Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին |armenpress.am|

Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի հետախուզության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Քերմանի պայթյուններին մասնակցած երկու ահաբեկիչներ զոհվել են անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ։ Բացի այդ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք պարագլուխներ: Այդ մասին տեղեկանում ենք իրանական ԻՐՆԱ գործակալությունից: Հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ Քերմանում անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շարունակելով երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս տեղեկատվության հավաքումն ու անվտանգության միջոցառումները, «լավ տվյալներ են ստացվել»։ «Այնուհետև այս միջադեպի հետ կապված մի շարք այլ գործակալներ են հայտնաբերվել ու ձերբակալվել ԻՊ-ի առանձին պարագլուխների մակարդակով` ընդհուպ մինչև օպերատիվ գործակալներ և մի քանի երկրների քաղաքացիներ, և տեղափոխվել երկրի քննչական մեկուսարաններ», - նշված է հրապարակման մեջ: Անվտանգության նախարարությունը մատնանշել է, որ մի շարք շրջաններում շարունակվում են հարձակողական և պաշտպանական գործողությունները, առկա է անվտանգության ուժերի ակտիվ ներկայություն։ Քերմանում պայթյունները տեղի էին ունեցել հունվարի 3-ին։ Հարձակման զոհ էր դարձել շուրջ 90 մարդ։
17:40 - 19 հունվարի, 2024
Հութիները Ադենի ծոցում կրակել են ամերիկյան տանկերի վրա |azatutyun.am|

Հութիները Ադենի ծոցում կրակել են ամերիկյան տանկերի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական ծովի Ադենի ծոցում Իրանի աջակցությունը վայելող հութիները երկու բալիստիկ հրթիռ են արձակել ամերիկյան ընկերությանը պատկանող տանկերի ուղղությամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այսօր առավոտյան հաղորդել է, որ տեսել են, թե ինչպես են հրթիռները ընկնում ջուրը՝ տանկերի կողքին։ «Տուժածների կամ նավի վնասման մասին տեղեկություններ չկան։ Նավը շարունակել է շարժվել», - փոխանցում է հրամանատարությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 11-ին հաղորդեցին, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում ՝ ի պատասխան հութիների վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումների Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ Եմենում հութիների թիրախներին հարվածելուց մեկ օր անց ԱՄՆ-ը հարվածեց Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայաններին։ Հունվարի 17-ին Միացյալ Նահանգները հութիներին ճանաչել է «Գլոբալ ահաբեկչական խմբավորում»։  
12:42 - 19 հունվարի, 2024
Ակնկալում ենք, որ Պակիստանը կկանխի իր երկրում ահաբեկչական խմբավորումների ստեղծումը. Իրանի ԱԳՆ |news.am|

Ակնկալում ենք, որ Պակիստանը կկանխի իր երկրում ահաբեկչական խմբավորումների ստեղծումը. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է պակիստանյան անօդաչու թռչող սարքերի «անհամաչափ և անընդունելի» հարվածները երկու երկրների սահմանի մոտ` Իրանի տարածքում։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Irna-ն։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Պակիստանի անհամաչափ և անընդունելի գործողությունները՝ գյուղացիների վրա հարձակումների տեսքով, որոնք Իրանի քաղաքացիներ չեն, ասված է հայտարարության մեջ։ «Իրանը հավատարիմ է երկու ժողովուրդների և Իրանի ու Պակիստանի կառավարությունների միջև բարիդրացիության և եղբայրության քաղաքականությանը, սակայն թույլ չի տալիս թշնամիներին սրել երկու երկրների միջև լավ և եղբայրական հարաբերությունները», - ասվում է Իրանի ԱԳՆ-ում: «Իրանը ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը համարում է իր կարմիր գիծը և ակնկալում է Պակիստանի կառավարությունից կատարել իր պարտավորությունները՝ կանխելու Պակիստանում բազաների և զինված ահաբեկչական խմբավորումների ստեղծումը»,- ասվում է հայտարարության մեջ։
10:47 - 19 հունվարի, 2024
Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակի․ Իրանում կսկսեն լայնածավալ զորավարժություններ
 |tert.am|

Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակի․ Իրանում կսկսեն լայնածավալ զորավարժություններ |tert.am|

tert.am: Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» ծածկանունով հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim-ը: Հատկանշական է, որ զորավարժությունների մասին հայտարարվել է Իրանի տարածքին Պակիստանի օդային հարվածներից հետո: Զորավարժություններում առաջին անգամ կկիրառվեն մի շարք առաջադեմ համակարգեր, ասել է ՀՕՊ բազայի հրամանատար Խաթամ ալ-Անբիան։ Միևնույն ժամանակ Պակիստանի բանակը բերվել է «չափազանց բարձր» մարտական պատրաստվածության վիճակի, գրում է Reuters-ը։ Այս որոշումը կայացվել է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են չափազանց  բարձր պատրաստվածության վիճակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Անվտանգության ուժերի անանուն ներկայացուցիչը հավելել է, որ իրանական կողմի ցանկացած «արկածախնդրություն» Պակիստանի դեմ բուռն պատասխան կստանա։
13:04 - 18 հունվարի, 2024
Մինչ Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելը երկրների ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
 |1lurer.am|

Մինչ Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելը երկրների ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելուց առաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները, քննարկել տարածաշրջանում վերջին զարգացումները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է բարեկամական երկկողմ հարաբերությունները զարգացնելու և պաշտոնյաների միջև շփումները շարունակելու կարևորությունը։ Նա ընդգծել է՝ Իրանը հարգում է հարևան Պակիստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Աբդոլլահիանը շեշտել է՝ Պակիստանի տարածքում գործող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը վտանգում է թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի անվտանգությունը։ Դիվանագետը վստահեցրել է, որ իրանական ուժերը չեն թիրախավորում Պակիստանի խաղաղ բնակչությանը: Ջալիլ Աբբաս Ջիլանին ևս նշել է, որ Իրանի անվտանգությունը Պակիստանի անվտանգությունն է: Նա Թեհրանին կոչ է արել տեղեկություններ տրամադրել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին։ Նա պնդել է, որ Պակիստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պակիստանյան ուժերի գործն է։
12:53 - 18 հունվարի, 2024
Պակիստանի վարչապետը վերադառնում է Դավոսից Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով
 |news.am|

Պակիստանի վարչապետը վերադառնում է Դավոսից Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով |news.am|

news.am: Պակիստանի ժամանակավոր կառավարության վարչապետ Անվաար-ուլ-Հակ Կակարը ընդհատել է մասնակցությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ շտապ վերադառնում է Իսլամաբադ։ Ինչպես տեղեկացրել է The News International թերթը, կառավարության ղեկավարը հայրենիք շտապ վերադարձի որոշումը կայացրել է այն պատճառով, որ հունվարի 16-ին Իրանի Զինված ուժերը անօդաչուների եւ հթրիռների օգնությամբ հարված են հասցրել «Ջեյշ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման շտաբներին Պակիստանի տարածքում։ Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանի ԶՈւ-ն հարված է հասցրել «Ջեյլ ազ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին, որոնք գտնվում էին պակիստանյան տարածքում։ Գործողության իրականացման ժամանակ կիրառվել են անօդաչուներ եւ հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Հունվարի 18-ին Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի հարվածներ է հասցրել Իրանի Սերավան (Սիստան եւ Բելուջիստանի նահանգ) օկրուգի մի քանի շրջանների՝ հայտարարելով, որ իրենց թիրախը «ահաբեկիչների թաքստոցներն էին»։
11:58 - 18 հունվարի, 2024
7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին

7 օտարերկրացի է զոհվել Իրանում․ Պակիստանը հայտնում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին

Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Իրանի տարածքին` Սիեստան և Բելուջիստան նահանգին՝ նշելով, որ «մի շարք ահաբեկիչներ են սպանվել օպերացիայի արդյունքում»։ Իրանական կողմը հայտարարել է 7 զոհի մասին, այդ թվում՝ 3 կին և չորս երեխա։ Բոլորն էլ օտարերկրացի են։ Այս մասին․ ինչպես փոխանցում է Mehr-ը, հայտնել է Ալիռեզա Մարհամատին։ Նշվում է, որ Պակիստանը վերջին տարիներին Իրանի հետ հաղորդակցության շրջանակում մշտապես իր լուրջ անհանգստությունն է հայտնել ապաստարաննեերի ու սրբավայրերի վերաբերյալ, որտեղ բնակություն են հաստատել պակիստանական ծագում ունեցող ահաբեկիչները, որոնք իրենց կոչում են «Սարմաչարներ»։ Ըստ Պակիստանի ԱԳՆ-ի՝ դրանք տարածքներ են, որոնք տվյալ երկրի տարածքում են, բայց դուրս են երկրի կառավարության վերահսկողությունից։ «Մեր լուրջ անհանգստությունների արդյունքում որևէ գործողության բացակայության պատճառով այս, այսպես կոչված, Սարմաչարները, շարունակել են թափել անմեղ պակիստանցիների արյունը անպատժելիության մթնոլորտում։ Այսօր առավոտյան գործողությունն իրականացվել է այս, այսպես կոչված, Սարմաչարների կողմից մոտալուտ լայնածավալ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ վստահելի հետախուզության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ում ընդգծել են՝ Պակիստանը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապահովելու իր ժողովրդի անվտանգությունը, ինչը «սրբազան է, անձեռնմխելի և սուրբ»։ «Պակիստանը լիովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսօրվա գործողությունը միմիայն հետապնդում էր Պակիստանի սեփական անվտանգությունն ու ազգային շահը, որն առաջնային է և ենթակա չէ խախտման»,- հայտնում են Պակիստանի արտաքին գերատեսչությունից։ Նշվում է նաև, որ առաջնորդվելով ստանձնած միջազգային պարտավորություններով՝ Պակիստանը երբեք որևէ պատրվակով կամ որևէ իրավիճակում թույլ չի տա, որ վիճարկվեն իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Իրանը եղբայրական երկիր է և Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանքով և ջերմությամբ է լցված Իրանի ժողովրդի նկատմամբ։ Մենք միշտ կարևորել ենք երկխոսությունն ու համագործակցությունը՝ դիմակայելու ընդհանուր մարտահրավերներին, ներառյալ ահաբեկչության սպառնալիքը, և կշարունակենք ջանքեր գործադրել համատեղ լուծումներ գտնելու համար»,- ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
10:52 - 18 հունվարի, 2024
ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 |tert.am|

ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը: «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ:
10:51 - 18 հունվարի, 2024
Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել |tert.am|

Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել |tert.am|

tert.am: Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին»: «Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», - պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը: Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։ Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։
10:03 - 18 հունվարի, 2024
Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի
 |armenpress.am|

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դեմ չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, բայց Թեհրանը պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Իրանը միակ միջուկային զենք չունեցող երկիրն է, որն ուրանը հարստացնում է նման շատ, շատ բարձր մակարդակով, որը մոտ է զինագործականին... Ես չեմ ասում, որ նրանք միջուկային զենք ունեն, ասում եմ, որ սա զգայուն հարց է», - հայտնել է նա The National թերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Գրոսին նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը «սլանում է առաջ՝ շարժվելով դեպի հավակնոտ նպատակներ»։ «Մենք դրա դեմ ոչինչ չունենք: Բայց մենք ասում ենք, որ միջազգային վերահսկողական մարմնի՝ ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը պետք է համաչափ լինի այդ գործողություններին», - շարունակել է Գրոսին: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ Գրոսիի խոսքով`Իրանը նախկինի նման թույլ չի տալիս իր օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների մուտքը՝ ելնելով ազգային պատկանելությունից: «Դա դեմ է մեր աշխատանքի ոգուն։ Դա շատ, շատ անարդյունավետ է», - նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ դեկտեմբերի զեկույցի, որի մասին գրել էր  Reuters գործակալությունը, Իրանն ուրանի հարստացման տեմպերը հասցրել է 60 %-ի՝ ամսական 3 կգ-ից 9 կգ-ի։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանը հարստացման տեմպերն սկսել է արագացնել նոյեմբերի վերջից։ Խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք գտնվում են Նաթանզում և Ֆորդոյում։ Իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ժխտել է ՄԱԳԱՏԷ-ի պնդումները:
17:55 - 17 հունվարի, 2024
ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|

Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եմենի հութիներն Իրանից ոչ մի հրաման չեն ստանում: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրա խոսքով ՝ Եմենի և տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են պաղեստինցիներին, գործում են իրենց փորձից և շահերից ելնելով, այլ ոչ թե Թեհրանի հրահանգներով: «Ծովային անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք նավթ ենք արտահանում, և եթե անվտանգության սպառնալիքները մեր սահմաններին մոտ են, դա մեզ օգուտ չի բերում», - ասել է նախարարը CNBC-ին տված հարցազրույցում: Աբդոլլահիանը նշել է` Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում։ Նախարարը համոզված է, որ ամերիկյան աջակցությունը Իսրայելին տարածաշրջանում անկայունություն է բերում։ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին: «Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
14:26 - 17 հունվարի, 2024
Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

news.am: Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի հրթիռային հարձակումը իր տարածքում, որի հետևանքով երկու երեխա է զոհվել, ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ,։ Այդ մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ «Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի օդային տարածքի անհիմն խախտումը և հարձակումը Պակիստանի տարածքի վրա... Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը լիովին անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Իրանի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեք աղջիկ վիրավորվել է։ Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հարվածի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը։      
10:04 - 17 հունվարի, 2024
Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է Ադլ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։ Դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը ներխուժել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, ինչի հետևանքով 11 ոստիկան էր մահացել։ Միջադեպից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը և Պակիստանի իր գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանին քննարկել էին երկու հարևանների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Ջիլանին նաև դատապարտել էր ահաբեկչությունը՝ այն բնութագրելով որպես ընդհանուր սպառնալիք Իրանի, Պակիստանի և ավելի լայն տարածաշրջանի համար։
09:09 - 17 հունվարի, 2024