ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ արդարադատության իրացման գործում
 |armenpress.am|

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ արդարադատության իրացման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերներից և առաջնային լուծումներ պահանջող հարցերից է արդարության հաստատումը հասարակությունում։ Այս մասին ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը՝ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը: «Այս կապակցությամբ հասարակության բոլոր ներկայացուցիչների տեսակետները կարելի է ասել լիովին համընկնում են, սակայն ցանկացած ժողովրդավարական հասարակությունում իրավական ինստիտուտների կայացման ողջ ընթացքում առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ու լուծումը դատական իշխանության նպատակներից մեկն է։ Դրանց շարքում առաջնայիններից է կոռուպցիայի դեմ պայքարն իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծեց Դանիելյանը։ Ելիզավետա Դանիելյանը  նշում է, որ գրեթե 32 տարի աշխատելով որպես դատավոր, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ առաջացող խնդիրները և դրանցով բազմաթիվ նախադեպային որոշումներ է կայացրել և իր համեստ ներդրումն է ունեցել իրավական դիրքորոշումների ձևավորման հարցում։ «Կարծում եմ, որ դատավորի աշխատանքային երկարամյա փորձառությունը և հմտությունները՝ հատկապես առաջին ատյանում աշխատելու որոշակի փորձառության առկայությունը, իմ պատկերացմամբ, այն կարևոր երաշխիքն է, որն ապահովելու է մարդու ճակատագիրը որոշելու բարձր պատասխանատվությունը՝ դա համատեղելով հակակոռուպցիոն պալատում իմ հետագա հնարավոր պաշտոնավարման ընթացքում առաջացող մարտահրավերների հետ։ Գրեթե մի ամբողջ կյանք նվիրել եմ դատական համակարգին, ես սիրում եմ դատավորի աշխատանքը, դատական իշխանության ներկայացուցիչ լինելը ինձ համար մեծ պատիվ է և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն  պալատում հետագա պաշտոնավարման նպատակը միմիայն պայմանավորված է այս տարիների փորձս մեր երկրի առջև ծառացած խնդիրների և նոր մարտահրավերների արագ և արդյունավետ լուծմանը նպաստելուն։ Ընտրության դրական արդյունքները հնարավորություն կտան ինձ շարունակել իմ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, շարունակել ծառայել մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Դանիելյանը։
14:03 - 24 մայիսի, 2023
ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին

ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ 2021թ․-ի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ Դանիելյանը կալանավորել է իրեն․ «Ես ոչ թե իմ մասին եմ խոսում, Դուք շատ ճակատագրեր եք խախտել, բայց այդ մարդիկ հիմա հնարավորություն չունեն այս ամբիոնից խոսելու, ես խոսում եմ իրենց տեղը։ Դուք այսօր, այս ամբիոնում կանգնած, հպարտորեն ասում եք, որ Դուք Ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ասեմ, որ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, և փաստն է, որ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»։ Սարգսյանի խոսքով այդ կալանքը իր համար զրո արժեք է ունեցել, որովհետև դա իր երկրորդ կալանքն է եղել, ու ինքն այդ դժվարություններն արդեն հաղթահարած է եղել։ «Ես շատ եմ մտածել, որ ինչու, կարող է իմ լսելի լինելու իրավունքն ապահովեիք, նոր կալանավորեիք։ Այն պահին, երբ մակագրվել է Ձեզ, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել և հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- ասաց նա։ Արձագանքելով պատգամավորի այս արտահայտությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտություն պահպանելու կոչ արեց, Սարգսյանն էլ ասաց․ «Պարոն Սիմոնյան, դա կարծում եմ՝ ամենակոռեկտն ա, բայց․․․»։ Ապա Սարգսյանը դիմեց Արցախի ժողովրդին, հիշեցրեց Կոռնիձորում տեղի ունեցած ակցիան ու ասաց, ոչ սյունեցիները արցախցիների հետ են։ Ամբիոնից իջնելիս առանց բարձրախոսի Սարգսյանը ուղղվեց դեպի դատավոր Արմեն Դանիելյանը և ասաց՝ «դուրս գալիս էլ մի հատ նայեք աչքերիս մեջ», ինչից հետո դահլիճից մեկնաբանություններ հնչեցին, պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսվեցին քաշքշուկ ու լեզվակռիվ։ ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին ու հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին։ Ապա հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցն է քննարկվում։  Թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու, այն է՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Ելիզավետա Դանիելյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:
13:41 - 24 մայիսի, 2023
Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում
 |aysor.am|

Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում |aysor.am|

aysor.am: Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում: «Միանշանակ ասեմ, որ, պայմանավորված իմ անձով, ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել, նման բան ես չեմ արձանագրել», - Ազգային ժողովում հայտարարեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատավորից հետաքրքրվեց՝ որքան կարգապահական վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանիսն են կարճվել, քանիսը՝ բավարարվել: Արծվիկ Մինասյանը ակնարկեց, որ իր մասնակցությամբ բազմաթիվ ակտերով Արմեն Դանիելյանը  «չարդարադատություն է իրականացրել»: Դատավոր Դանիելյանն էլ ասաց, թե իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական միջնորդություններ եղել են նախորդ տարում: «20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամ էլ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը», - նշեց նա:
12:07 - 24 մայիսի, 2023
«Առաջարկում եմ դատական բարեփոխումները վերնագրել Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»․ Ագնեսա Խամոյան

 |aravot.am|

«Առաջարկում եմ դատական բարեփոխումները վերնագրել Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»․ Ագնեսա Խամոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ես ուզում էի մտաբերել, թե 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի մասին կարո՞ղ եմ մտաբերել որեւէ մեկ դրական մեկնաբանություն մասնագիտական հանրության կողմից։ Եվ այդպես էլ չկարողացա մտաբերել։ Եվ կարծում եմ՝ առհասարակ գաղտնիք չէ, որ պարոն Դանիելյանն այն դատավորն է եղել, որ երբեք էլ մեծ հաշվով չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»։ Խամոյանը դիմեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանին․ «Դուք դատական բարեփոխումների ընթացքի մեջ եք, ես առաջարկում եմ այդ բարեփոխումները վերնագրել հետեւյալ վերնագրով, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»։ Վիգեն Քոչարյանն ի պատասխանեց ասաց․ «Եվս մեկ անգամ կոչ կանեմ, որպեսզի հարգալից վերաբերվենք մեր դատական կորպուսին, յուրաքանչյուր դատավորի»։
11:51 - 24 մայիսի, 2023
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ կոռուպցիան վերացնելու գործում
 |armenpress.am|

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ կոռուպցիան վերացնելու գործում |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում: Դանիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի՝ Դանիելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացման, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային և խիստ կարևոր նշանակություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման համատեքստում: «Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց թեկնածուն: Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի  գործիքակազմում առանցքային նշանակություն ունեն հակակոռուպցիոն մարմինները, այդ շարքում էական դեր է տրված մասնագիտացված դատարաններին: Իսկ այդ համակարգում իր առանցքային դերն ունի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:   Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։
11:50 - 24 մայիսի, 2023
Ինչո՞ւ ԲԴԽ նախագահը չի ներկայացնում հարցը, այնպես արեք՝ գործուղումները չհամընկնեն. Արսեն Թորոսյան
 |news.am|

Ինչո՞ւ ԲԴԽ նախագահը չի ներկայացնում հարցը, այնպես արեք՝ գործուղումները չհամընկնեն. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի համար Անդրեասյանի՝ հաճախակի ԱԺ չգալը նորմալ չէ: «Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա դա անի», - նշեց Թորոսյանը: Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է: Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Սա լավ առիթ է սրա մասին խոսելու, որպեսզի հնարավորինս նման  գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի»:  
11:19 - 24 մայիսի, 2023
«Սա ուղղորդված քաղաքական հետապնդում է»․ պաշտպանը պահանջում է արդարացնել Ռուբեն Վարդազարյանին
 |hetq.am|

«Սա ուղղորդված քաղաքական հետապնդում է»․ պաշտպանը պահանջում է արդարացնել Ռուբեն Վարդազարյանին |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 25-ին շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան արդարացնելու վերաբերյալ։ Վերջինս միջնորդության ներկայացումը սկսել էր նախորդ նիստին։  Արամ Օրբելյանը փաստական հանգամանքներ ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանը իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2020թ․ նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, որով Վարդազարյանը կոչ էր արել դատավորներին առաջնորդվել օրենքով և Սահմանադրությամբ։ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- ասված էր Վարդազարյանի հայտարարության մեջ։ Օրբելյանը ընթերցեց Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությունից հատվածներ, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին է ներկայացնում իշխանության պահանջը՝ հրաժարական տալու մասին, հակառակ պարագայում սպառնում է վերջինիս նկատմամբ հետապնդումներ սկսել։ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է, որ մինչև մարտի 1-ը կարող է այնպես անել, որ քրգործ չհարուցվի, և եթե մինչև այդ Վարդազարյանը չներկայացնի հրաժարականը, ապա էլ ոչինչ չի կարողանա անել։ Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական իշխանության դիրքորոշումը ցայտուն է դառնում հատկապես 2021թ․ մարտի 2-ին և 3-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստերի ժամանակ, երբ Վարդազարյանը փորձում է խորհրդարանին ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին։ Նա ընթերցեց պատգամավորների հնչեցրած մի շարք հարցեր։ Օրբելյանի խոսքով՝ գրեթե բոլոր հարցերը եղել են օրակարգից դուրս և առնչվել են Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Վարդազարյանի հայտարարությունը ԱԺ-ում շարունակել են քննարկել նաև մարտի 4-ին, նաև ԱԺ-ից դուրս ճեպազրույցների, սոցիալական ցանցերի միջոցով են իշխանության ներկայացուցիչները անդրադարձել Վարդազարյանին և նրա հայտարարությանը։ Օրբելյանը նշեց, որ պատգամավորներից ոմանց հարցերը վերաբերել են այս քրեական գործին, որը այն ժամանակ հարուցված չի եղել, նույնիսկ հնչել են այնպիսի բառեր և բառակապակցություններ, որոնք այժմ համապատասխանում են այն մեղադրանքին, որն առաջադրված է Վարդազարյանին։ «Պատգամավորները իրավունք և հնարավորություն չունեին ի պաշտոնե որևէ կերպ իմանալ դրա մասին։ Սա ուղղորդված քաղաքական հետապնում է»,- ասաց Օրբելյանը։  Պաշտպանի խոսքով՝ հենց այս իրադարձություններից հետո է հարուցվում այս քրեական գործը, և Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում։ Այնուհետև Գլխավոր դատախազը դիմում է ԲԴԽ-ին, և կասեցվում են Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը իր նկատմամբ քրեական հետապնում իրականացնելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները Վերաքննիչ բողոք է ներկայացնում։ Օրբելյանի խոսքով՝ բողոքը տանելուց մեկ օր առաջ այլ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից դատարանից առգրավվում են համակարգիչները, որոնցով իրականացվում էին գործերի ավտոմատ բաշխումները և մակագրումները։ Եվ այդ պայմաններում գործերի բաշխումն իրականացնում է դատարանի նախագահը՝ Վարդազարյանի գործը մակագրելով արձակուրդում գտնվող դատավոր Մհեր Արղամանյանին։ «Էն Արղամանյանին, ում տղան ակտիվ քաղաքական դիրքորոշում է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ և թմբուկ է նվագել միտինգների ժամանակ, ու նրան դրանից հետո նշանակել են դատավոր»,- ասաց Օրբելյանը։ Պաշտպանը պնդեց, որ եղած նյութերի հիման վրա՝ կարելի է եզրակացնել, որ տվյալ քրեական գործը ի սկզբանե նախաձեռնվել է Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ-ի նախագահի պաշտոնից հանելու համար։ «Եթե քրեական վարույթը ուղղված չէ քրեական հետապնդման նպատակներին, ապա այդ գործը չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ Նա կրկնեց, որ այս ամբողջ գործընթացը կապված է Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության հետ, և եթե դատաքննության վերջում մեղադրանքը հաստատվի, ապա Ռուբեն Վարդազարյանը պատասխանատվության է ենթարկվելու ոչ թե այս քրեական գործում առկա հանցանքի համար, այլ իր հայտարարության համար։ Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ գործի նյութերում կա քրեական գործ հարուցելու առիթի մասին տեղեկություն, ապա հարցրեց Օրբելյանին՝ ո՞րն է այս քրեական գործը հարուցելու առիթը։ Դատավորի պնդմամբ՝ միջնորդության մեջ ամբողջությամբ ներառված են քաղաքական գործընթացների մասին տեղեկություններ, սակայն այս քրեական գործում պատգամավորների ելույթների, Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության և Օրբելյանի կողմից նշված այլ փաստերի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:13 - 26 ապրիլի, 2023
Կստեղծվեն ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու լրացուցիչ գործիքներ

Կստեղծվեն ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու լրացուցիչ գործիքներ

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակից, որի շրջանակներում կարևորվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման համար:   Քննարկումը կազմակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։
10:58 - 20 ապրիլի, 2023
Արտակ Գալստյանը կկալանավորվի

Արտակ Գալստյանը կկալանավորվի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրությունից։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեից հայտնել են, որ էական հանգամանքներ են պարզվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի, նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի («Դոգ»՝ խմբ․) ու այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել Կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։
13:29 - 18 ապրիլի, 2023
Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։ Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը  նախնական դատալսումների փուլը  հայտարարել է ավարտված և  անցել է  հիմնական դատալսումների փուլին։ Նշենք, որ  հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է  ամբաստանյալ։
14:52 - 14 ապրիլի, 2023