Ալիևը Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

 |factor.am|
20:09 - 03 օգոստոսի, 2023

Ալիևը Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։

Ալիևը վերահաստատել է «ադրբեջանական կողմի վճռականությունը՝ շարունակելու խաղաղության գործընթացը» և բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ուղղություններում արդյունքների շուտափույթ ձեռքբերման հույս հայտնել։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել