Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|
12:43 - 29 հունիսի, 2023

Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում։

Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը , որին ներկա է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը՝ դիմել է նախագահին ասելով, որ Արցածի շրջափակման և ադրբեջանական հարձակման  պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն են սպասում, ավելի գործնական, ոչ միայն բարոյական:

Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիևի և Փաշինյանի վրա:

«Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան Փաշինյանի վրա: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»,ասել է Մակրոնը:

Նա հավելել է, որ չկասկածեն Արցախի և Հայստանի հարցով իր վճռականության վրա:

«Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»,-եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել