Ադրբեջանը պարտավոր է հիմա և հե՛նց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, նա պարտավոր է հանձն առնել բարեխղճորեն քննարկումներ ծավալել․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում
23:41 - 21 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը պարտավոր է հիմա և հե՛նց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, նա պարտավոր է հանձն առնել բարեխղճորեն քննարկումներ ծավալել․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարեց, որ Ֆրանսիան ԱԽ հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով ԼՂ-ում իրավիճակի լրջությունը։ 

«Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Արդբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել, գործողություն, որի ժամանակ օգտագործվում էին ցամաքային և օդային միջոցներ մեծ մասշտաբով և հետևանքներ էին առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որը, ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել։

Երեք ամսվա մեջ առաջին անգամ վերջապես երեկ է մարդասիրական օգնության առաքումը հնարավոր եղավ վերականգնել։

Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, և մենք միակ երկիրը չենք, որ այսպես ենք կարծում․ միջազգային մի շարք երկրներ, այս սեղանի շուրջ նստածների թվում նույնպես կտրականապես մերժում են այս բռնությունը և կամայական վարքը՝ կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը։ 

Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ․ կան հարյուրավոր վիրավորներ, տասնյակ մարդիկ են զորհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, նրանց թվում՝ մի քանի երեխաներ։ 

Երեկ հրադադար հայտարարվեց։ Այն կենսական կարևորություն ուներ, և շատ կարևոր է հիմա դա հարգեն:

Պարոն նախագահ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությոնը չէ, որ հարցականի տակ է դրվում․ ոչ ոք դա հարցականի տակ չի դնում, դրա նկատմամբ սպառնալիք չկա։ Վտանգված է Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի հնարավորությունը՝ շարունակել ապրել իրենց իրավունքների, պատմության ու մշակույթի նկատմամբ հարգանքով: Նման հնարավորություն չի կարող է լինել, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում, և երբ Լեռնային Ղարաբաղն, արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս բնակչությանը ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա հաստատում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերը ցույց են տալիս Ադրբեջանի կողմից հանձնառություն։ Նրանք այսօր պատասխանատտվություն են կրում բնակչության ճակատագրի համար․ եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա նա պարտավոր է հիմա և հե՛նց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, նա պարտավոր է հանձն առնել բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չգործադրի ուժ կամ ուժի սպառնալիք և մտնի խաղաղ երկխոսության մեջ բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ միջազգային  հանրության աջակցությամբ, նա պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որոնք ընդունել են հրադադրը։ Նա պարտավոր է անպայմանորեն և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի որոշման, որը հետո հաստատվել է դատարանի կողմից: 

Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որ կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի՛ կարող լինել լուծում։ 

Պարոն նախագահ, դժբախտաբար, առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան այս Խորհրդին տեղեկացում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում։ Առաջին անգամը չէ, ոչ մենք կոչ ենք անում Խորհրդին համախմբել ուժերը՝ խուսափելու համար մարդկային ողբերգությունից և Հարավային Կովկասի տարածաշրջանի հետագա ծանր ապակայունացումից։ 

Վերջին մի քանի օրերի դեպքերը սա հաստատում են․ մենք չենք պասիվ մնալ ԼՂ-ի ներկայիս իրադարձությունների նկատմամբ, քանի որ եթե մենք դա անենք, մենք հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին, բնակչության, որն արդեն շատ-շատ է տառապել: 

Ինչպես գիտեք, բազմաթիվ հաստատող տեղեկություններ կան, որ ԼՂ բնակչության մոտ 10%-ը տեղահանվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակողական գործողության հետևանքով։ Այս Խորհուրդը պարտվոր է ակտիվորեն շարունակել հանգուցալուծել ճգնաժամը, պրտավոր է պաշտպանել ՄԱԿ Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքները՝ ակտիվորեն աջակցելով բանակցային լուծման պարամետրերի ձևավակերպմանը Բաքվի և ԼՂ-ի միջև։ Միջազգային իրավունքը պետք է հարգել բոլոր ժամանկներում և ամենուր: 

Եվ պետք է զգոն մնալ, եթե փորձեր արվեն Հայաստանը ներքաշելու այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ հարցականի տակ դնելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Վարչապետ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին ցուցաբերել է պատասխանատու մոտեցում և ցանկություն՝ թոթափելու լարվածությունը և Ադրբեջանի հետ գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և ճանաչման վրա՝ հստակորեն սահմանված և սահմանազատված սահմաններով:  

Ֆրանսիան պատրաստ է և կմնա այդպիսին Խորհրդի շրջանակում, ինչպես նաև համապատասխան բոլոր կողմերի հետ՝ ապահովելու համար Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն: Ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարօրության՝ մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր նույն նպատակն են հետապնդում»,- հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել