Նոր Նորք- 14,181 մարդ (14,55%)Նորք Մարաշ- 1,694 մարդ (15,88%)Նուբարաշեն- 1,014 մարդ (12,57%)Շենգավիթ- 14,622 մարդ (13,2%)Քանաքեռ Զեյթուն- 8,460 մարդ (14,91%) 2013 թվականին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33.55%, 2017-ին՝ 25.04%, 2018-ին՝ 23.72%։ 15։23- «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը նույնպես քվեարկել է։ «Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Թևանյանը։ 15։10- Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով: Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր: Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի: Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե: |hetq.am| 14:55- «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ևս կատարեց իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը նշեց, որ բարձր է գնահատում իր շանսերը․  «Ես նորից եմ ուզում կրկնել՝ միակ մտավախությունս մասնակցության ցուցանիշն է։ Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն»։ |armepress.am| 14:54- «Անկախ դիտորդ»-ը արձանագրել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողները, մնացածը՝ անհայտ անձանց կողմից։ Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև մեկից ավելի խախտումներ «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։ Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։ Բավականին շատ տեղերում և բավականին զանգվածային մենք տեսնում ենք «ձայնային ձեռներեցների»՝ «տասովչիկ» անվամբ հայտնի, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են։ [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան] |azatutyun.am|  14:47- «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը կատարեց իր ընտրությունը։ Նորիկյանը նշեց  «Ընտրողների պասիվությունը յուրօրինակ դեմարշ է գործող իշխանությունների գործունեության նկատմամբ, քանի որ ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ճնշող մեծամասնության հիմնական միտքը հետևյալն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ։ Ցավով եմ սա արձանագրում, քանի որ երբեք չէի ցանկանա ՀՀ քաղաքացուն այսպես հուսալքված ու հուսահատված տեսնել»։  14:17- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/28 ընտրատեղամասում երկու քաղաքացի համապատասխան գրանցում անցնելուց հետո ստացել են քվեաթերթիկները։ Քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել և հեռացել են ընտրատեղամասից։  Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ ծրարները պահվել են՝ դրոշմանիշների թվի անհամապատսխանությունից խուսափելու համար։  14:14- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/05 տեղամասն այն տեղամասն է,  որտեղ մեկ հասցեում գրանցված է 80-ից ավելի մարդ: Նրանց գերակշիռ մասն օտարերկրացիներ են: Հանձնաժողովի նախագահ Մարատ Դավթյանի խոսքով՝ օտարերկրացիները գրանցված են, սակայն դեռևս չեն եկել ընտրության:  14:14- 2/9 տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը ուտելիքի տոպրակներով մտավ ընտրատեղամաս, կանչեց հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Մազմանյանին, որը նշանակված է ՔՊ քվոտայով։ Ընտրատեղամասը երկար միաջանցքում է, որի մի հատվածում ընտրությունն է, մյուս հատվածը տանում է շենքի այլ կորպուս։ Նախագահը թևը գցեց վստահված անձի ուսին, միասին միջանցքով գնացին մյուս կորպուս, որտեղ ընդմիջումը պիտի տեղի ունենար, ուտելիքը թողեցին այնտեղ ու վերադարձան։Այս պահին Նախագահն ու վստահված անձը գնացել են այդ սենյակ ընդմիջման։ 14:13- Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան») կատարել է իր քվեարկությունը: Լրագրողների հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասաց. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»: Խաժակյանն ասաց՝ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում, բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել: Թեկնածում հաստիքացուցակի էական վերանայումների կարիք է տեսնում: |armenpress.am| 13:56- 10/17 տեղամասում հանձնաժողովի անդամները բարձրաձայն քննարկում էին, թե ինչ ուտելիք պատվիրել ընդմիջման համար։ Ի վերջո շաուրմա պատվիրեցին։ Հանձնաժողովի անդամներից մեկը, որը նշանակված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվոտայով, ասաց, որ ՔՊ-ն իրենց ուտելիք է ուղարկում, որը շուտով կհասնի։ Հանձնաժողովի նախագահը, որը նշանակված է «Հայաստան» դաշինքի քվոտայով, նրան զգուշացրեց, որ լռի, քանի որ գովազդ է անում։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները որոշեցին ուտելիքի պատվերը չեղարկել։ Մի քանի րոպե անց հանձնաժողովի՝ ՔՊ քվոտայով նշանակված անդամը դուրս եկավ և ուտելիքները ձեռքին վերադարձավ, ապա դրանք տեղավորեցին սենյակում ու ասացին՝ ով ուզում է, կարող է գնալ և ուտել։ Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե ինչ ուտելիք է, նախագահը պատասխանեց՝ հյուրասիրություն է։ Մեր լրագրողի հարցին, թե ում կողմից է հյուրասիրությունը, նախագահը պատասխանեց՝ եթե ես հիմա այդ անունն ասեմ, քարոզչություն կլինի։ Լրագրողն առաջարկեց քվեարկության սենյակից դուրս գալ, և դուրս գալուց հետո հանձնաժողովի նախագահն ասաց, որ հյուրասիրությունն իշխող կուսակցությունից է։ 13:53- «Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել»,- այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը։ Ղազարյանը նշել է, որ բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում։ Ղազարյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։ Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,- ասել է Ղազարյանը։ 13:48- «Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէի՞նք ունենա։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են», - այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա պնդեց՝ տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց մեղադրելու մեջ որևէ տրամաբանություն չկա. - «Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց», - ասաց նա։ 13:44- Էրեբունի վարչական շրջանի 10/15 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ ՔՊ կուսակցության վստահված անձը անընդհատ դուրս է գալիս, ողջունում ընտրողներին ու ճանապարհում։ Այս դիտարկումը գրանցամատյանում արձանագրվել է։«Ազգային առաջընթաց» կուսակցության վստահված անձը խնդրել է մատյանում արձանագրել, որ հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանը մոտեցել է քվեախցիկին եւ քաղաքացուն օգնել ընտրել, մինչդեռ Մկրտչյանը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ չի մտել քվեախցիկ, այլ կողքից ծանոթացրել է ընտրության կարգին։ Այս պահին ՔՊ վստահված անձը նստած է տեղամասի մուտքի մոտ, եւ որոշ քաղաքացիներ, որոնք նրան ծանոթ են, ձեռքսեղմումով ողջունում են, նոր անցնում ընտրության քայլերին։ 12:34- «Անկախ դիտորդ»․ 7/38 և 7/39 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով»: 12:33- «Անկախ դիտորդ»․ 9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:«Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է: Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»»: 12:30- Մինչ այս պահը քաղաքապետի թեկնածուներից քվերակությանը մասնակցել են Նելլի Հարությունյանը («Ուժը հայրենյաց») և Վիկտոր Մնացականյանը («Հաղթանակ»)։ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է․«Մենք բոլորս բանավեճին մասնակցեցինք, բայց մեզ բոլորիս խաբս տվեցին, և ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան։ Նրանք վերջին օրով Հանրային հրավիրեցին իշխանության թեկնածուին։ ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը»։ 12:08- Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 47 671 քաղաքացի կամ ընտրողների 5,78 տոկոսը: [ԿԸՀ] 12:01- «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է քվեարկության նախապատրաստական փուլում արված դիտարկման արդյունքները: Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է ՏԸՀ անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է հանձնաժողովի նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։ 11:53- ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում- գրություն է ստացել: Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են։ Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, և բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են: [ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյան] 11:22-  «Ժողովրդավարական Համախմբում»-ը ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 15-ին ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային ելույթում հնչեցրած ատելության և բռնության կոչերը։ 11:01- Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։ 10:15- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում Infocom-ի լրագրողն արձանագրել է, որ երկու քաղաքացիներ, որոնք եկել էին ընտրության, քվեախցիկում նկատել են, որ իրենց տրամադրված քվեաթերթիկները պակասում են։ Հանձնաժողովի անդամներն առաջարկել են դրանք գցել քվեախցիկում դրված՝ անպետք թերթիկների համար նախատեսված համապատասխան արկղիկի մեջ ու ստանալ նոր թերթիկներ։ Այդ քաղաքացիները նոր թերթիկները ստացել են, քվեարկել եւ լքել տեղամասը։ Նույն տեղամասում մի քաղաքացու ID-ն սարքը չի ընթերցել, քաղաքացուն առաջարկվել է մեկ ժամից մոտենալ ընտրատեղամաս՝ նորից փորձելու։ Այս դրվագների, ինչպես նաեւ նույն տեղամասում մեկ քաղաքական ուժից երկու վստահված անձի՝ մի ընթացք ներկայության եւ ՔՊ վստահված անձի՝ ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը բացելու փորձի մասին արձանագրությունների մատյանում որեւէ նշում չկա։ 10:06- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ժամը 9:14-ին բացեց ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը։ Հանձնաժողովի նախագահը մոտեցավ եւ կանգնեցրեց նրան՝ ասելով, որ ձեռք չտա տուփին։ ՔՊԿ վստահված անձն ասել է, որ ուզում է իմանալ՝ ընտրությանը մասնակցած անձանց թիվը համապատասխանո՞ւմ է կտրոնների թվին, թե ոչ։ 9:57-ի դրությամբ արձանագրությունների մատյանում այս խախտման մասին նշում չի եղել։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք հանձնաժողովի նախագահը չի՞ պատրաստվում արձանագրությունների մատյանում այս դրվագի մասին նշում անել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ քանի որ թույլ չի տվել նայել կտրոնները, այդ իսկ պատճառով չի արձանագրվել։ 09:30- 475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է: Երբ 2 անդամ է բացակայում, հանձնաժողովի նախագահը բացակայող անդամի փոխարեն նոր անդամ է նշանակում․ 2 անդամի բացակայելու ընդամենը 3 դեպք ունենք։ [ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում] 09:17- Երևանի ավագանու ընտրության օրը ՄԻՊ աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում։Շուրջօրյա գործում է նաև «թեժ գիծը», որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ «Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ Երևան, Պուշկինի փողոց, 56ա շենք հասցեով։ [ՀՀ ՄԻՊ] 09:07- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Մայր Հայաստան» դաշինքի երկու վստահված անձ է ներկա։ Սակայն, համաձայն ԿԸՀ հրապարակած ուղեցույցի, Երեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր տեղամասում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի միայն մեկ վստահված անձ կարող է լինել տեղամասում։ Հանձնաժողովի անդամները գրանցամատյանում երկու վստահված անձանց էլ գրանցել են։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում վստահված անձանցից մեկին դուրս հրավիրել տեղամասից, պատասխանեցին, որ կուսակցությունների դաշինքի դեպքում երկու վստահված անձ կարող է լինել տեղամասում։ Վստահված անձինք իրենք էլ պնդում էին նույնը՝ նշելով, որ վերջնահաշվարկին նրանցից միայն մեկը կմնա։ Մեր առաջարկից քիչ հետո, որ հանձնաժողովի անդամները անձամբ կարող են ստուգել ուղեցույցը եւ համոզվել, որ դա խախտում է, հանձնաժողովի նախագահ մոտեցավ եւ ընդունեց, որ, այո, մեկ վստահված անձ պետք է մնա տեղամասում։ Հանձնաժողովի նախագահը խնդրեց նրանցից մեկին դրսում սպասել, իսկ այդ վստահված անձը, դիմելով մեզ, ասաց. «Վերջը դուրս արեցիք ինձ էլի, լավ չեք անում, կգնաս մեր գյուղի կողմ, ձեզ մեր գյուղ չեն թողի»։ Այս պահին մի վստահված անձը ներսում է, մյուսը՝ դրսում։ 08:13- Երևանն այսօր ավագանի է ընտրում։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր, որոնք բացվել են 08:00-ից։ Երևանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 824250 է։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։
12:06 - 18 սեպտեմբերի, 2023