Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին, հիշեցրել Լաչինի միջանցքի արգելափակված լինելու մասին |1lurer.am|
18:34 - 25 մայիսի, 2023

Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին, հիշեցրել Լաչինի միջանցքի արգելափակված լինելու մասին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

«Իր ելույթում Ադրբեջանի նախագահն օգտագործել է մի արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործում են իրենց տարածքային նկրտումներն արդարացնելու համար։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին, որը պետք է մնար ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, սակայն, ցավոք, ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կողմից:

Մյուս կողմից, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով: Մենք դա անվանում ենք Հայկական խաչմերուկ, և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները այն երկրների վերահսկողությամբ, որոնցով դրանք անցնում են»,- ասել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել