ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին
 |armenpress.am|
14:04 - 15 մայիսի, 2023

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպանը նշեց միջազգային մեխանիզմի մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը:

Այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին:

Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է:

«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը:

Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:

«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել