Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի  մաս և կարծում է, որ նրա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանի
22:57 - 19 սեպտեմբերի, 2023

Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս և կարծում է, որ նրա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։

Քանաանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել