ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ
03:35 - 20 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Միրզոյանի զրույցում նա նշել է․  «Մեր խոր մտահոգությունը հայտնեցինք՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։  Մենք ճնշում ենք գործադրում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման համար և վերահաստատում ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Յուրի Քիմը հայտնել է, որ կրկնել է ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ 

«Ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է», - նշել է Քիմը X-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել