ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան
 |pastinfo.am|

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո 17 հայ ռազմագերի, որոնց մասին ներկայացվել են շատ ընդհանուր տեղեկություն, թեև ՄԻԵԴ-ը պահանջել էր, որ տեղեկությունն առավել մանրամասն ներկայացվի, բժշկական փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել։ Այս մասին «Մեդիա Կենտրոն»-ում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։ ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ վիճակագրական տվյալներ չի կարող կիսել, սակայն արձանագրեց, որ կապի մեջ են համապատասխան անձանց ընտանիքների հետ, սեպտեմբերի 23-ին տեսակցել են գերեվարված անձանց, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում ևս հնրավարություն է եղել շրջելու պահման վայրերով, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը, անդրադառնալով հայ զինծառայողների գնդակահարման մասին տեսանյութին, նշեց, որ գերիների գնդակահարության մասին տարածված տեսանյութի վերաբերյալ այս պահին աշխատանքներ են ընթանում «Այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ, ցավոք սրտի, տեսանյութում երևում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են։ Իրավական գործիքները թույլ չեն տալիս որպես առանձին միջանկյալ միջոց ներկայացնելու համար, բայց դա կօգտագործվի, որ առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը ՄԻԵԴ-ին ավելի քան համոզիչ ապացույցներ ներկայացվի, որպեսզի միջանկյալ միջոցները կիրառվեն, իսկ հետագայում, երբ միջպետական գանգատները կկոմունիկացվեն, այդ շրջանակներում այս փաստը ևս կարձանագրվի և համապատասխան պահանջներ կներկայացվեն՝ իրավունքների խախտման մասով»,- նշեց նա։
13:02 - 03 հոկտեմբերի, 2022
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:   Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:   Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին:   Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:   Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:   ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը:
13:46 - 28 սեպտեմբերի, 2022
Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց
 |news.am|

Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց |news.am|

news.am: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որ դեռեւս պահվում են Ադրբեջանում: Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Իհարկե, չափազանց կարեւոր խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում  Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ին պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր: Դրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում եւս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով եւ ավելի հստակ կկարողանանք հաստատել; վերջին միջադեպերով գերիներին»,-ասաց նա: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին. «Նաեւ այս ջանքերը լրացվում են այլ փաստաբանների կողմից: Միաժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաեւ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ, որովհետեւ Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն ռաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»«,-ասաց նա: Սիրանուշ Սահակյանի խոսքով, թերեւս միակ բացը, որ կարելի է լրացնել իրավական գործընթացում, պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ գործընթացները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, եւ նրանք որպես պատանդներ պահվում են, եւ օգտագործվում են որպես միջոց ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով: «Նրանց հայրենադարձումը ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են: Իրավական գործընթացները պետք է համադրել քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի հետ: Այստեղ մեծ նշանակություն պետք է ունենան պաշտոնական, դիվանագիտական ջանքերը, բայց նաեւ մարդու իրավունքների կառույցների կողմից իրականացվող գործունեությունը երբ միջազգային կառույցները, պետությունները կզգան նաեւ գործելու անհրաժեշտության առնչությամբ հասարակական ճնշումը թե Հայաստանի ներքին լսարանից, թե միջազգայնորեն»,-ընդգծեց նա:  
18:02 - 27 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: «Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է»,- նշված է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից պահանջել ենք նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին: Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
12:22 - 26 սեպտեմբերի, 2022
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ էհղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ ՍայոֆրաՕ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորականուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունիցջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանինախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի հետ գործակցությունն իրավունքի գերակայության,ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններիպաշտպանության ասպարեզում: Վստահ եմ, որ մեր փոխգործակցության ամրապնդումըկարող է մեծապես նպաստել նաև Հայաստանում արդարադատության որակիբարձրացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և Եվրոպականկոնվենցիայի ոգուն ու չափանիշներին համահունչ՝ մարդու հիմնարարիրավունքների երաշխավորման ապահովմանը»:Սայոֆրա Օ՛Լիրին 2015 թվականի հուլիսի 2-ից Մարդու իրավունքների եվրոպականդատարանի դատավոր է Իռլանդիայի Հանրապետության անունից: 2020-2022թվականներին դատավոր Օ՛Լիրին եղել է ՄԻԵԴ սեկցիայի նախագահ և ՄԻԵԴփոխնախագահ: Դատավոր Օ՛Լիրին կստանձնի Մարդու իրավունքների եվրոպականդատարանի նախագահի պաշտոնը ս.թ. նոյեմբերի 1-ից:
18:06 - 20 սեպտեմբերի, 2022
Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ
 |pastinfo.am|

Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ |pastinfo.am|

pastinfo.am: Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է՝ ադրբեջանական գերության մեջ։ Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութ էին տարածել, համաձայն որի՝ ուսի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը հայտնվել է գերության մեջ; Տարածված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002թ.։ Տեսանյութը տարածել էր նաև Դավիթ Գիշյանի հայրը՝ տեղեկացնելով, որ գերեվարված զինծառայողն իր որդին է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում եղել է նաև Գիշյանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ, ինչի մասին այսօր առավոտյան տեղեկացրել են ՄԻԵԴ-ին։ «Տեղեկացրել ենք ԵԴ-ին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»»,- նշեց Սամվելյանը՝ հավելելով, որ նույն տեղեկությունները կուղարկվեն նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նշենք, որ ավելի վաղ գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը, սակայն նույնականացված մեկ գերին եղել է Դավիթ Գիշյանը, որի կյանքի իրավունքն Ադրբեջանը խախտել է։
12:33 - 19 սեպտեմբերի, 2022
Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան
 |factor.am|

Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք. Սիրանուշ Սահակյան |factor.am|

factor.am: «Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»,- այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք»,- նշել է նա։ Սահակյանի խոսքով՝ նույնականացված բոլոր անձանց մասով ներկայացվում է անհատական գանգատ, որը լրացնում է միջպետական գանգատը։ «Բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին»,- հավելել է Սահակյանը։
19:59 - 17 սեպտեմբերի, 2022
Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան

Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ կանոնադրության հիմանարար դրույթները, Ադրբեջանը կիրառում է ագրեսիվ ուժ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և սա նորություն չէ։ Այս մասին քիչ առաջ «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա շեշտեց՝ այս ամենը նորություն չէ, քանի որ 2021 թվականի մայիսին  տեղի ունեցած առաջխաղացումը դեպի ՀՀ անվիճելի տարածքի խորք և այնտեղ ադրբեջանական ուժերի տեղակայումը ինքնին ագրեսիա էր և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ «Երեկ տեղի ունեցածը այդ ամենի շարունակությունն է։ Դա միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի է և առաջացնում է ՀՀ անքակտելի իրավունքը՝ կիրառելու զինված ուժ՝ ի պատասխան այդ խախտման»։ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում պատշաճ ձևով կքննարկվի այս հարցը և ԱԽ-ն ի զորու կլինի ձեռնարկել միջոցներ տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։  Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստան ուղարկվեն նոր խաղաղապահ խմբեր, Կիրակոսյանը նշեց, որ, իր կարծիքով, դա կլինի լավագույն լուծումը, չնայած դա բարդ  է կանխատեսել՝ հաշվի առնելով այսօրվա գլոբալ  քաղաքականությունը։  «Պետք է նմանատիպ, նոր, միգուցե նաև բազմազգ  ներկայություն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել իրավիճակը։ Մենք դիմել ենք նաև ՀԱՊԿ-ին, որը, ցավոք սրտի, մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ որևէ գործում աշխատելու ունակ չէ, բայց, ամեն դեպքում, փորձել կարելի է։ ՄԱԿ հարթակում հնարավոր բոլոր ջանքերը գործադրելը կարևոր եմ համարում»։ Առավոտվանից մենք աշխատանքներ ենք իրականացրել, հավաքագրել ենք ինֆորմացիա և մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակներով դիմել ենք ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչ նրա հայրենադարձումը։ Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ևս մեկ դիմում կուղարկի ՄԻԵԴ, որը կվերաբերի ներկա վիճակին․ «Դրանց արդյունքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ, վիրավոր քաղաքացիներ և այդ ամենը պետք է գնահատվի և իրավական գործիքները գործի դրվեն՝ խախտումները արձանագրելու համար»։ Նա նաև նշեց, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։ 
22:42 - 13 սեպտեմբերի, 2022
Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու

Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու

Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:46 - 13 սեպտեմբերի, 2022
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատավորների և դատախազների ձերբակալումն անօրինական է 
 |factor.am|

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատավորների և դատախազների ձերբակալումն անօրինական է |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիայում 230 դատավորների և դատախազների նախնական կալանքը 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջումից հետո անօրինական է, և որոշել, որ Անկարան յուրաքանչյուրին պետք է 5000 եվրո վճարի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ «Աթամանն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Բայրամը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Գելեշը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործերով 209 դիմումատուների «նախնական կալանքը չի կատարվել օրենքով սահմանված կարգով»։ «Ուլուսոյն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործի դեպքում դատարանը նշել է, որ 21 դիմումատուների կալանքի հիմքերը «հիմնավոր բնույթ չեն կրում»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության համակարգի անդամները ձերբակալվել էին հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ որպես Գյուլենի շարժման ճնշման միջոց։ Շարժումը ոգեշնչված է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենից, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։ Շարունակությունը՝ factor.am-ում
10:09 - 08 սեպտեմբերի, 2022
Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին
 |factor.am|

Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Գերագույն դատարանում ելույթ ունենալիս քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ), գրում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը, մասնավորապես, ՄԻԵԴ-ն անվանել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին, որը, իբր,  «հեռու է արդարադատության սկզբունքներից»։ «Երբ խոսքը Թուրքիայի մասին է, կայացվում են քաղաքականապես մոտիվացված վճիռներ, իսկ երբ քննարկվում են Գերմանիայի կամ Ֆրանսիայի դիմումները, ապա կայացվում են բոլորովին այլ ձևի որոշումներ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի ներկա Սահմանադրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին և պետք է մի շարք փոփոխությունների ենթարկել։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:17 - 01 սեպտեմբերի, 2022