Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|
11:55 - 23 հուլիսի, 2023

Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել։ Կառույցը ստեղծվել է հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։ 

«Ես դիմել եմ Յենսին՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը՝ ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Մենք կարող ենք հաղթահարել անվտանգության ճգնաժամը Սև ծովում»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։ 

Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ստոլտենբերգի հետ քննարկել է սևծովյան հացահատիկային միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ միջոցները։ Նրանք նաև գնահատել են Սև ծովում տիրող իրավիճակը և այն ռիսկերը, որոնք այն պարունակում է համաշխարհային պարենային անվտանգության համար։ 

Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը։ Նախկինում նման մարմին կար միայն Ռուսաստանի հետ, մինչդեռ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ուներ միայն համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստ գումարելը կարող է արգելափակվել դաշինքի ցանկացած պետության կողմից։ Խորհրդի գումարումը չի կարող արգելափակվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել