Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան
 |armeniasputnik.am|
14:52 - 19 մայիսի, 2023

Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։

Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։

Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։

 

Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին էլ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել