Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |tert.am|
13:49 - 15 մայիսի, 2023

Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններից հետո ԵԽ նախագահի հայտարարությունում արված դիտարկումը անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ չի նշանակում, որ վերջերս ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ՝ փոխնախարարն ասաց.

«Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»:

Նա նաև շեշտեց, որ հանդիպումն առավելապես ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն:

«Այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել