«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների 
 |aravot.am|
12:51 - 10 մայիսի, 2023

«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը բարոյական իրավունք չունի գնահատել ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրը տեղի ունեցած շքերթին:

Նման կերպ իր տելեգրամյան ալիքում Զախարովան արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որում ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ տոնակատարություններին գնահատվում էր որպես «անբարոյական քայլ»:

«Նախ, ֆաշիստներին մոռացել են հարցնել: Երկրորդ, խոսենք «բարոյականության» մասին»,- գրել է Զախարովան և հիշեցրել ուկրաինական պետական ՈՒՆԻԱՆ գործակալության մի հարցում, որում ընթերցողներին հարցնում են՝ Ռուսաստանի հայտնի հեռուստահաղորդավարներից, ռազմական թղթակիցներից և կարծիքի առաջատարներից ում կնախընտրեին տեսնել հաջորդը Դարյա Դուգինայից, Վլադլեն Տատարսկուց և Զախար Պրիլեպնից հետո՝ որպես ահաբեկչական գործողության զոհ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել