Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում
 |aysor.am|
12:07 - 24 մայիսի, 2023

Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում |aysor.am|

aysor.am: Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում:

«Միանշանակ ասեմ, որ, պայմանավորված իմ անձով, ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել, նման բան ես չեմ արձանագրել», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատավորից հետաքրքրվեց՝ որքան կարգապահական վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանիսն են կարճվել, քանիսը՝ բավարարվել:

Արծվիկ Մինասյանը ակնարկեց, որ իր մասնակցությամբ բազմաթիվ ակտերով Արմեն Դանիելյանը  «չարդարադատություն է իրականացրել»:

Դատավոր Դանիելյանն էլ ասաց, թե իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական միջնորդություններ եղել են նախորդ տարում:

«20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամ էլ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը», - նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել