Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|
13:43 - 08 մայիսի, 2023

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, այսինքն՝ 202 հազար 489 հազար մարդ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջում։ 

Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40 (նախորդ տարի՝ 108 976 մարդ):

Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 (նախորդ տարի՝ 56 519 մարդ): Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): Հնգյակը եզրափակում են Ֆիլիպինների քաղաքացիները՝ 5981 մարդ, իսկ նախորդ տարի նրանք եղել են 2036-ը։

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է (1244 մարդ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էլ է ժամանել Հայաստան, սակայն այս տարի նույն ժամանակահատվածում ոչ ոք չի եկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել