Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում
 |civilnet.am|
14:43 - 11 մայիսի, 2023

Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շփումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը նախօրեին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր։ Շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։ Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զսպվածություն, և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել