Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուս խաղաղապահները անում են ամեն ինչ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը․ Պուտին

Ռուսաստանը սերտ շփման մեջ է Ղարաբաղում կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։ «Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են Ղարաբաղի կոնֆլիկտում, անում են ամեն ինչ, որ պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- նշել է Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ «Ղարաբաղում կհաջողվի հասնել դեէսկալացիայի եւ խնդիրների լուծումը տեղափոխել խաղաղ ուղի»։ Մինչ հանդիպումը ՌԴ նախագահը հայտնել էր, որ մտադիր է տեղեկացնել Չինաստանի ԱԳ նախարարին Ուկրաինայի ուղղությամբ իրադրությունը, ինչպես նաև այն, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանա-ղարաբաղյան եւ ադրբեջանա-հայկական կարգավորման ոլորտներում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ և թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Կան զոհեր և վիրավորներ։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված  վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։ Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։
15:12 - 20 սեպտեմբերի, 2023
Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|

Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրություն է տարածվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության մասին հայտարարությանը։ Նազելի Բադդասարյանը միաժամանակ հայտնել է, որ վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել է, այդպես էլ չհստակեցնելով, թե որ պետությունների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ տեղի ունեցել։ Նշենք՝ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը։
13:53 - 20 սեպտեմբերի, 2023
Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
 |tert.am|

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում: Լրագրողները Փաշինյանի հետ զրուցել են, երբ նա տիկնոջ հետ քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններում: «Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում մեր 7-8 հեռախոսային զրույցների ընթացքում: Ընդհանրապես մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից չեն տարբերվում, ինչ հրապարակային ասում ենք, նույնը տեղավորում են պաշտոնական ժանրի մեջ ու ուղարկում ենք»,- ասել է նա: Tert.am-ը հետաքրքրվեց նաև սահմանում տիրող իրավիճակից, որին ի պատասխան Փաշինյանը ասաց. «Իրադրության գնահատականը կառավարության նախորդ նիստից ի վեր չի փոխվել»
10:56 - 17 սեպտեմբերի, 2023
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Վլադիմիր Պուտինին
 |azatutyun.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Վլադիմիր Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահի վերջերս արած հայտարարությանը: Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, թե Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս և եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի։ «Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», - ասաց Գրիգորյանը:
21:18 - 15 սեպտեմբերի, 2023
Հայտնի է՝ երբ է Փաշինյանը նամակ ուղարկել Պուտինին և ինչին է այն վերաբերել |aysor.am|

Հայտնի է՝ երբ է Փաշինյանը նամակ ուղարկել Պուտինին և ինչին է այն վերաբերել |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակն ուղարկել է սեպտեմբերի 8-ին։ Այդ մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ կառավարությունից։ «Այն վերաբերում է ստեղծված իրադրությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ»,- նշել են կառավարությունից։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Վրաստանի վարչապետի, ԱՄՆ Պետքարտուղարի, Իրանի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ։  Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզաբանելով, թե ինչու սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ, ասել էր, որ նրա հետ վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ: Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունի։«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել։ Մենք նրա հետ կապի մեջ ենք։ Հայաստանի, Փաշինյանի հետ խնդիր չունենք։ Մենք մշտական կապի մեջ ենք»,- նշել է ՌԴ նախագահը։
21:25 - 14 սեպտեմբերի, 2023
ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային
 |armenpress.am|

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ մասնավորապես Հռոմի ստատուտի հետ կապված: «Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, և ճիշտն ասած պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ, ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չունենալու մասին պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրվանից ինքը 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չի ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն է ունեցել:  «Չեմ կարծում, թե խնդիր կա այստեղ: Հեռախոսային զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն»,-ասաց վարչապետը: Նա վստահեցրեց, որ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների մասին ինքը նաև բանավոր քննարկումների ընթացքում է խոսել, նաև գրավոր կերպով է փոխանցել, այս ընթացքում նաև հանդիպել են: «Էլ չեմ ասում, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա: Եվ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,-ասաց Փաշինյանը:
19:04 - 13 սեպտեմբերի, 2023
Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ինչի՞ մասին է խոսքը․ Վլադիմիր Պուտին

Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ինչի՞ մասին է խոսքը․ Վլադիմիր Պուտին

Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա. կարծում եմ՝ դա լավ հայտնի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվաստոկում ընթացուղ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ հարցին։ «Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ՝ խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ՝ խմբ.) և ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ: Մեր հարցին առ այն, թե ինչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո, ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն»,- ասել է ՌԴ նախագահը: Նա շարունակել է, որ Հայաստանի ղեկավարը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Պրահայի փաստաթղթում դա արձանագրել է։ «Եվ մենք գիտենք դրա մասին, ոչինչ չկա ասելու։ Հիմա Ադրբեջանի նախագահն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը այլևս լուծված է»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ղեկավարությունը այդ մասին հանրային կերպով հայտարարել է՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքի չափը հայտարարելով, որը ներառում է նաև Արցախի տարածքը։ Նա նշել է, որ սա տեղի է ունեցել, և սա ՌԴ որոշումը չէ, սա Հայաստանի ղեկավարության որոշումն է՝ հավելով, որ սրանից հետո իրենց ասում են՝ Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկվեն երկկողմ տարբերակով (ըստ ամենայնի՝ նկատի ունի, որ Ադրբեջանի իշխանությունն է ասում)։ «Իհարկե, այլ հարցեր են առաջ գալիս։ Հարցեր՝ կապված հումանիտար բաղադրիչի և խաղաղապահ մանդատի հետ։ Այո, ճիշտ է, մանդատը գործում է։ Իսկ հումանիտար բնույթի հարցերը՝ այնտեղ ինչ-որ էթնիկ զտում թույլ չտալը, իհարկե չի կորել որևէ տեղ։ Ես դրա հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ ասել են մեզ և մինչև հիմա էլ ասում են, որ հետաքրքրված չեն որևէ տեսակի էթնիկ զտմամբ, հակառակը հետաքրքրված են, որ այս գործընթացը մեղմ անցնի»,- հայտարարել է Պուտինը։ Այն  դիտարկմանը, որ Հայաստանը ասում է, որ Ռուսաստանը չի օգնում, Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, Պուտինը արձագանքել է․ «Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ահա սա է խնդրի հիմնական բաղադրիչը։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Այստեղ է ողջ խնդիրը»,- հավելել է նա։ Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսե՞լ է Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ խոսել է Ֆրանսիայի նախագահի և այլ ղեկավարների հետ, ՌԴ նախագահը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանը մանրամասն նամակ է ուղարկել իրեն։ «Հայաստանի հետ մենք որևէ խնդիր չունենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք, մշտական կապի մեջ ենք միմյանց հետ»,- ընդգծել է Պուտինը։
13:03 - 12 սեպտեմբերի, 2023
Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։  «Ես վերջերս իրավիճակի հետ կապված խոսել եմ Վ․ Պուտինի հետ։ ... Այդ զանգերի նպատակը և իմաստը այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ որոշ նրբություններից տեղեկացված չեն, իրենց տեղեկացնելն է։ Իսկ ՌԴ նախագահը վստահաբար դրա մասին տեղեկացված է։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ ժամանակից մինչ այս պահը տասնյակ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կային, որոնք պետք էր նրանց հետ կիսել։ Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից հետո իրավիճակը չի փոխվել, նոր խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասաց Փաշինյանը։
10:56 - 12 սեպտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել |azatutyun.am|

Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել |azatutyun.am|

azatutyun.am: v>Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մոտ մեկուկես ժամ տևած առանձնազրույցն ավարտվել է, հանդիպման արդյունքում կողմերի միջև փաստաթուղթ չի ստորագրվել։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև հացահատիկի գործարքը վերսկսելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։   Կրեմլի ղեկավարը կրկնել է Արևմուտքի հասցեին իր մեղադրանքը, թե Ռուսաստանին «խաբել» են սևծովյան նախաձեռնության հարցում և «ուղղակի դրդել» Մոսկվային դուրս գալ գործարքից։ Այդուհանդերձ, ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է «վերակենդանացնել» համաձայնագիրը, եթե գործընկերները կատարեն Ռուսաստանի առաջ քաշած պայմանները՝ վերադարձ SWIFT համակարգին, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրվող պահեստամասերի մատակարարումների վերսկսում, տրանսպորտային լոգիստիկայի և ապահովագրության ապաշրջափակում, Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնում, պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների ակտիվների «ապասառեցում»։   Ռեջեփ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հետ բանակցություններում։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի հետ Սինոպում ևս մեկ ատոմակայանի համատեղ կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հավելել, որ հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները կշարունակվեն։
18:47 - 04 սեպտեմբերի, 2023
Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ
 |tert.am|

Պուտինը ցավակցություն է հայտնել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման կապակցությամբ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ եթե նախնական տվյալները ճիշտ են, ապա «Վագների»-ի անդամները մահացել են, վթարի առընչությամբ քննություն է ընթանում։ «Ես Պրիգոժինին վաղուց եմ ճանաչում։ 90-ականների սկզբից։ Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր։ Եվ նա սխալներ ունեցել է։ Եվ անհրաժեշտ արդյուքների էլ է հասել: Ե՛վ իր համար, և՛ երբ ես նրան դիմել եմ դրա համար։ Ընդհանուր գործի համար։ Նա տաղանդավոր մարդ էր։ Նա աշխատել է ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում՝ Աֆրիկայում։ Աշխատել է նավթի, գազի, թանկարժեք մետաղների ոլորտում»,- ասել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Պրիգոժինը հենց երեկ է վերադարձել Աֆրիկայից ու հանդիպել Ռուսաստանի որոշ պաշտոնյաների հետ։ «Ինձ զեկուցել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարը, որ նրանք հետաքննություն են սկսել այս միջադեպի առնչությամբ, և այն ամբողջությամբ կիրականացվի և կավարտվի»,- ասել է նախագահը։ «Տեսնենք՝ ինչ կասեն քննիչները»,- հավելել է նա։ Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել է «Վագների» ղեկավար Եվ գենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։ Ռոսավիացիայի տվյալներով՝ կործանված ինքնաթիռում եղել են Պրիգոժինը, ռազմական կազմակերպության հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ է զոհվել, եթե ցուցակը ճիշտ է։  
21:00 - 24 օգոստոսի, 2023
Ռաիսին ու Պուտինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր
 |tert.am|

Ռաիսին ու Պուտինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Կողմերը գոհունակություն հայտնել «ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ»։ «Հաստատվել է երկկողմ կապերի հետագա զարգացման մտադրությունն առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և բնապահպանական ոլորտներում»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Ռաիսին ու Պուտինը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ Իրանի մասնակցությունը, BRICS-ի գործունեությանը միանալու՝ իրանական կողմի շահագրռգռվածությունը։ ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։      
20:34 - 17 օգոստոսի, 2023
ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը

ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը

Ռուսական «Մեդուզա» պարբերականը պարզել է, որ հնարավոր է՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն սեպտեմբերի 1-ից կարողանա ստանալ Yandex Go տաքսի ծառայության երթևեկության մասին տվայլները ոչ միայն Ռուսաստանից, այլև մի շարք այլ երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց տաքսիների աշխատանքը կարգավորող օրենք։ Ի թիվս այլ կարգավորումների՝ օրենքն առաջարկում է նաև ստեղծել տաքսիների տարածաշրջանային երեք ռեեստր՝ փոխադրողների և տրված թույլտվությունների մասին տեղեկությամբ, տրանսպորտի մասին տվյալներով, մարդատար տաքսի պատվիրելու ծառայությունների մասին տեղեկությամբ: Տվյալները կմիավորվեն դաշնային տեղեկատվական պետական համակարգում: Տաքսի ծառայությունները նաև պետք է գերատեսչության պահանջով ԱԴԾ-ին հասանելիություն տրամադրեն ուղևորությունների մասին տվյալների բազաներին։ Այդ տեղեկություններին շուրջօրյա հասանելիություն ԱԴԾ-ն կստանա սեպտեմբերի 1-ից։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե օրենքը գործում է միայն Ռուսաստանի տարածքում և առնչվում է միայն այնտեղ գտնվող օգտատերերին։ Սակայն «Մեդուզան» պարզել է, որ Yandex Go-ի տվյալները պահվում են Ռուսաստանում։ Այսինքն՝ չկա տվյալների ոչ մի տարանջատում կամ բաժանում միջազգայինի և ռուսականի։ Ըստ «Մեդուզայի» աղբյուրների՝ տաքսի ծառայության տվյալներն այժմ պահվում են Մոսկվայի, Ռյազանի, Վլադիմիրի տվյալների կենտրոններում։  Այն, որ տվայլները պահվում են Ռուսաստանում, արտահայտված է նաև ընկերության «Գաղտնիության քաղաքականության» մեջ, որը օգտատերերը «ստորագրում են»՝ մինչ հավելվածից օգտվել սկսելը։  Yandex-ի՝ տեխնոլոգիաների գծով նախկին տնօրեն Գրիգորի Բակունովի կարծիքով ռուսական հատուկ ծառայությունը Yandex-ի տվյալների հետ կարող է աշխատել երկու եղանակով․ առաջին դեպքում՝ աշխատակիցները հասանելիություն կստանան ծառայության ամբողջ տրաֆիկի պատճենին, երկրորդ դեպքում՝ հասանելիություն կստանան կապի հատուկ ալիքին, որտեղ կբեռնվեն միայն ԱԴԾ-ին հետաքրքրող օգտատերերի ուղևորությունները։ Ըստ նրա՝ երկրորդ տարբերակն ավելի հեշտ կլինի հատուկ ծառայության համար, սակայն այս դեպքում մեծ ռիսկի տակ կլինեն այն ռուսները, որոնք պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել են նախկին ԽՍՀՄ երկրներ։ Բազայում հավաքվում են նաև տվյալներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից ու Ղրղզստանից։   Իսկ ինչպիսի՞ տվյալների է հասանելիություն ստանալու ԱԴԾ-ն Տեսականորեն՝ բոլոր այն տեղեկություններին, որոնք հավաքում է տաքսի ծառայությունը։ Դրանք են ավտոմատ կերպով հավաքվող տեխնիկական տվյալները, օրինակ՝ IP հասցե, սարքի իդենտիֆիկատոր, սարքի տեսակ, օգտագործվող օպերացիոն համակարգ, բրաուզերի կամ բջջային հավելվածի մասին տվյալներ: Ինչպես նաև տվյալները, որոնք ընկերությանը տրամադրում են օգտատերերը, ինչպիսիք են՝ անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բանկային տվյալներ, օգտատերերի մեկնաբանություններ, և որ ամենակարևորն է, ուղևորությունների հասցեներ։  Yandex-ից «Մեդուզային» հայտնել են, որ խոշորագույն ինտերնետային ծառայությունները չեն իրականացնում տվյալների պահպանման ֆիզիկական բաժանում ըստ այն երկրների, որտեղ գործում է ծառայությունը․ «Միևնույն ժամանակ տվյալներին հասանելիություն ստանալու հարցումը իրականացվում է բացառապես աշխարհագրական հիմունքներով՝ տեղական օրենքներում սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ուղևորությունների մասին տվյալներ կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ ուղևորությունը կատարվել է»,- նշել են Yandex-ից՝ վստահեցնելով, որ սեպտեմբերի 1-ից այդ տրամաբանությունը չի փոխվի։  Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այս առնչությամբ տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում սկսել են խնդրո առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն: Ընթացքի մասին կհայտնենք պատասխան ստանալուն պես»։   Հնարավո՞ր է ինչ-որ մեխանիզմով իմանալ՝ որ երկրների տվյալներն են տրամադրվում ԱԴԾ-ին Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով եթե անգամ Yandex-ը հրաժարվի ինչ-որ տվյալ տրամադրել՝ պատճառաբանելով, թե դա, օրինակ, Հայաստանի քաղաքացու տվյալ է, Ռուսաստանի իշխանությունները կարող են ֆիզիկապես բռնագրավել սերվերները և տվյալներն օգտագործել ինչպես կամենան։ Պապյանը նաև նշում է, որ իմանալու համար՝ որ երկրների տվյալներն են տրամադրվում ԱԴԾ-ին, պետք է լուրջ հետաքննական աշխատանք․ «Այս պահին ստիպված ենք հավատալ Yandex-ի գործին, սակայն մամուլի լուրջ հետաքննական աշխատանքի դեպքում կարելի է մտածել տարբերակներ՝ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ինչը մասամբ արել է «Մեդուզայի» այս հրապարակումը՝ հղում անելով անանուն մնացող աղբյուրների Yandex-ի ներսում։ Ցավոք, անանուն աղբյուրին հարյուր տոկոս վստահությամբ հավատալ հնարավոր չէ, այնպես որ պիտի սպասենք նոր բացահայտումների»։ Իսկ կա՞ անձնական տվյալները պաշտպանելու ինչ-որ վստահելի տարբերակ այս դեպքում, թե՞ պարզապես պիտի դադարենք օգտվել Yandex-ի ծառայությունից։ Արթուր Պապյանը նշում է, որ նման տարբերակ չկա, սակայն խուճապի մատնվել ևս պետք չէ․ «Պետք է սթափ գնահատել ռիսկերը և ըստ այդմ որոշում կայացնել։ Օրինակ՝ ցանկալի է՝ զինվորականները Yandex տաքսիից չօգտվեն գործի գնալիս, որպեսզի որոշակի զգայուն տվյալներ անզգուշաբար չբացահայտեն։ Իսկ «հասարակ մահկանացուներին», կարծում եմ, ոչինչ չի սպառնում և խնդիր չկա, որ Yandex տաքսիով գնան խանութ կամ դպրոց»,- ասում է Պապյանը։   Լյուսի Մանվելյան
20:23 - 09 օգոստոսի, 2023
Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը
 |armenpress.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր թեմաներ, որոնք առնչվում են, այդ թվում՝ հացահատիկի շուրջ գործարքին և երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի իրականացման հարցում առաջընթացի իսպառ բացակայության պայմաններում դրա հաջորդ երկարաձգումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է պատրաստակամությունը՝ վերադառնալու Ստամբուլյան համաձայնագրերին, հենց որ Արևմուտքը գործնականում կատարի Ռուսաստանի հանդեպ դրանցում արձանագրված բոլոր պարտավորությունները», - նշված է հաղորդագրությունում։ Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են ռուս-թուրքական գործընկերության օրակարգը՝ կենտրոնանալով առևտրատնտեսական հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի և զբոսաշրջային ոլորտում համագործակցության վրա։ Կողմերը գոհունակություն են հայտնել 2022 թ․-ին ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճի կապակցությամբ։ «Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի շուրջ:
16:57 - 02 օգոստոսի, 2023